ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 24.05 - 30.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1673 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Շաբաթվա սկզբին ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, սխալներ ու սխալ հաշվարկներ: Բայց այդ հատվածում ծագած բոլոր խնդիրներն արագ կլուծվեն: Այնպես որ՝ մի հուսահատվեք ու շարունակեք գործել: Հաջողության հասնելու շանս ունեք:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Զգալով աստղերի աջակցությունը՝ դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Շատ Խոյեր կկարողանան ամրապնդել գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան ու կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Տնային գործերը սովորականից շատ ուշադրություն կպահանջեն: Մտերիմները հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին արժե նպատակասլացություն և համառություն դրսևորել: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք կհասնեք հաջողության ու կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Շատ Ցուլերի պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, արագ կկողմնորոշվեն բարդ իրավիճակում:

Շաբաթվա կեսին կարևոր կլինի շրջապատողների հետ հարաբերություններին ուշադրություն դարձնելը: Չմտածված խոսքերը, կտրուկ նկատողությունը, երկիմաստ կատակը կարող են վշտացնել ձեզ համար թանկ մարդուն: Մտերիմները ձեր աջակցության ու խորհուրդների կարիքը կզգան: Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու համար:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներ են խոստանում և կուրախացնեն հաջող զուգադիպություններով: Այդ շրջանում ձեզ մոտ շատ բան հեշտ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից համարձակ ծրագրերն իրագործելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ շաբաթ է նոր ծանոթություններ հաստատելու, ինչպես նաև ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին պատմելու համար: Խելացի ինքնագովազդը այն է, ինչ ձեզ պետք է: Հենց դրա շնորհիվ դուք գրավիչ գործնական առաջարկներ կստանաք, կկարողանաք մեծացնել եկամուտները: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում:

Մի գերագնահատեք ձեր ուժերը: Խոստումներ տալուց, լուրջ պարտավորություններով կապվելուց առաջ երկար մտածեք: Ծրագրված շատ գործեր թեթև կթվան, բայց դրանցից արագ գլուխ հանել հազիվ թե ստացվի: Զգուշությունը չի խանգարի գումարին վերաբերող հարցերում: Չարժե շտապել գործարքների ու գնումների հարցում:

Շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ արժե նախաձեռնող լինել. մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար, ընդառաջ կգան ձեզ: Վատ մի զգացեք խոսել ձեր զգացմունքների մասին ու կիսվել ապրումներով: Ձեզ ճիշտ կհասկանան:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ շաբաթ է: Ճիշտ է, շաբաթվա սկզբին կարող են կասկածներ առաջ գալ, մինչև չորեքշաբթի չեն բացառվում դժվարություններն ու թյուրիմացությունները: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դա ամենևին չի ուրախացնի նշանի ներկայացուցիչներին: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, և դուք դա անպայման կզգաք:

Հավանական են անսպասելի իրադարձություններ, պատահարներ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին: Հնարավոր է՝ դուք հասկանաք, թե ինչպես կարելի է հասնել վաղուց դրված նպատակներին կամ համարձակ երազանքները իրական ծրագրերի վերածել:

Ժամանակը մի խնայեք ընկերների հետ շփվելու համար: Շփումները ոչ միայն դրական հույզեր կպարգևեն, այլև շատ օգտակար կլինեն: Դուք բազում նոր բաներ կիմանաք, հնարավոր է նաև հետաքրքիր առաջարկներ ստանաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բարդ, բայց արդյունավետ կլինի: Ձեզ համար կարևորը արագ նոր բան սովորելը, հնացած պատկերացումներից ու կարծրատիպերից չկառչելն է: Ուրիշի փորձը հաճախ օգտակար կլինի: Վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել նրանց, ում վստահում եք:

Բազում նոր գործեր կունենաք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Հնարավոր է՝ պետք լինի վերանայել աշխատանքային գրաֆիկը, փոխել սովորական օրակարգը: Աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերը, քանի որ ծանրաբեռնվածություն հիմա ձեզ պետք չէ:

Դուք շատ զբաղված կլինեք, բայց շփումների, ընկերների հետ հանդիպումների ժամանակ կգտնվի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Շատ Առյուծների կուրախացնեն հարազատների անսպասելի այցերը: Կկարողանաք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Դուք լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավական անհարթ շաբաթ կլինի: Լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Չեն բացառվում աշխատանքային խնդիրները, բարդ առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը: Ամեն ինչ կստացվի, եթե հանգիստ լինեք, հույզերին չտրվեք: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել:

Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Այնտեղ, որտեղ նոր բան մտածելու կարիք լինի, ձեզ հավասարը չի լինի: Դժվարությամբ կտրվի միատոն առաջադրանքների լուծումը: Դուք հաճախ կշեղվեք, սխալներ կանեք, իսկ հետո ինքներդ ձեզ վրա կբարկանաք դրանց պատճառով:

Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ շփումները: Նրանք կիմանան՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը, միշտ կգտնեն պետք եղած բառերը, չեն մերժի օգնել, եթե դրա կարիքը լինի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ ու բարենպաստ շաբաթ է: Այն շատ արդյունավետ կանցնի, եթե արագ որոշակիություն մտցնեք նպատակների մեջ, հասկանաք, թե ինչի եք ուզում հասնել: Կարող եք արագ գործողությունների ծրագիր կազմել ու նույնքան արագ կյանքի կոչել այն: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, բայց դուք նոր համախոհներ էլ կկարողանաք գտնել, եթե ուզենաք: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Ամենայն հավանականությամբ դրանք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Գործնական բանակցությունները, որոնք ծրագրել էիք այս շաբաթվա համար, կարող են ձգձգվել ու միանգամից արդյունք չտալ: Հազիվ թե դրա հետ կապված մի բան կարողանաք անել, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Նախաձեռնող է պետք լինել անձնական հարաբերություններում: Այստեղ դա տեղին, իսկ երբեմն նույնիսկ անհրաժեշտ կլինի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ շաբաթ է: Ապրումների և անհանգստության առիթներ կստեղծվեն, բացի այդ, հուզական դաշտն անկայուն կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում. ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակն ուսումնասիրելու և ամեն ինչ մտածելու համար: Շատ Կարիճների սխալներից խուսափելու հարցում կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Եթե սեփական փորձը քիչ է, կարող եք խորհուրդի խնդրանքով դիմել հին ծանոթներին:

Ինչ-որ բարդ գործից հրաշալի գլուխ հանելու շանս կլինի: Ճիշտ է, անհրաժեշտ արդյունքը ստանալ հազիվ թե հաջողվի, եթե միայն փորձված մեթոդներից օգտվեք: Փորձարկումներ արեք, նոր բան փորձեք: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի:

Ամեն անգամ հարթ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Երբեմն նոր ծանոթների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան հին ընկերների և մյուս մտերիմների:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենահեշտ շաբաթներից չէ: Դուք սովորականից հաճախ կբարկանաք, կնյարդայնանաք: Ամեն անգամ չի հաջողվի էներգիան խաղաղ հունի մեջ դնել, և երբեմն դուք մեծ ուժեր կծախսեք կասկածելի, անօգուտ, իսկ երբեմն նույնիսկ վնասակար զբաղմունքների վրա: Այդ միտումը նկատելի կլինի շաբաթվա սկզբին: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ավելի հեշտությամբ կվերահսկեք ձեզ և ավելի կառուցողական կտրամադրվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի պատասխանատու հանդիպումների և գործնական բանակցությունների համար: Կարող եք քննարկել աշխատանքի և երկարաժամկետ համագործակցության պայմանների հետ կապված կարևոր հարցերը:

Օգտակար կլինի կյանքում նոր բան մտցնելը, սովորական գրաֆիկից շեղվելը: Վատ շաբաթ չէ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգեշնչի, բացի այդ, տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը մեծ քանակի պիտանի տեղեկատվություն կբերի: Ուշադիր եղեք, քանի որ այն կարող է ամենաանսպասելի աղբյուրներից ստացվել: Կարևոր կլինի ոչինչ աչքաթող չանելը, ամեն ինչ հիշելն ու ճիշտ եզրակացություններ անելը: Դուք այդ ամենից գլուխ կհանեք. կօգնեն ինտուիցիան ու փորձը: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Որոշ ընդհանուր գործեր ոչ միայն երկարատև համագործակցության, այլև ընկերության սկիզբ կդնեն, որը բազում դրական հույզեր կպարգևի:

Չեն բացառվում ձգձգումները գործերում: Այստեղ խոսքը հաճախ ոչ թե լուրջ դժվարությունների, այլ ցավալի մանրուքների մասին կլինի, որոնց կարևոր կլինի հանգիստ արձագանքելը: Ոչ մի բան սրտին շատ մոտ մի ընդունեք: Շատ խնդիրներ իրենք կլուծվեն և շուտով պարզապես կմոռացվեն:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություներ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Հարազատները հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան, իսկ դուք կաշխատեք նրանց խնդրանքներին մերժումով չպատասխանել, կուրախանաք օգնելու հնարավորության համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը կարող է կապված լինել մեծ փոփոխությունների հետ: Դուք նորովի կնայեք շատ բաների, որոնք առաջ սովորական էին թվում: Որոշ Ջրհոսներ կուզենան փոխել իրենց սովորույթները, լրիվ նոր ուղղությամբ առաջին քայլերն անել: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները: Օրինակ՝ նշանի որոշ ներկայացուցիչների համար ճակատագիրը կրկին հանդիպում կկազմակերպի մարդկանց հետ, որոնց հետ նախկինում բարդ հարաբերությունների մեջ էին: Հնարավորություն կընձեռվի հարթել տարաձայնությունները, ընդհանուր լեզու գտնել, դուր գալ մեկմեկու:

Հավանական են դրամական մուտքեր: Երբեմն դրանք այնքան մեծ չեն լինի, որ կարողանաք լուրջ չծրագրված գնումներ անել: Վերջնական որոշման հարցում մի շտապեք. ձեզ ժամանակ է պետք լավագույն տարբերակն ընտրելու համար:

Հազիվ թե կարողանաք ամբողջովին խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Երբեմն մտերիմները կքննադատեն ձեր որոշումներն ու արարքները: Բայց դուք հանգստություն կպահպանեք, չեք տաքանա, այդ իսկ պատճառով շատ սուր անկյուններ կհաջողվի հարթել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու կյանքում մեծ փոփոխություններ բերի: Այն բավական անհանգիստ կլինի, բայց համարյա միշտ ձեր ապրումների պատճառները անլուրջ, ժամանակավոր կլինեն: Այնպես որ՝ շարունակեք ապագային լավատեսությամբ նայել, մի հրաժարվեք ձեր ծրագրերից և բաց մի թողեք նոր բան փորձելու հնարավորությունը: Չի բացառվում՝ հենց այսօր ձեր մոտ տաղանդներ նկատեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում:

Հնարավոր են աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց հետ նախկինում ձեզ ընկերական հարաբերություններն են կապել: Ճիշտ է, խոսքը սովորաբար ապագայի մասին կլինի: Մի քանի շաբաթ կանցնի, մինչև հաջողվի ծրագրերի քննարկումից կոնկրետ գործողությունների անցնել:

Հարմար շաբաթ է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հարաբերությունները հարթելու համար, որոնց հետ վերջերս հաճախ էիք վիճում ու ընդհանուր լեզու չէիք գտնում: Ինտուիցիան հաճախ կօգնի կռահել, թե ինչ կա շրջապատողների հոգում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1673 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3