Շաբաթվա աստղագուշակ 18.05 - 24.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2535 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հագեցած, արդյունավետ շաբաթ է: Այն հարմար է հին ծրագրերի իրագործմանն անցնելու համար և կարևոր չէ, թե ինչ բնույթ կկրեն դրանք՝ մասնագիտական, թե անձնական: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել աշխատանքի ամենաբարդ մասը: Նկատի ունեցեք, որ նրանք անշահախնդիր չեն աշխատի, չնայած որ՝ հակառակը կպնդեն: Այնպես որ՝ նախապես մտածեք՝ արդյոք կարող եք շնորհակալություն հայտնել նրանց աջակցության դիմաց: Ձեզ կհաջողվի գլուխ հանել ինքներդ ձեզանից, անցյալում կթողնեք կասկածները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել: Շատ Խոյեր հիմա իրենց ավելի խիզախ ու վճռական կզգան, իրենց առաջ ավելի բարդ նպատակներ կդնեն ու մասշտաբային ծրագրեր կկառուցեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժեշտ կտան վախերին, որոնք շատ էին բարդացնում իրենց կյանքը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործերի հարցում շտապեք, քանի որ շաբաթվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի: Լավ է չհետաձգեք կարևոր հարցերի լուծումը, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից շատ բան է կախված: Շաբաթվա առաջին օրերին հետաձգեք այն ամենն, ինչը ձեզանից ֆիզիկական ու հուզական ջանքեր է պահանջում. այդ դեպքում կկարողանաք խուսափել ծանրաբեռնվածությունից: Ժամանակի ընթացքում կենտրոնանալը կդժվարանա, ստիպված եք լինելու ստիպել ձեզ ինչ-որ բան անել ու ավելի արագ կհոգնեք, քան սովորաբար: Միակ բանը, որը կարող է առույգացնել, այն գործն է, որով վաղուց էիք ուզում զբաղվել, բայց պայմաններն անբարենպաստ էին դասավորվում: Ձեր ուժերի սահմաններում կլինի վճռական տրամադրվելն ու հիմա գործելը, և այդ ժամանակ կհասնեք նրան, ինչը նախկինում անհնար էիք համարում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հեշտ չի լինելու, բայց դուք կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը: Շաբաթվա առաջին կեսին օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց մոտեցում ցուցաբերելու կարողությունը: Դուք ոտքի վրա կյուրացնեք ուրիշների գաղափարները, եթե դրանք բավականին լավը լինեն ու կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ մյուսներին չի հաջողվել: Շաբաթվա երկրորդ կեսն այնքան արդյունավետ չի լինի, որքան առաջինը: Այդ հատվածում հավանական են ձգձգումներ գործերում, ինչ-ինչ թյուրիմացություններ, անհասկանալի պատահարներ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Շատ կարևոր կլինի առողջ բանականությամբ ղեկավարվելը, պահի հույզերին չտրվելը: Ողջ շաբաթվա ընթացքում շատ կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու բամբասանքներին չհավատալը: Նկատի ունեցեք, որ նույնիսկ լավ ծանոթները կարող են ձեզ մոլորության մեջ գցել՝ իրենք էլ դա չցանկանալով: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պետք չէ շտապել: Սա այն շաբաթներից է, երբ արժե զգույշ գործել, ամեն քայլը մտածել: Արժե վերադառնալ ավելի վաղ ընդունած որոշումներին, կրկին ամեն ինչ կշռադատել: Չի բացառվում՝ նկատեք, որ ինչ-որ բան եք աչքաթող արել, շատ ինքնաբավ եք եղել ու թերագնահատել եք ձեր մրցակիցներին: Դեռևս ուշ չէ ծրագրերը վերամշակելու համար: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Հիմա ավելի շատ համբերատարության, նրբանկատության ու հասկացողության կարիք կլինի տհաճ իրավիճակներից, մանր վեճերից խուսափելու համար: Ցանկացած հարց աշխատեք առավելագույնս հանգիստ քննարկել, չտրվել հույզերին: Առօրյա աշխատանքն ավելի դժվարությամբ կտրվի, քան սովորաբար, և ավելի ձանձրալի կթվա: Բայց ազատ ժամանակ էլ կմնա, որը կարող եք նվիրել հետաքրքիր ինչ-որ բանի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթն առանց դժվարությունների չի անցնի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Նպատակիներին հասնելու համար պետք է սովորականից շատ աշխատեք, բայց դուք չեք բողոքի: Գործերը հետաքրքիր կլինեն, բացի այդ, հնարավորություն կունենաք կյանքի կոչել ձեր, այլ ոչ թե ուրիշների գաղափարները, իսկ դա միշտ է հաճելի: Չեն բացառվում մտերիմների հետ անհասկացողության պահերը: Այստեղ կարևոր կլինի դրանք հնարավորինս արագ պարզաբանել, խնդիրները չլուծված չթողնել: Պետք չէ ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, եթե դա այդպես չէ: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է գործնական շփումների, ստեղծագործ նախագծերը քննարկելու համար: Փնտրեք մարդկանց, որոնց հետ կարող եք խոսել ապագայի մասին: Նրանք կոգեշնչեն, կօգնեն շատ բաների այլ կերպ նայել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ինքնատիրապետումը պահպանելը հիմա սովորականից բարդ կլինի: Չի կարելի ասել, որ լարված պահեր այս շաբաթ շատ կլինեն, բայց դուք սուր կարձագանքեք դատարկ պատահարներին, հաճախ տհաճ կերպով կզարմացնեք շրջապատողներին ձեր բռնկուն լինելով: Հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Դուք ժամանակին կհասկանաք, որ դիվանագիտական բանակցություններ վարելը հիմա ավելի շահավետ է, քան թշնամություն անելը: Այս շաբաթ դուք շատ տարբեր գործեր կունենաք: Պատրաստ եղեք արագ մի բանից մյուսին անցնել, մտքում իրար հետ կապված բազում բաներ պահել: Բացի այդ, հաճախ սկսածն ավարտին հասցնելու համար համբերատարության կարիք կլինի: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված էին: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ շաբաթ է: Այն հրաշալի է վաղուց մտածածը կյանքի կոչելու կամ այն ամենն ավարտին հասցնելու համար, ինչի վրա երկար աշխատել եք: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Հենց դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները: Եթե ազատ ժամանակ ունեք, սկսեք սովորել այն, ինչ գոնե տեսականորեն կարող է պետք գալ: Հիմա ստացած գիտելիքներն ավելի ուշ օգտակար կլինեն: Բացի այդ, հենց ուսումը ձեզ հնարավորություն կտա շփվել ձեր հետաքրքրություններն ու տարվածությունները կիսող մարդկանց հետ: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ հարազատներին ինչ-որ կարևոր խնդիրների հարցում օգնելու հնարավորություն ունենաք կամ ինչ-որ կարևոր բան կանեք մի մարդու համար, որը շատ թանկ է ձեզ համար: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք շաբաթը հետաքրքիր գործերով, ձեզ համար նոր զբաղմունքներով հագեցած դարձնել: Ձանձրանալը խիստ անցանկալի է. դրանից տրամադրությունը կփչանա, դուք նյարդային կդառնաք, երբեմն՝ լրիվ անտանելի: Շրջապատողները իրենց ձեր ուզածի նման չեն պահի: Հաճախ ստիպված եք լինելու հարթել սուր անկյունները, զիջումների գնալ: Դա հաճելի չի լինի, բայց առողջ բանականությունը կհուշի, որ կոնֆլիկտներ հիմա ձեզ պետք չեն: Սովորական գործերին ոչ ստանդարտ մոտեցում փնտրեք: Այս շաբաթ դուք գաղափարներ կունենաք, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Աշխատեք մեխանիկորեն չգործել, մտածել ամեն քայլը, հասկանալ, թե ինչ և ինչու եք անում, ինչ արդյունք եք ակնկալում ստանալ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պահպանեք հանգստությունն ու առողջ բանականությունը: Մի փոքր քննադատ լինելն էլ ավելորդ չի լինի: Այս շաբաթ կարևոր կլինի սեփական ուժերին, այլ ոչ թե հրաշքներին հավատալը: Լավ է հույս դնեք կենսափորձի վրա, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդների: Հաճախ ձեզ խորհուրդներ կտան մարդիկ, որոնց գիտելիքները խիստ համեստ են: Կարող եք նոր գործեր ստանձնել, բայց այստեղ չարժե հույս դնել անհապաղ հաջողության վրա: Համբերատար եղեք, նույնիսկ եթե ուզում եք ուզածը միանգամից ստանալ: Կգա ժամանակը, և դուք կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Բավական լարված կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Կհիշվեն հին խնդիրները, երբեմն փոխադարձ բողոքներ կլինեն, որոնք կապված կլինեն վաղուց տեղի ունեցած իրադարձությունների հետ: Շատ սուր անկյուններ կարող եք հարթել, եթե դրա համար ջանքեր գործադրեք: Խաղաղություն պահպանելու համար արժե ջանքեր գործադրել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վառ, բարենպաստ շաբաթ է: Չի բացառվում՝ նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ հայտնվեն: Որոշ Այծեղջյուրներ հաճույքով կվերադառնան այն գիտելիքներին, որոնց նախկինում շատ ժամանակ էին տրամադրել: Չի բացառվում՝ հին նախասիրությունները եկամուտների լրացուցիչ աղբյուրի վերածվեն: Սովորական աշխատանքը ավելի մեծ համբերատարություն կպահանջի, քան սովորաբար: Երբեմն ձեզ չի հաջողվի գործերից ուզածի նման արագ գլուխ հանել: Ձգձգումները ձեզ կնյարդայնացնեն, բայց լուրջ խնդիրների չեն հանգեցնի: Սուր բանավեճերից, բուռն վեճերից լրիվ խուսափել հազիվ թե ստացվի: Սակայն հոգ չէ. նման քննարկումներն օգտակար կլինեն, կօգնեն իսկապես հրաշալի որոշումներ ընդունել: Շաբաթը հրաշալի է ընկերական շփումների համար, թեկուզ՝ վիրտուալ: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դուք անկեղծ կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, մտերիմներն էլ կգնահատեն դա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթն առատաձեռն կլինի նոր հնարավորությունների մասով: Ձեր խնդիրն է խուճապի չմատնվել ու բազմաթիվ տարբերակներից ամենահուսալիները ընտրել: Լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների կարծիքով: Շրջապատողները երբեմն կճախրեն ամպերում, ցանկալին իրականության տեղ կընդունեն. ձեզ նման մոտեցումը միայն կվնասի: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ծախսերի կարիք լինի: Այստեղ խոսքը վերանորոգման, կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու մասին կարող է լինել: Որոշումների հարցում մի շտապեք, բոլոր հնարավորություններն ուսումնասիրեք: Ֆինանսական հարցերին խելամիտ մոտեցումը հիմա կօգնի ձեզ խուսափել ապագայի խնդիրներից: Հիշեք, որ երբեմն պետք է միայնակ մնաք ձեր ծրագրերը հանգիստ մտածելու, զգացմունքներից գլուխ հանելու ու պարզապես հանգստանալու համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լարված, նյարդային շաբաթ է լինելու: Դուք սովորականից ավելի անհամբեր կլինեք, հաճախ հակված կլինեք ռիսկի դիմել ու շատ բան դնել խաղասեղանին: Որոշ Ձկների վատ ծառայություն կմատուցի վստահող լինելը. նշանի ներկայացուցիչները կհենվեն մարդկանց վրա, որոնցից արժեր հեռու մնալ, ընդհանուր գործեր կվարեն վտանգավոր անձանց հետ: Հոգսեր շատ կլինեն, բայց չի կարելի ասել, որ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի: Դուք կհասցնեք ծրագրած ամեն ինչ, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Հիշեք նրա մասին, որ շատ գործեր լուրջ մոտեցում են պահանջում, իսկ դուք թեթևամիտ տրամադրված կլինեք, հույս կունենաք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի: Լավ է հույս չդնեք հաջողակ լինելու վրա, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին լինի: Ինչ էլ պատահի, մի մոռացեք հանգստի մասին: Աշխատեք գործերի միջև դադարներ վերցնել, ժամանակ գտնել հաճելի զբաղմունքների համար: Եթե դա չանեք, վտանգ կա՝ ուժասպառ լինեք, կորցնեք ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունը: |
|