Շաբաթվա աստղագուշակ 16.05 - 22.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1405 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը կարևոր, իրադարձություններով հագեցած ու արդյունավետ կլինի: Դուք շատ բան պիտի անեք: Ամեն անգամ չէ, որ փորձված մեթոդները արդյունավետ կլինեն, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն, ոտքի վրա նոր բան մտածելուն: Առաջատարի ձեր հատկանիշներն այդ հատվածում վառ կարտահայտվեն, ուստի զարմանալի չէ, որ շրջապատողները կուզենան աջակցել ձեզ: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հանգստանալու հնարավորություն կտա: Դուք հաճելի ժամանակ կանցկացնեք այն մարդկանց շրջանում, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Կարող եք նշված հատվածի համար ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կանցնեն, վառ հույզեր կպարգևեն: Այդ օրերը հատկապես բարենպաստ կլինեն ռոմանտիկ ճամփորդությունների համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը կսկսվի գործնական ոլորտում դրական փոփոխություններով: Դուք կարող եք նկատելի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հաջող կանցնեն բանակցությունները, դուք բարենպաստ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, կասկածում էին ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Ավելի ուշ բարդ ու բավական լարված աշխատանքի ժամանակ կգա: Որոշ Ցուլեր ստիպված են լինելու զբաղվել կարևոր, բայց ոչ այնքան գրավիչ մի բանով: Հեշտ չի լինի, բայց դուք հաջողության կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսին զգույշ է պետք լինել գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում: Լավ է չշտապեք սպոնտան գնումների հարցում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը շաբաթվա սկզբին: Այդ հատվածի համար արժե հաճելի միջոցառումներ ու հետաքրքիր զբաղմունքներ ծրագրել: Դրանք կարող են լինել զբոսանքներն ու ուղևորությունները, ընկերների հետ հանդիպումները, ստեղծագործ փորձարկումները: Հիշեք, որ կարևոր է անգործ չնստելն ու մռայլ մտքերին կամ տհաճ հուշերին չտրվելը: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար ուժեղանալու է: Շաբաթվա կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, հին խնդիրները լուծելու շանս կտա: Բացի այդ, դուք գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները հարթելու, նոր համախոհներ գտնելու շանս կունենաք: Չեն բացառվում նոր, խոստումնալից ու հետաքրքիր աշխատանքի հետ կապված առաջարկները: Հիշեք, որ կարևոր կլինի իրատես լինելը, հնարավորությունները չգերագնահատելը: Հենց դա թույլ կտա խուսափել սխալներից ու հիասթափություններից, կենտրոնանալ հենց նրա վրա, ինչը ձեր ուժերի սահմաններում է: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը ձեզ շատ պետք կգա շաբաթվա սկզբին: Հենց դրա շնորհիվ դուք համախոհներ կգտնեք, այդ թվում՝ այնպիսի համախոհներ, որոնց աջակցությամբ կկարողանաք իրագործել շատ կարևոր ծրագրերը: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան: Դա նկատելիորեն կհեշտացնի կարևոր հարցերի քննարկումը: Շաբաթվա կեսին շատ Խեցգետինների համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Նշանի ներկայացուցիչները կսկսեն ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, կկարողանան հանդիպել հին ընկերներին: Հնարավոր են անսովոր ու հիշարժան ռոմանտիկ ժամադրություններ: Շաբաթվա վերջը գործերով հագեցած կլինի: Աշխատեք չշտապել, հանգիստ կշռադատված որոշումներ ընդունել: Որոշեք առաջնահերթությունները ու կենտրոնացեք նրա վրա, ինչը հիմա յուրահատուկ կարևոր է: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կարևոր որոշումներ ընդունելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Պարզ ու որոշակի կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Դա թույլ կտա խուսափել պատրանքներից ու զուր հույսերից, կենտրոնանալ իրական նպատակների վրա: Շատ Առյուծներ այդ հատվածում արժեքավոր փորձ ձեռք կբերեն, կսովորեն այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Շաբաթվա կեսը հաջող, բայց բավական անհանգիստ կլինի: Ստիպված եք լինելու ոտքի վրա ինչ-որ որոշումներ ընդունել, և դա ձեզ կստիպի հուզվել. իսկ դուք կնախընտրեիք հանգիստ ամեն ինչ կշռադատել: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հաստատ չի հիասթափեցնի: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեր շնորհիվ կլուծվեն ընտանեկան ինչ-ինչ խնդիրներ, և դա կուրախացնի մտերիմներին: Չեն բացառվում հարազատներից մեկի կամ ձեզ համար կարևոր մարդկանց հետ կապված լավ նորությունները: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի փորձեք մտածած ամեն ինչ միանգամից իրագործել: Շաբաթվա սկիզբը հաստատ հարմար չի լինելու ինչ-որ բան շտապելով անելու համար: Լավ է դնեք առաջնահերթություններն ու սկսեք ամենակարևորից: Ձեզ կհաջողվի արագ համախոհներ գտնել, ընդ որում՝ նրանց մեջ կարող են լինել շատ լուրջ մարդիկ: Այդ մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք, կսովորեք մի բան, որը շուտով պետք կգա աշխատանքի մեջ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ ստանալ: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Այս հատվածում ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչ անել: Ձեզ համար հաջող կլուծվեն բարդ ֆինանսական հարցերը: Չեն բացառվում շահավետ գործարքներն ու գնումները: Չի բացառվում՝ ուզենաք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նման հնարավորություն կհայտնվի. կարող եք միասին ինչ-որ տեղ մեկնել կամ բոլորին հետաքրքրող գործեր գտնել տանը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի աշխատանքի ու բիզնեսի համար: Այդ հատվածում կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, որոշակիություն մտցնել երկարաժամկետ ծրագրերում: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց խոչընդոտները ձեզ չեն ստիպի նահանջել: Եթե ինչ-որ բան չի ստացվել, հոգ չէ. դուք հանգիստ կվերլուծեք իրավիճակը, գլուխ կհանեք, թե ինչն եք ճիշտ արել, իսկ որ հարցում եք սխալվել ու կգտնեք բաց թողածը լրացնելու ձևը: Այդ հատվածում ընդունած որոշումները հաջող կլինեն: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Դուք կկարողանաք գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից, կհասկանաք, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր, բայց բավական անհանգիստ կանցնի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց սեփական գիտելիքների ու փորձի շնորհիվ: Այդ ամենը ջանքեր է պահանջելու: Այնպես որ՝ արժե ժամանակ գտնել հանգստի համար: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Շաբաթվա առաջին օրերին դա հեշտ չի լինելու. ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել, իսկ ինֆորմացիան քիչ կլինի: Կարևոր կլինի խելամիտ զգուշությունը: Սա հաստատ լավագույն ժամանակը չի լինելու արկածախնդրությունների, կասկածելի միջոցառումներին մասնակցելու համար: Փոխարենը կարելի է կենտրոնանալ ուսման վրա, որը հեշտությամբ կտրվի, դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, կմտապահեք ամենն, ինչ պետք է: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփվելու համար. նրանք կարող են օգնել ձեր ծրագրերի իրագործման հարցում, աջակցել ձեր նախագծերը, ազդել ձեր կարիերայի զարգացման վրա: Անձնական հանդիպումներն էլ վատ չեն անցնի: Շաբաթվա վերջին օրերը հրաշալի կլինեն ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գործարքներ կնքել, գումարը բիզնես-նախագծերում ներդնել, գնումներ անել: Դուք ուշադիր ու զգույշ կլինեք, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել կամ խճճել ձեզ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը ամենահասարակ հատվածը չի լինի աշխատանքի տեսանկյունից: Լավ է կենտրոնանաք այն բանի վրա, ինչը կարող եք ինքնուրույն անել: Համատեղ գործերում ու նախագծերում, որոնց իրագործման հարցում ձեզ աջակցություն է պետք, հավանական են ձգձգումներ, անսպասելի դժվարություններ, անհասկացողության հետ կապված խնդիրներ: Ամեն ինչ կհաջողվի պարզել, բայց համբերության գնով: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը ձեզ վրա ճնշումներ բանեցնի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ինքնավստահ կզգաք, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել: Այդ շրջանը կարող է հետաքրքիր գործնական առաջարկներ բերել: Հավանական են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Ամենամտերիմների հետ հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ուղևորությունների համար: Ամենայն հավանականությամբ ճամփա կընկնեք ընկերների կամ պարզապես լավ ծանոթների հետ: Հաստատ չեք ձանձրանա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեզ հագեցած ու հետաքրքիր շաբաթ է սպասվում: Դուք ժամանակը զուր չեք վատնի, օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Ձեր օգնությունը կարող է ոչ միայն մտերիմներից ինչ-որ մեկին, այլև նոր ծանոթներին պետք գալ: Դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել: Հավանական են անսովոր հանդիպումներ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք ու կգտնեք դրանք իրագործելու ձևը: Ձեր հաջողությունները շատերին կհետաքրքրեն: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք: Ավելի ուշ դուք կկենտրոնանաք ընթացիկ գործերի, առօրյա առաջադրանքները լուծելու վրա: Չի կարելի ասել, որ դա շատ հետաքրքիր է լինելու: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դուք ամեն ինչից սպասվածից արագ գլուխ կհանեք: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին լավ է ոչ մի տեղ չշտապեք: Նույնիսկ ամենահասարակ որոշումներն արժե առանց շտապելու ընդունել: Չարժե հավատալ շրջապատողների ասած ամեն խոսքին. ինչ-որ մեկը կարող է մոլորության մեջ լինել, իսկ ինչ-որ մեկն էլ հատուկ կփորձի խաբել ձեզ: Լուրջ գործերում լավ է հույս դնեք ամենամտերիմների վրա: Կարևոր հարցերն էլ արժե միայն նրանց հետ քննարկել: Մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել, հազիվ թե ինչ-որ լավ բան խորհուրդ տան, օգնել էլ ամենայն հավանականությամբ չեն կարողանա: Շաբաթվա կեսին աշխատանքի համար բարենպաստ շրջան կսկսվի: Ճիշտ է՝ գործեր սպասվածից շատ կլինեն, այդ իսկ պատճառով՝ ստիպված եք լինելու շտապել: Բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, ժամանակն էլ դատարկ բաների վրա չեք վատնի: Նման մոտեցումը թույլ կտա արագ լուծել բարդ առաջադրանքները, նպատակին տանող կարևոր քայլեր անել: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից, հարմար կլինեն մտերիմների հետ շփվելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրա մասին, ինչի մասին նախկինում վեճեր շատ են եղել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հաջող կլինի այն Ձկների համար, որոնք հիմա կենտոնացած են աշխատանքի և իրենց կարիերայի զարգացման վրա: Դա լավագույն ժամանակը կլինի ունակությունները ցույց տալու համար: Ստանձնեք բարդ նախագծերը, կիսվեք անսովոր գաղափարներով, վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների մասին: Հնարավոր է՝ անսպասելի առաջ եկած նոր խնդիրների պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը: Բայց դրա համար հազիվ թե զղջաք, քանի որ ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Հավանական է՝ ստիպված լինեք միայնակ որոշումներ ընդունել: Նման իրավիճակներում կարևոր կլինի ինքներդ ձեզ վրա չկասկածելը, հիշելը, որ շատ բանի եք ունակ: Աշխատեք քիչ շփվել ձեզ քննադատող մարդկանց հետ, որոնք փչացնում են ձեր տրամադրությունն իրենց նկատողություններով: Իսկ ահա ապագային լավատեսորեն նայող բարեհամբույր մարդկանց հետ զրույցները շատ ոգեշնչող կլինեն: |
|