ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 24.04 - 30.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1172 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում: Եթե ուզում եք օգտվել աստղերի աջակցությունից, աշխատեք հետևողականորեն գործել, մի շտապեք մի գործից մյուսին անցնել: Օգտակար կլինի նախապես գործողությունների ծրագիր կազմելը, ձեռքի տակ ունեցեք այն առաջադրանքների ցանկը, որոնցով կուզենայիք զբաղվել այս շաբաթ: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի գործնական ոլորտում: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, ստեղծագործելիս, հետազոտական գործունեություն իրականացնելիս: Հակասական տեղեկատվություն կստացվի. մի ծուլացեք ստուգել այն, մի հենվեք ուրիշների ասածի վրա:

Հուզական դաշտը շաբաթվա սկզբին լավը կլինի, և այդ հատվածն էլ բարենպաստ կլինի շփումների համար: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիայի վրա հույս դնել: Այն կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք, կօգնի ամենատարբեր մարդկանց հետ հարթել հարաբերությունները: Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատողներին հասկանալը, տարաձայնություններից ու վեճերից խուսափելն ավելի բարդ կլինի, բայց այդ հատվածն էլ հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հարմար կլինի վճռական գործողությունների համար: Եթե վաղուց էիք մտածում ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, ապա հիմա կարող եք կոնկրետ քայլեր մտածել, ծրագրերը քննարկել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Ձեր տաղանդները շատերի համար օգտակար կլինեն. չի բացառվում դրանց շնորհիվ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Էներգիա շատ կունենաք: Կարող եք մասշտաբային նախագծեր ծրագրել. դուք դրանք կիսատ թողնելու գայթակղություն չեք ունենա: Շաբաթը հարմար կլինի ուղևորությունների և ակտիվ հանգստի համար:

Շաբաթվա սկիզբը բավական հագեցած կլինի: Դուք սովորականից հաճախ պիտի խառնվեք ուրիշների գործերին: Ամեն անգամ ձեզ հարմարավետ չեք զգա, բայց կաշխատեք նրբանկատորեն գործել, ուստի ոչ մեկին չեք վիրավորի ու չեք բարկացնի: Այս հատվածում հնարավոր են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Շաբաթվա վերջին օրերը ավելի հանգիստ կանցնեն: Հնարավորություն կունենաք վերադառնալ հետաքրքիր գործերին, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Կհաջողվի ուղղել ավելի վաղ գործած սխալները: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ ու ձեր մտերիմների հետ կապված լավ նորություններ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում: Այն հարմար կլինի մասշտաբային գործեր ու լուրջ նախագծեր սկսելու համար: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին. կարող եք կյանքում մեծ փոփոխությունների նախապատրաստությամբ զբաղվել (օրինակ՝ հարսանիքի), տեղափոխություն ծրագրել, տան շինարարություն սկսել և այդպես շարունակ: Նկատի ունեցեք, որ շրջապատողները ձեր ոչ բոլոր գաղափարներն են աջակցելու: Նրանց կարող է թվալ, որ դուք գերագնահատում եք ձեր հնարավորությունները կամ էլ շտապեցնում եք իրադարձությունները: Բայց պետք է լսել ոչ թե ուրիշների խորհուրդները, այլ սեփական ինտուիցիային, որը հուսախաբ չի անի:

Չեն բացառվում դժվարություններն աշխատավայրում: Որոշ Երկվորյակներ պիտի սուր մրցակցային պայքարի մեջ մտնեն: Շատ անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կկարողանաք հաղթանակ տոնել: Կարևորը սկսածը շատ վաղ կիսատ չթողնելն ու չնահանջելն է, նույնիսկ եթե թվում է, որ ձեզ համար անբարենպաստ պայմաններ են ստեղծվել:

Մտերիմների հետ շփումները սովորականից հաճախ ձեզանից համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել ակնհայտ բաները: Բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե առողջ բանականությամբ ղեկավարվեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Գործնական հանդիպումները բացառապես հաջող կանցնեն: Հավանական է երկարատև համագործակցության սկիզբ, որը ձեզ համար շահեկան կլինի ու նոր մասնագիտական հորիզոններ կբացի: Շատ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց փորձը նրանց շատ պետք կգա: Սովորեք ուրիշներից, վատ մի զգացեք հարցեր տալուց, ցանկացած հնարավորություն օգտագործեք գիտելիքներ ստանալու համար: Չի բացառվում սեփական բիզնեսը բացելու գաղափարներ ունենաք: Այստեղ չարժե շտապել, հատկապես եթե ֆինանսական ներդրումների կարիք կա: Կոնկրետ գործողությունների անցնելուց առաջ աշխատեք ինչպես հարկն է ուսումնասիրել ստեղծված իրավիճակը:

Իսկ ահա շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Այս հատվածը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև ընտանեկան միջոցառումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում չեն հասկացել ու չեն աջակցել ձեզ, ամեն առիթով քննադատել են: Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: Չի բացառվում շաբաթվա վերջին ընդհանուր ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին ամպերում չսավառնելը բարդ է լինելու: Ձեզ գրավիչ կթվան հենց այն ծրագրերը, որոնք հիմա ոչ մի կերպ հնարավոր չէ իրագործել: Վտանգ կա, որ մեծ ուժեր կծախսեք նախապես անհույս նախագծի վրա ու ավելի իրական հնարավորությունները բաց կթողնեք: Ամենափորձառու Առյուծները ժամանակին կանգ կառնեն: Իսկ ահա ավելի երիտասարդները, որոնք հակված են տարվել վառ գաղափարներով, դժվարությամբ կխուսափեն սխալներից: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները:

Շաբաթվա երկրորդ կեսին պիտի անցնեք պրակտիկ առաջադրանքների լուծմանը: Ոչ բոլոր Առյուծները դա ուրախությամբ կանեն. շատ ձանձրալի կթվան ուշադրություն պահանջող գործերը: Բայց երբ սկսեք, ամեն ինչ ավելի հետաքրքիր կլինի: Կիրառում կգտնվի ձեր գիտելիքներին ու տաղանդներին, հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Այս հատվածում սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը իրադարձություններ ու նորություններ կբերի, որոնք կստիպեն ձեզ մտածել: Լավ է, որ շտապելու և ոտքի վրա որոշումներ ընդունելու կարիք չկա: Դուք կկարողանաք առանց շտապելու հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան, համադրել փաստերը, լսել ներքին ձայնին: Չի բացառվում փոխվի ձեր վերաբերմունքը նախկինում ակնհայտ ու ճիշտ թվացող բաների հանդեպ: Որոշ Կույսեր կհասկանան, որ իրենց նպատակներն ու արժեքները փոխվել են, սովորական զբաղմունքներն էլ այլևս ուրախություն չեն բերում:

Բայց դուք պիտի ոչ միայն մտորեք, այլև գործեք: Նոր մասնագիտական առաջադրանքներ կհայտնվեն, չի բացառվում ուզենաք մասնակցել հասարակական կյանքին: Որոշ Կույսեր անսպասելի կիրառում կգտնեն իրենց գործարար ունակություններին, կոմերցիոն գործունեության մեջ հաջողություններ կարձանագրեն, նույնիսկ եթե նախկինում ընդհանրապես դրանով չեն զբաղվել:

Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ կա ձեր հոգում: Ցավոք, դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմ մարդկանց, որոնց հետ հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Բայց դուք անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու, վեճերից ու վիրավորանքներից խուսափելու ձևը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համբերությամբ զինվեք: Ուզածին արագ հասնել հազիվ թե ստացվի, նույնը վերաբերում է նաև նույնիսկ ամենահասարակ ծրագրերն իրագործելուն: Մեծ է գործերում ձգձգումների, իրադարձությունների անբարենպաստ զարգացման, պարզապես անհաջողությունների հավանականությունը: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ի վերջո ձեր ուզածին կհասնեք: Իհարկե, որոշ ջանքերի գնով: Փոխարենը դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որն էլ շուտով անպայման պետք կգա, կծանոթանաք անսովոր մարդկանց հետ: Որոշ Կշեռքներ ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:

Այս շաբաթ համարձակ ու անսովոր գաղափարներ շատ կունենաք: Շրջապատողները հազիվ թե կարողանան միանգամից ըստ արժանվույն գնահատել դրանք. ամենայն հավանականությամբ քննադատություններ շատ կլսեք: Այդ քննադատություններից մի քանիսը լսելը օգտակար կլինի:

Կարող են նյարդայնացնել խառնաշփոթը, մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտությունը: Շաբաթվա սկզբին դուք կհուզվեք այն բանի պատճառով, որ շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, բայց ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանից օգուտ քաղել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից հատկապես նրանց համար, ովքեր ոչ միայն սիրում են իրենց աշխատանքը, այլև ձգտում են բարձրանալ կարիերայի սանդուղքներով ու մեծացնել եկամուտները: Եկել է նախաձեռնող լինելու և ձեր ունակությունները ցույց տալու ժամանակը: Բացի այդ, կարևոր կլինի ոչ միայն բարդ առաջադրանքներից գլուխ հանելու ունակությունը, այլև առանց ավելորդ համեստության ձեր տարած հաղթանակների, ձեր ձեռքբերումների մասին պատմելը:

Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Շատ Կարիճներ դրանց ընթացքում շահավետ գործարքներ կկնքեն կամ էլ նոր համախոհներ կգտնեն: Չեն բացառվում հաջող գնումները, այդ թվում՝ խոշոր:

Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Բայց բարդ պահերը նույնպես չեն բացառվում: Շաբաթվա առաջին օրերին հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Կարևոր կլինի փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից խուսափելը: Մի փոքր սպասեք ու շուտով ամեն ինչ հանգստի քննարկելու հնարավորություն կունենաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք, որ արժե հանգստություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունել: Շաբաթը հաջող կդասավորվի, եթե պահի ազդեցության տակ ոչ մի բան չձեռնարկեք, զգույշ ու շրջահայաց լինեք: Շրջապատողները երբեմն իրենց տարօրինակ կպահեն, կարծես հատուկ կփորձեն հանել ձեզ հավասարակշռությունից: Պրովոկացիաներին մի տրվեք ու տեղի ունեցողին փիլիսոփայորեն նայեք: Շաբաթվա վերջին պարզ կդառնա, որ վարքի միակ ճիշտ ձևն եք ընտրել:

Հավանական են ձգձգումներ գործերում, նույնիսկ լավ ծանոթ աշխատանքն անելը սովորականից ժամանակատար կլինի: Դրա պատճառով անհանգստանալ հաստատ չարժե: Դուք բոլոր դեպքերում կհասցնեք ամենը, ինչ ծրագրել էիք: Մտածեք, թե արդյոք անհրաժեշտություն է ամեն ինչ ինքնուրույն անելը: Ձեր կողքին կան մարդիկ, որոնք հաճույքով իրենց վրա կվերցնեն որոշ առաջադրանքների լուծումը:

Մտերիմների համար ձեր ուշադրությունն ու հոգատարությունն այս շաբաթ յուրահատուկ կարևոր կլինեն: Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներին: Կարևոր կլինի ընտանեկան գործերից չհեռանալն ու կենցաղային խնդիրների լուծումը ուրիշների վրա չգցելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը անսովոր իրադարձություններ կբերի: Նոր պայմաններում կբացվեն ձեր տաղանդները, որոնց մասին նախկինում համարյա ոչ ոք չգիտեր: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատել էին, կհասկանան, թե որքան են սխալվել ու կփորձեն կարգավորել հարաբերությունները, ընկերանալ: Չի բացառվում, որ արդեն շաբաթվա կեսին համագործակցության շատ գրավիչ առաջարկներ ստանաք: Մի շտապեք համաձայնել դրանց: Դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ պարզելու համար:

Ձեր դիտողունակության, մանրուքները նկատելու ունակության շնորհիվ դուք մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կիմանաք: Շատ Այծեղջյուրներ պիտի դիմեն ուրիշների փորձին, սովորեն ուրիշների սխալներից: Շաբաթվա երկրորդ կեսին պիտի լուծեք բարդ ու կարևոր մասնագիտական առաջադրանքները: Սկզբում դուք հնարավոր է խուճապի մատնվեք, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Այս հատվածը հեշտ չի լինի այն Ջրհոսների համար, որոնց աշխատանքը հասարակական ելույթներ, ամենատարբեր մարդկանց հետ շփումներ է պահանջում: Շրջապատողներին ձեր գաղափարներով հետաքրքրելը սովորականից բարդ է լինելու: Պատրաստ եղեք համոզիչ փատարկներ բերելուն, ընդդիմախոսներին ձեր ճշմարտացիությունը համբերատար ձևով ապացուցելուն:

Լավ է չշտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Շաբաթվա առաջին կեսին հավանական են անհաջող գնումներ ու զուր ծախսեր: Մեծ գումարին հրաժեշտ տալուց առաջ համոզվեք, որ արժե դա հենց հիմա անել:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի: Այս հատվածում նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Պետք կգան այն գիտելիքները, որոնք հասցրել եք ստանալ վերջին մի քանի ամսվա ընթացքում: Դեպի լավը կփոխվեն կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները: Ձեզ անսպասելիորեն կաջակցեն մարդիկ, որոնք նախկինում քննադատորեն են տրամադրված եղել: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին հուզական դաշտը բավական լարված կլինի: Դուք կարող եք անհանգստանալ ու հուզվել դատարկ բաների պատճառով, վշտանալ մանր անհաջողություններից: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ձեզ աջակցելու, լավ խորհուրդ տալու պատրաստ մարդիկ: Աշխատեք ձեզանից անհնարինը չպահանջել: Որոշ գործեր արժե պարզապես մի քանի օրով հետաձգել. ինտուիցիան անպայման կհուշի, թե կոնկրետ որ գործերը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Կհեշտանա մտերիմների հետ լեզու գտնելը, հաճախ նրանք ձեզ կես խոսքից կհասկանան: Ձեր գաղափարները նախկինում քննադատող մարդիկ վերջապես դրանք ըստ արժանվույն կգնահատեն ու մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն: Հնարավորություն կունենաք ղեկավարության հետ քննարկել ձեր ծրագրերը, զրուցել հնարավոր մասնագիտական աճի մասին:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1172 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0