Շաբաթվա աստղագուշակ 19.04 - 25.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1880 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթ կուզենաք կյանքում ինչ-որ բան փոխել, և դա կարող է վերաբերել նրա ամենատարբեր ոլորտներին: Որոշ Խոյեր կհասկանան, որ պատրաստ են իրենց ուժերը նոր բնագավառում փորձել, իրենց կարիերայում նոր էջ բացել: Կարևոր կլինի չշտապելն ու ոչինչ տաք գլխով չանելը: Որոշ գաղափարներ պիտի դեռ սպասեն, քանի որ դրանց իրագործման համար հարմար պահը հետո է գալու: Շաբաթվա սկզբին հեշտ չի լինի շրջապատողների հետ ներդաշնակ հարաբերություններ պահպանելը: Դուք հաճախ կտրվեք պրովոկացիաներին, տաք գլխով կասեք կամ կանեք այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե պահի ցանկություններով: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաճելի ու ներդաշնակ կլինի: Այն հարմար է պիտանի զբաղմունքների համար: Շատ Խոյեր սեփական գործերը կհետաձգեն ուրիշների խնդիրները լուծելու համար, և շրջապատողները նրանց շնորհակալ կլինեն դրա համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք նշանակալի մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կունենաք: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր փորձի և գիտելիքների շնորհիվ արագ կգտնեք նպատակին տանող ճամփան, շատ մրցակիցների էլ կթողնեք հետևում: Բայց անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ այդ հատվածը լավը կլինի: Կարող եք չվախենալ տհաճ իրադարձություններից կամ լուրջ դժվարություններից: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի, ուրախ ու հետաքրքիր կանցնի: Ժամանակ կգտնեք հին նախասիրություններին վերադառնալու համար, որոնք կրկին դրական հույզեր կպարգևեն: Հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք, որոշ Ցուլեր պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնք վաղուց անհանգստացնում էին նրանց: Նրանք, ովքեր վերջին շրջանում կասկածում էին իրենց նախաձեռնությունների հաջողությանը, կրկին ինքնավստահ ու լավատես կդառնան: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը հարմար է լրիվ նոր, շատ կարևոր ու շատ հետաքրքիր բան ստանձնելու համար: Հիմա դուք կկարողանաք տեսնել ոչ միայն մանրուքները, այլև իրավիճակի ընդհանուր պատկերը: Դա հաճախ կօգնի կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու շրջապատողները: Լավ է ծրագրեր կառուցեք. դրանք իրատեսական կլինեն և ամենայն հավանականությամբ կիրագործվեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ: Դա վերաբերում է և՛ հին, և՛ նոր ծանոթներին. նրանց բոլորին կես խոսքից կհասկանաք: Վեճերը չեն բացառվում, բայց դրանք միշտ կառուցողական բնույթ կկրեն և մեծ մասամբ օգուտ կտան: Կարող եք ուղղել հին սխալները: Դա կօգնի հարթել հարաբերությունները, որոնք վերջերս լարվել էին: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Նշանի շատ ներկայացուցիչների դրամական մուտքեր են սպասվում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ անհանգիստ շաբաթ է սպասվում: Հիմա պետք է միաժամանակ բազմաթիվ գործերի մասին մտածեք, մի քանի խնդիր միաժամանակ լուծեք: Մյուսների համար դրանից գլուխ հանելը դժվար կլիներ, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են մասնագիտական հաջողություններ, իսկ որոշ դեպքերում՝ կարիերայի նկատելի աճ: Կարևոր կլինի առաջին հաղթանակները տոնելուց հետո չթուլանալը: Գործեք, նախաձեռնող եղեք, ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք, քանի որ միայն այդպես կկարողանաք ձեր կյանքը դեպի լավը փոխել: Ինչ էլ պատահի, դուք կիմանաք, որ կարող եք հույս դնել մտերիմների վրա. նրանք կհասկանան, կօգնեն ու կաջակցեն: Ողջ շաբաթը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հնարավորություն կտա պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, հասկանալ, թե ով է ճիշտ եղել, իսկ ով՝ սխալ: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես է պետք փոխել կյանքը, որպեսզի կյանքն ավելի հեշտ ու հաճելի դառնա: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ միանշանակ շաբաթ է: Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն: Ծրագրված ամեն ինչ չէ, որ կկարողանաք ժամանակին անել: Բայց բոլոր դեպքերում դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի: Լուրջ սխալներ դուք բաց չեք թողնի, իսկ փոքրերն արագ կուղղեք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կարող եք առավելագույն օգուտ քաղել, եթե խուճապի չմատնվեք: Շատ Առյուծների կօգնեն հին ծանոթները: Հաճախ այդ մարդիկ առաջարկներ կանեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հենց ձեր ջանքերի շնորհիվ հաջողությամբ կավարտվեն բոլորի համար կարևոր գործերը: Ամեն անգամ հեշտ ու հարթ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Երբեմն չեք կարողանա խուսափել դժգոհություններից ու վիրավորանքներից: Բայց դուք կաշխատեք հարթել բոլոր սուր անկյունները, և դա ձեզ մեծ մասամբ կհաջողվի անել: Հումորի զգացումը հաճախ կօգնի բարձրացնել շրջապատողների տրամադրությունը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ և արդյունավետ կլինի շաբաթվա սկիզբը: Միայն մի քանի օրվա ընթացքում դուք շատ բան կկարողանաք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Կարևոր կլինի կիսատ չթողնել այն, ինչ միանգամից չի ստացվում, աշխատել ավարտել սկսած բոլոր գործերը: Համառությունը կպարգևատրվի: Այդ ժամանակահատվածում դժվար կլինի մասնագիտական և անձնական հարաբերությունները զատելը: Չի բացառվում սիրային պատմության սկիզբն աշխատավայրում: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա կուրախացնի: Շաբաթվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Կհաջողվի ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Չեն բացառվում դրամական մուտքերը, կպարգևատրվեք մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ եք կատարել: Շաբաթվա այս հատվածը հարմար է ընտանեկան գործերի համար: Դուք կաջակցեք մտերիմներին, նրանք էլ՝ ձեզ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հազիվ թե լրիվ անամպ լինի: Այդ հատվածում հնարավոր են ձգձգումներ գործերում, լարված պահեր շրջապատողների հետ հարաբերություններում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկորցնեն ինքնավստահությունը, կկասկածեն, որ ճիշտ ճամփա են ընտրել: Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ ձեր տրամադրությունը կլավանա: Շաբաթվա երկրորդ կեսը նոր նախաձեռնությունների, հաջող զուգադիպությունների, հաճելի անակնկալների ժամանակ է: Բազում հետաքրքիր ծրագրեր կունենաք, կզգաք, որ ցանկացած պահի պատրաստ եք ստանձնել մտածածը կյանքի կոչելու գործը: Կասկած չկա, որ ձեր գաղափարներն աջակցություն կստանան: Որոշ Կշեռքներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն, որոնց վրա ամեն հարցում կարող են հույս դնել: Չեն բացառվում սիրային տարվածությունները, հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պետք չէ շտապել: Սա ամենահեշտ շաբաթը չէ, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ սխալներ թույլ չտալը: Լսեք ինտուիցիայի ձայնին: Այն ձեզ կհուշի՝ ինչպես ճիշտ պահել ոչ միանշանակ իրավիճակում, կօգնի նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Երբեմն երկար բացատրությունների կարիք կլինի, և նման դեպքերում արժե համբերատար լինել վիրավորանքներից, դժգոհություններից ու վեճերից խուսափելու համար: Կարող եք մեծ հաջողությունների հասնել մասնագիտական ոլորտում: Դուք լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր ու վճռական կլինեք: Հենց դա կօգնի հաղթել ուժեղ մրցակիցներին, հաղթահարել խոչընդոտները: Շաբաթվա առաջին կեսին ձեզ կուրախացնեն և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ շփումները: Իսկ ահա ավելի ուշ հնարավոր է՝ ուզենաք մենակ մնալ, հանգիստ մտածել վերջին օրերի իրադարձությունների շուրջ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լսեք ինտուիցիայի ձայնին, քանի որ այս շաբաթ նրա հուշումները ձեզ դեռ շատ են պետք գալու: Շատ նոր գործեր կհայտնվեն, հաճախ ստիպված եք լինելու արագ գլուխ հանել բարդ հարցերից և ոտքի վրա սովորել: Բայց դա ձեզ չի վախեցնի, այլ կոգեշնչի: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, որոշ Աղեղնավորներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, բայց պետք է սովորեք համբերատար ու հետևողական լինել: Հաջողության վրա հույս մի դրեք, շրջապատողներից օգնություն մի ակնկալեք: Դուք ավելի շատ բանի կհասնեք, եթե միայն սեփական ուժերի, գիտելիքների և կարողությունների վրա հույս դնեք: Հավանական են անհասկացողության պահեր մտերիմների հետ ու տարաձայնություններ: Բայց խոսքն այստեղ ոչ թե լուրջ, այլ դատարկ բաների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն: Այնպես որ՝ մի վշտացեք, աշխատեք վերահսկել հույզերն ու բարձրացնել շրջապատողների տրամադրությունը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ, հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է: Նոր գործեր շատ կլինեն: Դրանցից մի քանիսը սկզբում բարդ կթվան, բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, կարող եք չկասկածել: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Այդ փորձի շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, արագ կգտնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան: Շրջապատողները կլսեն ձեր խորհուրդները, հաճախ կդիմեն օգնության խնդրանքով: Չնայած գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, հանգստի ու զվարճանքների համար: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, կհաշտվեք մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Սիրային հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց, քանի որ ձեզ ամենայն հավանականությամբ կաջակցեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի հուզվեք: Եթե այս շաբաթ հանգստություն պահպանեք, ապա ամենայն հավանականությամբ շատ բանի կհասնեք: Կարևոր կլինի ցավալի թյուրիմացություններն ու աննշան պատահարները սրտին շատ մոտ չընդունելը: Դրանք շուտով կմոռացվեն, այնպես որ՝ չարժե փչացնել ո՛չ ձեր, ո՛չ էլ մտերիմների տրամադրությունը: Դուք շատ բան պիտի սովորեք, ծանոթանաք մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ պետք կգա: Որոշ Ջրհոսներ հուսալի համախոհներ կգտնեն, կստանան ազդեցիկ անձանց աջակցությունը: Չի բացառվում՝ կարողանաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին տարվա սկզբին մեծ ուժեր եք նվիրել: Այս շաբաթվա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Հնարավոր է՝ դուք հրաժեշտ տաք ինչ-ինչ մոլորությունների, փոխեք ծրագրերը, հասկանաք՝ ինչպես դեպի լավը փոխել ձեզ համար թանկ հարաբերությունները: Մտերիմները պատրաստ կլինեն շատ հարցերում ընդառաջ գալ ձեզ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ստիպված եք լինելու անհանգստանալ: Այս շաբաթ ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, հնարավոր է՝ բախվեք դժվարությունների, որոնք միանգամից հաղթահարել չկարողանաք: Ավելի հեշտ կլինի այն Ձկների համար, որոնք պատրաստ կլինեն սովորել ուրիշներից, վերլուծել նրանց փորձը: Երբեմն արժե լսել խորհուրդները. դրանք կօգնեն հաջողության հասնել կարևոր գործում, ստանալ անհրաժեշտ արդյունքը: Հիշեք, որ հիմա շատ բան կախված է ձեր համառությունից, նպատակասլացությունից, հաջողության հասնելու համար ջանքեր գործադրելու պատրաստակամությունից: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն սեփական հետաքրքրությունները պաշտպանելու համար ստիպված եք լինելու ձեզ կոշտ պահել: Ինչ էլ պատահի, դուք կաշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Հավանական է հաջողությամբ լուծվեն այն ֆինանսական հարցերը, որոնք ձեզ վերջին շրջանում անհանգստացնում էին: Որոշ Ձկներ հաջող գնումներ կանեն: |
|