ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 14.11 - 20.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1192 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա առաջին օրերին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք: Դա հատկապես կարևոր կլինի այն գործերի և նախագծերի համար, որտեղ ամեն ինչ ձեզանից չի կախված: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, այնպես որ վտանգ կա ամենաանհարմար պահին վիճեք համախոհների հետ: Նախկինում հարթ անձնական հարաբերություններն էլ կարող են լարվել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր նախաձեռնությունների, համարձակ ծրագրերի իրագործման ժամանակ կլինի: Ստանձնեք այն, ինչը նախկինում չի ստացվել, փորձարկումներ արեք, փորձեք կյանքի կոչել շրջապատողներին լրիվ անհավանական թվացող գաղափարները: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Ձեզ կուրախացնի նաև նախկինում անհանգստություն պատճառած հարցերի ձեզ համար հաջող լուծումը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը իրադարձություններով հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Դուք ամենատարբեր գործերով պիտի զբաղվեք՝ և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր: Բայց դրանցից ցանկացած մեկում կարող են անսպասելի դժվարություններ առաջանալ, չեն բացառվում ձգձգումները այն մարդկանց պատճառով, որոնց նախկինում շատ եք ապավինել: Բացի այդ, պիտի շատ ժամանակ ծախսեք ուրիշների խնդիրների լուծման վրա: Դուք անպայման կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին, բայց դրա համար պիտի հետաձգեք սեփական խնդիրների լուծումը:

Աշխատեք չհոգնել: Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռություն գտնելու ունակությունը: Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Ընտանեկան հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հաջող կսկսվի այն Երկվորյակների համար, որոնք ձգտում են հաջողության հասնել գործնական ոլորտում, լուծել աշխատանքային առաջադրանքները, ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը: Լավ կանցնեն բանակցությունները: Եթե օգնականների ու համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Ձեր փորձի շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Օգտակար կլինի աշխատանքի հետ կապված միջոցառումների այցելելը. այդտեղ դուք շատ հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանաք:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգեք ավելի վաղ ծրագրած գործերը մտերիմ մարդու հետ ժամանակ անցկացնելու, նրան ուշադրություն հատկացնելու նպատակով: Հին կապերը վերականգնելու, նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կլինի: Դա հեշտ չի լինի, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ նախկինում ծագած մի քանի խնդիր կկարողանաք միաժամանակ լուծել: Դրանցից գլուխ հանելուց հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Միանգամից նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Դուք առանց կասկածների կանցնեք մտածածն իրագործելուն ու շուտով կհասնեք առաջին հաջողություններին:

Համագործակցության մասին հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ դա անել չեք կարողացել: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, այդ իսկ պատճառով շրջապատողները կաջակցեն ձեր գաղափարները, հաճույքով կօգնեն դրանց իրագործման հարցում:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում, հատկապես՝ շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ միասին նոր ու անսովոր բանով զբաղվելու համար: Չի բացառվում՝ ձեր ու ձեր ընկերներն ընդհանուր նախասիրություն ձեռք բերեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի կարևոր գործերի համար: Չի կարելի ասել, որ դրանցից արագ ու հեշտ եք գլուխ հանելու, բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, ժամանակից շուտ նահանջելու գայթակղություն չի լինի, և դուք անպայման հրաշալի արդյունքների կհասնեք: Այդ հատվածը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու համար:

Անկախ նրանից, թե ինչ անսպասելի իրադարձություններ կբերի այս շաբաթը, դուք կղեկավարվեք առողջ բանականությամբ: Դա կօգնի խուսափել զուր ծախսերից, չմտածված արարքներից, ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփումներում լարված պահերից:

Շաբաթվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կհայտնվեն, բայց դուք դրանք միանգամից ճիշտ գնահատել չեք կարողանա: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել: Արժե լսել մտերիմների խորհուրդները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադրություն դարձրեք շաբաթվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Դրանք իրագործելը հեշտ չի լինի, բայց անհանգստանալու կարիք չկա: Եթե կենտրոնանաք ու ջանքեր գործադրեք, ապա սարեր կշրջեք, կհասնեք նրան, ինչն առաջ անհնար է թվացել: Պիտանի ծանոթություններ հաստատելու և ձեր ծրագրերի մասին դրանց իրագործմանը օգնելու կարող մարդկանց պատմելու հնարավորություն կլինի: Հիմա սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ, և հակառակը: Բոլոր դեպքերում շփումները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն:

Շաբաթվա երկրորդ կեսին ինքնավերահսկողությունը պահպանելը դժվար կլինի: Դուք նյարդային ու անհամբեր կդառնաք, սուր կարձագանքեք ցանկացած աննշան պատահարի: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը կամ նոր բանով զբաղվելը: Լավ է, եթե ձեզ ընկերակցեն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը անամպ չի լինի, սակայն դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Դուք ցանկացած պարագայում կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը, անպայման կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը:

Խառնաշփոթից ու շտապողականությունից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Բայց ձեր ջանքերն անարդյունք չեն լինի: Դրանց շնորհիվ դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունքի կհասնեք:

Շաբաթը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լսեք ինտուիցիային, որը կօգնի ճիշտ տոն ընտրել, մոտեցում գտնել յուրաքանչյուրին, ում հետ կվիճակվի շփվել: Հաջող զուգադիպությունը թույլ կտա ուղղել վաղուց գործած սխալը: Իհարկե, դուք այդ հնարավորությունը բաց չեք թողնի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք պետք է համբերությամբ զինվեք: Այս շաբաթվա իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ: Մտածած ամեն ինչ չէ, որ կհաջողվի ժամանակին ավարտել: Մի անհանգստացեք: Առաջին հերթին՝ ձգձգումները լուրջ հետևանքներ չեն ունենալու: Երկրորդ՝ դուք անպայման կլրացնեք բաց թողածը: Երրորդ՝ ձեր ստացած փորձը պետք կգա ձեզ մոտ ժամանակներս: Դրա շնորհիվ դուք կհաղթեք ուժեղ մրցակիցներին ու նոր համախոհներ կգտնեք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ մանր կենցաղային խնդիրները լուծելու համար անսպասելի ծախսերի կարիք լինի: Բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, այնպես որ՝ ձեր բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու զարմանալի ծանոթություններ: Դրանք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում, սկիզբ դնել հարաբերությունների, որոնք շատ թանկ կլինեն ձեզ համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում անսպասելի հեշտ կլուծվեն այն խնդիրները, որոնց մասին վերջերս շատ եք մտորել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել: Նրան հետևելով՝ շատ դժվարություններից կկարողանաք խուսափել, արագ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Չի բացառվում՝ պետք լինի կարևոր որոշում ընդունել: Դուք այստեղ էլ խուճապի չեք մատնվի, կվարվեք այնպես, ինչպես պետք է:

Շաբաթվա կեսը հետաքրքիր ծանոթություններ կբերի: Այդ հատվածում շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Չի բացառվում հետաքրքիր առաջարկը, որին հաճույքով համաձայնությամբ կպատասխանեք: Հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբը:

Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն գաղափարներով կիսվելու և ծրագրերը քննարկելու համար: Դուք կզարմանաք, թե ինչքան մարդ է պատրաստ օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Սակայն հիշեք, որ բոլորն անշահախնդիր չեն լինելու: Լավ է նախապես մտածեք, թե ինչպես եք շնորհակալություն հայտնելու ձեր համախոհներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հասարակ չի լինի, սակայն ձեզ դուր կգա: Ձեր լավագույն որակները դրսևորելու հնարավորություն կունենաք: Նախկինում ձեզ վրա կասկածող մարդիկ կփոխեն իրենց տեսակետը, կտեսնեն, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ընկերանալ ձեզ հետ կամ էլ փոխշահավետ համագործակցություն սկսել: Դուք շատ վստահող չեք լինի, ոչ ոքի թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը, բայց անպայման կուրախացնեք ձեզ համար թանկ մարդկանց:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ, տանն էլ չեն բացառվում վեճերը: Բայց դրանք միշտ կոնկրետ բաներին կվերաբերեն և երբեմն նույնիսկ օգտակար կլինեն: Այդ վեճերի շնորհիվ դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ չեք նկատել ու հաջող լուծում կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ դուք շատ սուր կարձագանքեք մանրուքներին, այդ իսկ պատճառով այն ձեզ հասարակ չի թվա: Աշխատեք փիլիսոփայորեն մոտենալ նրան, որ ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանալու և չանհանգստանալ նրա համար, ինչի վրա ի զօրու չեք ազդել: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Աշխատեք ավելի քիչ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր քննադատում են ձեր գաղափարները և բաց մի թողեք համախոհների աջակցությունը ստանալու հնարավորությունը:

Աշխատանքի մեջ շատ պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչում ուրիշները հաջողության հասնել չեն կարողացել ու զինաթափ կանեք հին մրցակիցներին: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք մերժել չեք ուզենա:

Հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտից խուսափելու ձևը: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը. դուք կուրախացնեք նույնիսկ հուսահատվածներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ժամանակը զուր մի վատնեք: Աշխատեք հնարավորինս վաղ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ: Եթե շաբաթվա սկզբին կենտրոնանաք նրա վրա, ինչը ձեզ համար կարևոր է, ապա շաբաթվա կեսին արդեն նշանակալի հաջողությունների հասած կլինեք: Ձեզ կուզենան օգնել մարդիկ, որոնք նախկինում չեն աջակցել ձեր նախաձեռնությունները, կասկածել են դրանց ու քննադատել: Նման համախոհները պիտանի կլինեն. նրանց շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

Շաբաթվա առաջին կեսին շատ ուժեղ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կնվազի: Իսկ դա նշանակում է, որ ձեզանից ավելի մեծ ջանքեր են պահանջվելու մտածածն իրագործելու համար: Բայց դուք չեք ուզենա ոչ հրաժարվել ձեր ծրագրերից, ոչ էլ հետաձգել դրանք: Լարված պահերը չեն բացառվում, սակայն դուք կկարողանաք արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, հաջող լուծում գտնել ու դրական փոփոխությունների հասնել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1192 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0