Շաբաթվա աստղագուշակ 13.12 - 19.12
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1494 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածում պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք իմացել, օգտակար կլինի հին փորձը: Դրա շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք, կկողմնորոշվեք ոչ ստանդարտ իրավիճակներում, կհասկանաք՝ ինչպես ավելի հեշտ հասնել ավելի վաղ դրված նպատակներին: Առաջատարի ձեր հատկանիշներն առավել վառ կարտահայտվեն: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, կամրապնդեք գոյություն ունեցող կապերը: Այս շաբաթ սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ. նոր ծանոթների հետ շփվելը հաճելի կլինի: Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի ծանրաբեռնվածությունը նվազեցնելը, միապաղաղությունից շեղվելը, նոր վայրերում լինելը: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Այն, ինչ տեղի կունենա այդ հատվածում, կօգնի ձեզ նորովի նայել սովորական բաներին, փոխել վարքը, ուղղել ավելի վաղ գործած սխալները: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կդասավորվի, հարմար կլինի ցանկացած տեսակի գործի համար: Հարմար ժամանակ է բարդ ու կարևոր մի բանով զբաղվելու, ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Հաջողության հասնելը սպասվածից հեշտ կլինի, և բանը միայն իրադարձությունների հաջող ընթացքի մեջ չի լինի, այլ նաև նրա, որ դուք ճիշտ կգործեք, ժամանակին կլսեք ինտուիցիայի ձայնը, ոչ մի սխալ քայլ չեք անի: Հարմար ժամանակ կլինի նոր բան ուսումնասիրելու, բարդ հարցերից գլուխ հանելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչ մի բան աչքաթող չեք անի, ամեն ինչ կնկատեք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի ու նույնքան արդյունավետ չի լինի: Կուզենաք մենակ մնալ, և դա օգտակար կլինի: Դուք կվանեք տհաճ մտքերը, կկենտրոնանաք այն հնարավորությունների վրա, որոնք նախկինում չեք նկատել: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանց հասկացողության և աջակցության շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Չնայած այս շաբաթ ծագած դժվարություններին, դուք կպահպանեք լավ տրամադրությունը, դատարկ բաների պատճառով չեք տագնապի: Շատ Երկվորյակների լավատեսությունը չկորցնելուն կօգնեն ընկերների հետ շփումները: Հենց նրանց շնորհիվ բազում լավ գաղափարներ ու ծրագրեր կունենաք, որոնց իրագործմանն էլ մեծ ոգևորությամբ կանցնեք: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, բարդ հարցերին պատասխաններ գտնելու և այն մարդկանց հետ խորհրդակցելու համար, որոնց փորձին վստահում եք: Ավելի ուշ կգա վճռական գործողությունների համար հարմար ժամանակը: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հասնել դրված նպատակին կամ լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը հաջող կդասավորվի: Պատրաստ եղեք փորձարկումներ անել, նոր բան փորձել: Ձեր կողմը պատրաստ կլինեն անցնել ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ում աջակցության վրա նախկինում հույս չէիք դնում: Կարևոր կլինի գործնական և անձնական հետաքրքրությունները չխառնելը: Այնտեղ, որտեղ խոսք գնա աշխատանքի կամ բիզնեսի մասին, լավ է ղեկավարվեք գործնական դատողությամբ, այլ ոչ թե համակրանք-հակակրանքով: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը փորձի ձեզ կասկածելի միջոցառումների ու արկածախնդրությունների մեջ ներքաշել: Հազիվ թե հաջողվի ինչ-որ կարևոր ինֆորմացիա գաղտնի պահել: Ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերը կլուծվեն շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հնարավոր են և՛ դրամական մուտքեր, և՛ շահավետ գործարքներ: Արված գնումների համար զղջալու կարիք չի լինի, և կարևոր չէ՝ դրանք ծրագրված, թե սպոնտան կլինեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ բարդ, բայց հետաքրքիր և արդյունավետ շաբաթ է սպասվում: Այն հարմար կլինի դժվար առաջադրանքները լուծելու համար, նոր հնարավորություններ կբացի ու թույլ կտա իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Պիտի արագ գործեք: Մտածեք՝ արդյոք ձեզ պետք են երկար քննարկումները, օգնականների ու համախոհների հետ զրույցները: Չի բացառվում, որ ամենալավը դրանց վրա ժամանակ չվատնելն ու ինքնուրույն գործելը լինի: Դուք նկատելի հաջողություների կհասնեք աշխատանքի և առաջընթացի այն գործերի մեջ, որոնցից գլուխ հանել չէր ստացվել: Մտածեք, թե ինչ արժե նախաձեռնել մոտ ժամանակներս, որպեսզի ավելի առաջ շարժվեք: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ծրագրեր կառուցելն ու դրանք կյանքի կոչելը: Չնայած հոգսեր այս շաբաթ սովորականից շատ կունենաք, կարող եք չվախենալ գերհոգնածությունից: Ձեր տրամադրությունը լավը կլինի, էներգիան էլ ամեն ինչին կհերիքի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը անհանգիստ, իսկ երբեմն նաև լարված կանցնի: Բարդ ժամանակահատված կլինի շփումների տեսանկյունից. դուք հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, հաճախ կբարկանաք ու կչարանաք՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Ապրումներից կշեղեն օգտակար գործերը: Կենտրոնացեք դրանց վրա ու ձեզ միանգամից ավելի վստահ կզգաք: Ուշադիր եղեք: Դուք կարող եք կարևոր ու օգտակար մի բան իմանալ ամենաանսպասելի աղբյուրներից, օրինակ՝ մարդկանցից, որոնց հետ նախկինում միայն դատարկ բաներից էիք խոսում: Պատահաբար ընտրված բառերը կարող են ձեզ հետաքրքիր մտքեր հաղորդել: Դրական միտումների ազդեցությունը, որը շաբաթվա սկզբին բավական թույլ էր, օր օրի ավելի նկատելի կդառնա: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, դուք կհասկանաք՝ ինչպես պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Հնարավորություն կունենաք վերականգնել ժամանակին հիմար վեճի, անհասկացողության պատճառով ավարտված հարաբերությունները: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը, ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը նշանի ոչ բոլոր ներկայացուցիչների մոտ կստացվի: Կուզենաք շեղվել միապաղաղությունից, լրիվ նոր բան ստանձնել: Բայց պայմանները հազիվ թե նման բան թույլ տան: Ավելի հավանական է, որ ամեն ինչ լրիվ հակառակը կլինի. բազմաթիվ նոր հոգսեր կհայտնվեն ու խնդիրներ, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Այնպես որ՝ հավաքեք ուժերն ու գործեք: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք, որ ժամանակը զուր չեք վատնել: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Ընդ որում՝ ավելի վաղ սկսած գործերից էլ հրաշալի գլուխ կհանեք: Այդ հատվածը նպաստավոր կլինի նաև շփումների տեսանկյունից. դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Դուք դրանց համար ուրախ կլինեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից: Դա շատ բանով կախված կլինի ձեր հաջողակ լինելու հետ. դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, կստանաք այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ աշխատանքային հարցերը լուծելիս օգնեն ընկերները կամ նրանց ծանոթները: Բարդ կլինի գործնական և անձնական հարաբերությունները զատելը, բայց դա ձեզ համար անհարմարություններ չի ստեղծի, հակառակը՝ շատ բան կհեշտացնի: Այդ հատվածում սովորականից հաճախ պիտի ուշադրության կենտրոնում հայտնվեք: Ձեզ կնկատեն մարդիկ, որոնց մոտեցում գտնելը հեշտ չի լինի: Եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով գրավիչ առաջարկներ կստանաք: Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար հեշտ կլինի և՛ նոր, և՛ հին ծանոթների հետ լեզու գտնելը: Անցյալում կմնան հին վիրավորանքները, վերջին շրջանում ծագած տարաձայնություններն էլ կմոռացվեն: Հնարավոր է ծանոթություն, որը սիրային պատմության, լուրջ հարաբերությունների սկիզբ կդառնա: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար շաբաթ է կարևոր գործերի համար: Ձեզ կհաջողվի պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Աշխատանքի հետ կապված ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի ուսման համար: Այնտեղ, որտեղ ինֆորմացիա հավաքելու, այն վերլուծելու և ճիշտ եզրահանգումներ անելու անհրաժեշտություն լինի, դուք հրաշալի գլուխ կանեք: Շրջապատողներին ձեր մտքերի ընթացքն ամեն անգամ հասկանալի չի լինի, բայց ձեզ հետ ոչ ոք չի վիճի: Եվ մարդիկ ճիշտ էլ կանեն, քանի որ շատ արագ պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ ճամփա կընկնեք գործերով, թե պարզապես ցրվելու ու պայմանները փոխելու նպատակով: Ժամանակը լավ կանցնի, կաջողվի նոր բան իմանալ կամ լուծել նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք դատարկ բաներին շատ մեծ նշանակություն չտալ, չկառչել նրանից, ինչն արդեն հաջորդ շաբաթ անկարևոր է դառնալու: Հիմա դուք կարող եք չափազանց տպավորվող ու խոցելի լինել: Շրջապատողների հետ շփվելը կդժվարանա. երբեմն կարող է թվալ, թե նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը: Շաբաթվա առաջին կեսին օգտակար կլինի ապագայի մասին մտածելը. չի բացառվում՝ սկսեք նորովի նայել մոտեցող փոփոխություններին, որոնցից վախենում էիք, կամ էլ փոխեք ծրագրերը: Կուզենաք հասնել կարևոր նպատակներին, և դուք դրա համար իրական հնարավորություններ կտեսնեք: Շաբաթվա երկրորդ կեսին արժե ուշադրություն դարձնել ֆինանսական գործերի վիճակին: Հետևեք, որպեսզի ձեր մուծումները ժամանակին անեք, ծախսերն էլ արդարացված լինեն: Գումարի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Իսկ ահա եթե հիմա ուշադիր ու կարգապահ լինեք, ավելի ուշ դեռ շատ շնորհակալություն կհայտնեք ձեզ դրա համար: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հեշտ հաղթանակների վրա հույս դնել չարժե: Ամենայն հավանականությամբ այս շաբաթ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, նույնիսկ հասարակ գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Ձեր գլխավոր խնդիրը որքան հնարավոր է հանգստություն պահպանելը և պրովոկացիաներին չտրվելը կլինի: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք. կօգնի փորձը: Երբեմն բարդ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք արագ կհասկանաք նրանց, ում հետ ձեզ ընդհանուր գործերն ու նույն նպատակներն են կապում, իսկ մնացածների հետ պայմանավորվելն ավելի բարդ կլինի: Դուք կաշխատեք վեճերի չհասնել, բայց դրանցից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Կարևոր կլինի չտաքանալը: Եթե խաղաղասիրաբար տրամադրվեք, ապա ցանկացած զրույց ավելի կառուցողական կվարեք: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շրջապատողներին ավելի շատ կհետաքրքրեն ձեր գաղափարները, այնքան հեշտ կլինի օգնականներ գտնելը: Որոշ Ջրհոսներ աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Հանգստյան օրերին կարող եք ընտանեկան միջոցառումներ, հարազատների և ընկերների հետ հանդիպումներ ծրագրել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթ ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ կլինի: Երբեմն ինքներդ էլ կզարմանաք ձեր բռնկուն, նյարդային լինելու վրա: Հիշեք, որ ինչ-որ մեկը կարող է փորձել օգտվել պահից, հանել ձեզ հավասարակշռությունից, պրովոկացիայի ենթարկել ինչ-որ հարցում: Աշխատեք ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները հաշվարկել: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք հասկանում են ձեզ, աջակցում են ու չեն քննադատում: Նրանց հետ շփումները կօգնեն դրական տրամադրվել, հաղթահարել բացասական հույզերը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք համառություն կդրևորեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է ու չեք նահանջի, եթե դժվարությունների բախվեք: Հնարավորություն կունենաք առաջ անցնել հին մրցակիցներից, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: Չի բացառվում հենց այս շաբաթվա իրադարձությունները սկիզբ դնեն ձեր սրընթաց մասնագիտական աճին: Շաբաթը վատը չի լինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, գործարքներ, որոնք եկամուտ կբերեն: |
|