ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 20.06 - 26.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1332 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթն արժե սկսել ամենակարևոր աշխատանքային առաջադրանքների լուծումից: Հնարավոր է՝ դրանցից չհաջողվի ինքնուրույն գլուխ հանել, բայց դա խնդիր չի դառնա. դուք անպայման համախոհներ կգտնեք: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելը: Ինչքան շատ մարդ դրանց մասին իմանա, այնքան արագ կկարողանաք իրագործել մտածածը: Կոնֆերանսներին և այլ մասնագիտական միջոցառումներին մասնակցությունը կօգնի օգտակար ծանոթություններ հաստատել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

Ցանկալի է մինչև շաբաթվա կեսը լուծել փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններ դիմելու հետ կապված հարցերը: Ավելի ուշ դրանց համար ժամանակ չի մնալու, քանի որ նոր ու ավելի հետաքրքիր գործեր են հայտնվելու: Հավանական են ուղևորություններ: Ամենայն հավանականությամբ պիտի արագ ճամփա ընկնեք և երթուղին ինչպես հարկն է որոշելու հնարավորություն չի լինի: Բայց դուք բոլոր դեպքերում գոհ կմնաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին անհանգստությունից ու խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար պիտի ջանքեր գործադրեք: Նույնիսկ հին գործընկերները միանգամից չեն հասկանա, թե ինչ եք նրանցից ուզում: Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը գործընկերների հետ: Ինչպիսին էլ լինի ձեր հուզական վիճակը, աշխատեք ստանձնած բոլոր գործերին լուրջ վերաբերվել: Հենց դա թույլ կտա խուսափել սխալներից, հասնել անհրաժեշտ արդյունքի: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում ու չշտապել գնումների հարցում: Գումարի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը կարող է զուր ծախսերի հանգեցնել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Կարող եք վերադառնալ նրան, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Ամենայն հավանականությամբ դուք անհրաժեշտ արդյունքին արագ կհասնեք. ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Այդ ժամանակահատվածը իրադարձություններով հագեցած է լինելու և նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Բայց դուք կհասցնեք ամենն, ինչ ծրագրել էիք և նույնիսկ ավելին: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կլինի: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչով էլ ծրագրեք զբաղվել շաբաթվա սկզբին, պատրաստ եղեք հաստատակամություն դրսևորելուն: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կդասավորվի: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ արդյունքին արագ հասնել չի ստացվի, պիտի մի քանի փորձ ձեռնարկեք:

Հավանական են անսպասելի իրադարձություններ ու գործնական առաջարկներ, որոնք արմատապես կփոխեն ձեր վերաբերմունքը ընթացիկ աշխատանքի հանդեպ: Որոշ Երկվորյակներ իրենց կարիերայում նոր էջ բացելու, իրենց վաղուց հետաքրքրող բանով զբաղվելու հնարավորություն կստանան: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից ու շահավետ գործարքներ:

Շաբաթվա երկրորդ կեսին ցանկացած գործ լուրջ մոտեցում է պահանջելու: Կարևոր կլինի չշտապելը: Հիշեք, որ հիմա ձեր գլխավոր խնդիրը ապագա հաղթանակների համար հուսալի հիմք ստեղծելն է: Բաց մի թողեք պիտանի կապեր ձեռք բերելու և այն մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը, որոնք ձեր համախոհները կդառնան:

Չնայած ձեզ հագեցած օրեր են սպասվում՝ ժամանակ կմնա նաև հանգստի համար: Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին. դա օգուտ կտա ձեր հարաբերություններին, թույլ կտա մոռանալ հին տարաձայնությունների ու վեճերի մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին աշխատեք խաղաղասեր լինել ու պահպանել ինքնատիրապետումը, նույնիսկ եթե շրջապատողներն իրենց տարօրինակ պահեն, ասեն ու անեն բաներ, որոնք ձեզ հիմարություն կթվան: Հատկապես կարևոր կլինի աշխատավայրում ավելորդ վեճերից խուսափելը. դրանք կխանգարեն կենտրոնանալ ուշադրություն պահանջող առաջադրանքների վրա, ժամանակին անել գործերը: Ֆինանսական դժվարություններ կարող են առաջանալ: Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք:

Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում դուք կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը և օգնականներ կգտնեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն: Դուք գլուխ կհանեք ձեր զգացմունքներից, կհասկանաք, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ, և կդադարեք անհանգստանալ մանրուքների պատճառով: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին աշխատեք դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսել: Դա շատ բարենպաստ շրջան է լինելու, որը թույլ կտա գործերում հաջողությունների հասնել: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Բայց դրանք իրենք իրենց տեղի չեն ունենա: Դուք պիտի նախաձեռնող լինեք, կարևոր քայլեր անեք:

Նոր բան սովորելու, պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կլինի, որն էլ շուտով պետք կգա: Չի բացառվում՝ ուզենաք մասնակցել հասարակական միջոցառումներին: Դա ձեզ օգուտ կտա, թույլ կտա հետաքրքիր ծանոթություններ հաստատել, օգտակար մի բան իմանալ, հանդիպել մարդկանց, որոնց փորձը ձեզ պետք կգա:

Շաբաթվա երկրորդ կեսին գործերի վրա կենտրոնանալը կբարդանա: Հուզական դաշտը առավել լարված կդառնա: Դուք կարող եք անհանգստանալ այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ այլ պայմաններում ուշադրություն չէիք դարձնի: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Լուրջ բաների մասին արժե զրուցել միայն այն մարդկանց հետ, որոնց վաղուց եք վստահում:

Զգույշ է պետք լինել ֆինանսական գործերում: Աշխատեք խուսափել չարդարացված ծախսերից, չշտապել գնումների հարցում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին կեսին կարևոր կլինի ցանկալին իրականության տեղ չընդունելը և պատրանքներ չկառուցելը: Շատ բան հնարավոր կթվա, բայց դուք պիտի ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները, հավանական են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել:

Այդ հատվածում հատկապես ուշադիր պետք է լինեն այն Կույսերը, որոնց աշխատանքը կապված է ֆինանսական փաստաթղթեր ու հաշվետվություններ կազմելու հետ: Այստեղ հեշտությամբ սխալներ կանեք, որոնք բոլոր իմաստներով թանկ կարժենան: Մի ծուլացեք ևս մեկ անգամ ստուգել արված գործը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի հետ լեզու կգտնեք, հեշտությամբ կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել:

Հավանական են նոր ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը շատ հաջող կդասավորվի: Շատ Կշեռքներ այդ հատվածում նոր գաղափարներ կունենան: Նշանի որոշ ներկայացուցիչներ պատասխաններ կգտնեն բոլորին անհանգստացնող հարցերին: Այս շրջանում ընդունած որոշումները կարող են նկատելիորեն փոխել ձեր կյանքը: Հնարավոր է՝ հասկանաք, որ եկել է հին գործերը հետաձգելու և լրիվ այլ գործերի վրա կենտրոնանալու ժամանակը:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Դուք բաց չեք թողնի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու շանսը, որոնց հետ վիճել էիք:

Շաբաթվա վերջին օրերը կարող են բարդ լինել: Հոգսեր սպասվածից շատ կունենաք, ամեն ինչ հասցնելու համար պիտի վերամշակեք ծրագրերը: Արժե զգույշ լինել գումարի հետ. հնարավոր են չարդարացված ծախսեր, որոշումներ, որոնք լուրջ կորուստների կհանգեցնեն:

Ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ հարազատների և մյուս մտերիմների հետ: Սակայն փոխհասկացողությունն արագ կվերականգնվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բավական բարդ կլինի, և բանն այստեղ ոչ այնքան անբարենպաստ պայմանների, որքան լարված հուզական դաշտի մեջ կլինի: Նույնիսկ փոքրիկ պատահարները կարող են լուրջ թվալ, իսկ հուզմունքը հաղթահարելը սովորականից դժվար կլինի: Նկատի ունեցեք, որ այդ հատվածում ստացված ցանկացած տեղեկատվություն արժե ուշադիր ստուգել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել ու խճճել:

Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, դուք կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Շաբաթվա կեսը հնարավորություն կտա շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շատ Կարիճներ կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի մտերիմների հետ հարաբերություններն ավելի ներդաշնակ դառնան:

Շաբաթվա վերջին օրերը լավ կդասավորվեն, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Կարելի է վերադառնալ հին գործերին: Դուք առանց դժվարության կավարտեք դրանք ու գոհ կմնաք արդյունքից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը կարող է դժվարություններ բերել, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Ճիշտ է, շրջապատողների հետ շփումները ինքնատիրապետում են պահանջելու: Չարժե մտքերով կիսվել նոր ծանոթների հետ կամ էլ մտերիմներին ասել առաջին բանն, ինչ կգա լեզվին: Աշխատեք նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Լավ է նկատողություններ չանեք, խուսափեք այնպիսի կատակներից, որոնք կարող են սխալ հասկացվել:

Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել: Դա թույլ կտա խուսափել գործերում սխալներից, ինչպես նաև այնպիսի խոսքերից ու արարքներից, որոնք կարող էին փչացնել մտերիմների հետ հարաբերությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհարթ շաբաթ է սպասվում: Հնարավոր են և՛ հաջող, և՛ բավական լարված պահեր: Նրա առաջին օրերին շատ օգտակար կլինի մարդկանց մոտեցում գտնելու, ուրիշների՝ ձեզանից ունեցած ակնկալիքները կռահելու ունակությունը: Որոշ Այծեղջյուրներ իրենց իսկական դիվանագետի նման կպահեն, և դա նրանց կօգնի խուսափել շատ ու շատ խնդիրներից:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դա լավ ժամանակ կլինի բարդ աշխատանքային առաջադրանքները լուծելու համար: Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

Ավելի ուշ անհանգիստ օրեր կգան: Պիտի լուծեք տանն առաջ եկած խնդիրները: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Երբեմն դա շատ կնյարդայնացնի: Բայց շուտով դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել տեղի ունեցողից:

Շատ Այծեղջյուրների պետք կգա փոքրիկ թյուրիմացություններին հումորով վերաբերվելու, հանգստություն ու լավատեսություն պահպանելու ունակությունը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, որոնց պատճառով ամենատպավորվող Ջրհոսները շատ կանհանգստանան: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու ինքնատիրապետումը պահպանելը: Դա էլ բավարար կլինի լուրջ կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելու համար: Ավելի ուշ շրջապատողների հետ հարաբերությունները կհարթվեն: Ամենամտերիմներին կես խոսքից կհասկանաք, մնացածների հետ էլ առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք:

Շաբաթվա կեսը նորություններ կբերի, որոնք կստիպեն հուզվել: Այդ հատվածում կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը: Պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքել, խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք: Այդպես դուք նկատելիորեն կթեթևացնեք և՛ ձեր, և՛ մյուսների կյանքը:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն: Հրաշալի գաղափարներ կունենաք, հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցերը, գլուխ հանել այն խնդիրներից, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Շատ Ջրհոսներ այդ հատվածում կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին շատ կարևոր կլինի գործնական և անձնական կապերին ընտրողաբար մոտենալը: Շատերը կուզենան ձեզ ինչ-որ բանով հետաքրքրել, կփորձեն շահել ձեր համակրանքը: Բայց բոլորին վստահել չարժե: Լսեք ինտուիցիայի ձայնին: Հենց այն կհուշի, թե ում հետ է լավ գործ ունենալ: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Հեշտությամբ կընկերանաք ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի, բարդ մասնագիտական առաջադրանքները լուծելու համար: Դուք գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել, կօգնեք մարդկանց, որոնք անհաղթահարելի դժվարությունների են բախվել: Այս շրջանում ձեռք բերած փորձը ձեզ դեռ շատ պետք կգա: Երբեմն ժամանակը չի հերիքի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերի համար: Դա կարող է վշտացնել: Բայց շուտով իրավիճակը կփոխվի, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1332 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0