ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 25.04 - 01.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3699 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բարդ ու պատասխանատու գործ ստանձնելու համար: Հնարավոր է՝ միանգամից չկարողանաք աջակցություն ստանալ ու ստիպված լինեք առաջին քայլերն ինքնուրույն անել: Դա դժվար չի լինի. դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել ու շուտով կհասնեք հաջողությունների: Հավանական են համագործակցության մասին հաջող բանակցություններ, չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Կարող եք տեխնիկա գնել, որն ամեն օր եք օգտագործելու:

Շաբաթվա երկրորդ կեսը բավական անհանգիստ ու հագեցած կլինի: Այն հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր ժամանակին առաջատարի հատկանիշներ կդրսևորեն, կգտնեն մարդկանց, որոնց վրա կկարողանան ոչ միանշանակ իրավիճակում հենվել: Նշված հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Լուրջ հարցերը քննարկելու և բոլորին դուրեկան պատասխաններ գտնելու հնարավորություն կլինի: Չի բացառվում՝ հենց ձեր ջանքերի շնորհիվ լուծվեն ընտանեկան խնդիրները, իսկ տարաձայնությունները մնան անցյալում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այդ օրերը լավը կլինեն նոր ու անսովոր բան ստանձնելու համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Չի բացառվում՝ անսպասելի կիրառում գտնեք ձեր տաղանդներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում՝ նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիներն ուզենան ձեզ հետ ընկերանալ: Յուրաքանչյուրին մոտեցում գտնելու ունակությունը շատ Ցուլերի կօգնի աշխատանքի մեջ հաջողության հասնել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես կուրախացնի: Այդ հատվածում կարող եք ամրապնդել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Հին գործընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք հիշարժան կլինեն, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա առաջին օրերը հազիվ թե առանց ապրումների ու հուզումների անցնեն: Մտքերը հավաքելը բարդ կլինի, որոշ Երկվորյակների ուժեղ ու հակասական հույզերը կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունել: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա, տրամադրությունը շուտով կլավանա, ուրախության առիթներ կհայտնվեն: Շաբաթվա կեսին դուք նորովի կնայեք այն ամենին, ինչն առաջ սովորական է թվացել, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել:

Շաբաթվա վերջը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, արագ փոխհասկացողության կհասնեք ծանոթների հետ, որոնք ձեր համակրանքը կշահեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների տեսանկյունից: Դուք հրաշալի լեզու կգտնեք նոր գործընկերների հետ, նաև նրանց, ում հետ ժամանակին համագործակցել եք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ղեկավարության հետ: Եթե նրանց հետ կիսվեք գաղափարներով, ապա դրանք ամենայն հավանականությամբ աջակցություն կստանան: Փորձը կօգնի ձեզ արագ լուծել բարդ խնդիրները, պատասխաններ ստանալ շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, չի բացառվում՝ շուտով ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի, բայց ավելի լարված կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի մի քանի հարց միաժամանակ լուծեք, զբաղվեք և՛ ձեր, և՛ ուրիշների գործերով, ուղղեք ուրիշների գործած սխալները: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու փոխել ծրագրերը, որպեսզի աջակցեն մտերիմներին, օգնեն նրանց ելք գտնել բարդ իրավիճակից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին կեսին շատ կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, զուսպ ու բարեհամբույր վարք դրսևորելը: Ամենայն հավանականությամբ պիտի շփվեք մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չեք եղել, և հիմա էլ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Ամեն անգամ չեք կարողանա խուսափել բաց կոնֆլիկտից, բայց նույնիսկ ամենալարված պահերին դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, և դա թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Հավանական են լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներ: Պայմանները բարենպաստ կլինեն նոր նախաձեռնությունների համար, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց եք համակրում: Հավանական են հաճելի ծանոթություններ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը գործերում զգուշություն է պահանջելու: Կարևոր կլինի այնպիսի խոստումներ չտալ, որոնք կատարելը բարդ կլինի, լուրջ պարտավորություններով չկապվել: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Սակայն դրանց որոշակի պատասխան տալուց առաջ արժե երկար մտածել ու ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Այս ժամանակահատվածը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կհասկանաք, թե ինչն է հուզում մտերիմներին, կգտնեք նրանց աջակցելու ձևը: Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Օգտակար բաներ կհասցնեն անել այն Կույսերը, որոնք չեն սահմանափակվի սեփական ծրագրերի իրագործմամբ, այլ կաշխատեն օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հարմար ժամանակ կլինի հասարակական միջոցառումներին մասնակցելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել արդարությունն ու ինչ-որ բան դեպի լավը փոխել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպելու, համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեր գիտելիքներն ու կարողությունները նույնպես պահանջված կլինեն, և դա թույլ կտա լավ գումար աշխատել: Չի բացառվում՝ բիզնեսի հետ կապված գաղափարներ ունենաք: Հարմար ժամանակ կլինի ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պատմելու համար. հնարավորություն կունենաք հետաքրքրել մարդկանց, որոնք կօգնեն մտածածն իրագործելու հարցում: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ստանալ:

Շաբաթվա երկրորդ կեսը ոչ ֆորմալ շփումների, տրամադրություն բարձրացնող հաճելի հանդիպումների ժամանակ կլինի: Հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու կամ այնպիսի վայրերում լինելու հնարավորություն կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Հին ընկերները հաճույքով կայցելեն ձեզ կամ ձեզ հյուր կկանչեն: Չեն բացառվում ուրախ իրադարձություններն ընտանիքում: Դանցից մեկը կարող է ընտանեկան տոնի առիթ դառնալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ նկատելիորեն կամրապնդեք ձեր դիրքերը, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կզինաթափեք թշնամիներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Բայց նրանց հետ արժե զգույշ լինել. որոշ ժամանակ կանցնի մինչև նման մարդիկ հուսալի համախոհ դառնան ձեզ համար: Իսկ հիմա նրանց առաջարկներին ու խոստումներին արժե քննադատորեն մոտենալ:

Անձնական կյանքը շաբաթվա առաջին կեսին երկրորդ պլան կանցնի, բայց նրանում նկատելի կլինեն դրական միտումները: Անցյալում կմնան մանր-մունր տարաձայնությունները, որոնց պատճառով անհանգստանում էիք: Մտերիմների հետ լեզու գտնելը կհեշտանա: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան մեծ կլինի հաճելի ծանոթությունների, հետաքրքիր հանդիպումների հավանականությունը: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ քննադատորեն տրամադրված մարդկանց հետ: Բացի այդ, կկարողանաք վերջ տալ ձեր մասին վերջերս տարածված տհաճ բամբասանքներին, կվերականգնեք ձեր հեղինակությունը, եթե այն դրանց պատճառով տուժել է: Դուք շատ բաների մասին ուղիղ կխոսեք, ոչ մի բան չեք թաքցնի, չեք վախենա շոշափել ուրիշներին բարդ թվացող թեմաները: Դա շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ընկերանալ ձեզ հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Այն կարող է բարդ, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող թվալ, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Պետք կգա ոչ միայն ավելի վաղ ձեռք բերած փորձը, այլև հնարամտությունը, միայն մասնակի տեղեկատվության տիրապետելով՝ ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, դուք կարող եք ամեն դատարկ բանի համար անհանգստանալ, սուր արձագանքել նույնիսկ աննշան իրադարձություններին: Հետևողականորեն գործելը դժվար կլինի: Չի բացառվում՝ ուզենաք կիսատ թողնել սկսածն ու զբաղվել լրիվ նոր բանով, բայց նման որոշումը հազիվ թե հաջող լինի:

Շաբաթվա կեսը կուրախացնի և՛ նոր հնարավորություններով, և՛ հաճելի հանդիպումներով, և՛ հաջող զուգադիպություններով: Այդ հատվածում գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ դրանում, և դուք շուտով կընկերանաք: Բայց արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է չշտապեք գնումների հարցում:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն հանգստի համար: Դրանք ուժերը վերականգնելու, հոգսերից շեղվելու, ձեզ միշտ հետաքրքրող բանով զբաղվելու հնարավորություն կտան: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները լարված են եղել: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, տարաձայնություններն էլ կմնան անցյալում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե դրանք միայն ձեզ համար չեն կարևոր: Հեշտ չի լինի ձեր և մյուսների հետաքրքրությունները զատելը, ինչ-որ բանի նախապատվություն տալը: Բացի այդ, կարող եք ընկնել շրջապատողների ազդեցության տակ ու հետո զղջալ դրա համար: Կարևոր կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Մի շտապեք վստահել այն մարդկանց, որոնք շռայլ խոստումներ են տալիս, առանց երկար մտածելու մի ընդունեք գրավիչ թվացող բոլոր առաջարկները:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն ավելի հանգիստ ու կանխատեսելի կդառնա, դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հին ծանոթները օգնություն կառաջարկեն ու հրաշալի խորհուրդներ կտան, ընկերները կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Սիրելի մարդն ամեն անգամ ձեզ կես խոսքից չի հասկանա, բայց ձեր միջև անհաղթահարելի տարաձայնություններ չեն առաջանա: Շաբաթվա վերջը հարմար կլինի ոչ մեծ ռոմանտիկ ուղևորության ու երկուսով հանգստի համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Դա լավ ժամանակ կլինի նոր ու համարձակ նախաձեռնությունների համար: Հնարավոր է՝ ձեր ոչ բոլոր գաղափարները փայլուն լինեն, բայց դուք մտածածը կյանքի կկոչեք ու չեք զղջա դրա համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ դուք կծանոթանաք այն մարդկանց հետ, որոնց միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել, կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, գլուխ կհանեք սեփական զգացմունքներից:

Շաբաթվա կեսը լավ նորություններ ու գրավիչ գործնական առաջարկներ կբերի: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Դուք կկարողանաք հետևում թողնել հին մրցակիցներին, ցույց կտաք, թե ինչի եք ունակ:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից: Դուք կզգաք, որ մտերիմների հետ լեզու գտնելը հեշտացել է: Վեճի համար առիթներ չեն լինի, իսկ եթե տարաձայնություններ առաջանան, կկարողանաք արագ փոխզիջման հասնել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3699 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0