ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22.11 - 28.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1523 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ կարող եք համարյա անհնարինին հասնել, եթե համառ ու համբերատար լինեք: Շաբաթը շատ հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու համար, որոնք, չգիտես ինչու, չիրագործված էին մնացել: Ամենայն հավանականությամբ այս անգամ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Շատ բաներից ինքնուրույն գլուխ կհանեք, բայց օգնությունից էլ չեք հրաժարվի, եթե այն առաջարկեն հին ծանոթները: Դա ճիշտ ռազմավարություն կլինի. հենց այդպես կկարողանաք հնարավորինս արագ հասնել անհրաժեշտ արդյունքին ու խնայել ուժերը: Բացի այդ, փորձված համախոհների աջակցությունը թույլ կտա վստահորեն ստանձնել մասշտաբային ծրագրերը, որոնցից մենակ հազիվ թե գլուխ հանեիք:

Ապագայի ծրագրեր կհայտնվեն. դրանք կարող են վերաբերել և՛ մասնագիտական ոլորտին, և՛ անձնական կյանքին: Դուք կհասկանաք, որ պատրաստ եք շատ բան փոխել, հրաժարվել ձեր մշտական վարքից, ազատվել նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել: Հիմա դուք վստահ կլինեք, որ ամեն ինչ ճիշտ եք անում ու չեք սխալվի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ ժամանակ կլինի շփումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք ամենատարբեր մարդկանց հետ կպայմանավորվեք, յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Դա կհեշտացնի աշխատանքային շատ ու շատ հարցերի լուծումը, հնարավորություն կտա արագ ավարտել այն գործերը, որոնք մեկ ուրիշ ժամանակ շաբաթներ կձգվեին:

Նշված հատվածը հարմար կլինի մասնագիտական միջոցառումներին մասնակցելու, հասարակական ելույթների, ինքներդ ձեր մասին պատմելու և ինքնագովազդի համար: Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց, պատմեք, թե ինչի եք հասել ու ինչ եք սովորել: Հիմա դա բոլորին շատ կհետաքրքրի, իսկ դուք գրավիչ առաջարկներ ստանալու, նոր համախոհներ գտնելու շանս կունենաք:

Շաբաթվա երկրորդ կեսը նվիրված կլինի պրակտիկ հարցերի լուծմանը, այդ թվում՝ ֆինանսական բնույթի: Չի բացառվում՝ չծրագրված գնումներ անելու անհրաժեշտություն առաջանա, օրինակ՝ նոր կենցաղային տեխնիկա ձեռք բերելու:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք ուշադիր կլինեք, շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա առաջին կեսը հաջող կանցնի, եթե զգույշ լինեք ու ճակատագիրը փորձության չենթարկեք: Լավ է գործեք սովորական, փորձված մեթոդներով. այդպես անհրաժեշտ արդյունքներն ստանալն ավելի հեշտ կլինի:

Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ խոսքը ֆինանսներին է վերաբերում: Ֆինանսական հարցերը չարժե շտապելով լուծել, նույնիսկ եթե խոսքը աննշան գումարի մասին լինի: Ցանկացած փաստաթուղթ, որի հետ գործ ունենաք, պետք է շատ ուշադիր ուսումնասիրեք: Լավ է հրաժարվեք գործարքներից, եթե վստահ չեք երկրորդ կողմի անկեղծության և հուսալի լինելու մեջ:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում իրականանան ձեր հին ցանկությունները, հնարավոր դառնա այն, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էիք: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու գործելը:

Բարենպաստ ժամանակ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք լավ լեզու կգտնեք և՛ նոր ծանոթների, և՛ մտերիմ մարդկանց հետ: Եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի արագ փոխհամաձայնության հասնել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը կառանձնանա լարված հուզական դաշտով: Ե՛վ ֆիզիկական, և՛ հոգեկան հարմարավետությունը այդ հատվածում ձեզ համար յուրահատուկ կարևոր կլինեն: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել, ինչպես կարելի է խուսափել սթրեսային իրավիճակներից: Այդ ժամանակահատվածը հաստատ հարմար չի լինի օրգանիզմը ամրության փորձության ենթարկելու համար, այդ իսկ պատճառով ծանր աշխատանքն ու հոգնեցնող սպորտային մարզումները լավ է հետաձգեք: Շփումներում զգույշ լինելը չի խանգարի. լավ է սահմանափակեք կապերն այն մարդկանց հետ, որոնք փչացնում են ձեր տրամադրությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր, հասարակ ու բարենպաստ կլինի: Հարմար ժամանակ կլինի աշխատանքի համար: Նոր գործերը մեծ ոգևորությամբ կստանձնեք, հաճախ դրա շնորհիվ էլ դրանցում հաջողության կհասնեք: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքը լինի, հնարավոր է համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին ձեզ հաճելի օրեր են սպասվում, որոնք հարմար կլինեն կուտակված գործերից գլուխ հանելու համար, նաև ավարտելու համար այն, ինչ վաղուց էիք սկսել: Ավելի վաղ ձեռք բերած փորձը այդ հատվածում յուրահատուկ կարևոր կլինի. դրա շնորհիվ սխալներ չեք անի, արագ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել:

Լավ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան ծրագրերը քննարկելու համար: Լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, շատ բաների մասին արագ կհաջողվի պայմանավորվել:

Շաբաթվա երկրորդ կեսին գայթակղությունները կշատանան, կլինեն այնպիսիք, որոնց դիմայակելը դժվար կլինի: Հնարավոր են չմտածված գնումներ, անտեղի ծախսեր՝ կապված պահի ցանկությունները բավարարելու հետ:

Բայց այս շրջանն էլ հաջող կդասավորվի, եթե լուրջ տրամադրվեք: Հնարավորություն կունենաք շահել այն մարդկանց համակրանքը, որոնց հանդեպ անտարբեր չեք, պիտանի ծանոթություններ կհաստատեք: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում: Նոր բան հորինելու հարցում ձեզ հավասարը չի լինի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստությունը, կենտրոնացվածությունը, հավաքվածությունն ու լրջությունը շատ կարևոր կլինեն շաբաթվա սկզբին: Հենց այդ հատկանիշները հնարավորություն կտան հաջողության հասնել, հաղթահարել ծագած դժվարությունները: Հույզերին մի տրվեք, կշռադատված որոշումներ ընդունեք, աշխատեք ծրագրի համաձայն գործել ու սպասվածից շատ բանի կհասնեք:

Կարևոր կլինի ոչ միայն սեփական գործերով հետաքրքրվելը, այլև նրանով, ինչ կատարվում է շրջապատողների կյանքում: Ինչքան ուշադիր լինեք ուրիշների հանդեպ, այնքան հեշտ կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, այնքան արագ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, տարաձայնությունների առիթներն էլ կքչանան:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ինքնադրսևորվելու, հին տաղանդներով փայլելու կամ նորերը գտնելու հնարավորություն կունենաք, իսկ կարևորը՝ շատ բան կանեք նրա համար, որպեսզի ապագան երջանիկ ու բարեկեցիկ լինի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը վատ չի դասավորվի, չնայած՝ փոքրիկ դժվարություններից, թյուրիմացություններից խուսափել չի ստացվի: Դրական միտումներն ուժեղ կլինեն, իսկ դա նշանակում է, որ անկախ ամեն ինչից կկարողանաք հաջողության հասնել:

Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես եք ծրագրելու ձեր ժամանակը: Աշխատեք չխառնել գործնական և անձնական հետաքրքրությունները, զատել մասնագիտական հարցերն ու սեփական խնդիրների լուծումը: Մի քանի առաջադրանքներից միաժամանակ գլուխ հանելը բարդ կլինի, այնպես որ՝ լավ է հետևողական գործեք:

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար, իսկ ահա երկրորդին շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, դիվանագիտական ունակությունների ու տակտի կարիք կլինի: Տարաձայնությունների առիթ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել: Դուք կպահպանեք լավ հարաբերությունները նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք հեշտությամբ են վիրավորվում դատարկ բաներից, ամեն ինչում վեճի առիթ են փնտրում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը շփումների ժամանակ կլինի: Բազում հարցեր պիտի քննարկեք ու խոսեք կարևոր բաների մասին: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Դուք դրանցից հաղթող դուրս կգաք, եթե ձեր տեսակետը համառորեն, բայց հանգիստ ու նրբանկատորեն պնդեք: Դա թույլ կտա լավ հարաբերություններ պահպանել, նույնիսկ եթե մեկ ընդհանուր որոշման գալ չստացվի:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել գործունյա ու նպատակասլաց մարդկանց հետ. նրանց էներգիան կփոխանցվի ձեզ:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Նախկինի նման օգտակար կլինի նոր գաղափարները քննարկելը, բայց ավելի լավ է կյանքի կոչեք այն, ինչ շատ վաղուց եք մտածել: Հարմար շրջան կլինի նոր նախաձեռնությունների, ինչպես նաև համարձակ փորձարկումների համար:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն գործնական ուղևորությունների համար ու պիտանի ծանոթություններ են խոստանում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին կեսը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք և՛ լավ ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Հարմար ժամանակ է նոր համախոհներ ու գործընկերներ գտնելու համար: Ձեր նախագծերի մասին այնպես կպատմեք, որ ձեր ոգևորվածությամբ հնարավոր չի լինի չվարակվել: Բացի այդ, միշտ պատրաստ կլինեք աջակցել ուրիշների լավ գաղափարները, իսկ դա բոլորին շատ դուր կգա:

Շաբաթվա երկրորդ կեսը անհանգիստ կանցնի: Կյանքի սովորական ռիթմին հետևելը դժվար կլինի, հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, և դա ձեզ այնքան էլ դուր չի գա: Ծանոթները հաճախ կխախտեն պայմանավորվածությունները, այդ թվում՝ այնտեղ, որտեղ խոսքը ձեզ համար կարևոր բաների մասին կլինի: Դրան հանգիստ վերաբերվեք. այդպես իրավիճակից ելք գտնելն ավելի հեշտ կլինի: Միայն թե չարժե մտածել, որ հաջողությունը երես է թեքել ձեզանից: Հակառակը, հաջողության շանսերը մեծ են, պետք է միայն ժամանակից շուտ չհանձնվեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին կեսը կուրախացնի: Սեփական համառության և ընկերների աջակցության շնորհիվ կհասնեք հին նպատակներին, կիրագործեք այն, ինչ վաղուց էիք մտածել: Գործեր շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև ապագայի մասին մտածելու համար: Ծրագրերը, որոնք այս շրջանում կկառուցեք, շուտով կհաջողվի իրագործել: Դուք հստակ կկանխագուշակեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ճիշտ կգնահատեք և՛ ձեր, և՛ համախոհների հնարավորությունները:

Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, կհասկանաք, որ ձեր ոչ մի արարք աննկատ չի մնալու: Կարևոր կլինի ավելորդ բաներ չխոսելը: Հրաժարվեք այնպիսի նկատողություններ անելուց, որոնք կարող են սխալ մեկնաբանվել. ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կփորձի ձեր խոսքերը ձեր դեմ օգտագործել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կարող եք վերադառնալ հին գործերին, որոնք ստիպված եք եղել հետաձգել ու զբաղվել նրանով, ինչը հոգեհարազատ չէ: Դժվարություններ կարող են առաջանալ բարդ առաջադրանքները լուծելիս, հատկապես եթե դրա համար ստիպված լինեք ինչ-որ մեկի հետ համագործակցել: Երբեմն դժվար կլինի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում լավ գիտեք:

Բայց այդ շրջանն էլ անհույս անվանել չի կարելի: Եթե լուրջ, մանրուքների հանդեպ ուշադիր ու կապերում զգույշ լինեք, տհաճությունները կշրջանցեն ձեզ, հաջողության հասնելու շանսերն էլ կմեծանան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին ուշադիր պիտի լսեք խորհուրդները, եթե դրանք տալիս են մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Հաճախ հենց նման հուշումները կօգնեն ելք գտնել բարդ իրավիճակից, հասկանալ, թե ինչպես է պետք գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին: Արժե ուշադրություն դարձնել այն գաղափարներին, որոնցով ձեր ծանոթներն են կիսվում. հանճարեղ գաղափարներ հիմա միայն ձեզ մոտ չեն առաջանա:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, հատկապես՝ աշխատավայրում: Լավ է միանգամից քննարկեք ոչ միանշանակ պահերը, աշխատեք հասկանալ, թե ինչն է անհանգստացնում յուրաքանչյուրին: Դա թույլ կտա խուսափել լուռ վիրավորանքներից, իրարից ունեցած թաքուն դժգոհություններից:

Շաբաթվա երկրորդ կեսը հեշտ կդասավորվի ու բազում դրական հույզեր կպարգևի: Շատ Ջրհոսների ոգեշնչվածությունը կայցելի, նշանի ներկայացուցիչները իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Դուք արագ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման, երևակայության և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի կարիք կլինի:

Բարենպաստ ժամանակ կլինի շփումների համար: Դուք ոչ միայն ինքներդ լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև կկարողանաք հաշտեցնել նրանց, ովքեր վիճել են, ամենատարբեր մարդկանց կօգնեք ընդհանուր լեզու գտնել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհարթ, անհանգիստ, բայց բավական հաջող շաբաթ է: Նրա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել, թույլ կտան փորձ ձեռք բերել, որի շնորհիվ դուք արագ կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

Շատ գործեր կստանձնեք պարզ հետաքրքրասիրությունից դրդված՝ առանց դրանցում հաջողության հասնելու ակնկալիքի: Բայց ամեն ինչ շատ հաջող կդասավորվի, դուք հրաշալի արդյունք կստանաք: Շրջապատողները կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ, կսկսեն հետաքրքիր առաջարկը հետաքրքիր առաջարկի հետևից անել: Հնարավոր է՝ շանս ընձեռվի զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց էիք երազում:

Շաբաթվա առաջին կեսը հետաքրքիր ծանոթությունների ու հանդիպումների ժամանակ կլինի, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, բանակցություններն էլ հաջող կընթանան:

Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Հենց դրանք ձեզ ամենավառ հույզերն ու հիշարժան պահերը կպարգևեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1523 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0