ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 20.09 - 26.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2031 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա առաջին կեսը առանց դժվարությունների չի անցնի, բայց ոչ մի կասկած չկա, որ կկարողանաք հաղթահարել դրանք: Տեսնելով, որ ճանապարհին խոչընդոտ է առաջացել, դուք չեք նահանջի, այլ կփնտրեք ու կգտնեք այն մի կողմ նետելու ձևը: Շրջապատողներին կհիացնի գործերին ձեր մոտեցումը և այն ոգևորվածությունը, որով կստանձնեք բարդ առաջադրանքների լուծումը: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ինչ-որ մեկն էլ աջակցություն կամ օգնություն կառաջարկի: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական բնույթ կարող են ստանալ:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Այն նոր հնարավորություններ կբացի Խոյերի առաջ, որոնք վերջին շրջանում շատ էին մտածում իրենց կյանքը փոխելու մասին: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանք երբեմն հրաշալի գաղափարներ կտան, ճակատագրի հուշումներ կդառնան: Շաբաթվա վերջին ոչ մեծ ճամփորդությունը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կօգնի ավելի առույգ, էներգիայով լի զգալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Այդ հատվածում մանր-մունր պատահարները նշանակալի կթվան, պատահական անհաջողությունը աղետ կթվա, իսկ ոչ մեծ հաջողությունը հակված կլինեք ամենակարևոր հաղթանակի տեղ դնելու: Զարմանալի չէ, որ ցանկացած իրադարձություն սովորականից մեծ անհանգստություն կառաջացնի, իսկ ձեզ պարուրած հույզերը կխանգարեն զբաղվել գործերով:

Բայց ձեզ կհաջողվի չկորցնել գլուխը, չանել այնպիսի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք: Կարող եք հաջողության հասնել ձեզ համար նոր գործերում, քանի որ արագ կսովորեք ու միշտ կլսեք ինտուիցիային, որի հուշումներն անսխալ կլինեն:

Շաբաթվա երկրորդ կեսը օգտակար գործերով լի կլինի: Դուք ուրիշների խնդիրների հանդեպ անտարբեր չեք մնա և կօգնեք դժվարությունների հանդիպած մարդկանց: Հաճախ հենց ձեր միջամտության շնորհիվ կհաջողվի արագ վերականգնել արդարությունն ու ժամանակին ուղղել սխալները, որոնց պատճառով ինչ-որ մեկը կարող էր տուժել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը հաճելի ծանոթություններ է խոստանում: Ճակատագիրը ձեզ համար անսովոր մարդկանց հետ հանդիպում կկազմակերպի, նրանց հետ հեշտությամբ կընկերանաք: Նոր տեղեկատվություն ստանալու, շատ բաների նորովի նայելու բազում հնարավորություններ կստեղծվեն: Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, շատ բաներ կկռահեք ակնարկներից, պատահական ասված խոսքերից, կզարմացնեք ձեր խորաթափանցությամբ: Չի բացառվում՝ այս շրջանի հանդիպումներից մեկը երկարատև ընկերության կամ արդյունավետ համագործակցության սկիզբ դնի:

Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ, բայց բավական լարված կլինի: Գործեր շատ կլինեն, կուզենաք դրանցից յուրաքանչյուրից հրաշալի գլուխ հանել, բայց առողջ բանականությունը կհուշի, որ դա հնարավոր չէ: Ձեր պերֆեկցիոնիզմը խելամիտ սահմաններում դրսևորեք, ուժերը մի վատնեք այնպիսի բաները բարելավելու վրա, որոնք առանց այդ էլ բավականաչափ լավ վիճակում են: Ձեզ ժամանակ է պետք ինքներդ ձեր, սիրելի գործի, մտերիմ մարդու հետ շփվելու վրա ծախսելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին ձեզ շատ պետք կգա խնդիրներին փիլիսոփայորեն մոտենալու, իսկ անհաջողություններին հումորով վերաբերվելու ունակությունը: Ինչ-որ բան այնպես չի ընթանա, և հաճախ՝ ոչ ձեր մեղքով, այլ անուշադիր մարդկանց սխալների պատճառով, որոնց վստահել եք: Բարեբախտաբար, ամեն ինչ կարելի է ուղղել, և դա մեծ ջանքեր չի պահանջի: Կենտրոնացեք նրա վրա, ինչը միայն ձեզանից է կախված ու կհասկանաք, որ դա էլ քիչ չէ:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կլինի: Այն բազում նոր ծրագրեր կբերի և հեշտ չի լինի որոշելը, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց հետ նախկինում արդեն համագործակցել եք: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ, որոնց համար ուրախ կլինեք և՛ դուք, և՛ ձեր մտերիմները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին չարժե շտապել որոշումների հարցում, հատկապես եթե դրանք գումարին են վերաբերում: Նույնիսկ եթե խոսքը համեմատաբար փոքր գումարի մասին է, մտածեք, թե ինչպես է լավ այն տնօրինել: Ցանկալի չէ պարտքով գումար տալը, բացառությամբ այն դեպքերի, երբ վերադարձի ժամկետը ու հենց ինքը վերադարձը ձեզ համար այնքան էլ կարևոր չեն:

Ամենահասարակ ժամանակը չի լինի շփումների տեսանկյունից: Կարող է թվալ, թե մարդիկ արհամարհում են ձեր տեսակետը, չարաշահում են ձեր համբերությունն ու վստահությունը: Բայց լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել ու մեծ մասամբ ձեր նրբանկատության, ուրիշներին հասկանալու ունակության շնորհիվ:

Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի: Հաջող ժամանակ կլինի նոր նախաձեռնությունների համար, շատ բան լավ կստացվի, դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում, որ ձեզ նոր աշխատանք առաջարկեն:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ձեզ կուրախացնի մտերիմների աջակցությունը: Հնարավոր են հաճելի անակնկալներ ընտանիքում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կթվա, թե իրադարձությունները շատ դանդաղ են զարգանում: Կուզենաք արագ հասնել նպատակներին, բայց մեկ պայմանները դա անել թույլ չեն տա, մեկ շրջապատողները ոչ մի տեղ չեն շտապի՝ դրանով խանգարելով ձեզ: Մի հուսահատվեք, ամեն ինչ կստացվի, միայն մի փոքր ուշ: Ազատ ժամանակը կարող եք օգտագործել կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու համար: Դրանք շատ կլինեն, և մի քանիսը վաղուց են ուշադրություն պահանջում:

Շաբաթը հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու, պաշտոնական փաստաթղթեր, հարցումներ կազմելու, պետկազմակերպություններ դիմելու համար:

Կուրախացնեն ամենամտերիմ մարդկանց հետ շփումները: Նրանք հաճախ կաջակցեն ձեզ, իրենք էլ չնկատելով՝ ձեզ համար անհրաժեշտ բառերը կգտնեն, կոգեշնչեն: Օգտակար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելը, նույնիսկ նրանք, որոնք դեռ վերջերս ֆանտաստիկ էին թվում: Չի բացառվում՝ անսպասելի հասկանաք, թե ինչպես կարող եք իրագործել դրանք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ շաբաթ է, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Կարող եք միանգամից կարևոր ու բարդ մի բան ստանձնել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Անսպասելի ուժեղ համախոհներ կհայտնվեն: Իհարկե, նրանք հենց այնպես աջակցություն չեն առաջարկի, բայց անիրագործելի բան էլ չեն պահանջի ձեզանից:

Դրական փոփոխություններ հնարավոր են այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք: Կարևորը խուճապի չմատնվելը և անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ցանկացած շանս օգտագործելն է: Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, բայց դուք այն պահելու համար պիտի որոշ ջանքեր գործադրեք:

Աշխատանքի վրա կենտրոնանալն օգտակար կլինի նրանց համար, ովքեր վաղուց էին ուզում բարձրանալ մասնագիտական սանդուղքով, բայց դեռ նման հնարավորություն չէին ստացել: Հիմա դուք ինքնադրսևորվելու և ձեր կարողությունները ցուցադրելու շանս կունենաք:

Անձնական հարաբերություններում էլ հավանական են դրական փոփոխություններ: Բայց այստեղ կարևոր կլինի հոսանքով չլողալը, ժամանակին նախաձեռնող լինելը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ դժվարություններ էլ առաջանան այս շաբաթ, վստահ եղեք, որ կարողանալու եք դրանք հաղթահարել: Դրանում հաճախ կօգնեն և՛ հին համախոհները, և՛ նոր ծանոթները: Դուք ոչ միայն լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև յուրաքանչյուրի սրտին տանող բանալին կգտնեք, կկարողանաք շահել այն մարդկանց վստահությունը, որոնք նախկինում ուրիշների մեջ միայն թշնամի էին տեսնում: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Եթե լրիվ նոր բան ստանձնեք, անպայման հրաշալի արդյունքի կհասնեք:

Աշխատեք համբերատար ու նրբանկատ լինել մտերիմների հետ: Դատարկ բաների պատճառով մի վիճեք: Ոչ մեծ տարաձայնությունները կոնֆլիկտի պատճառ չպիտի դառնան: Կարող եք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա, եթե չշտապեք, ձեզ ու ձեր ընդդիմախոսներին ժամանակ տաք իրավիճակից գլուխ հանելու համար:

Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն: Հրաշալի գաղափարներ կունենաք, ինտուիցիան էլ կհուշի, որ դրանց իրագործումը լավ է չհետաձգեք: Այնպես որ՝ վճռական գործեք: Դուք բոլոր շանսերը կունենաք անելու այն, ինչը նախկինում համարյա անհավանական էր թվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին հանգիստ չեք տա ո՛չ ձեզ, ո՛չ մյուսներին: Կուզենաք գործել: Բայց մինչև կոնկրետ քայլերի անցնելը արժե ծրագիր կազմել, մտածել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչպես կվարվեք այս կամ այն պայմաններում: Կարևոր կլինի քաոսից խուսափելը, մի խնդրից մյուսին չնետվելը: Ամեն ինչում պիտի կարգուկանոն լինի:

Այս շաբաթ շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Երբեմն ուրիշ մարդու լսելու համար համբերատարության պակաս կզգացվի: Երբեմն էլ խնդիրներ կծագեն պարզապես անհասկացողության պատճառով, դուք նույն բանի մասին կխոսեք տարբեր բառերով: Աշխատեք չշտապել, ինքներդ ձեզ ժամանակ տվեք տեղի ունեցողից գլուխ հանելու համար ու անպայման կպայմանավորվեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն: Դրանք հարմար կլինեն լուրջ գործերի համար և կարևոր չէ՝ դրանք ծրագրել էիք, թե հենց նույն պահին եք հասկացել, որ պետք է դրանցով զբաղվել: Նախկինում ձեռք բերած գիտելիքները հենց այս ժամանակահատվածում պետք կգան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կստացվի, բայց դուք բոլոր դժվարություններից գլուխ կհանեք: Շաբաթը լավ կդասավորվի, և նրա վերջում անպայման հաջողության կհասնեք հենց այն ոլորտում, որը ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունի: Բազում լավ գաղափարներ կհայտնվեն, թեկուզ՝ ոչ միշտ ձեզ մոտ: Դուք կկարողանաք գնահատել ուրիշի ծրագիրը, հաճույքով կօգնեք շրջապատողներին ձեզ դուր եկած նրանց մտահղացումներն իրագործելու հարցում:

Շաբաթը հրաշալի կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու համար: Եթե վերջին շրջանում բյուրոկրատական խնդիրների էիք բախվել, ապա հենց հիմա արժե կենտրոնանալ դրանց լուծման վրա: Ամեն ինչ զարմանալիորեն արագ կստացվի:

Չնայած այս շաբաթ սովորականից շատ զբաղված կլինեք՝ ժամանակ կմնա նաև հանգստի, ընկերների հետ հաճելի շփումների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Ձեզ համար թանկ մարդիկ անընդհատ հետաքրքիր մի բան կառաջարկեն, այնպես որ՝ հիշարժան պահերը քիչ չեն լինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր իրադարձություններ ու նոր բացահայտումներ կբերի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, այդ թվում՝ նրանք, որոնց արդյունքը կարևոր է ոչ այնքան ձեր, որքան մեկ ուրիշի համար: Շատ նախաձեռնություններ չափազանց հաջող կլինեն: Վճռականությունը, որով կգործեք, թույլ կտա հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները:

Հետաքրքիր ծանոթություններ շատ կլինեն: Դրանք լրիվ անսպասելի օգտակար կլինեն գործնական տեսանկյունից: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հետաքրքիր նախագծի վրա տարվող աշխատանքին:

Շաբաթվա երկրորդ կեսին ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց պարգև ստանալու, եզրահանգումներ անելու ժամանակ կլինի: Պարզ կդառնա, որ արժանի եք գովեստների: Նախկինում իրենց տաղանդներին կասկածող Ջրհոսները կհամոզվեն, որ շատ բանի են ունակ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին օրերը կուրախացնեն ոգեշնչող նորություններով ու հաջող զուգադիպություններով: Այդ հատվածում նախկինում բարդ թվացող խնդիրները կկարողանաք արագ, առանց մեծ ջանքերի լուծել: Հին ու նոր ծանոթները անընդհատ հետաքրքիր բաներ կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի, թե որ գաղափարներն արժե աջակցել, իսկ որոնց հետ լավ է մեծ հույսեր չկապել:

Շաբաթվա կեսը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Կարող եք գլուխ հանել այն գործից, որը նախկինում լավ չէր տրվում, լուծել այն առաջադրանքը, որը շատերին փակուղու առաջ է կանգնեցրել: Փոքրիկ դժվարություններ երբեմն կառաջանան, բայց դուք դրանցից փայլուն գլուխ կհանեք:

Շաբաթվա վերջին օրերը հարմար են այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Դա վերաբերում է և՛ անձնական գործերին, և՛ մասնագիտական ոլորտին: Միակ բանը, որը չարժե անել, առանց մտածելու խոստումներ տալն է: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու կկապվեք պարտավորություններով, որոնք կատարելը դժվար կլինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2031 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0