Շաբաթվա աստղագուշակ 23.08 - 29.08
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1981 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Տհաճ պահեր հնարավոր են շաբաթվա սկզբին: Աշխատեք հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել ծրագրերի մեջ, հասկանալ, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Լավ է ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ, քան լսեք ուրիշների խորհուրդները, որոնք ավելի հաճախ կշեղեն, քան կօգնեն: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի: Շաբաթվա կեսը կյանքի բոլոր ոլորտներում նոր հնարավորություններ կբացի: Հարմար ժամանակ է նախաձեռնող լինելու, համախոհներ փնտրելու համար: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, աշխատեք համբերատար ու նրբանկատ լինել մտերիմների հետ: Լավ է խուսափեք երկիմաստ կատակներից, նկատողություններից, որոնք կարող են վիրավորական թվալ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք կհաղթահարեք դժվարությունները: Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթությունները. հաճույքով կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին ծառայություններ եք մատուցել: Ինչ-որ մեկի հետ երկարաժամկետ համագործակցության մասին զրուցելու հնարավորություն կլինի: Որոշ Ցուլերի կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էին երազում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ճիշտ կտնօրինեք ստացված միջոցները, դրանք դատարկ բաների վրա չեք ծախսի: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջող գնումներ կանեն, անկախ նրանից՝ դրանք ծրագրված կլինեն, թե սպոնտան: Շաբաթվա վերջին օրերին կհաջողվի լուծել նախկինում հանգիստ չտվող հարցերը: Չի բացառվում՝ հստակություն հայտնվի այնտեղ, որտեղ դրա կարիքը շատ ունեիք: Ակնարկներից հոգնած Ցուլերը կկարողանան թեթև շունչ քաշել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վատ շաբաթ չէ: Այն հատկապես հաջող կդասավորվի այն Երկվորյակների համար, որոնք կլսեն շրջապատողների կարծիքը, կհետաքրքրվեն ոչ միայն սեփական գաղափարներով, այլև ուրիշների մտքերով: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող կապերն ու նոր համախոհներ գտնել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ավելի քիչ ֆորմալ կդառնան: Հնարավորություն կունենաք իրագործել վաղուց մտածածը: Ինչ-որ մեկին նման գաղափարները չափազանց համարձակ կթվան, բայց կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանք կյանքի կոչելու հարցում: Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ կարելի է զարկ տալ երևակայությանը: Ամենահաճելի հանդիպումները ձեզ սպասվում են շաբաթվա վերջին: Հնարավորություն կունենաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց համակրում եք: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բավական բարդ կլինի շաբաթվա սկզբին կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը: Դա նոր հնարավորությունների ժամանակ կլինի, որոնցից յուրաքանչյուրից կուզենաք օգտվել: Բայց պիտի ընտրեք: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները կօգնեն ճիշտ դնել առաջնահերթությունները: Իսկ ահա ծանոթների խորհուրդները միայն կշեղեն: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ձեր տաղանդները վերջապես ճանաչում կգտնեն: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Հաճախ ինչ-որ բան նախաձեռնելու կարիք էլ չի լինի. ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի: Կարևոր կլինի սեփական երջանկության ճանապարհին չկանգնելը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Հիմա կարևոր կլինի ստեղծված իրավիճակը իրատեսորեն գնահատելը, հասկանալը, թե ինչն է ձեր ուժերի սահմաններում, իսկ ինչը՝ ոչ: Շրջապատողները միշտ չեն աջակցի ձեր գաղափարները և նրանց անվերապահ օգնության վրա հույս դնել չարժե: Նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի, ստիպված եք լինելու սովորել, ընդ որում՝ հաճախ սեփական սխալների վրա: Ուրիշի փորձը անօգուտ կլինի, ինչպես նաև շրջապատողների տված խորհուրդները: Շաբաթը հարմար է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված խնդիրները լուծելու համար: Դուք ճիշտ կտնօրինեք գումարը, միշտ կիմանաք՝ ինչի վրա արժե այն ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Առյուծներին, այդ թվում՝ նրանց, ովքեր իրենց զգացմունքներն անպատասխան են համարում: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ շաբաթ է շփումների, հատկապես՝ գործնական շփումների համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, որոնց թվում կլինեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, իսկ եթե մտածածն իրագործելու համար ֆինանսական աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Դուք կաշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Ձեր զգուշությունն ու շրջահայացությունը դուր կգան շրջապատողներին, այդ իսկ պատճառով շատերը կդիմեն ձեզ խորհրդի և աջակցության խնդրանքով: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Որոշ Կույսեր կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Չի բացառվում՝ հրաժեշտ տաք պատրանքներին, իսկ հետո նորովի նայեք հին ծանոթներին, տեսնեք նրանց ուժեղ կողմերը, որոնք նախկինում չեք նկատել: Չեն բացառվում անսովոր ռոմանտիկ տարվածությունները: Հաճախ դուք հենց սկզբից կհասկանաք, որ լուրջ հարաբերությունները քիչ հավանական են, բայց, միևնույնն է, բազում դրական հույզեր կստանաք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին պիտի ուշադրություն դարձնեք նրան, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Կարևոր կլինի հին համախոհների հետ կոնֆլիկտներից խուսափելը, ձեզ համար թանկ մարդկանց հետ դատարկ բաների պատճառով չվիճելը: Պատրաստ եղեք անակնկալների: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Ծրագրի համաձայն գործելու փոխարեն ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Չի լինի մեկը, որի հետ կարողանաք խորհրդակցել: Բարեբախտաբար, կկարողանաք հույս դնել սեփական ինտուիցիայի վրա: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատանք շատ կլինի, ընդ որում՝ պիտի տարաբնույթ գործերով զբաղվեք, արագ մի բանից մյուսին անցնեք: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց դուք վատ գլուխ չեք հանի: Օգնության կհասնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Շաբաթվա վերջին օրերը հնարավորություն կտան վերականգնել հին գործնական և ընկերական կապերը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ դուր կգան անսովոր ու տարբերվող բաները: Նոր գաղափարներ կհայտնվեն, և դրանցից ամենագրավիչը կթվան նրանք, որոնք շրջապատողներին մտահոգության առիթ կտան, կվախեցնեն իրենց նորարարությամբ: Մտածածն իրագործել կարելի է, բայց անհրաժեշտ արդյունքին դուք միանգամից չեք հասնի: Համբերատարության ու համառության կարիք կլինի: Շաբաթը բարենպաստ կլինի գործնական և անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք մոռանալ վեճերի ու կոնֆլիկտների մասին, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ հաճախ վիճել եք: Որոշ Կարիճներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ երկար ժամանակ է՝ վիճել էին: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք կաշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել, ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Շատ Կարիճներ պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեն: Դա էլ բավարար կլինի, որպեսզի մասնագիտական աճի հասնեք, մրցակիցներին էլ հետևում թողնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի շաբաթ է: Շատ բան լավ կստացվի: Օգտվեք աստղերի աջակցությունից. հիմա նոր գործեր, համարձակ մասշտաբային նախագծեր ստանձնելու ժամանակն է: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելը: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք համախոհների հետ, կհանդիպեք մարդկանց, որոնց վրա կկարողանաք ամեն հարցում հույս դնել: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, որոշ դեպքերում՝ իսկական բեկում կարիերայում: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ, ձեր գաղափարներով շատերին կհետաքրքրեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք կփոխեն աշխարհի հանդեպ ձեր վերաբերմունքը, կստիպեն շատ բաների նորովի նայել: Դուք դեպի ձեզ կձգեք ուրիշներից տարբերվող մարդկանց: Հնարավոր է՝ ընկերանաք նրանց հետ, բայց նույնիսկ եթե նման բան տեղի չունենա, միևնույնն է, նման ծանոթությունները ձեզ օգուտ կտան: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լուրջ տրամադրվեք, քանի որ հիմա դա պետք է հաջողության հասնելու համար: Գործերին թեթևամիտ մոտեցումը կարող է խնդիրներ բերել, հատկապես, եթե խոսքը համատեղ նախագծերի ու ծրագրերի մասին լինի, որոնց մեջ նաև այլ մարդիկ են ներգրավված: Լավ է մեծ գումար պարտքով չտաք, եթե, իհարկե, պատրաստ չեք, որ այն սպասվածից ուշ են վերադարձնելու: Շաբաթը հարմար կլինի սովորելու, տեղեկատվություն հավաքելու, ուրիշի փորձը վերլուծելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, քանի որ ցանկալին իրականության տեղ չեք ընդունի, որոշումներ էլ կընդունեք՝ հենվելով փաստերի վրա: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, թյուրիմացություններ, որոնց պատճառով շփումները սովորականի նման հաճելի չեն լինի: Շուտով ամեն ինչ կհարթվի, փոխհասկացողությունը կվերականգնվի, այնպես որ՝ շատ տագնապելու կարիք չկա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է: Դուք կարող եք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև մյուսների համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն օգնության և աջակցության համար: Այս շաբաթվա իրադարձությունները կօգնեն մոռանալ հին վեճերի ու ձգձգվող տարաձայնությունների մասին: Նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, հիմա արագ ընդհանուր լեզու կգտնեք: Արագ կլուծվեն աշխատանքային խնդիրները, նույնիսկ՝ ամենաբարդերը: Դրանցից գլուխ հանելուն սովորաբար կօգնի փորձը: Ավելի հաճախ հիշեք հաղթանակների մասին, որոնք հասցրել եք տոնել: Այդպես կպահպանեք ուժերի հանդեպ վստահությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հնարավոր են թյուրիմացություններ տանը: Բայց այստեղ ամեն ինչ արագ ու բարեհաջող կերպով կլուծվի: Դուք հոգ կտանեք մտերիմների հանգստության ու հարմարավետության մասին, նրանք էլ կաշխատեն նույն ձևով պատասխանել: Հաճելի կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դատարկ բաների պատճառով մի բարկացեք: Այս շաբաթ կարևոր կլինի խաղաղասիրությունն ու բարյացակամությունը պահպանելը, նույնիսկ եթե շրջապատողներն իրենց ձեր ուզածի նման չպահեն: Տարաձայնություններ հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ տանը, բայց դրանք հաճախ օգտակար կլինեն, կօգնեն մի քանի հնարավոր տարբերակներից լավագույնն ընտրել: Շաբաթը հարմար կլինի տունը կահավորելու, կահույք, կենցաղային տեխնիկա, այլ օգտակար իրեր գնելու համար: Ձեզ կուրախացնի սեփական բնակարանը զարդարելու, այն ավելի հարմարավետ դարձնելու հնարավորությունը: Շատ Ձկներ հաճույքով հյուրեր կընդունեն, կաշխատեն նրանց անսովոր մի բանով հյուրասիրել, թեմատիկ երեկույթ կազմակերպել: Ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ռոմանտիկ ժամադրություններն էլ բացառապես դրական հույզեր կպարգևեն: |
|