ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 24.10 - 30.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1066 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հաջող կսկսվի: Նրա առաջին օրերը հրաշալի կլինեն գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Կարող եք անցնել երկար ժամանակ ձեզ բարդ թվացող գործին: Անպասելիորեն կպարզվի, որ դուք բավականաչափ էներգիա, գիտելիքներ ու փորձ ունեք հաջողության հասնելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի, բայց շատ ոգեշնչող իրադարձություններ: Լավ կանցնեն հանդիպումները: Ձեր հմայքը անջնջելի կլինի, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ նրան:

Շաբաթվա առաջին կեսին պետք է արագ ու վճռական գործեք: Ավելի ուշ կգա արարքներում մեծ զգուշություն դրսևորելու ժամանակը: Մի շտապեք ինչ-որ բան նախաձեռնել, ձեր ծրագրերը ևս մեկ անգամ մտածեք: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր, որոնք գործերում ձգձգումների պատճառ կդառնան: Մտերիմների հետ շփումներն էլ բավական լարված կլինեն: Սակայն լուրջ կոնֆլիկտներից դուք կկարողանաք խուսափել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք անմիջապես մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կգտնեք անհրաժեշտ բառերը, կհասկանաք, թե ինչով կարող եք հետաքրքրել բոլորին: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք հեշտությամբ դուր կգաք նրանց, ում ուզում եք: Սկսվող գործնական հարաբերությունները կարող են ռոմանտիկ շարունակություն ստանալ:

Շաբաթվա կեսին պետք է կենտրոնանաք աշխատանքի և այլ օգտակար գործերի վրա: Հարմար ժամանակ է լինելու մեծ նախագծերին մասնակցելու համար: Չի բացառվում, որ այդ հատվածում համագործակցության անսպասելի առաջարկ ստանաք, պահանջված կլինեն ձեր տաղանդներն ու կարողությունները, որոնց նախկինում ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն Ցուլերին: Դա նվերների ու հաճելի անակնկալների, հաջող զուգադիպությունների, նոր հնարավորությունների ժամանակ է լինելու: Անկախ նրանից, թե ինչ կստանձնեք, կասկած չկա, որ արդյունքը հրաշալի կլինի: Նախաձեռնող եղեք, արեք այն, ինչ ինտուիցիան է հուշում: Աստղերը ձեր կողմից կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն անհանգիստ ու բավական անօգուտ կսկսվի: Նրա առաջին օրերին հասկանալի չի լինի, թե ինչ է պետք անհապաղ ստանձնել, իսկ ինչը կարելի է հետաձգել: Շատ Երկվորյակներ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեն, և դա կարող է խառնաշփոթի ու թյուրիմացությունների պատճառ դառնալ: Սակայն լուրջ սխալներ նշանի ներկայացուցիչները չեն անի, իսկ ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեն:

Շաբաթվա կեսը ավելի հեշտ կլինի: Դուք որոշակիություն կմտցնեք նպատակների և առաջնահերթությունների մեջ, ծրագրելուց ու մտորումներից կանցնեն կոնկրետ գործողությունների: Կարող են նոր հնարավորություններ բացվել գործնական ոլորտում: Աշխատանքին ձեր մոտեցումը շատերի վրա տպավորություն կթողնի: Չի բացառվում՝ ձեր հետ ուզենան համագործակցել մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Անսովոր կապեր կստեղծվեն՝ և՛ մասնագիտական, և՛ ստեղծագործ, և՛ ռոմանտիկ:

Շաբաթվա վերջին օրերին առույգ և էներգիայով լի կլինեք: Այդ հատվածում ամենակարևորն այն է, որ մենակ չստանձնեք այն, ինչը ձեր ուժերի սահմաններում չէ: Շրջապատողներին մի զրկեք ձեզ օգնելու հաճույքից, նրանք դրա համար միայն ուրախ են լինելու:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ձեզ համար դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը, իսկ դրանք քիչ չեն լինի: Պահի ցանկությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դուք չեք ուզենա լսել առողջ բանականության ձայնը: Աշխատեք գլուխներդ չկորցնել: Եթե խելամիտ ու զգույշ լինեք, ապա ավելի ուշ դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Առաջին հերթին դա վերաբերում է նոր ծանոթներին, որոնց մասին ճիշտ տպավորություն կազմելը դժվար կլինի: Չարժե մեծ հույսեր կապել այն մարդկանց հետ, որոնք հեշտությամբ են խոստումներ տալիս ու փորձում են հետաքրքրել ձեզ կասկածելի գաղափարներով: Գումարը ինչ-որ մեկի բիզնես-նախագծի մեջ ներդնելուց առաջ համոզվեք, որ այն իսկապես հուսալի է:

Մտերիմների մոտ կարող են դժվարություններ առաջանալ: Իհարկե, դուք դրանց հանդեպ անտարբեր չեք մնա: Աշխատեք ձեզ նրբանկատ պահել, նույնիսկ եթե ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին կամ քննադատել: Ձեր դիվանագիտական տաղանդները բոլորին օգտակար կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի իրավիճակն իրատեսորեն գնահատելու, պատրանքներ չկառուցելու ունակությունը: Ցավոք, ինչ-որ մեկը կարող է ձեզ խաբել, խճճել կամ շեղել: Անփորձ Առյուծների համար դժվար կլինի թշնամիների լարած թակարդները չընկնելը: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը, որոնք ձեզ լավ լավ են հասկանում ու գնահատում են:

Մինչև շաբաթվա կեսը արժե զգուշությամբ վերաբերվել ցանկացած պայմանավորվածության: Մեծ է հավանականությունը, որ դրանք սխալ կհասկացվեն կամ կխախտվեն: Բայց հինգշաբթի օրվանից իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Կգա նոր բան ստանձնելու համար հարմար ժամանակը: Չի բացառվում՝ ուզենաք անձնական հարաբերություններում նախաձեռնող լինել:

Շաբաթվա վերջին օրերի համար լավ է բարդ ու լուրջ բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կենտրոնանալը դժվար կլինի, և կա վտանգ, որ ինչ-որ բան աչքաթող կանեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հանգիստ սկսեք, անհնարինը մի պահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ շրջապատողներից: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում իրադարձությունները բավական դանդաղ կզարգանան ու հազիվ թե դրա վրա կարողանաք ինչ-որ կերպ ազդել: Հավանական են ձգձգումներ գործերում: Փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղված Կույսերը կարող են բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնել:

Շաբաթվա առաջին կեսին հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, աշխատավայրում էլ վեճերի առիթներ կստեղծվեն: Հույզերին մի տրվեք: Հենց ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից:

Ավելի ուշ թեթև ու բարենպաստ ժամանակահատված կգա: Կարող եք կենտրոնանալ աշխատանքի վրա. դրանում մեծ հաջողությունների կհասնեք, եթե չշեղվեք: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կզգաք, որ գործընկերներն ու կոլեգաները ձեզ հետ հազվադեպ են վիճում, ավելի հաճախ են լսում ձեր կարծիքը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ընտանիքում հավանական են դրական փոփոխություններ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը բավական լարված կլինի, հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից: Տարաձայնությունների առիթները սովորականից շատ կլինեն, իսկ դուք չեք ուզենա զիջումներ անել, հարթել սուր անկյունները: Լավ է հետաձգեք բարդ հարցերի լուծումը: Շուտով իրավիճակը կպարզվի, դուք լրացուցիչ ինֆորմացիա կստանաք, պարզ կդառնա, թե ինչպես պիտի գործեք: Այնպես որ՝ մի շտապեք:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կդասավորվի: Այդ հատվածում դուք հաշտ կլինեք և՛ ձեր, և՛ շրջապատողների հետ: Վաղուց ստացած փորձն ու գիտելիքները շատ օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ դուք ինքներդ էլ սխալներից կխուսափեք, մյուսներին էլ թույլ չեք տա սխալվել: Նշված հատվածը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Եթե երկար ժամանակ չէիք համարձակվում ինչ-որ բան ստանձնել, ապա կարող եք դա հիմա անել: Կասկած չկա, որ աստղերը ձեզ աջակցելու են:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ ու հագեցած կլինի: Դա նոր գաղափարների ժամանակ կլինի, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք ցանկացած պարագայում հույս դնել: Հնարավոր են զարմանալի հանդիպումներ: Նոր ծանոթներից կիմանաք մի բան, ինչի մասին նախկինում նույնիսկ չեք էլ կռահել: Ստացված ինֆորմացիան կօգնի նորովի նայել սովորական բաներին, կենտրոնանալ բարդ իրավիճակում, ճիշտ որոշումներ ընդունել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին, ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել: Կհաջողվի հանգիստ քննարկել կարևոր հարցերը, ընդհանուր գործերն ու ծրագրերը: Լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, վեճերի համար առիթներ էլ չեն ստեղծվի: Դուք աշխատանքի և ֆինանսական գործերի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունեք: Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու, հետաքրքիր վայրեր այցելելու հնարավորություն կունենաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք այս շրջանի համար մեծ ծրագրեր ունեն: Շրջապատողների հետ հարաբերությունները կլարվեն, ձեզ համար դժվար կլինի հանգստություն պահպանելն ու բազմաթիվ պրովոկացիաներին չտրվելը: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր անընդհատ քննադատում են ձեզ, հանում են հավասարակշռությունից տհաճ նկատողություններով ու անտեղի խորհուրդներով: Գործնական բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում, կարող են ձգձգվել: Դրա հետ ոչինչ անել չեք կարողանա, այնպես որ՝ համբերությամբ զինվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Հաճելի ծանոթություններ հաստատելու շանս կունենաք, ոչ ֆորմալ միջավայրում կշփվեք մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Աշխատանքի մեջ ձեր հաջողություններին շատերն ուշադրություն կդարձնեն: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին շուրջը բոլորը ձեր կարիքն են ունենալու: Սեփական գործերը կարող են երկրորդ պլան անցնել, չափից դուրս շատ ժամանակ պիտի նվիրեք ուրիշների գործերին: Սակայն ամենակարևոր խնդիրներին բոլոր դեպքերում պետք է ուշադրություն դարձնել: Դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Հիշեք, որ շրջապատողները մեծ հետաքրքրությամբ են հետևելու ձեր գործողություններին: Կարևոր կլինի նույնիսկ փոքրիկ սխալներ չանելը: Զգույշ եղեք գումարի հետ: Դրանք ինչ-որ մեկի կարիքների վրա ծախսելուց առաջ համոզվեք, որ ոչ ոք չի փորձում չարաշահել ձեր բարությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ոչ մի տեղ շտապելու կարիք չի լինի, շտապելով որոշումներ ընդունելու անհրաժեշտություն էլ չի առաջանա: Չի բացառվում՝ այդ հատվածում ուզենաք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին կամ վերականգնել հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: Դրա համար հիմա ամենաբարենպաստ պահն է լինելու: Ժամանակը զուր մի վատնեք, գործեք, նախաձեռնող եղեք: Աստղերը ձեր կողմից կլինեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ դուք շատ բան կհասցնեք անել, եթե էներգիան ճիշտ հունի ուղղեք: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, դատարկ վեճեր մի վարեք, մի փորձեք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր դրանում կասկածում են: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի: Դա հաճելիորեն կզարմացնի շատերին: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ բավական թեթևամիտ ու ոչ հուսալի մարդ էին համարում, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հենվել: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Խոսքը դեռ կարճաժամկետ նախագծերի մասին է լինելու, բայց դուք կարող եք ձեզ լավագույն կողմերով ցույց տալ, և շուտով ձեզ ավելի հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Հիշեք, որ ձեզ համար կարևոր բաները լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը վառ ու բարենպաստ կլինի, տարբեր տեսանկյուններից հաջող կլինի: Երկրորդ կեսը կարող է դժվարություններ ու հոգսեր, ինչպես նաև անհապաղ լուծում պահանջող խնդիրներ բերել: Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, նպատակին հասնելու համար էլ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը շատ արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի մասշտաբային ու երկարաժամկետ նախագծեր, լուրջ գործեր ստանձնելու համար, որոնք հաստատ արագ ավարտել չի հաջողվի: Կարևոր փոփոխություններ կլինեն գործնական ոլորտում: Հիշեք, որ շտապել պետք չէ: Դուք բավարար ժամանակ կունենաք անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելու և կշռադատված որոշումներ ընդունելու համար: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական կյանքին:

Հավանական են անսպասելի ուղևորություններ: Դրանք կարող են կապված լինել մտերիմներից մեկի գործերի հետ: Չի բացառվում՝ ձեր օգնության կարիքը լինի, ստիպված լինեք ծրագրերը փոխել այն ցուցաբերելու համար: Այստեղ շատ տեղին կլինի հանգստություն պահպանելու ունակությունը, նույնիսկ եթե շուրջը բոլորը հուզվում են:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ուսման համար: Հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել: Որոշ Ձկներ կհանդիպեն մարդկանց, որոնց փորձը նրանց դեռ շատ պետք կգա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1066 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0