ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 15.02 - 21.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2092 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը հարմար է բազում, այդ թվում՝ ամենաբարդ գործերի համար: Կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, իսկ նրանք, ովքեր նախկինում կասկածներ ունեին, գործողությունների հստակ ծրագիր կկազմեն: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Հիմա դուք դրանք ընկերների և նոր ծանոթների աջակցությամբ կյանքի կոչելու շանս կունենաք:

Շաբաթվա երկրորդ կեսը բարդ կդասավորվի: Նոր առաջադրանքները կշատանան, հաճախ ոտքի վրա պիտի սովորեք: Չնայած երբեմն-երբեմն առաջացած դժվարություններին, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Մտերիմները սովորականից հաճախ ձեր ուշադրության և աջակցության կարիքը կունենան: Շատ Խոյերի համար ընտանեկան գործերն առաջին պլանում կհայտնվեն: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է բազմաթիվ կարևոր, այդ թվում՝ ֆինանսական հարցեր լուծելու համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ իրավիճակներից, հասկանալ, թե ինչպես է պետք գործել: Հնարավոր է համագործակցության սկիզբ, որը ոչ միայն շահեկան կլինի, այլև բոլոր մասնակիցների համար օգտակար:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Կարող եք նոր համախոհներ գտնել կամ ինչ-որ մեկի հետ ընկերանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք հմայիչ կլինեք և շատերին դուր կգաք: Ինչ-որ մեկը ձեզ համար լրիվ կկորցնի գլուխը:

Շաբաթվա կեսին ուշադրություն պետք է դարձնեք աշխատանքին: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից դժվար կտրվեն: Պատրաստ եղեք անակնկալների:

Շաբաթվա վերջը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք և իրատես լինեք: Որոշ Ցուլեր խոշոր ծրագրեր կկառուցեն, բայց կարևոր կլինի ընթացիկ գործերի, պրակտիկ խնդիրների մասին չմոռանալը: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Մտերիմներն ուրախ կլինեն օգնել ամեն հարցում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կգերակշռեն դրական միտումները: Այս շաբաթ ձեզ հաճելի իրադարձություններ են սպասվում: Նրա առաջին օրերը հնարավորություն կտան գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Կարող եք ամրապնդել մասնագիտական դիրքերը, հարթել ղեկավարության, կոլեգաների և գործընկերների հետ հարաբերությունները: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես դա անել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես խուսափել տհաճ պահերից:

Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես հաճելի կլինի շփումների և ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու համար, կամ էլ նրանց, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շուրջն ամեն ինչ քննադատում են: Այս ժամանակահատվածը լավն է նաև ստեղծագործելու համար: Սովորական թվացող բաները կոգեշնչեն ձեզ: Անսովոր գաղափարներ կունենաք: Շուտով կհանդիպեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել դրանք: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին օրերը շատ հագեցած և նույնքան հաճելի կլինեն: Դրանք հետաքրքիր գործեր կբերեն: Կիրառում կգտնվի ձեր գիտելիքներին, կարողություններին ու տաղանդներին: Որոշ խնդիրների լուծումը պիտի հետաձգեք, որպեսզի լրիվ նոր բան ստանձնեք: Ոչ բոլոր Խեցգետիններին դուր կգան ծրագրերում փոփոխությունները, բայց ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ ամեն ինչ ձեզ համար ամենահաջող ձևով է դասավորվել: Լավ է և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինեք: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես գործել:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի, եթե մանրուքների պատճառով չանհանգստանաք: Հնարավոր են անակնկալներ, տարօրինակ պատահարներ, զարմանալի զուգադիպություններ: Երբեմն տեղի ունեցողը մտորումների տեղիք կտա, բայց ուրախության առիթներ էլ շատ կլինեն: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին օրերին կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Այդ օրերը հարմար են աշխատանքի համար, բարդ գործերում էլ հաջողության հասնելու շանս կընձեռեն: Չեն լինի այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն: Ինչքան լուրջ լինեն ճանապարհին առաջ եկող արգելքները, այնքան մեծ ոգևորությամբ կսկսեք հաղթահարել դրանք: Հաճախ հենց դուք կգտնեք ուրիշներին անհնարին թվացողն անելու ձևը:

Նկատի ունեցեք, որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կնվազի: Այնպես որ՝ ոչինչ երկար ժամանակով մի հետաձգեք: Շաբաթվա կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում: Չեն բացառվում թյուրիմացությունները: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կստիպեն հուզվել:

Շաբաթվա վերջին օրերն ավելի հարմար են հանգստի, քան լուրջ գործերի համար: Կդժվարանա մտքերը հավաքելը, փոխարենը բաց չեք թողնի ուրախանալու, ընկերներին հանդիպելու, մտերիմներին հաճելի անակնկալներով ուրախացնելու հնարավորությունը: Անսովոր ծրագրեր կունենաք: Մոտ ժամանակներս կզբաղվեք դրանց իրագործմամբ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան հնարավոր կդառնա: Շաբաթը հրաշալի է փորձարկումներ անելու, նպատակին տանող նոր ուղիներ գտնելու համար: Հավատացեք ձեզ: Դուք ունակ եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրան ոչ ոք չէր հավատում: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքները:

Շաբաթվա առաջին կեսը շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Աշխատանքը ձեռքից կգա, հաճախ հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան ձեզ թվում էր: Շատ հարցերում կօգնեն հին գործընկերներն ու նոր ծանոթները: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը:

Շաբաթվա երկրորդ կեսին կուզենաք ավելի զգույշ գործել, խուսափել ռիսկից: Դուք երբեմն այնքան կուզենաք ապահովագրել ձեզ, նվազագույնի հասցնել կորուստները, որ հետաքրքիր հնարավորություն բաց կթողնեք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ ոգեշնչող մարդկանց հետ, նրանց, ովքեր ոգևորում են ձեզ ու չեն ստիպում տագնապել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող և արդյունավետ շաբաթ է, որը հրաշալի է առանց շտապելու ձեր կյանքը դեպի լավը փոխելու համար: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք նպատակների մեջ, այնքան հեշտ կլինի առաջ շարժվելը: Չի բացառվում՝ հենց այսօր այնպիսի հնարավորություններ բացվեն, որոնց մասին վաղուց էիք երազում: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Վճռական գործեք: Հաճախ հենց ինքնավստահությունը կօգնի հաջողության հասնել:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել՝ և՛ հիմա, և՛ մի փոքր ավելի ուշ: Դուք արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, նույնիսկ եթե չգիտեք, թե ինչի համար այն կարող է պետք գալ: Երբեմն օգտակար կլինի նույնիսկ այն, ինչ համարյա պատահաբար եք իմացել: 

Աշխատեք շատ չհոգնել: Շաբաթը հագեցած, հետաքրքիր գործերով լի կլինի, բայց կարևոր է չմոռանալ նաև հանգստի մասին և հոգ տանել ձեր մասին: Շատ կուրախացնեն ընկերների հետ շփումները:

Հավանական է ֆինանսական հարցերի լուծում: Չեն բացառվում շահավետ գործարքները, որոնք շուտով եկամուտ կբերեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին աշխատեք չտաքանալ և պրովոկացիաներին չտրվել: Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Հույզերն ուժեղ ու հակասական կլինեն, բայց եթե տրվեք դրանց, շուտով կզղջաք դրա համար: Օգտակար կլինի գործերի վրա կենտրոնանալը: Դուք լավ գլուխ կհանեք դրանցից, սխալներ չեք անի, եթե միանգամից ամեն ինչի մասին չմտածեք:

Շաբաթվա կեսը հետաքրքիր առաջարկներ կբերի: Դրանցից մեկը ձեր կարիերայում նոր շրջափուլի սկիզբ կդառնա: Նկատի ունեցեք, որ սկզբում հեշտ չի լինելու: Բայց եթե դժվարությունների առաջ չընկրկեք, անպայման կհասնեք ձեր ուզածին:

Շաբաթվա վերջին օրերը խոստանում են ուրախացնել հաճելի անակնկալներով: Շատ բան հաջող կդասավորվի, հավանական են դրական փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում: Արժե նախաձեռնող լինել: Հենց դրա շնորհիվ արագ կհասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հարմար է գործնական և անձնական կապերի, ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ կհաջողվի շատերին մոտեցում գտնել, լավ տպավորություն թողնել, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Հրաշալի գաղափարներ կունենաք: Շրջապատողները հաճախ պատրաստ կլինեն աջակցել դրանք, և դուք կարող եք համախոհներ ընտրել, որոնց հետ գործ ունենալը հաճելի կլինի:

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Հաճախ ստիպված եք լինելու զբաղվել լրիվ նոր բանով: Դա ձեզ կոգեշնչի: Դուք ոտքի վրա կսովորեք, ոչինչ աչքաթող չեք անի, դա շատերին դուր կգա: Ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ, սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում:

Դուք հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին: Գնումները հաջող կլինեն, գործարքներ կնքելն էլ շահույթ կբերի: Եկամուտների նոր աղբյուր կգտնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է: Այն նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի և նույնիսկ հնարավորություն կտա մեռյալ կետից շարժել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Դուք լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Դա կօգնի խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ճանապարհն ընտրել:

Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները, հարգանքն ու վստահությունը կշատանան, դատարկ վիրավորանքներն էլ կքչանան: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ դրա համար պետք լինի նախաձեռնող լինել, առաջին քայլն անել: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է լավ վարվել: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, բոլորի համար կարևոր երկար սպասված լուրեր:

Շաբաթվա վերջը բարենպաստ է մասնագիտական տեսանկյունից, հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են մասնագիտական բարձունքների: Բիզնեսի հետ կապված, մասնագիտական աճ խոստացող հրաշալի գաղափարներ կունենաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հնարավորություն կտա գլուխ հանել այն գործերից, որոնք չափազանց խճճված են թվացել, պատասխաններ գտնել հարցերին, որոնք փակուղու առաջ էին կանգնեցրել ձեզ ու ձեր հարազատներին: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, իսկ դրա հետ միասին՝ վստահություն, որ իրագործելու եք մտածածը: Շատերը պատրաստ կլինեն օգնել: Հաճախ ձեզ կաջակցեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

Շաբաթվա կեսին պետք է համառություն դրսևորեք: Դրա շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչի մասին նախկինում երազում էիք: Ճանապարհին այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը կկարողանար ձեզ կանգնեցնել: Դուք արագ կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում, կսովորեք նորը: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

Շաբաթվա վերջը համեմատաբար հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ է գործերում կարգուկանոն հաստատելու համար: Հնարավորություն կունենաք շփվել մտերիմների հետ, ընտանեկան տոն կազմակերպել, որը բոլորին կուրախացնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթն առանց լարված պահերի չի անցնի, բայց, միևնույն է, բավական հաջող կլինի: Աշխատեք պահպանել լավ տրամադրությունն ու լավատեսությունը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Զգոն եղեք նոր ծանոթների հետ: Հաճախ նրանք հեշտությամբ խոստումներ կտան, որոնք մտադիր չեն լինի իրագործել կամ էլ ձեզ կփորձեն հետաքրքրել կասկածելի գաղափարներով: Իսկ ահա մտերիմների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Նրանց աջակցությունը ձեզ կոգեշնչի:

Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Հաջողության հասնելու համար պարտադիր չէ բոլորի աչքի առաջ լինեք: Ծրագրերով կիսվելուց առաջ երկար մտածեք:

Հանգստացեք, զվարճացեք, զբաղվեք նրանով, ինչը բարձրացնում է ձեր տրամադրությունը: Դա կօգնի հրաշալի մարզավիճակում լինել, խուսափել մռայլ մտքերից և ապրումներից: Կարող եք ինքներդ ձեզ ուրախացնել չծրագրված գնումներով, իսկ մտերիմներին՝ նվերներով:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2092 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3