ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 23.03 - 29.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3737 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա առաջին կեսը նոր գաղափարների ժամանակ է, որոնց իրագործումը ձեր կյանքում շատ բան կփոխի: Կողքից կարող է թվալ, թե դուք հստակ ծրագիր չունեք, չգիտեք՝ ինչ և ինչու եք անում: Անտեղի խորհուրդներին ու քննադատություններին աշխատեք հանգիստ վերաբերվել, թույլ մի տվեք, որ շրջապատողները շեղեն ձեզ:

Հնարավոր են անսպասելի պատահարներ: Դրանք ձեր ծրագրերի վրա լուրջ ազդեցություն չեն ունենա, բայց կստիպեն ուշադրություն դարձնել նրան, ինչն առաջ չէիք նկատում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ շուտով նշանակալի առաջընթաց կարձանագրեք մի գործում, որով վերջերս զբաղվում էիք:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է հին սխալներն ուղղելու համար, ընդ որում՝ խոսքը միայն սեփական սխալների մասին չէ: Դուք շատ օգտակար բաներ պետք է անեք շրջապատողների համար, աջակցեք նրանց, ովքեր դժվարությունների են բախվել ու չեն կարողանում դրանցից ինքնուրույն գլուխ հանել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատավայրում նոր առաջադրանքներ կլինեն, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի և որոնք լուծելու համար պետք է ջանքեր գործադրեք: Օգնություն միանգամից չեք ստանա, նույնիսկ եթե դրա կարիքը շատ ունենաք: Միայն այն բանից հետո, երբ խնդիրների մեծ մասը կլուծվի, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Մինչև չորեքշաբթի տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, երբեմն ձեզ կստիպեն հուզվել: Ավելի ուշ կգա շրջան, որը հարմար է կլինի ամենատարբեր հարցերը քննարկելու համար: Փոխհամաձայնության հասնելը կհեշտանա:

Եթե շաբաթվա սկիզբը նվիրված է լինելու աշխատանքին ու օգտակար գործերին, ապա երկրորդին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Դուք շատ կմտածեք, թե ինչպես են դասավորվել շրջապատի հետ հարաբերությունները, ինչու միշտ չի հաջողվում ընդհանուր լեզու գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շատ Ցուլեր անսպասելի ու շատ կարևոր եզրահանգումներ կանեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հուզվեք: Այս շաբաթն այնքան անամպ չի լինի, որքան կուզենայիք: Հնարավոր են տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Այդ ամենը կխանգարի կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք ուշադրություն են պահանջում: Բայց այն Երկվորյակները, ովքեր կկարողանան վերահսկել հույզերը, անպայման կհասնեն իրենց նպատակին: Նշանի նման ներկայացուցիչները կկարողանան օգնել մտերիմներին, աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր իրենց ծառայություններ են մատուցել:

Ողջ շաբաթվա ընթացքում ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը լրիվ անիրական կթվան, բայց շուտով, ամենայն հավանականությամբ, կվերադառնաք դրանց: Եվ հենց այդտեղ էլ կպարզվի, որ մտածածը կարելի է իրագործել:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Հիմա դուք անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատողներով ու բարեհամբույր տրամադրված կլինեք: Մարդիկ կզգան դա ու կձգտեն դեպի ձեզ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին կեսին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի դժվար կլինի, քան սովորաբար: Հնարավոր են թյուրիմացություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Նրանք, ովքեր ձեզ նախկինում կես խոսքից հասկանում էին, հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, ձեր շատ արտահայտություններ ու արարքներ էլ նրանց տարօրինակ կթվան: Բայց դուք կփորձեք լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ, և դա ձեզ կհաջողվի: Ավելին, անսպասելի հնարավորություն կստեղծվի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Դուք այդ շանսը բաց չեք թողնի:

Շաբաթվա երկրորդ կեսը վառ, հետաքրքիր ու հիշարժան կլինի: Դուք ուժերի ներհոսք կզգաք, ավելի առույգ ու էներգիայով լի կդառնաք, ոգևորությամբ նոր գործեր կստանձնեք: Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում շատերն անհաջողության էին հանդիպել: Ձեր հաղթանակների մասին արագ շատերը կիմանան ու շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ էլ պատահի, դուք գլուխներդ չեք կորցնի: Շրջապատողներին դա շատ դուր կգա. հաճելի է, երբ կողքին կա մեկը, որի խելամտության վրա կարող ես հույս դնել: Բացի այդ, դուք կփորձեք չմերժել նրանց, ովքեր դիմում են օգնության խնդրանքով, հաճույքով կմասնակցեք համատեղ նախագծերին: Նոր ծանոթներ կհայտնվեն, որոնց հետ երկար ու հաճույքով կշփվեք:

Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Վստահեք ձեր գործնական ինտուիցիային, որի հուշումներին հետևելով կկարողանաք ամրապնդել ձեր ֆինանսական դիրքերը: Որոշ Առյուծներ հաջող գնումներ կանեն:

Շաբաթը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կփորձեք մտերիմներին հոգատարությամբ շրջապատել, և նրանք շատ շնորհակալ կլինեն դրա համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթն առույգ սկսեք: Նրա առաջին օրերին անհրաժեշտ է արագ առաջ շարժվել, կարևոր որոշումներ ընդունել, ավարտին հասցնել հին գործերն ու ստանձնել նորերը: Նշանի շատ ներկայացուցիչների կայցելի ոգեշնչվածությունը, նրանք փայլուն գաղափարներ կունենան, որոնց իրագործումը շուտով հնարավոր կդառնա: Աշխատեք մինչև չորեքշաբթի հնարավորինս շատ բան հասցնել. հետո դրական միտումների ազդեցությունը նվազելու է, գործելն էլ՝ դժվարանալու:

Աշխատանքի, բիզնեսի ու ֆինանսների հետ կապված ցանկացած հարցի քննարկում համբերատարություն է պահանջելու: Ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա: Որոշ Կույսերի նույնիսկ կվերագրեն խոսքեր, որոնք նրանք չեն ասել: Բոլոր այս դժվարությունները հաղթահարելի կլինեն և անհրաժեշտ արդյունքներին հասնելուն չեն խանգարի: Սակայն ձեզ համար ցավալի կլինի ժամանակ վատնել գործերի վրա, երբ այդ ժամանակը կարող էիք տրամադրել մտերիմների հետ շփումներին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա մեծ մասը բարենպաստ կլինի: Դուք ժամանակն արդյունավետ կանցկացնեք, արագ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, կլուծեք այն հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Կփոխվեն ապագայի ծրագրերը, քանի որ նոր հեռանկարներ կբացվեն ու դուք չեք ուզենա կորցնել մեծ հաջողության հասնելու հնարավորությունը:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. կարող եք հաջող գնումներ անել, անել այն, ինչ վաղուց էիք ուզում: Չի բացառվում՝ օգտակար բան սովորելու, որակավորումը բարձրացնելու հնարավորություն ունենաք:

Միայն շաբաթվա վերջին կարող են դժվարություններ ծագել: Ամենայն հավանականությամբ, դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Բացի այդ, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել գլուխ հանել խնդիրներից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք չափազանց տպավորվող կլինեք, երբեմն սուր կարձագանքեք աննշան պատահարներին կամ սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հաճախ աջակցության ու հավանության խոսքերի կարիք կունենաք, բայց հասկանալի չի լինի, թե ում կարելի է դիմել այդ հարցով: Շատ տեղին իրենց մասին կհիշեցնեն հին ընկերներն ու այն մարդիկ, որոնց հետ ժամանակին մտերիմ եք եղել: Հիմա հարաբերությունները վերականգնելու ճիշտ ժամանակն է:

Օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Շաբաթը հարմար է նոր գործեր ստանձնելու կամ հին ծրագրերին վերադառնալու համար: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որը համարյա անհույս էր թվում: Այստեղ դեր կխաղա իրադարձությունների ցանկացած ընթացքից օգուտ քաղելու ձեր ունակությունը: Շաբաթվա վերջին մոտ մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարություններ երբեմն կարող են ծագել, բայց դուք հաջողության հանդեպ վստահությունը չեք կորցնի ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Ոգևորվածությունը, որով կհաղթահարեք արգելքները, շատ դուր կգա շրջապատողներին: Շատերը կհասկանան՝ լավ է համագործակցել ձեզ հետ, քան մրցակցել: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են աջակցություն առաջարկել: Դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում. ոգեշնչվածության պակաս չի լինի:

Մտերիմների հետ փոխհասկացողության հասնել ամեն անգամ չի ստացվի, բայց լուրջ դժգոհություններ ու վիրավորանքներ չեն լինի: Հնարավոր է միայն ժամանակավորապես սառեն հարաբերությունները, ինչին էլ արագ վերջ կտաք: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է կարևոր զրույցների, բոլորին հետաքրքրող հարցերը քննարկելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր շաբաթ է, որը լի կլինի գործերով, որոնք կարող են իսկապես գրավել ձեզ: Հավանական են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ, որոնցից կարող եք օգտակար բաներ սովորել: Շատ բան սպասվածի նման չի ընթանա, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա: Արժե փոխել ծրագրերը փայլուն արդյունքներ արձանագրելու ու սպասվածից մեծ բանի հասնելու համար: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության, համատեղ աշխատանքի առաջարկներ: Դուք շատ բանի ունակ կլինեք, շրջապատողներն արագ կհասկանան դա ու կփորձեն ձեզ իրենց կողմը գրավել:

Բարենպաստ շաբաթ է պրակտիկ հարցերը լուծելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք, կհասկանաք՝ երբ է պետք ջանքեր գործադրել, իսկ երբ՝ ոչինչ չնախաձեռնել: Հին ընտանեկան տարաձայնությունները հարթելու և հաշտվելու հնարավորություն կունենաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հաջող կլինի, եթե վճռական գործողություններից չվախենաք: Եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակը, և հիմա դա կարող եք անել արագ ու նվազագույն դժվարությունների գնով: Կարևոր է խուճապի չմատնվելն ու հարմար պահը չկորցնելը, այնպես որ՝ ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները:

Դուք պետք է լուծեք կարևոր խնդիրները, ձեր ճանապարհից հեռացնեք այն խոչընդոտները, որոնք երկար ժամանակ խանգարում էին առաջ շարժվել: Կողքից կարող է թվալ, թե չափազանց կոշտ եք գործում, երբեմն՝ նույնիսկ դաժան, բայց ձեզ մեղադրելու հիմք չկա. ձեր որոշումները միշտ տեղին ու արդարացված են, իսկ դրանցից կարող են տուժել միայն նրանք, ովքեր փորձում էին վնասել ձեզ:

Շաբաթվա վերջին օրերը կարող են նյարդայնացնել իրադարձությունների չափազանց դանդաղ ընթացքով: Շատ Ջրհոսներ կուզենան շտապեցնել շրջապատողներին, առաջ մղել նրանց, ովքեր շփոթվել ու կանգ են առել: Վերահսկեք ձեզ: Հանգիստ սպասելու ունակությունը կօգնի խուսափել սխալներից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բոլոր տեսանկյուններից բարենպաստ շաբաթ է: Այն հնարավորություն կտա գլուխ հանել գործերից, որոնց անցնել նախկինում չէր հաջողվում: Դուք չեք վախենա ռիսկի դիմել, եթե այն արդարացված է, միշտ կիմանաք, թե երբ է պետք շտապել, իսկ երբ՝ սպասել: Հնարավոր են անսովոր բացահայտումներ, զուգադիպություններ, որոնց շնորհիվ շատ բաների այլ կերպ կնայեք: Որոշ Ձկներ հենց այս շաբաթ որոշումներ կընդունեն, որոնք կօգնեն նրանց իրենց կյանքը դեպի լավը փոխել:

Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց դուք չեք բողոքի: Գործերը, որոնցով ստիպված եք լինելու զբաղվել, հետաքրքիր կլինեն ու ինքնադրսևորվելու հնարավորություն կտան: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Շաբաթվա վերջին շրջապատողներին պարզ կդառնա, որ շատ բանի եք ունակ: Ձեզ հետ ընկերանալ ցանկացողների պակաս չի լինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3737 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6