ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 21.02 - 27.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3232 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Չեն հիասթափեցնի ո՛չ գործնական, ո՛չ անձնական հանդիպումները: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, դուր կգաք նրանց: Եթե վերջին ժամանակներս ձեզ թվում էր, որ մտերիմները միշտ չէ, որ ձեզ ճիշտ են հասկանում, ապա հիմա կարող եք ամեն ինչ պարզել, ինչ-որ բան նախաձեռնել հարաբերությունները դեպի լավը փոխելու համար. դա օգտակար կլինի: Մտածեք, թե ինչպես կարելի է ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց ու աշխատեք բաց չթողնել նման հնարավորությունը:

Գործնական տեսանկյունից շաբաթը նույնպես շատ հաջող կլինի: Դուք կկարողանաք ճիշտ բաշխել ուժերը, կենտրոնանալ այն առաջադրանքների լուծման վրա, որոնք կարևոր են ձեզ համար: Ժամանակը մանրուքների վրա վատնել, կասկածելի մտահղացումների հետ գործ ունենալ չեք ուզենա: Ֆինանսական պատկերը կարող է նկատելիորեն դեպի լավը փոխվել, չի բացառվում՝ ձեր եկամուտները նշանակալիորեն աճեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հազիվ թե հանգիստ անցնի, բայց դա ձեզ ավելի շուտ կուրախացնի: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, բայց միանգամից պարզ չի դառնա, թե ինչպես է լավ անցնել մտածածն իրագործելուն: Օգտակար կլինի ամեն ինչի մասին զրուցելը այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք. երկուշաբթին ու երեքշաբթին դրա համար հարմար կլինեն: Ուրիշ օգտակար զրույցներ էլ շատ կլինեն՝ աշխատանքի, անձնական հարաբերությունների, կյանքի ձեր արժեքների ու առաջնահերթությունների մասին: Հետաքրքիր է, որ երբեմն շատ կարևոր ու օգտակար բաներ ձեզ կասեն մարդիկ, որոնց հետ համարյա ծանոթ չեք:

Շաբաթվա սկզբին շատ բան հեշտությամբ կտրվի, իսկ ահա երկրորդին հաջողությունների հասնելու համար պիտի համառություն դրսևորեք: Դուք դժվարություններից չեք վախենա, պատրաստ կլինեք աշխատել խոչընդոտները հաղթահարելու համար: Արժե համբերությամբ զինվել. հավանական է, որ անհրաժեշտ արդյունքը կհաջողվի սպասվածից ավելի ուշ ստանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սա նոր գաղափարների շաբաթ է լինելու: Դրանց մեջ կլինեն ինչպես ձեր սեփականը, այնպես էլ ուրիշներինը, սակայն դրանք հազիվ թե մեկ ուրիշը կարողանա կյանքի կոչել: Ամեն անգամ ծրագրի համաձայն գործել չի ստացվի, այնպես որ՝ պիտի իմպրովիզներ անեք և ոտքի վրա որոշումներ ընդունեք: Դրա հետ կապված դժվարություններ չեն լինի, քանի որ երևակայության ու հնարամտության պակաս չեք ունենա:

Հավանական են պիտանի ծանոթություններ: Դրանք ավելի շատ կլինեն, եթե հաճախ մասնակցեք մասնագիտական կոնֆերանսների, սեմինարների և այլն: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների մասին, առանց ավելորդ համեստության կիսվեք ձեր փորձով. դա շատերին պետք կգա:

Այն մարդկանց հետ, որոնց վաղուց գիտեք, վատ լեզու չեք գտնի: Ինչ-ինչ մանր թյուրիմացություններ հնարավոր են, բայց դրանք սովորաբար կապված կլինեն անհասկացողության հետ, այնպես որ՝ ամեն ինչ կհաջողվի արագ պարզել: Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներ ու նորություններ է խոստանում մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե վաղուց էիք ուզում ինչ-որ բան սովորել, ապա սկսեք այս շաբաթվանից. առաջին հաջողություններին հասնելը հեշտ կլինի, դրանք կոգեշնչեն ու կօգնեն առաջ շարժվել, սկսածը կիսատ թողնել չեք ուզենա: Կհաջողվի լավ ղեկավար գտնել, մի մարդու, որը ձեզ ճիշտ ուղու վրա կդնի, կհուշի՝ ինչպես գործել: Նոր գործերը կնպաստեն նոր ծանոթություններ հաստատելուն. չի բացառվում՝ ձեր շփման շրջանակները այս շաբաթ նկատելիորեն ընդլայնվեն:

Շաբաթը հարմար կլինի նաև աշխատանքի համար: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այսօր նրանց հանդեպ, ում գործունեությունը կապված է շփման հետ, բազմաթիվ կապեր, ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումներ է ենթադրում: Հավանական է երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբ, աշխատանքի առաջարկներն էլ չեն բացառվում:

Շաբաթը հաճելի պահեր կպարգևի սիրահարված Խեցգետիններին: Ռոմանտիկ հանդիպումներ ու անակնկալներ կլինեն, որոնք երկար կհիշեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հազիվ թե կարողանաք ամեն ինչի ու միանգամից հասնել. իսկ մնացած հարցերում շաբաթը բարենպաստ կլինի: Այն շատ հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Եթե ոչ ոք ձեզ չշեղի, չխառնվի ձեր գործերին, ապա դուք շատ բանի կհասնեք:

Այս շաբաթվա սկզբին առաջ եկած գաղափարները շուտով կքննարկեք շատ ազդեցիկ մարդկանց հետ: Նրանց աջակցությամբ կկարողանաք մտածածը շատ արագ կյանքի կոչել: Գործնական բանակցությունները հնարավոր է ուզածի նման արդյունավետ չանցնեն: Բայց դրանց արդյունքն այնքան էլ վատը չի լինի, եթե դա դիտարկեք որպես ձեր նպատակներին տանող առաջին քայլ:

Շաբաթը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հանդեպ անտարբեր չեք: Նման մարդկանց հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի. դուք արագ կհասկանաք, թե ինչ կա նրանց սրտում, ինչն է ստիպում ուրախանալ ու ոգեշնչվել, իսկ ինչն է անհանգստացնում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը ձեր առաջ բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի, իսկ ինտուիցիան կհուշի, թե որոնցից է պետք օգտվել առաջին հերթին: Դուք կարող եք նկատելի հաջողության հասնել կոմերցիոն գործունեության մեջ, շահավետ գործարքներ կնքել. դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր այդ ոլորտում փորձ չունեն: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Դրանց շնորհիվ պիտանի ծանոթություններ կհաստատվեն:

Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Դեպի լավը կփոխվեն կոլեգաների հետ հարաբերությունները, կհեշտանա ղեկավարության հետ լեզու գտնելը: Չի բացառվում՝ ձեզ նոր պաշտոն առաջարկեն կամ հուշեն, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, որպեսզի մոտ ժամանակներս կարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Դուք ժամանակը զուր չեք վատնի, շատ օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Մարդիկ, որոնց հիմա կօգնեք, շուտով ձեր հուսալի համախոհները կդառնան, իսկ հետո՝ նաև իսկական ընկերները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս շաբաթ շատ բան հեշտությամբ կտրվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից հին ծրագրերն իրագործելու, նախկինում շատ բարդ թվացողն անելու համար: Կհաջողվի լուծել փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպությունների հետ փոխգործակցության, աշխատանքի համար լիցենզիա և թույլատվություն ստանալու հետ կապված հարցերը:

Հին գործնական կապերը վերականգնելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն կլինի: Շատերին կհետաքրքրեն ձեր մասնագիտական որակները: Չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Որոշ Կշեռքներ կկարողանան զբաղվել նրանով, ինչը նրանց վաղուց էր հետաքրքրում: Աշխատանքի մեջ հաջողությունների հետ կապված կլինեն նոր ծանոթությունները: Շատ հաճելի կլինեն ձեր նպատակներն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփումները:

Այս շաբաթ հուզական դաշտն անկայուն կլինի, երբեմն ձեզ հակասական զգացումները կհամակեն: Բայց դուք կկարողանաք դրանք վերահսկել, դրական տրամադրվել, ոգեշնչվածության նոր աղբյուր գտնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ դուք յուրատեսակ լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք, կփորձեք խուսափել թեթևամտության ու անպատասխանատվության նույնիսկ ամենափոքր դրսևորումներից: Դա շրջապատողներին շատ դուր կգա: Նոր ծանոթները կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել. չեն բացառվում աշխատանքի ու համագործակցության առաջարկները: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ մի մարդու հետ, որը շատ հոգեհարազատ է ձեզ:

Նոր հոգսեր ու պարտականություններ կհայտնվեն, չի բացառվում՝ նոր առաջադրանքներ լինեն, որոնք անսպասելի լուծում կպահանջեն: Երբեմն ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, բայց դա ձեզ չի անհանգստացնի. էներգիան և ուժերն ամեն ինչին կհերիքեն, հանգստի համար էլ ժամանակ կմնա:

Շաբաթը շատ լավը կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Այնտեղ, որտեղ պիտի նոր բան հորինեք կամ ոչ ստանդարտ լուծումներ փնտրեք, ձեզ հավասարը չի լինի: Կիրառում կգտնվի ձեր տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե վաղուց էիք ուզում ձեզ վրա հրավիրել ինչ-որ մեկի կամ համընդհանուրի ուշադրությունը, ապա փորձեք դա հիմա անել. ամեն ինչ կստացվի, դուք էլ գոհ կմնաք արդյունքից: Ձեր արժանիքները անհնար կլինի չնկատելը, դրանց ուշադրություն կդարձնեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն թերություններն էին նկատում: Պատրաստ եղեք պատասխանել հարցերին. հիմա դուք ամենատարբեր մարդկանց հետաքրքիր կլինեք: Այդ հետաքրքրությունը կարող է նաև ռոմանտիկ բնույթ ունենալ:

Այս շաբաթվա մյուս հաճելի առանձնահատկությունն էլ այն կլինի, որ ձեր դիվանագիտական տաղանդները վառ կարտահայտվեն: Դուք կհաշտեցնեք վիճողներին, կօգնեք պայմանավորվել իրար հետ երկար ժամանակ լեզու չգտնող մարդկանց: Շրջապատողների հետ ձեր հարաբերություններն էլ նկատելիորեն դեպի լավը կփոխվեն:

Չի ստացվի միայն մի բան՝ օբյեկտիվ գնահատել սեփական ծրագրերը: Դրանք բոլորը ձեզ հանճարեղ կթվան, բայց այդպիսիք իրականում միայն մի քանիսը կլինեն: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ արդյունավետ շաբաթ է: Այն կարող է ձեր առաջ լրիվ նոր խնդիրներ դնել, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դուք դրանցից գլուխ կհանեք: Ճիշտ է, առաջին փուլում ինչ-ինչ դժվարություններ կառաջանանան, բայց դուք դրանց պատճառով լավ գաղափարից չեք հրաժարվի: Նոր ծանոթների կամ այն մարդկանց օգնության կարիքը կլինի, որոնց հետ նախկինում միայն մի քանի անգամ է վիճակվել խոսել: Նրանց հետ լեզու գտնելը զարմանալիորեն հեշտ կլինի: Շատ հավանական է, որ շուտով ընկերանաք:

Հարավոր են լավ նորություններ: Չի բացառվում՝ դրանք վերաբերեն այլ քաղաքներում կամ երկրներում ապրող ձեր մտերիմներին: Որոշ Այծեղջյուրներ ծրագրերը փոխելու և ուղևորության մեկնելու ծանրակշիռ պատճառ կունենան. այդ ուղևորությունը դրական հույզեր կպարգևի:

Շաբաթը հարմար կլինի ուսման համար: Սակայն արժե հիշել, որ պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարող է պետք գալ ձեզ մոտ ժամանակներս, այլ ոչ թե անցնել հետաքրքիր թվացող ամեն ինչին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հարմար կլինի կարևոր քայլեր անելու, կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Հնարավոր է՝ սկզբում կասկածեք ձեր հաջողությանը, բայց շուտով պարզ կդառնա, որ ճիշտ ուղի եք ընտրել, իսկ մեծ հաղթանակները սարերի հետևում չեն: Եթե աջակցության կարիք ունենաք, այդ հարցով արժե դիմել նրանց, ովքեր իսկապես կիսում են ձեր հայացքները: Մնացածների համար դժվար կլինի հասկանալը, թե ինչ կա ձեր հոգում, ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ:

Կարող եք քննարկել աշխատանքի ու համագործակցության հետ կապված հարցերը, գործընկերների հետ խոսել ընդհանուր ծրագրերի մասին: Սակայն կարևոր կլինի համբերությամբ զինվելը, քանի որ իրադարձություններն ուզածից դանդաղ կարող են զարգանալ:

Շատ վառ կարտահայտվեն ձեր լավագույն հատկանիշները, քանի որ դրանք չեք ուզենա թաքցնել: Շաբաթը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ, ինչպես նաև հասարակական ելույթների համար: Ընկերական կամ սիրային հարաբերություններ կարող են սկսվել ամենաանսպասելի հանգամանքներում կայացած ծանոթություններից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է աշխատանքի և ուսման համար: Դուք կարող եք նկատելի հաջողությունների հասնել նոր գործերում, նույնիսկ եթե դրանց առանց մեծ ոգևորության անցնեք: Շաբաթվա առաջին կեսին դրսևորած համառությունը թույլ կտա ամրապնդել մասնագիտական դիրքերը, կզինաթափի ձեր մրցակիցներին: Հենց դրա շնորհիվ դուք կհասնեք վաղուց դրված նպատակներին:

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի գործնական բանակցությունների և գումարի հետ կապված հարցերը քննարկելու համար: Շատ Ձկներ այդ հատվածում առաջարկներ կստանան, որոնք մեծ հաճույքով կընդունեն ու չեն զղջա դրա համար:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հոգսերը: Հարազատների հետ ժամանակ անցկացնելու, ընդհանուր խնդիրը լուծելու համար ջանքերը միավորելու հնարավորություն կլինի: Ժամանակ կմնա նաև ընկերների հետ շփվելու համար, որոնք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունը: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, նշանի որոշ ներկայացուցիչներ երկար սպասված սիրո խոստովանություն կլսեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3232 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0