Շաբաթվա աստղագուշակ 21.11 - 27.11
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1213 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հագեցած ու հետաքրքիր կանցնի: Դուք ձեռքերը ծալած նստել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, չեք մերժի նրանց, ովքեր օգնության կարիք կունենան: Կհաջողվի հրաշալի գլուխ հանել այն ամենից, ինչն առաջ չի ստացվել: Եվ ամենը նրա շնորհիվ, որ դուք համախոհների ճիշտ ընտրություն կկատարեք, կկարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել շատ բանի ունակ մարդկանց: Իսկ նրանք, ովքեր նախկինում ձեր բոլոր առաջարկները մերժում էին, կսկսեն իրենց այլ կերպ պահել, կուզենան համագործակցել և իրենք նախաձեռնող կլինեն: Հաճելի ծանոթություններ են սպասվում: Շրջապատողների հետ լեզու գտնելն այս շաբաթ հեշտ կլինի, նրանց վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք սպասվածից արագ կզարգանան: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսական, իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, չեք սխալվի նույնիսկ այնտեղ, որտեղ ճիշտ պատասխանը այնքան էլ ակնհայտ չի լինի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը շատ հագեցած կլինի և լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, իսկ շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դրա պատճառով երբեմն կնյարդայնանաք: Սակայն դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում նշանակալի կլինի, իսկ դա նշանակում է, որ իրադարձությունները ձեզ համար բարենպաստ ձևով են զարգանալու: Այդ իսկ պատճառով դուք ապրումների և անհանգստության պատճառներ չեք ունենա: Շաբաթվա առաջին օրերի որոշակի խառնաշփոթից հետո դուք կկարողանաք վերադառնալ ձեր ծրագրերին, հանգիստ ավարտել ավելի վաղ սկսածը: Կգան ընտանեկան գործերով զբաղվելու, մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար բարենպաստ օրերը: Եթե հիշեք ձեր հին նախասիրության մասին, այն կրկին ձեզ վառ հույզեր կպարգևի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը բարդ ու կարևոր գործերով, պատասխանատու հանդիպումներով ու լուրջ որոշումներով սկսել չարժե: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, տրամադրվեք ու գլուխ կհանեք իրավիճակից: Լավ է գործողությունների որոշակի ծրագիր ունենաք, այլ ոչ թե հույսներդ դնեք իմպրովիզներ անելու և ցանկացած իրավիճակից վայրկենապես ելք գտնելու ունակության վրա: Եթե սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե հաջողությանը և շրջապատողների ցուցաբերած օգնությանը, ապա կկարողանաք խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի այն Երկվորյակների համար, որոնք պատրաստ կլինեն աշխատանքի մեջ նախաձեռնող լինելուն: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր զբաղված են սեփական գործով և դրան մեծ էներգիա ու ժամանակ են նվիրում: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք ուղիղ կամ անուղղակիորեն կապված կլինեն ձեր մասնագիտական գործունեության հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը շատ հաջող կլինի աշխատանքի համար: Դուք բավարար էներգիա կունենաք վերջին ժամանակներս կուտակված բազմաթիվ առաջադրանքները լուծելու, իսկ հետո նաև լրիվ նոր բան ստանձնելու համար: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Հենց դրանց շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշները անհաջողության են հանդիպել: Չեն բացառվում փոփոխությունները, որոնք ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդնեն: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով համագործակցության խոստումնալից առաջարկներ կստանաք: Գործեր սովորականից շատ կունենաք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու ամեն ինչին միանգամից չանցնելը: Աշխատեք չհոգնել, հոգ տանել ձեր մասին, որքանով դա թույլ են տալիս պայմանները: Շաբաթվա երկրորդ կեսին դուք հուզականորեն խոցելի կլինեք, այնպես որ՝ արժե ընտրողաբար մոտենալ կապերին, ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր հասկանում ու ամեն հարցում աջակցում են ձեզ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին կարևոր կլինի անկախ ամեն ինչից ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը: Դա հեշտ չի լինելու, քանի որ իրադարձություններն արագ կզարգանան, իսկ շրջապատողներն էլ իրենց ձեր ուզածի նման չեն պահի: Բայց դուք խուճապի չեք մատնվի, պրովոկացիաներին չեք տրվի ու տրված ամեն խորհրդի չեք հետևի, այլ կղեկավարվեք սեփական փորձով ու առողջ բանականությամբ: Դա թույլ կտա սխալներ չանել ու առաջ շարժվել, ինչպես նաև պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերությունները: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր, հագեցած ու խոստումնալից կլինի: Այդ հատվածում պիտի մի քանի գործով զբաղվեք, բայց դա անհարմարության ոչ մի զգացում չի առաջացնի: Հակառակը, ձեզ կուրախացնի միաժամանակ մի քանի խնդրից գլուխ հանելու հնարավորությունը: Դուք սովորականից հաճախ պիտի մասնակցեք միջոցառումներին, շփվեք մարդկանց հետ, որոնց հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները նման չեն ձերինին: Հավանական են հաճելի ծանոթություններ, հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Չհուսահատվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Շաբաթը հազիվ թե առանց դժվարությունների ու փորձությունների անցնի, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք, եթե պահպանեք լավատեսությունն ու ինքնավստահությունը: Ամեն անգամ հնարավոր չի լինի հին ծրագրերին հետևելը: Բայց դուք պատրաստ կլինեք իմպրովիզներ անել, արագ որոշումներ ընդունել, ստանձնել նոր առաջադրանքների լուծումը՝ որոշ ժամանակով հետաձգելով մնացած ամեն ինչ: Շաբաթը շատ հաջող կլինի աշխատանքի, ստեղծագործ ու հետազոտական գործունեության, երևակայություն ու հնարամտություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Ցանկացած բանի տարբեր կողմերից նայելու, ուրիշների չնկատածը տեսնելու ունակությունը կօգնի ձեզ հաջողության հասնել: Բացի այդ, աստղերը բարյացակամ կլինեն այն Կույսերի հանդեպ, որոնք կրթության ոլորտում են աշխատում: Նշանի նման ներկայացուցիչները արագ կլուծեն բարդ մասնագիտական հարցերը: Ամեն անգամ հարթ չեն լինի մտերիմների հետ հարաբերությունները: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ ու վեճեր: Բայց դուք իրավիճակը չեք բարդացնի, հակառակը՝ կփորձեք փոխզիջումային տարբերակներ գտնել, որոնք բոլորի սրտով կլինեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը շատ հարմար կլինի աշխատանքի համար, հավանական է նշանակալի առաջընթաց շատ գործերում: Դուք մյուսների վրա հույս չեք դնի, կնախընտրեք ինքնուրույն գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից: Դա թույլ կտա խուսափել և՛ երկար բացատրություններից, և՛ ավելորդ վեճերից, բացի այդ, կօգնի տպավորություն գործել շրջապատողների վրա: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, որ սխալվել են: Նրանք կփորձեն հարթել հարաբերությունները, և շուտով դուք համախոհներ, հնարավոր է՝ նաև ընկերներ դառնաք: Շատ Կշեռքների համար դժվար կլինի գործնական և անձնական հարաբերությունները զատելը: Հիմա դա իրենից լուրջ վտանգ չի ներկայացնի, քանի որ իսկապես կարևոր պահերին դուք չեք ղեկավարվի բացառապես ձեր համակրանքով ու հակակրանքով, ուշադրություն կդարձնեք նաև այլ գործոնների: Պետք կգան ձեր դիվանագիտական տաղանդները, մարդկանց մոտեցում գտնելու, քննադատորեն տրամադրված անձանց համակրանքը շահելու ունակությունը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը շատ հաջող կլինի աշխատանքի համար: Ինչքան շատ ինքնուրույնություն դրսևորեք նրանում, ինչքան քիչ հույս դնեք ինչ-որ մեկի աջակցության ու խորհուրդների վրա, այնքան ավելի լավ: Ամենանախաձեռնող ու էներգիայով լի Կարիճները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Սակայն նկատի ունեցեք, որ եթե գործերում ձեզ չափազանց ագրեսիվ պահեք, ապա վտանգ կա՝ փչացնեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կարող էին օգտակար լինել: Աստղերը բարյացակամ կլինեն նոր բան սկսող Կարիճների հանդեպ: Դրանք կարող են լինել աշխատանքային կամ ստեղծագործ նախագծերը, ուսումը կամ անձնական հարաբերություններին վերաբերող ինչ-որ բան: Շատ օգտակար կլինեն ինտուիցիայի հուշումները: Դրանց շնորհիվ նույնիսկ լրիվ անծանոթ իրավիճակում դուք արագ կկողմնորոշվեք ու կհասկանաք՝ ինչպես գործել: Երկար ժամանակով մի հետաձգեք կարևոր հարցերի լուծումը: Շաբաթվա սկզբին ուժեղ դրական միտումները ժամանակի ընթացքում կթուլանան, և դուք նպատակին հասնելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը սկսեք գործերից, որոնք ոչ այնքան հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում, որքան մանրուքներին ուշադրություն, կարգապահություն են պահանջում: Հենց այստեղ դուք կարող եք ամենամեծ հաջողություններին հասնել, և դա հազիվ թե ձեզանից լուրջ ջանքեր պահանջի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական կամ անձնական հարաբերություններում, որոնք նախկինում լարված էին ու ստիպում էին ձեզ հուզվել: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք: Ձեր պատրանքներից ու զուր ակնկալիքներից ազատվելուց հետո դուք նորովի կնայեք նախկինում ձեզ վշտացրած իրավիճակներին: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Շատ Աղեղնավորներ գումար կստանան, որի հույսը չունեին. օրինակ՝ կվերադարձնեն կիսամոռացված պարտքերը, կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Խոշոր գնումների հարցում դեռ մի շտապեք. դրանց համար բարենպաստ ժամանակը հետո է գալու: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այս շաբաթը ավելի համար կլինի ծրագրելու, մտորելու և քննարկումների, քան վճռական գործողությունների համար: Կասկածելի միջոցառումներին մասնակցելուց կամ արկածախնդրությունների հանդեպ սիրով հայտնի մարդկանց հետ գործ ունենալուց առաջ երկար մտածեք: Եթե չղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա վտանգ կա՝ սեփական պատրանքների պատճառով տուժեք: Բայց եթե ձեր առաջ իրական նպատակներ դնեք ու աշխատեք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ապա շատ բանի կհասնեք: Կարող եք նախաձեռնող լինել գործերում ու անձնական հարաբերություններում, բայց դա պետք է այնպես անել, որ շրջապատողները ձեզ ավելորդ ագրեսիվության, սեփական կարծիքը պարտադրելու մեջ մեղադրելու հիմքեր չունենան: Տակտով ու դիվանագետ եղեք. դա կօգնի խուսափել լարված պահերից, լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Գումարի հետ կապված ամեն ինչում արժե զգույշ լինել: Սպոնտան գնումները հիմա հազիվ թե հաջող լինեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս շաբաթ դուք ձեր մասին հայտարարելու, ձեր նախագծերի ու գաղափարների մասին պատմելու, շրջապատողներին դրանց իրագործման մեջ ներգրավելու հնարավորություն կունենաք: Կհաջողվի լավ տպավորություն թողնել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Մտածեք, թե ինչ և ինչպես եք ասելու, ուշադրություն դարձրեք ձեր արտաքինին, աշխատեք համախոհների պոտենցիալ թեկնածուներից յուրաքանչյուրին մոտեցում գտնել: Հավանական են նոր ծանոթություններ, որոնք ձեզ օգտակար կլինեն: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Շատերն ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու հնարավորության համար: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ընկերները և մարդիկ, որոնցից վաղուց ոչ մի լուր չունեիք: Նախկինում գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Հավանական են ձգձգումներ գործերում, բայց եթե համառ ու հետևողական լինեք, ապա ժամանակին գլուխ կհանեք ծրագրածից: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կարուստներ, բայց ձեր բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը բավական անհանգիստ կանցնի. ամենատպավորվող Ձկներին փորձություններ են սպասվում: Սակայն նշանի ներկայացուցիչները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները, եթե հույզերին, ապրումներին ու մռայլ մտքերին չտրվեն: Այստեղ շատ կօգնեն առօրյա գործերը, որոնցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այստեղ չարժե շտապել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք, և նույնիսկ ամենաբարդ թեմաները ձեզ համար հասկանալի կդառնան: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ կարող են ձեզանից չափից դուրս շատ բան պահանջել, դժվար կլինի նրանց դժգոհություններից խուսափելը: Թույլ մի տվեք, որ ուրիշները մանիպուլացնեն ձեզ, կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք: Հնարավոր է՝ շաբաթվա կեսին ուզենաք մենակ մնալ: Դա կօգնի վերականգնել ուժերը: Շաբաթը բարենպաստ կլինի սպորտով զբաղվելու, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքի համար: Օգուտ կտան նաև զբոսանքները: Մաքուր օդին շատ ժամանակ անցկացրած Ձկներն իրենց առույգ կզգան: |
|