ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 13.03 - 19.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1331 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին նոր ծրագրեր շատ կունենաք: Դրանք հազիվ թե կարողանաք անմիջապես իրագործել, սակայն արագ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել մտածածը կյանքի կոչելու համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել. նրանք նախանձելի փորձ կունենան ու կիմանան՝ ինչպես գլուխ հանել բարդ խնդիրներից: Այդ մարդկանց համար հաճելի կլինի ձեր հարցերին պատասխանելը: Չի բացառվում ընկերանաք ու պայմանավորվեք երկարաժամկետ համագործակցության մասին:

Շաբաթվա երկրորդ կեսին տարբեր աղբյուրներից տեղեկատվություն կստանաք: Հիշեք, որ ամեն ինչ պետք է ստուգել: Ցավոք, սուտ կարող են ասել նույնիսկ նրանք, ում առաջ վստահում էիք: Այս շրջանում շատ կարևոր կլինի աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռություն պահպանելը: Եթե շատ տարվեք աշխատանքային առաջադրանքները լուծելով, մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին դուք սովորականից շատ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Արժե օգտվել դրանից նոր համախոհներ գտնելու և շրջապատողներին ձեր գաղափարներով հետաքրքրելու համար: Բիզնեսով զբաղվող Ցուլերը ներդրողներ կգտնեն, որոնց աջակցությունը թույլ կտա նկատելիորեն ընդլայնել գործունեության ոլորտն ու մեծացնել եկամուտները: Աշխատանքն ու այլ օգտակար գործերը ժամանակի մեծ մասը կզբաղեցնեն: Սակայն հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, նրանց հետ միասին լինել հետաքրքիր վայրերում, անսովոր միջոցառումների այցելել: Որոշ Ցուլեր նոր նախասիրություն ձեռք կբերեն, որը նրանց վառ հույզեր կպարգևի:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատներին օգնելու, վաղուց ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Ոչ մի տեղ շտապել չեք ուզենա, պայմաններն էլ թույլ կտան ձեզ հարմար ռիթմով գործել: Դուք գլուխ կհանեք ոչ միանշանակ ու խճճված իրավիճակներից, ճիշտ եզրակացություններ կանեք, ամեն ինչ իրենց տեղը կդնեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելը հեշտ չի լինի: Ձեր նկատողությունները երբեմն կտրուկ կհնչեն, իսկ կատակները վիրավորական կթվան ամենազգայուններին: Ձեզ խորհուրդների հարցով դիմած մարդիկ հազիվ թե հետևեն դրանց, իսկ հետո կփորձեն ձեզ մեղադրել իրենց արած սխալների մեջ: Այս շրջանը հաջող կլինի այն Երկվորյակների համար, որոնք կկենտրոնանան սեփական գործերի վրա ու կաշխատեն դրանք հնարավորինս լավ անել: Հավանական են հաջողություններ ուսման, հետազոտական աշխատանքի մեջ, ստեղծագործական կյանքում: Որոշ դժվարություններ կարող են առաջանալ պետկազմակերպություններին դիմածների մոտ: Չեն բացառվում ձգձգումները փաստաթղթերը ձևակերպելիս:

Շաբաթվա երկրորդ կեսին ցանկալի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը, իսկ եթե պայմանները թույլ են տալիս, հանգստի համար դադար վերցնել, որը ձեզ չի վնասի: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել գործերում: Նման մարդիկ սպասվածից շատ կլինեն: Շփվելու, ձեզ ավելի լավ ճանաչելու, միասին ժամանակ անցկացնելու ցանկություն ունեցողներ էլ շատ կլինեն: Կապերին ընտրողաբար մոտեցեք. ոչ բոլորը, ովքեր բարեհամբույր կլինեն, իրականում ձեր հանդեպ համակրանք կզգան:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին հուզական դաշտը կարող է բավական լարված լինել: Որոշ Խեցգետինների համար այդ հատվածը իսկական փորձություն կդառնա, դժվարությամբ կկառավարեն տրամադրությունը, ցանկացած դատարկ բան կարող է թևաթափ անել: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, լուրջ քայլեր չձեռնարկեք, եթե դրանց մասին նախապես չեք մտածել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ իսկապես հասկացող ու ամեն հարցում աջակցող մարդկանց հետ: Լավ է խուսափեք և՛ թեժ վեճերից, և՛ բուռն քննարկումներից: Իսկ եթե դրանք առաջանանան, աշխատեք չվիրավորվել ձեր ընդդիմախոսներից ու եզրահանգումների հարցում չշտապել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Առաջին հերթին տրամադրությունը կլավանա, դուք կվերագտնեք ինքնավստահությունն ու լավատեսությունը: Երկրորդ՝ ուրախության առիթները կշատանան: Հավանական են նկատելի հաջողություններ աշխատանքի մեջ ու դրամական մուտքեր: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան առաջընթաց արձանագրել շատ կարևոր գործում, որը շոշափում է ընտանիքի բոլոր անդամների հետաքրքրությունները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին շատ օգտակար կլինի աշխատանքի, հասարակական գործունեության, այլ օգտակար գործերի վրա կենտրոնանալը: Մտածեք ամենակարևոր ու բարդ առաջադրանքների մասին. այդ հատվածը բարենպաստ կլինի դրանց լուծման համար: Եթե դուք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք, ապա ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Այս ժամանակահատվածը հաջող կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք պիտանի ծանոթություններ հաստատում ու կապեր ձեռք բերում, որոնք շուտով պետք կգան:

Ավելի ուշ շփումների տեսանկյունից բարդ շրջան է գալու: Մարդկանց հետ լեզու գտնելը կդժվարանա, ընդ որում՝ դա ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերությունների վրա կարտացոլվի: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները: Եթե ծրագրել եք կարևոր ու բարդ բանով զբաղվել, աշխատեք առաջին հերթին միայն սեփական ուժերին ապավինել, և երկրորդ՝ այդպիսի գործերի համար բավարար ժամանակ հատկացնել. ժամանակ սովորականից շատ է պահանջվելու: Շատ Առյուծների համար օգտակար կլինի մենակ մնալը՝ ստեղծագործելով կամ էլ պարզապես կյանքի մասին մտորելով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Այդ հատվածը հաստատ հարմար կլինի մտորումների, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ձեզ համար հոգեհարազատ մարդկանց հետ անշտապ զրուցելու համար: Իսկ ահա վճռական գործողությունները կարող են սպասված արդյունքները չտալ: Հատկապես զգույշ պիտի լինեն այն Կույսերը, որոնք պիտի կարևոր հարցեր քննարկեն: Մեծ է ճիշտ տոնը չգտնելու կամ էլ պարզապես ավելորդ բաներ ասելու վտանգը: Հիշեք, որ շրջապատողները ձեզ շատ ուշադիր են լսելու ու մտապահելու են այն ամենը, ինչ կասեք: Խոսքերը հետ վերցնել չեք կարողանալու:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Պայմանները թույլ կտան թուլանալ ու պարզապես հոսանքով լողալ, բայց դուք այդպես անել չեք ուզենա: Ավելի հետաքրքիր կլինի նոր բան ստանձնելը, նախաձեռնող լինելը: Աստղերը ձեզ կաջակցեն, շատ բան լավ կստացվի: Նկատելիորեն դեպի լավը կփոխվի ֆինանսական վիճակը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին շրջապատողներից անվերապահ աջակցություն սպասելը սխալ կլինի: Ամենայն հավանականությամբ ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն: Նույնիսկ նախկինում ձեր գործողությունները հավանության արժանացնող մարդիկ կսկսեն մատնանշել ձեր սխալներն ու թերացումները: Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել: Դա թույլ կտա ձեզ ոչ միայն խուսափել կոնֆլիկտներից ու տհաճ պահերից, այլև որոշ նկատողություններից օգուտ քաղել:

Հաջողության հասնել կարելի է, բայց դա հեշտությամբ չի տրվելու: Այնպես որ պատրաստ եղեք ջանքեր գործադրելու: Այդ խորհրդին արժե հետևել ողջ շաբաթվա ընթացքում, չնայած՝ շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մեծանալու է:

Աշխատեք աշխատանքի մեջ նախաձեռնող լինել, ձեզանից պահանջվողից ավելին անել: Հենց դա թույլ կտա ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, իսկ ավելի ուշ նաև մասնագիտական աճի հասնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին աշխատեք չհուզվել: Դա հեշտ չի լինելու, քանի որ հուզական դաշտը լարված կլինի, իսկ դուք՝ տպավորվող, խոցելի, իսկ երբեմն՝ նյարդային: Բացի այդ, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու են շրջապատողներն իրենց այս և ոչ թե այլ կերպ պահում: Միանգամից գլուխ հանել չի ստացվի, և շատ Կարիճների համար դա լուրջ խնդիր կդառնա: Աշխատեք կենտրոնանալ լավ ծանոթ, բայց հետաքրքիր գործերի վրա, կամ էլ այնպիսի զբաղմունքների, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Կարող եք այս հատվածի համար ուղևորություններ ծրագրել. պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը նկատելիորեն թեթև կանցնի: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները կհարթվեն, բոլոր տարաձայնություններն ու փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում: Ընտանիքում նոր ծրագրեր կհայտնվեն, օրինակ՝ կապված տեղափոխության կամ կենսակերպում մեծ փոփոխությունների հետ: Հագեցած շրջան է սպասվում նրանց, ովքեր նոր ծանոթությունների, շփման շրջանակների ընդլայնման են ձգտում: Անսպասելի շատ կլինեն աշխարհիկ միջոցառումներին հրավերներն ու հետաքրքիր հանդիպումները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Առաջին հերթին՝ այս շաբաթ դուք շատ կարևոր գործում նկատելի հաջողության հասնելու շանս կունենաք: Երկրորդ՝ դուք ձեզ ճիշտ կպահեք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Այդ մարդիկ միանգամից ինչ-որ բան չեն նախաձեռնի, բայց ավելի ուշ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Անձնական կյանքում նշանակալի իրադարձություններ տեղի չեն ունենա: Սակայն աշխատեք ընտանեկան գործերն անուշադրության չմատնել, ժամանակ գտեք մտերիմների հետ շփվելու համար: Դա թույլ կտա խուսափել և՛ վիրավորանքներից, և՛ ապագայի լարված պահերից:

Հիշեք, որ այս շաբաթ ընդունած որոշումները կարող են ազդել ձեր ապագայի վրա: Հենց այդ պատճառով էլ շտապել չարժե, հատկապես եթե խոսքը լուրջ պարտականությունների մասին լինի, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական: Խոստումներ տալուց առաջ համոզվեք, որ դուք ոչ միայն ուզում եք, այլև կարող եք դրանք կատարել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք հաճախ աչքի առաջ լինել: Այս շաբաթ արժե հրաժարվել համեստությունից, քանի որ առանց դրա էլ լավը կլինեք: Ցույց տվեք, թե ինչքան բան եք կարողանում և իմանում, պատմեք, թե ինչ խնդիրներ եք լուծել ու ինչ հաջողությունների հասել: Բաց մի թողեք մասնագիտական միջոցառմանը ելույթ ունենալու հնարավորությունը և մի մոռացեք հիշեցնել ձեր անձնական արժանիքները: Այս շաբաթ ձեզ հանդիպած մարդկանց մեջ կլինեն այնպիսիք, որոնց ձեզ նման համախոհ է պետք: Հավանական է ձեզ համար շատ շահավետ համագործակցության սկիզբը: Չեն բացառվում արմատական փոփոխությունները անձնական կյանքում, նոր հարաբերությունների սկիզբը, որոնք արագ լուրջ բնույթ կստանան: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ աշխատավայրում:

Կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած գործ արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Դուք հետո էլ դրանք կկարողանաք անել, բայց ավելի մեծ ջանքերի գնով:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ ձեզ հետաքրքիր ու կարևոր զրույցներ են սպասվում: Հիշեք, որ լավ է հույս չդնեք ձեր հիշողության վրա, գրի առեք այն ամենը, ինչ հաջողվել է իմանալ: Դա օգտակար կլինի այն Ջրհոսների համար, որոնք նոր մասնագիտական պարտականություններ են յուրացնում, անցնում են բարդ առաջադրանքների լուծմանը: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ բանակցությունները:

Ձեր դիվանագիտական տաղանդները բոլորի համար օգտակար կլինեն: Դուք կհաշտեցնեք վիճողներին, կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, ում հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում: Հենց ձեր ջանքերի շնորհիվ կհարթվեն իրարից թյուրըմբռնման պատճառով նեղացած մարդկանց հարաբերությունները: Իսկ ահա շրջապատողների հետ հարաբերությունները կարող են լարված լինել, քանի որ բոլորին հասկանալի չեն լինի ձեր արարքների իրական մոտիվները: Բացատրությունների համար ժամանակ մի խնայեք:

Լավ է ձեզ վրա լուրջ ֆինանսական պարտավորություններ չվերցնեք, եթե դրանց մասին որոշումը նախկինում չեք ընդունել: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաջող կլինեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք այնտեղ, որտեղ նախկինում ձեզ մոտ ամեն ինչ լավ էր ստացվում: Շաբաթը կարող է բարդ լինել նախկինում ամեն հարցում ինտուիցիային, իմպրովիզներ անելու ունակությանն ու իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու կարողությանը ապավինող Ձկների մոտ: Հիմա լրիվ այլ բան է պետք. մանրամասն ծրագիր մշակելու և դրան հետևելու, հետևողականորեն ու առանց շտապելու գործելու, փաստերը վերլուծելու և դրանց վրա հենվելով որոշումներ ընդունելու ունակություն:

Աշխատեք չհոգնել: Շատ բան կախված կլինի առաջնահերթությունները դնելու, ժամանակը ճիշտ տնօրինելու ձեր ունակությունից, որպեսզի այն հերիքի ոչ միայն օգտակար գործերի, այլև հանգստի համար:

Այս շաբաթվա իրադարձությունների շնորհիվ դուք փորձ ձեռք կբերեք, որն ավելի ուշ բազմիցս պետք կգա, կօգնի խուսափել սխալներից, արագ հասնել ամենակարևոր նպատակին: Բացի այդ, դուք նոր բաներ կիմանաք շրջապատողների մասին և հնարավոր է հասկանաք, որ ինչ-որ մեկին թերագնահատել եք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1331 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0