Շաբաթվա աստղագուշակ 16.08 - 22.08
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2040 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել, բայց դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շատ Խոյերի կհաջողվի իրագործել այն, ինչ նրանք վաղուց են մտածել: Դրանում կօգնեն շրջապատողները՝ երբեմն անկախ իրենց ցանկությունից: Հիմա ձեզ կհաջողվի օգուտ քաղել նույնիսկ թշնամիների ու մրցակիցների գործողություններից: Շաբաթվա կեսը բարդ մասնագիտական առաջադրանքները լուծելու, վերջին շրջանում մեծ ուժեր խլած գործում հաջողության հասնելու հնարավորություն կտա: Կփոխվեն գործնական հարաբերությունները. դուք ձեր հետաքրքրությունների հանդեպ ավելի շատ հարգանք և ուշադրություն կզգաք, քան նախկինում: Շաբաթվա վերջին օրերին հնարավոր են լարված պահեր: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, բայց որոշ դժվարություններ ստիպված եք հաղթահարել: Դուք դրանցից գլուխ կհանեք նախկինում ձեռք բերած փորձի շնորհիվ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անհանգիստ, բայց հետաքրքիր է լինելու: Շաբաթը անսպասելի բացահայտումներ կբերի: Եթե ուշադիր լինեք, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կնկատեք: Կհաջողվի ճիշտ օգտվել ստացված տեղեկատվությունից, դրա շնորհիվ էլ կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական են անսպասելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և կսկսեն ուզածը կյանքի կոչելու ճանապարհի փնտրտուքը: Հրաշալի շաբաթ է մտերիմների հետ շփվելու համար: Ընտանեկան հարաբերությունները հանգիստ ու ներդաշնակ կլինեն, ձեզ համար թանկ մարդկանց հետ վիճելու պատճառ չի լինի: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք սիրելիին, միշտ կիմանաք, թե ինչով կարող եք նրան ուրախացնել ու բաց չեք թողնի նման հնարավորությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք կսավառնեք ամպերում, բայց դա ընդհանրապես չի խանգարի իրական հաջողությունների հասնելուն: Դուք արագ կլուծեք բարդ առաջադրանքները, այդ թվում՝ նրանք, որոնք նախկինում ձեր ծանոթներին փակուղու առաջ են կանգնեցրել: Հնարավորություն կունենաք հաղթել ուժեղ մրցակցին, զինաթափել թշնամիներին: Խելացի մարդիկ կհասկանան, որ ձեր ճանապարհին հիմա լավ է չկանգնել, իսկ ահա մնացածներին կարելի է միայն ցավակցել: Շաբաթը հրաշալի կլինի ցանկացած նոր գործով զբաղվելու համար: Ձեզ կուրախացնի նոր ոլորտում խորանալու հնարավորությունը կամ էլ այն, որ կկարողանաք հստակ իմանալ այն, ինչը նախկինում միայն աղոտ պատկերացնում էիք: Դուք արագ կսովորեք սեփական փորձից, ձեզ համար ուսուցիչներ կգտնեք, որոնք կօգնեն ցանկացած նպատակի տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Բարենպաստ շաբաթ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Դուք հմայիչ կլինեք, ձեզ հեշտությամբ կսիրահարվեն, իսկ ինչ-որ մեկը դա առանձնահատուկ հաճույքով կանի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի շաբաթ է ծանոթությունների, կարևոր հանդիպումների, հասարակական ելույթների համար: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Մարդիկ պատրաստ կլինեն երկար լսել ձեզ, անկեղծորեն կհետաքրքրվեն այն ամենով, ինչ կասեք: Դա կարող է շատ կարևոր լինել գործնական տեսանկյունից. չի բացառվում՝ մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը ձեզ նոր մասնագիտական բարձունքին տանող ճամփա բացի: Ձեզ լավ կտրվի այն աշխատանքը, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը, անսովոր լուծում գտնել, նոր բան մտածել: Միապաղաղ գործերից նույնպես լավ գլուխ կհանեք, բայց դրանք ձեզ կձանձրացնեն, տրամադրությունն էլ կփչանա: Այնպես որ՝ մի մոռացեք ժամանակ առ ժամանակ ստեղծագործական մի բանի վրա շեղվելու մասին: Զվարճանալու մասին էլ մի մոռացեք. շաբաթը վառ տպավորություններ է խոստանում: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հարմար է գործնական բանակցությունների համար: Դուք դրանք այնպես կանցկացնեք, որ արդյունքը սպասվածից լավը կլինի: Չի բացառվում համագործակցություն սկսեք մարդկանց հետ, որոնց համար անհնարին ոչինչ չկա: Համատեղ աշխատանքից ընկերություն կսկսվի, ռոմանտիկ հարաբերություններն էլ չեն բացառվում: Դուք լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք, և հենց դա էլ հաճախ կօգնի հաջողության հասնել: Բացի այդ, դուք համառ կլինեք ու կկարողանաք ավարտել այն, ինչ մյուսները կես ճանապարհին են թողել: Դա հատկապես օգտակար կլինի մասնագիտական ոլորտում: Բոլորի համար պարզ կդառնա, թե ինչի եք ունակ, և նոր առաջարկները երկար չեն սպասեցնի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, որոնք ձեզ կոգեշնչեն, կհուշեն, որ նոր բան ստանձնելու ժամանակն է: Դուք չեք զղջա, որ խախտել եք իրադարձությունների սովորական ընթացքը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթ սովորականից շատ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Պատրաստ եղեք շատ բան պատմել ձեր մասին. մարդիկ կուզենան ավելի շատ բան իմանալ: Անտակտ հարցերից մի վիրավորվեք, ոմանք պարզապես ի վիճակի չեն լինի զսպել իրենց հետաքրքրասիրությունը: Ամենահետաքրքիրն այն է, որ ձեզ կհաջողվի ուրիշի անտակտությունը ձեր օգտին ծառայեցնել: Շաբաթը հարմար է ուսման համար: Հիմա դուք կկարողանաք ինֆորմացիան մաս առ մաս հավաքել, միանգամից կապ գտնել մի քանի փաստերի միջև ու ճիշտ եզրահանգումներ անել: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ե՛վ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները բացառապես լավ կանցնեն: Պատահական ծանոթությունը սիրային պատմության սկիզբ կդնի, որն էլ շուտով կսկսի շատ կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հրաշալի է այն մարդու հետ հանդիպելու համար, որի հետ շատ կուզենայիք հարթել հարաբերությունները: Դա ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք. դուք կգտնեք լավագույն բառերը, կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, նախկին լարվածությունից հետք անգամ չի մնա: Բացի այդ, կպարզվի, որ հակակրանքի տակ իրականում համակրանք է թաքնված եղել, որը խոստովանել տվյալ մարդը չի ուզեցել: Կարող եք հաջողության հասնել համագործակցության, ջանքերը միավորելու հետ կապված ցանկացած գործում: Կարևոր չէ՝ թիմի առաջնորդը կլինեք, թե շարքային խաղացողը. բոլոր դեպքերում կկարողանաք հաղթանակ տոնել: Շաբաթվա երկրորդ կեսը բարդ հարցերին հասարակ պատասխաններ կբերի: Կպարզվի, որ իզուր եք անհանգստացել ու գլուխ կոտրել. շատ պատասխաններ մակերեսին դրված կլինեն, և դուք միայն պիտի տեսնեք դրանք: Հնարավոր են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի հուզվեք: Շաբաթվա հուզական դաշտն անկայուն կլինի, բայց դուք կկարողանաք վերահսկել սեփական տրամադրությունը, չտագնապել ու չբարկանալ, զսպել կործանիչ պոռթկումները: Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դնելով՝ կկարողանաք խոշոր հաջողությունների հասնել, իրագործել այն, ինչ նախկինում շատերի ուժերի սահմաններում չի եղել: Հարմար շաբաթ է բարդ աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Դուք դրանից սպասվածից լավ գլուխ կհանեք: Շատ բաներ ոտքի վրա կյուրացեք, եթե պետք լինի ինչ-որ բան արագ սովորել, դա առանց դժվարության կանեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեր անձնական կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: Շատ Կարիճներ կհասկանան՝ ինչպես լուծել նախկինում մտերիմների հետ հարաբերությունները փչացրած խնդիրները: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը լավ կդասավորվի: Հաճելի կլինի, որ հիմա շատ բան հեշտությամբ կտրվի, դուք էլ կկարողանաք իրագործել ձեր ամենահամարձակ ծրագրերը՝ դրա համար առանձնակի ջանքեր չգործադրելով: Կօգնեն նոր ծանոթները: Շփումների շրջանակը կընդլայնվի, դուք ոչ միայն համախոհներ, այլև ընկերներ կգտնեք: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կլրջանան, և դա ձեզ դուր կգա: Սովորական աշխատանքը դժվար ու հոգնեցնող չի թվա, դուք պատրաստ կլինեք նոր բան ստանձնել: Այստեղ ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք հաստատ սկսածը մի քանի անհաջողությունից հետո կիսատ չեք թողնի: Կարող են էականորեն աճել եկամուտները: Գումարին, գնումներին ու ներդրումներին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն մոռացված հին պարտքը, և դա շատ տեղին կլինի: Ստացված գումարը շուտով շատ լավ բանի վրա կծախսեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դա ձեզ չի վշտացնի ու չի հուսահատեցնի: Հնարավոր են աշխատանքի անսովոր առաջարկներ, չի բացառվում՝ արմատապես փոխեք գործունեության ոլորտը: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Ժամանակին մաս-մաս հավաքած տեղեկատվության շնորհիվ մյուսներից վաղ պատասխան կգտնեք կարևոր հարցին կամ կհասկանաք՝ ինչպես հասնել կարևոր նպատակին: Հաջողությամբ կլուծվի ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցը: Կյանքը ավելի հեշտ ու հաճելի կդառնա, տագնապի համար պատճառներ չեն լինի: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ուրիշներին աջակցելը: Հիմա դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք սեփական ուժերի ու ռեսուրսների պակասը կունենան: Դուք կաշխատեք ոչ մեկի օգնության խնդրանքը չմերժել, և ձեր այդ արարքը կպարգևատրվի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը հաճելի ու հետաքրքիր կլինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Եթե նոր գործ եք ստանձնելու, միանգամից ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել լավագույն արդյունքին: Դժվար չի լինի համախոհներ գտնելը, ձեզ պատրաստ կլինեն աջակցել և՛ հին, և՛ նոր ծանոթները: Շատերին ձեր գաղափարները դուր կգան, բայց կլինեն նաև մարդիկ, որոնք պարզապես կտարվեն ձեր հմայքով ու կմասնակցեն ձեր ցանկացած նախաձեռնության: Հնարավոր է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ: Հնարավորություն կունենաք հաղթել հին մրցակիցներին: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն ևս իր ձևով լավը կլինի: Կարող եք զբաղվել նրանով, ինչի համար վերջերս ժամանակ չէր մնում, վերադառնալ հին նախասիրությանը: Նույնիսկ միապաղաղ գործերին ստեղծագործաբար կմոտենաք, մեծ մաքրությունն էլ կկարողանաք գրավիչ արկածի վերածել: Շաբաթվա վերջը հարմար է հյուրեր ընդունելու համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք շատ բաների մասին պիտի մտածեք: Հնարավոր է՝ հենց դուք լուծեք շատերի համար կարևոր հարցերը կամ հասկանաք՝ ինչպես գլուխ հանել այն խնդրից, որը շուրջը բոլորի կյանքը բարդացնում է: Ձեր գաղափարները հաճախ ինքնատիպ ու համարձակ կլինեն: Շրջապատողները միշտ չէ, որ դրանք ըստ արժանվույն կգնահատեն, բայց ավելի ուշ լրիվ պարզ կդառնա, որ նշանակալի մի բան եք մտածել: Մտածեք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: Հիմա հեշտությամբ որոշակիություն կմտցնեք նոր նպատակների մեջ և ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեք: Ինտուիցիան ձեզ կտանի այնտեղ, որտեղ իսկապես երջանիկ կլինեք, այնպես որ՝ լսեք նրա հուշումները: Հնարավոր են հուզումներ և ապրումներ՝ կապված գումարի հետ: Սպասված գումարը ժամանակին չի գա, երբեմն ստիպված կլինեք հետաձգել ծրագրված գնումները: Բայց բոլոր ֆինանսական խնդիրներն արագ կլուծվեն: |
|