ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 26.04 - 02.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2078 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ շատ պիտի աշխատեք: Առաջին հերթին՝ կուտակված գործեր կլինեն, որոնք պետք է հենց հիմա ավարտին հասցնեք: Դրանք միշտ չէ, որ հետաքրքիր կլինեն, բայց դուք լավ կհասկանաք, որ հետաձգել չի կարելի, պետք է ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք, աշխատեք անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Երկրորդ հերթին՝ նոր առաջադրանքներ կլինեն: Դրանք ամեն անգամ չի հաջողվի արագ լուծել: Դուք պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, ինչ-որ բան սովորեք: Հաջողության հասնելը հեշտ կլինի այն Խոյերի համար, որոնք հավատարիմ օգնականներ ու հուսալի խորհրդատուներ կունենան:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, քանի որ այս շաբաթ դրանք դրական հույզեր կպարգևեն, կոգեշնչեն ու կուրախացնեն: Անցյալում կմնան տարաձայնությունները, իսկ ընդհանուր ծրագրերը քննարկելն ու դրանք կյանքի կոչելը հաճելի կլինի: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար շաբաթ է նոր գործ ստանձնելու, կյանքում մաքուր էջ բացելու համար: Բայց այստեղ կարևոր պայման կլինի. դուք պետք է պատրաստ լինեք դժվարություններին, որոնք կարող են առաջանալ առաջին փուլում: Դրանք հաղթահարելով՝ դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, առանց որի չէիք կարողանա հաջողությունների հասնել: Այն, ինչ հիմա կիմանաք, ապագայում դեռ շատ պետք կգա, կօգնի կարևոր հաղթանակներ տոնել:

Երբեմն աջակցության պակաս կզգաք: Հենց այդ հարցով կարող եք դիմել մարդկանց, որոնց հետ ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ չէիք շփվում: Հին ծանոթները, նախկին գործընկերները, մանկության ու պատանեկության ընկերները կարող են հենց այն համախոհները դառնալ, որոնց աջակցությամբ համարյա անհնարինին կհասնեք:

Լավ է խուսափեք չարդարացված ռիսկից: Երբեմն վառ հույզերի, սուր զգացողությունների պակաս կզգաք, բայց չարժե դրանց համար խաղասեղանին շատ բան դնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին հնարավոր են ինչ-ինչ դժվարություններ: Ձեզանից քիչ բան կպահանջվի՝ չհուսահատվել և ծրագրերից չհրաժարվել: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, դուք պետք է միայն մի փոքր սպասեք: Արժե ուշադրություն դարձնել անսովոր գաղափարներին: Դրանք կարող են տարօրինակ և իրականությունից հեռու թվալ, բայց շուտով կվերածվեն կոնկրետ ծրագրերի, որոնք անպայման կիրագործեք:

Դուք բավականաչափ էներգիա, գիտելիքներ ու փորձ կունենաք այս շաբաթ առաջ եկած խնդիրները լուծելու համար: Շատ Երկվորյակների կօգնեն հին ու նոր ծանոթները: Դուք առանց դժվարության համախոհների խումբ կհավաքեք, պետք է միայն ցանկություն ունենաք: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շատ լավ ժամանակ է ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար. դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կհասկանաք իրար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից հին նախագծերն ավարտելու և վերջին շրջանում ձեր կյանքը բարդացնող խնդիրները լուծելու համար: Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ում հետ վերջերս հաճախ էիք վիճում: Ինտուիցիան կհուշի, թե ինչ կա շրջապատողների հոգում: Լսեք նրան, և դուք արագ վարքի ամենաճիշտ ձևը կընտրեք:

Հարմար շաբաթ է սովորելու համար: Այստեղ, սակայն, մի փոքրիկ սահմանափակում կա. արժե կենտրոնանալ այն գիտելիքները ձեռք բերելու վրա, որոնց համար շուտով կկարողանաք գործնական կիրառում գտնել:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Հիմա կարող եք հանգիստ քննարկել այն, ինչի մասին նախկինում թեժ վիճում էիք: Անհաղթահարելի տարաձայնություններ չեն առաջանա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը լարված հուզական դաշտի պատճառով կարող է բավական տհաճ լինել: Նշանի ներկայացուցիչները անհամբեր ու բռնկուն կդառնան, դատարկ բաների պատճառով կբարկանան, աննշան տարաձայնությունների պատճառով կվիճեն հին ընկերների հետ: Ամեն անգամ չի հաջողվի վերահսկել հույզերը, նույնիսկ եթե շատ փորձեք: Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շուտով կզգաք, որ տրամադրությունը լավացել է:

Շաբաթվա կեսից թեթև ու բարենպաստ շրջան կսկսվի, որը հրաշալի կլինի ամենատարբեր գործերի համար: Լավ գաղափարների պակաս չի լինի, հաճախ կկարողանաք կյանքի կոչել այն, ինչը վաղուց էիք մտածել և ինչը նախկինում ֆանտաստիկ էր թվում: Հավանական են ծանոթություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն, հնարավորություն կտան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Չեն բացառվում նշանակալի դրական փոփոխությունները անձնական հարաբերություններում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը համարձակ գաղափարների ժամանակ է, որոնց թվում կլինեն և՛ լրիվ ֆանտաստիկները, և՛ բավական իրատեսականները: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կօգնի հասկանալ, թե ինչն արժե անհապաղ ստանձնել: Արժե ուշադրություն դարձնել խորհուրդներին, որոնք հաճույքով կտան հին ու նոր ծանոթները: Երբեմն կողքից տեսանելի կլինի այն, ինչը դուք, գտնվելով իրադարձությունների կենտրոնում, չեք նկատում:

Ավելի ուշ պետք է վերադառնալ միապաղաղ առօրյա գործերին: Դրանք շատ հետաքրքիր չեն թվա, իսկ երբեմն ընդհանրապես չեն ոգեշնչի, կձանձրացնեն: Բայց դուք կաշխատեք ամեն ինչից հնարավորինս լավ գլուխ հանել, խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Եվ դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Այստեղ շատ Կույսերի կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: 

Շաբաթվա վերջին օրերը նվիրված կլինեն ընտանեկան հոգսերին, անձնական գործերին, ամենամտերիմների հետ շփումներին: Դա հոգեկան հարմարավետության և հանգստության ժամանակ կլինի: Կկարողանաք ամեն օրն ուրախությամբ լցնել, ուրախացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին ինչ-ինչ իրադարձություններ տեղի կունենան, որոնք կվշտացնեն ձեզ ու կստիպեն հուզվել: Չի բացառվում՝ ստիպված լինեք արմատապես փոխել ծրագրերը, հետաձգել այն գործերը, որոնց վրա կուզենայիք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Որոշ Կշեռքների նոր բան ստանձնելու համար կպակասեն էներգիան ու ոգեշնչվածությունը, չնայած՝ նշանի ներկայացուցիչները հրաշալի կհասկանան, որ եկել է գործելու ժամանակը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք, որ պատրաստ եք օգտվել դրանցից: Նշանի շատ ներկայացուցիչների կայցելի ոգեշնչվածությունը, այդ իսկ պատճառով նրանք ստեղծագործական կյանքում հաջողությունների կհասնեն: Ուսումը նույնպես հեշտությամբ կտրվի: Դա վերաբերում է նույնիսկ ամենաբարդ գիտություններին:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներով լի կլինեն: Չի բացառվում՝ տեղի ունենա հենց այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Այդ հատվածը շատ հաջող կլինի սիրահարների համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համբերությամբ զինվեք, քանի որ այս շաբաթ դա ձեզ շատ է պետք գալու: Նույնիսկ առօրյա գործերից գլուխ հանելն է բարդ լինելու, ինչ-որ բան կարող է անհաջող դասավորվել, երբեմն իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, երբեմն սկսածն ավարտին հասցնելու համար գիտելիքների ու կարողությունների պակաս կլինի: Սակայն ծագած բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել: Ձեզ միայն մի փոքր ժամանակ է պետք ստեղծված իրավիճակից գլուխ հանելու և ճիշտ որոշում ընդունելու համար:

Բոլոր կարևոր հանդիպումներն ու զրույցները լավ է ծրագրեք շաբաթվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում շատ ավելի հեշտ կլինի հասկանալը, թե ինչ սպասելիքներ ունեն մարդիկ, որոնց հետ գործ ունեք: Լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, մանրուքների պատճառով վեճեր էլ չեն լինի:

Շաբաթվա երկրորդ կեսը ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերի հաջող լուծում է խոստանում: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ, ժամանակ առ ժամանակ էլ լարված շաբաթ է: Ամեն անգամ հեշտ չի լինի դրված նպատակին հասնելը, երբեմն անհրաժեշտ արդյունքը ստանալու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, չհանձնվելն է: Եթե համառ լինեք, սպասվածից ավելիին կհասնեք:

Շաբաթվա կեսին հնարավոր են անսովոր պատահարներ, տարօրինակ իրադարձություններ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնել: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք հստակ ու ժամանակին կլինեն:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք բոլորին մոտեցում կգտնեք, հաճախ լավ կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Հնարավոր են ծանոթություններ, որոնց մասին վերջերս թաքուն երազում էիք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է, որը հարմար է երկարաժամկետ ծրագրերին անցնելու համար: Հաճախ կկարողանաք կանխագուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, կանխատեսել, թե ինչ են նախաձեռնելու շրջապատողները և ինչ հետևանքներ են ունենալու ձեր արարքները: Հավանական են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև արդյունավետ գործնական բանակցություններ, որոնց արդյունքներից գոհ կմնաք:

Կարող եք հանգիստ ու առանց ավելորդ շտապողականության նոր բան սովորել: Կհաջողվի մեծ քանակի ինֆորմացիա հավաքել ու վերլուծել, հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը: Որոշ Այծեղջյուրներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ երկար և արդյունավետ կհամագործակցեն:

Շաբաթը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Լուրջ տարաձայնությունների առիթներ հազիվ թե ստեղծվեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը չի կարելի թեթև ու անամպ անվանել, բայց դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Դուք նշանակալի առաջընթացի կհասնեք մի գործում, որին հասցրել եք մեծ ուժեր նվիրել: Կհաջողվի ամրապնդել գործնական հարաբերությունները, վերջ տալ վեճերին: Դուք չեք խառնի գործնական ու մասնագիտական հետաքրքրությունները, իսկ դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Կարող եք եկամուտների նշանակալի աճի հասնել կամ գործարքներ կնքել, որոնք շահույթ կբերեն: Որոշ Ջրհոսներ իրենց մեջ գործարարի ջիղ կհայտնաբերեն և եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, հազիվ թե հաջողվի խուսափել տհաճ պահերից ու փոքրիկ տարաձայնություններից: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Շաբաթվա վերջին հարաբերությունները ավելի լավը կդառնան, քան սկզբում էին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին վճռականություն ու համառություն դրսևորեք: Այդ հատվածում հաջողությունը ձեզ շատ է ժպտալու: Աստղերի աջակցության շնորհիվ կարող եք իրագործել համարձակ ծրագրերը, մեռյալ կետից շարժել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի դրանցից առավելագույն օգուտ քաղեք:

Շաբաթվա կեսը շատ հանգիստ կանցնի, բայց նույնպես ուրախության առիթներ կբերի: Բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու, ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու համար: Շատ Ձկներ կհասկանան՝ ինչպես գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվում: Լավ կանցնեն ընկերական ու գործնական հանդիպումները, դուք շատերի հետ հրաշալի լեզու կգտնեք:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաճելի անակնկալներով, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Դուք կաշխատեք բարձրացնել ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը, շրջապատողներն էլ նույն ձևով կպատասխանեն: Հնարավոր է ծանոթություն, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2078 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2