ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 13.02 - 19.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1344 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե ստանձնել լուրջ գործերը: Եկել է ամենահամարձակ ու մասշտաբային ծրագրերին անցնելու համար հարմար պահը: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Հավանական է հաջող լուծվեն իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը, ավարտվեն մասնագիտական դիմակայությունները, որոնք ձեզանից մեծ ուժեր էին խլում: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Չեն բացառվում այլ քաղաքներում և նույնիսկ երկրներում աշխատելու առաջարկները:

Շատ Խոյերի համար անձնական կյանքն այս շաբաթ երկրորդ պլան է անցնելու. մյուս գործերը չափազանց շատ ժամանակ են պահանջելու, բայց մտերիմների հետ շփվելու համար ժամանակ, միևնույն է, կգտնվի: Շաբաթվա վերջին օրերը շատ բարենպաստ կլինեն ռոմանտիկ ժամադրությունների, երկուսով ոչ մեծ ուղևորությունների համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք նկատելի հաջողությունների կհասնեք, եթե գործերում համառություն դրսևորեք: Այս շաբաթ վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք, կիրագործեք այն, ինչ ավելի շուտ էիք մտածել: Շատերը կուզենան օգնել ձեզ, և դուք համախոհների ընտրության հարցում չեք սխալվի, անսխալ կորոշեք, թե ում վրա կարելի է հույս դնել:

Հաջող կանցնեն ամենաբարձր մակարդակով գործնական բանակցությունները: Չի բացառվում ձեր համախոհները դառնան շատ ազդեցիկ մարդիկ: Նրանց աջակցությամբ դուք մի քանի կարևոր հաղթանակ կտոնեք:

Շաբաթը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ, չեն բացառվում դրամական մուտքերը նոր աղբյուրներից: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչպես կարող են նոր նախասիրությունն օգտագործելով՝ գումար աշխատել:

Փոքրիկ խնդիրները չեն բացառվում անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ շփումներում լարված պահեր կլինեն, սակայն դուք կփորձեք ամեն ինչ պարզաբանել: Հենց ձեր ջանքերի շնորհիվ բոլոր տարաձայնություններն ու վեճերն արագ անցյալում կմնան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Այն հատկապես լավ կանցնի կոմերցիոն գործունեությամբ զբաղվող Երկվորյակների համար, որոնք կկարողանան լավ գումար աշխատել ու շատ հաջող գործարքներ կնքել: Աստղերը բարյացակամ կլինեն նաև նրանց հանդեպ, ովքեր ձգտում են բարձրանալ մասնագիտական սանդուղքով, ուստի ձգտում են իրենց լավագույն կողմերով դրսևորել: Դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ մասնագիտական առաջադրանքներից, իսկ ձեր փորձը բոլորի համար օգտակար կլինի:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում: Այստեղ խնդիրներ չեն առաջանա, իսկ ահա հաճելի պահեր շատ կլինեն: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց, տարաձայնությունների ու վեճերի առիթներ էլ շաբաթը չի բերի: Շաբաթվա վերջին օրերին կարող եք ընտանեկան միջոցառումներ ծրագրել: Դրանք լավ կանցնեն, բոլորին բազում վառ հույզեր կպարգևեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ մեծ խնդիրներ հավանական են շաբաթվա սկզբին, սակայն շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Աշխատեք որոշումների հարցում չշտապել, հատկապես եթե դրանք միայն ձեզ համար չեն կարևոր: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ կշռադատելու համար: Պիտի ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին, չի բացառվում դրանց պատճառով պետք լինի հետաձգել աշխատանքային հանդիպումներն ու փոխել մասնագիտական ծրագրերը:

Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա կեսը բազում նոր հնարավորություններ կբացի: Որոշ Խեցգետիններ կկարողանան կենտրոնանալ մի գործի վրա, որը վաղուց կարևոր էին համարում և դրանում առաջին հաջողություններին կհասնեն: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Ձեր գիտելիքները, տաղանդներն ու փորձը պահանջարկ կունենան:

Շաբաթվա վերջին օրերը շատ բարենպաստ կլինեն անձնական հարաբերություների տեսանկյունից: Դրանք հարմար կլինեն և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ նոր ծանոթներին հանդիպելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը մեծ հաջողություններ է խոստանում մասնագիտական ոլորտում: Դուք հեշտությամբ նոր բան կսովորեք, իսկ ստացած գիտելիքներին արագ կիրառում կգտնվի: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, իսկ որոշ Առյուծներ կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ ստանալ հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց երազում էին:

Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց համակրանքը շահելու ունակությունը: Դա վերջին դերը չի խաղա գործնական հարաբերություններում: Ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել ազդեցիկ անձանց, նրանց հուսալի համախոհների վերածել: Շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան մարդիկ, որոնք նախկինում անզիջում էին ու հրաժարվում էին փոխզիջման գնալ:

Իսկ ահա մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, հնարավոր են լարված պահեր: Երբեմն կվշտացնի, որ ձեզ սխալ են հասկանում ձեզ համար շատ կարևոր մարդիկ: Սակայն լուրջ կոնֆլիկտներ դուք թույլ չեք տա, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Շաբաթվա վերջին ամեն ինչ կհարթվի, շփումներն էլ ավելի շատ դրական հույզեր կպարգևեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ողջ շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք բաց չեք թողնի մտերիմներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորությունը: Ձեր խնդրանքներն էլ չեն մերժի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Լավ կանցնեն և՛ ռոմանտիկ ժամադրությունները, և՛ ընկերական հանդիպումները: Մարդիկ, որոնց հետ վաղուց եք ծանոթ, ձեզ կես խոսքից կհասկանան:

Շաբաթը վատը չի լինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կույսեր շատ շահավետ գործարքներ կկնքեն կամ արագ շահույթ խոստացող առաջարկներ կստանան: Կարող եք խոշոր գնումներ անել, եթե վստահ եք ձեր ընտրության մեջ:

Շաբաթը առանց գործերում ձգձգումների, մանր-մունր աշխատանքային խնդիրների չի անցնի: Բայց ամեն ինչ կհարթվի, եթե ժամանակից շուտ չհանձնվեք, առաջին իսկ խոչընդոտներին հանդիպելիս մտածածից չհրաժարվեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հետաքրքիր, վառ ու ոգեշնչող շաբաթ է սպասվում: Այն նոր աշխատանքային առաջադրանքներ կբերի: Դրանց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք՝ զգալով մոտեցող հաջողությունը: Լավ կանցնեն մասնագիտական նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց հետ հանդիպումները: Շաբաթը բարենպաստ կլինի սեմինարների ու կոնֆերանսների այցելելու, հասարակական ելույթների, նոր համախոհներ փնտրելու համար:

Հավանական են փոփոխություններ աշխատանքի մեջ. օրինակ՝ կադրային վերանշանակումներ, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Հիշեք, որ լավ է չշտապել, հանգիստ ամեն ինչ մտածել, որոշել, թե ինչպես եք վարվելու: Առաջինը մտքին եկած որոշումը կարող է անհաջող լինել:

Հնարավոր են ընտանեկան հուզումներ: Չի բացառվում պետք լինի խառնվել մտերիմների գործերին, որոնց պատճառով հարաբերությունները կլարվեն: Բայց դուք կաշխատեք բոլոր սուր անկյունները հարթել, իսկ ժամանակի ընթացքում հարաբերություններն անպայման կկարգավորվեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շատերը հետաքրքրությամբ կհետևեն, թե ինչպես եք լուծում առաջացած աշխատանքային խնդիրները, ինչ եք նախաձեռնում ձեր մասնագիտական նպատակներին հասնելու համար: Լավ է չշտապեք ու զգույշ գործեք: Այդպես դուք կկարողանաք խուսափել նույնիսկ փոքրիկ սխալներից, տհաճ զրույցների առիթներ չեք տա, որոնք էլ կարող էին ազդել ձեր հեղինակության վրա:

Հավանական են փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք կարող են այսպես թե այնպես ազդել ձեր կարիերայի զարգացման վրա: Դուք հեշտությամբ համակրանք կշահեք, լավ տպավորություն կթողնեք կարևոր որոշումներ ընդունողների վրա: Չի բացառվում, որ նախկինում աջակցություն ցուցաբերելու ձեր խնդրանքը մերժած մարդիկ փոխեն իրենց դիրքորոշումն ու համագործակցություն առաջարկեն:

Չնայած ողջ շաբաթվա ընթացքում գործեր շատ եք ունենալու, ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփումների համար: Ընկերները ձեզ անսովոր միջոցառման կհրավիրեն: Մի հրաժարվեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այն հարմար կլինի նոր նախագծերի վրա աշխատելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, քանի որ ժամանակը զուր չեք վատնի ու միանգամից կկենտրոնանաք ամենակարևորի վրա: Ինտուիցիան կհուշի՝ դեպի ուր շարժվել հետո: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը շատ շահեկան կլինի ձեզ համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Դուք շրջապատողներից շատ բան կսովորեք, կհասկանաք՝ ինչպես ուրիշի փորձից օգուտ քաղել:

Հավանական են անսպասելի ծախսեր: Չի բացառվում դրանք կապված լինեն ավելի վաղ գործած սխալների հետ. օրինակ՝ ստիպված լինեք մուծել փոքր օրինախախտման տուգանքը: Բայց դրամական մուտքերն էլ հավանական են, հատկապես շաբաթվա երկրորդ կեսին: Դրանք սպասվածից մեծ կլինեն:

Մտերիմների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց շաբաթը լուրջ կոնֆլիկտներ չի բերի: Սակայն հնարավոր են փոքրիկ վիրավորանքներ իրար չհասկանալու պատճառով: Աշխատեք հնարավորինս արագ ամեն ինչ պարզաբանել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Շաբաթը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի, սակայն իրադարձությունները ձեր ուզածից դանդաղ են զարգանալու: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Ձեզ համար կարևոր հարցերի լուծումը անորոշ ժամանակով կհետաձգվի, և ընդհանրապես ձգձգումների հավանականությունը մեծ է: Հուզվելու կարիք չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան հաջող կդասավորվի:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Դուք գլուխ կհանեք վաղուց ուշադրություն պահանջող գործերից, կհասկանաք, թե ինչպես կարելի է տնօրինել եղած գումարն ու էլի աշխատել: Որոշ Այծեղջյուրներ շատ հաջող գնումներ կանեն:

Շաբաթը հարմար կլինի սովորելու, որակավորման բարձրացման դասընթացների մասնակցելու, ինքնակրթության համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Պարզ կդառնա, թե ինչ սխալներ եք նախկինում գործել և ինչպես կարող եք խուսափել դրանք կրկնելուց:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք հաստատակամություն կդրսևորեք ու սպասվածից ավելիին կհասնեք: Շաբաթը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու կամ այն նախագծերի վրա տարվող աշխատանքին միանալու համար, որոնք վաղուց էին ձեր հետաքրքրությունը շարժում: Հեշտությամբ լեզու կգտնեք կոլեգաների, ղեկավարության ու գործընկերների հետ: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, ծագած բոլոր հարցերը կհաջողվի արագ ու առանց ավելորդ հույզերի լուծել:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Արժե զգույշ լինել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում: Լավ է խուսափեք սպոնտան գնումներից ու անսպասելի ծախսերից:

Շաբաթը բարենպաստ կլինի այն Ջրհոսների համար, որոնց կենսակերպը ամենատարբեր մարդկանց հետ շփումներ, բազմաթիվ հանդիպումներ կամ բանակցություններ է պահանջում: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների համակրանքը շահելը, ձեր կողմը կգրավեք նաև մարդկանց, որոնք նախկինում այնքան էլ բարյացակամ չէին տրամադրված: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք: Շաբաթը հարմար չի լինելու կարևոր որոշումներ ընդունելու, ձեր կյանքն արմատապես փոխելու և այն ամենը կիսատ թողնելու համար, որին արդեն մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել: Չարժե վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը, հատկապես եթե զգում եք, որ նրանք համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը: Ամենայն հավանականությամբ իրավիճակից գլուխ հանելու և հետագա գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ է պետք գալու:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Ձեզանից տարբերվող հայացքներ ու փորձ ունեցող մարդկանց հետ շփումները շատ օգտակար կլինեն: Դրա շնորհիվ դուք նոր հնարավորություններ կտեսնեք, նորովի կնայեք նրան, ինչն ակնհայտ է թվացել: Արժե լսել նաև ձեր մտերիմների տված խորհուրդները:

Անսպասելի իրադարձությունները կարող են ազդել ընկերների, ընտանիքի անդամների և սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա: Չի բացառվում ավելի մեծ անկախության կարիք զգաք: Դա կոնֆլիկտների պատճառ չի դառնա, եթե ձեզ նրբանկատ պահեք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1344 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0