Շաբաթվա աստղագուշակ 18.01 - 24.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1942 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հաջող կսկսվի, նրա առաջին օրերին դուք կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ սովորել եք անցած տարի: Որոշ Խոյերի համար օգտակար կլինեն նաև ավելի վաղ ստացած գիտելիքները: Այդ հատվածում որոշակի դժվարություններ կարող են ծագել միայն գործնական շփումներում: Դուք կաշխատեք ամեն գնով բոլորին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, և երբեմն դա երկար ու անիմաստ վեճերի կհանգեցնի: Արժե պարզապես մի փոքր սպասել. շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ հենց դուք եք ճիշտ դիրք ընտրել: Շաբաթվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Այդ հատվածը հարմար է նաև համախոհների հետ շփվելու համար ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը վաղուց հետաքրքրում է ձեզ, ժամանակ հատկացնել հին նախասիրությանը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ լավ շաբաթ է սպասվում, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք նշանակալիորեն բարելավել ձեր ֆինանսական վիճակը, գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական կյանքին: Շրջապատողները հաճախ ձեր գաղափարները ոտքի վրա կյուրացնեն ու հաճույքով կօգնեն կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում՝ համատեղ աշխատանքը սկիզբ դնի հարաբերությունների, որոնք ժամանակի ընթացքում սիրային կամ ընկերական բնույթ կստանան: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է իրադարձություններ բերել, որոնց շնորհիվ ձեր ծրագրերն ու արարքները լրիվ նոր լույսի ներքո կտեսնեք: Չի բացառվում՝ փոխվեն հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս հաշտ չէիք: Պարզ կդառնա՝ ինչպես արագ ամեն ինչի մասին պայմանավորվել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք, այդ իսկ պատճառով հաջողության հասնելու շանսերը մեծ են: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք չեք հուսահատվի, իրավիճակից ելք կփնտրեք և կգտնեք այն: Շրջապատողներին հաճախ կզարմացնեն ձեր գաղափարները, դուք կկարողանաք մտածել այն, ինչ առաջ ոչ ոքի մտքով չի անցել: Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դրանք ո՛չ ձեր, ոչ էլ շրջապատողների համար կարևոր չեն լինի, հաճախ խոսքը մանրուքների մասին կլինի: Իսկ իսկապես կարևոր բաների մասին խոսելիս կկարողանաք փոխզիջման հասնել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հնարավոր են անսպասելի լուրեր, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնց դժվարությամբ հստակ պատասխան կտաք: Հիշեք, որ անպայման չէ ինչ-որ բան նախաձեռնել կամ անհապաղ որոշումներ ընդունել: Դուք մտածելու, իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կգերակշռեն դրական միտումները, դրանց ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Շատ Խեցգետիններ կբացահայտեն, որ այնպիսի տաղանդներ ունեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Շաբաթը հարմար է նոր բան սկսելու կամ բարդ գիտություններ ուսումնասիրելու համար: Դուք ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Դա կօգնի ճիշտ եզրակացություններ անել: Հնարավոր են անսովոր զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց, որոնց հետ նախկինում շատ եք փորձել ընդհանուր լեզու գտնել, բայց չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ կստացվի, դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտությամբ: Շաբաթը հարմար է ընկերների հետ շփվելու և համատեղ նախաձեռնությունների համար: Չի բացառվում՝ լրիվ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք. հիմա դա կարևոր չէ: Ինքնատիրապետումն ու կշռադատված որոշումներ ընդունելու ունակությունը ձեզ դեռ շատ պետք կգան: Շատ Առյուծներ կկարողանան ուղղել ավելի վաղ գործած սխալները: Այստեղ նրանց պետք կգա այս տարվա առաջին օրերին ձեռք բերած փորձը: Շաբաթվա կեսը հրաշալի է և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Այդ հատվածում նոր գաղափարներ կունենաք, հնարավոր է չափազանց անսովոր, որի պատճառով դրանք միանգամից շրջապատի հավանությանը չեն արժանանա: Բոլոր դեպքերում դրանք լավը կլինեն, կարող եք ինքնուրույն անցնել մտածածն իրագործելուն, իսկ օգնել ցանկացողները հետո կհայտնվեն: Շաբաթվա վերջին օրերը շատ բարենպաստ կլինեն: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևորի վրա, ճիշտ դնել առաջնահերթությունները: Ձեր տրամադրությունը հրաշալի կլինի, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը ավելի հարմար է ապագայի մասին մտորելու ու ծրագրելու, քան կոնկրետ քայլերի և վճռական գործողությունների համար: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, այդ իսկ պատճառով կարող եք հրաժարվել ձեր որոշ հին մտահղացումներից: Չի բացառվում՝ այստեղ ստիպված լինեք որոշակի ժամանակ ծախսել գործընկերների ու մտերիմների հետ բացատրվելու համար. նրանք պետք է հասկանան, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Շաբաթվա երկրորդ կեսը թեթև ու հաճելի կլինի: Դա չի նշանակում, որ այն պարապ եք անցկացնելու: Հակառակը՝ կկարողանաք փոքր ջանքերի գնով օգտակար բաներ անել: Նոր գաղափարներ կունենաք, դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանք իրագործելու հարցում: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը. դրանք վառ հույզեր կպարգևեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա առաջին օրերը ձեզ ամենայն հավանականությամբ դուր կգան: Ուրախության բազում առիթներ կունենաք, հավանական են հաջող զուգադիպություններ, չի բացառվում՝ լուծվեն վերջին շրջանում ձեր կյանքը բարդացնող խնդիրները: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Հաճախ խոսքը կարճաժամկետ ծրագրերի մասին կլինի, բայց դրանցից յուրաքանչյուրը կարող է ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ դառնալ: Ճիշտ է, գործեր սովորականից ու սպասվածից շատ կլինեն, այնպես որ՝ նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին ժամանակ կմնա մտերիմների հետ շփվելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու ներդաշնակ կլինի: Այստեղ քիչ հավանական են տհաճ անակնկալները, նոր խնդիրներ էլ հազիվ թե հայտնվեն: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, շփվել մարդկանց հետ, որոնք վերջերս ձեզ հետ զրույցների կարիքը շատ էին զգում: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք շատ տեղին կլինեն, կկարողանաք հաջող գնումներ կամ ներդրումներ անել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ շաբաթ է, որի ընթացքում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել անցյալ տարվա վերջին հայտնված ծրագրերը: Այստեղ ձեզ շատ պետք կգա դեռ վերջերս ստացած տեղեկատվությունը: Ամենայն հավանականությամբ դրա շնորհիվ արագ պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կզգաք, որ ձեզ ավելի շատ են վստահում, հաճույքով ամեն հարցում օգնում են: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնցից վաղուց բաժանվել եք իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: Շաբաթը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կարիճների կվերադարձնեն համարյա մոռացված պարտքերը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ արդյունավետ կլինեն շաբաթվա առաջին օրերը: Այդ հատվածում ձեզ կհաջողվի լուծել բարդ հարցերը, գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Դուք հաճախ դեպի նպատակը տանող հեշտ ճանապարհներ կգտնեք, յուրօրինակ բան կմտածեք: Շատ Աղեղնավորներ կկարողանան ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերը, նոր գործընկերներ ու համախոհներ կգտնեն: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով երկարաժամկետ համագործակցություն առաջարկեն: Ժամանակի ընթացքում գործնական ակտիվությունը կնվազի, փոխարենը հանգստանալու, ընկերների, հարազատների և մյուս մտերիմների հետ միասին հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Շաբաթվա երկրորդ կեսը սիրային անակնկալներով լի կլինի: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում երկար սպասված սիրային խոստովանություններ լսեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ շաբաթ է, որի ընթացքում անհանգստության և ապրումների համար պատճառներ չեք ունենա: Շատ բան հաջող կդասավորվի, հաճախ դրված նպատակներին հասնելու կամ մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Կարող եք քննարկել և՛ անձնական գործերը, և՛ աշխատանքի հետ կապված հարցերը: Երկու դեպքում էլ շանս կա որոշում ընդունեք, որը բոլորին դուր կգա: Որոշ Այծեղջյուրների համար այդ հատվածը կապված կլինի ընկերական կամ սիրային հարաբերությունների հետ, որոնք կարևոր դեր կխաղան նրանց կյանքում: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով լի կլինի: Հին ծրագրերն իրագործելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, բաց մի թողեք այն: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, օգնել բարդ իրավիճակում հայտնված հարազատին: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը շատ ու այդ թվում նաև բարդ գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կտա: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչի վրա երկար տարիներ աշխատել եք և բոլոր ակնկալիքները գերազանցող արդյունք կստանաք: Բայց դրա համար լրջության ու կարգապահության կարիք կլինի: Չարժե հույս դնել հաջողակ լինելու վրա կամ հույս ունենալ, որ բոլոր խնդիրները մեկ ուրիշն է լուծելու: Լավ է չհետաձգեք բարդ խնդիրների լուծումը: Ինչքան շուտ դրանցից գլուխ հանեք, այնքան շատ ժամանակ կմնա հաճելի զբաղմունքների համար: Շաբաթվա երկրորդ կեսը թուլանալու և լավ հանգստանալու հնարավորություն կտա: Հարմար ժամանակ է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար. դուք համարյա բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Բայց գործերի մասին լրիվ մոռանալ էլ պետք չէ: Կարևոր աշխատանքային հաղթանակներ տոնելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի շտապեք: Շաբաթվա սկիզբը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում: Արժե զգույշ լինել նրանց հետ, ովքեր շատ են փորձում շահել ձեր համակրանքը, իրենց ընդգծված բարեհամբույր են պահում, շտապում են սեր խոստովանել՝ առանց ձեզ լավ ճանաչելու: Կարևոր գործերում արժե հույս դնել միայն նրանց վրա, որոնց լավ եք ճանաչում: Լավ է լսեք ինտուիցիայի հուշումները, քան հետևեք շրջապատողների խորհուրդներին: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից ավելի հեշտ, բարենպաստ ու վառ կլինի: Կլավանա տրամադրությունը: Դուք մեծ ոգևորությամբ կստանձնեք գործերը, այդ իսկ պատճառով հաջողության հավանականությունն էլ մեծ կլինի: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնց հետ համագործակցությունը ժամանակի ընթացքում ընկերության սկիզբ կդնի: Չի բացառվում և սիրային վառ ու հիշարժան պատմության սկիզբը: |
|