Շաբաթվա աստղագուշակ 12-18.II
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1326 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե այդ հատվածում դժվարությունների բախվեք, դրանք ձեզ չեն հուսահատեցնի, չեն ստիպի հուզվել ու ապրումներ ունենալ: Կարող եք նոր աշխատանքային նախագծեր ստանձնել. դրանք հաջող կլինեն, իսկ որոշ դեպքերում կօգնեն բարձրանալ կարիերայի սանդուքներով: Շատ Խոյեր սովորականից ավելի շփվող ու քիչ համառ կլինեն: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում հնարավոր են լավ փոփոխություններ: Միակ բանը, որ հաստատ չարժե անել՝ լուրջ պարտավորություններով կապվելն է: Եթե խոստումներ տաք, դրանք պահելը դժվար է լինելու: Նոր բաներ կբերի շաբաթվա երկրորդ կեսը: Ամենայն հավանականությամբ պիտանի բան սովորելու կամ այնպիսի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք, որը թույլ կտա մոտ և հեռու ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնել ու ճիշտ որոշումներ ընդունել: Այս հատվածը բարենպաստ կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող զբաղմունքների համար, որոնցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արագ ու վճռական գործեք. հենց այդպես կկարողանաք շատ գործերում առաջընթացի հասնել, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Աշխատեք ավելի հաճախ նախաձեռնող լինել աշխատանքի մեջ. դուք մասնագիտական դիրքերն ամրապնդելու և մրցակիցներից առաջ անցնելու հնարավորություն կունենաք: Շատ Ցուլերի պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթներին արագ ձեր կողմը գրավելու ունակությունը: Ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կլինի: Նրանց աջակցությամբ կանեք այն, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Շաբաթը լավ նորություններ կբերի: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա կամ հուշել, թե ինչպես է պետք գործել հետագայում: Որոշ Ցուլեր կհասկանան, որ չարժե կառչել հնից, կսկսեն իրենց կյանքում ինչ-որ բան փոխել ու արագ կհասնեն առաջին հաջողություններին: Այս շաբաթ էներգիա շատ կունենաք: Ուստի գերհոգնածությունից կարող եք չվախենալ, նույնիսկ եթե բարդ բանով զբաղվեք, մի քանի ուղևորություն կատարեք, խախտեք օրակարգը: Բայց օրգանիզմը հատուկ փորձության ենթարկել էլ չարժե: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կանեք այն, ինչը մինչև վերջերս համարյա անհնար էր թվում: Սակայն կարևոր կլինի հնարավորինս շուտ առաջնահերթությունները որոշելը, հասկանալը՝ արդյոք պետք է կենտրոնանալ մեկ կարևոր գործի վրա, թե ավելի լավ է զբաղվել մեկ այլ, թեկուզ ոչ նշանակալի, բայց ակտուալ մի բանով: Նման որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք, լսեք ոչ թե ուրիշների խորհուրդները, այլ ինտուիցիայի հուշումները: Աշխատանք սովորականից շատ կունենաք: Որոշ Երկվորյակներ պիտի արտաժամյա աշխատեն: Բանն այն է, որ պետք է լինելու լուծել ոչ միայն ընթացիկ առաջադրանքները, այլև նոր բան սովորել: Արժե համբերությամբ զինվել, քանի որ խոսքը ապագա հաղթանակների համար հուսալի հիմք ստեղծելու մասին է լինելու: Գործադրված ջանքերի համար պարգև անպայման կստանաք, իսկ մինչ այդ համբերությամբ զինվեք ու աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Շաբաթը հարմար կլինի և՛ կոլեգաների, և՛ մտերիմների, և՛ ծանոթների, և ինքներդ ձեզ հետ կարևոր բաների մասին պայմանավորվելու համար: Շատ բան, ինչի մասին նախկինում միայն աղոտ կռահում էիք, լրիվ պարզ կդառնա: Հնարավոր է ուզենաք հետաձգել հին ծրագրերի իրագործումն ու սկսեք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը հաջող կդասավորվի, եթե նրա առաջին կեսին մանրուքները սրտին մոտ չընդունեք: Ինչ-որ բան կարող է ուզածի նման չընթանալ, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ ծագած խնդիրները կհաջողվի արագ լուծել: Շատ Խեցգետիններ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ երկար գլուխ են կոտրել, ինֆորմացիա կստանան, որն անհրաժեշտ կլինի երկարաժամկետ ծրագրերը որոշելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք ուշադրություն դարձնել շրջապատողների հետ հարաբերություններին: Հնարավոր է հասկանաք, թե որն է եղել ծագած տարաձայնությունների ու վեճերի իրական պատճառը; Արժե լսել մտերիմների տված խորհուրդները; Շատ Խեցգետինների ստացված հուշումները թույլ կտան խուսափել ցավալի սխալներից: Գործեր շատ կունենաք: Միանգամից պարզ չի լինի, թե դրանցից որոնք են կարևոր ու շտապ, իսկ որոնք կարելի է առանց կորուստների հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Իրավիճակից գլուխ հանելու համար որոշ ժամանակ է պետք գալու: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը կարող է բարդ լինել: Այդ հատվածում սովորականից հաճախ վեճեր կբռնկվեն, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ սովորականից դժվար կլինի: Նույնիսկ մարդիկ, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք, կարող են սխալ հասկանալ ձեզ, փորձել պարտադրել իրենց տեսակետը, արհամարհել առողջ բանականության փաստարկները: Շատ Առյուծների այս հատվածում ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելն ու միայնակ որոշումներ ընդունելը, քան ինչ-որ մեկի աջակցությունը ստանալը: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Ամենանկատելի հաջողություններին կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, որոնք սովոր են ուշադրություն դարձնել մանրուքներին: Հաճախ ինչ-որ գործ հաջողությամբ ավարտելու համար պարզապես բավարար կլինի ցուցումներին հետևելը, այլ ոչ թե նպատակին հասնելու նոր ու ավելի արդյունավետ եղանակներ փնտրելը: Շաբաթվա վերջին կուզենաք հանգստանալ: Դուք կզգաք, որ նույնիսկ առօրյա գործերն են դժվարությամբ տրվում, կենտրոնանալ էլ ամեն անգամ չի հաջողվի: Դադար վերցրեք. ավելի լավ զգալու համար որոշ ժամանակ է պահանջվելու: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պիտի արագ ու վճռական գործել: Հատկապես կարևոր կլինի, որպեսզի ժամանակը զուր չվատնեն շաբաթվա համար մեծ ծրագրեր ունեցող Կույսերը: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան հեշտ կլինի առաջին հաջողություններին հասնելը: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, և նրանք հաճույքով օգնության կշտապեն, եթե դժվարություններ առաջանան: Շփումների համար բարենպաստ կլինի շաբաթվա սկիզբը: Հավանական են պիտանի ծանոթություններ: Այս հատվածում սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ստանալ: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատները շատ հարցերում կաջակցեն: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատանքի, իրավաբանական հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Այստեղ կարող եք չմտահոգվել անսպասելի ձգձգումների ու սխալների համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հաջող կդասավորվի, եթե նրա հենց սկզբից լուրջ տրամադրվեք, հաջողակ լինելու և իրադարձությունների բարենպաստ ընթացքի վրա էլ հույս չդնեք: Ցանկալի է խուսափել չարդարացված ռիսկից, հատկապես ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր գործերում: Աշխատանքի հետ կապված ամեն ինչում օգտակար կլինեն փորձառու կոլեգաների կամ այն մասնագետների խորհուրդները, որոնց վաղուց եք վստահում: Աշխատեք առավելագույնս պատասխանատու վերաբերվել ինչ-որ մեկին ավելի շուտ տված խոստումների կատարմանը: Հնարավոր է խոսքը պահելը մտածածից ավելի դժվար լինի: Բայց գործադրված ջանքերի համար զղջալու կարիք չի լինի: Բարդ զրույցներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Հավանական է պետք լինի քննարկել հին խնդիրները, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք պարզապես կնախընտրեիք մտքերից մի կողմ վանել: Դուք կկարողանաք ցանկացած պարագայում պահպանել բարյացակամ տրամադրվածությունը, շրջապատողներն էլ շատ շնորհակալ կլինեն դրա համար: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պատրաստ եղեք նոր բան ստանձնել: Ամենայն հավանականությամբ գործը հասարակ չի լինելու, ձեզանից հնարամտություն և մանրուքներին ուշադրություն է պահանջվելու: Բայց դրանից սպասվածից լավ գլուխ կհանեք: Որոշ Կարիճների կօգնի շատ վաղուց ձեռք բերած փորձը: Շաբաթը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների, մասնագիտական միջոցառումների մասնակցելու համար: Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Դուք շատերին դուր կգաք: Նախկինում ձեր ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Շատ Կարիճների պետք կգա ուրիշների սխալներից սովորելու ունակությունը: Ինչքան շատ ուշադրություն դարձնեք նրան, թե ինչ են նախաձեռնում շրջապատողները և ինչ արդյունքներ են ստանում, այնքան արագ կհասկանաք, թե ինչպես պիտի գործեք ինքներդ: Լավ է հրաժարվեք ռիսկային փորձարկումներից այնտեղ, որտեղ խոսքը ֆինանսներին է վերաբերում: Կասկածելի գործարքներ մի կնքեք, աշխատեք չշտապել գնումների հարցում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք շրջապատողների հետ դատարկ բաների պատճառով չվիճել, բացասական հույզերին չտրվել: Շատ Աղեղնավորների այս շաբաթ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու, նույնիսկ ամենաբարդ հարցերը հանգիստ ու կառուցողական քննարկելու ունակությունը: Աշխատեք ուշադրություն չդարձնել այլ մարդկանց մանր-մունր սխալներին, ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների հանդեպ: Այդպես կկարողանաք խուսափել լարված պահերից, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Գործեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում դրա պատճառով պետք լինի վերանայել ծրագրերը, հետաձգել որոշ գաղափարների իրագործումը: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի հիմար բաների վրա շատ ժամանակ չվատնեք: Օգտակար կլինի ինտուիցիային լսելը, որն անպայման կհուշի՝ ինչի վրա արժե կենտրոնանալ: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Աղեղնավորներ լուրեր կստանան, որոնցով կկարողանան ուրախացնել մտերիմներին: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այս շաբաթ օգտակար բաներ կիմանաք: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան արժեքավոր ինֆորմացիա ստանալ: Ինտուիցիան ժամանակին կհուշի, թե ում հետ արժե կիսվել դրանով: Նոր համախոհներ գտնելու շանս կլինի. ժամանակի ընթացքում նրանք ձեր ընկերները կդառնան: Եթե թշնամիներ կամ մրցակիցներ ունեք, օգտակար կլինի պարզելը, թե ինչով են նրանք հիմա զբաղված. դա թույլ կտա խուսափել մոտ ապագայում տհաճ անակնկալներից: Կուզենաք նոր բան ստանձնել: Սակայն աշխատեք նախ գլուխ հանել ընթացիկ գործերից, կատարել ավելի վաղ տված խոստումները: Կարևոր կլինի այն մարդկանց հուսախաբ չանելը, որոնց աջակցություն եք խոստացել: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք հաճելի կլինեն. դուք ինչ-որ պիտանի բան կգնեք ձեր կամ մտերիմների համար, միջոցառում կկազմակերպեք, որը բազում դրական հույզեր կպարգևի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հագեցած շաբաթ է սպասվում: Շատ բան պիտի հասցնեք, և երբեմն ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Աշխատեք խուսափել ավելորդ շտապողականությունից ու շատ չշտապել լուրջ որոշումների հարցում, որոնք կարևոր են ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար: Չի բացառվում մի քանի բարդ գործերից գլուխ հանելուն օգնեն մարդիկ, որոնցից ոչ մի նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհ դառնալ, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև ընկերներ: Հնարավորություն կունենաք աշխատանքային հարցերը քննարկել մարդկանց հետ, որոնց փորձի և գիտելիքների վրա չեք կասկածում: Չի բացառվում, որ նման զրույցներն անցնեն ոչ ֆորմալ միջավայրում, և դա ձեզ դուր կգա: Նախկինում բացառապես գործնական թվացող հարաբերություններն ավելի անկաշկանդ, համարյա ընկերական կդառնան: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ: Դուք հաջողությունների կհասնեք բարդ գործերում, կլուծեք այն հարցերը, որոնց շուրջ նախկինում շատ եք մտորել և ընդհանուր առմամբ գոհ կմնաք շաբաթվանից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այն հարմար կլինի աշխատանքի, բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու, հնարավոր է նաև մասնագիտական աճի համար: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ դուք ձեր առաջ իրական նպատակներ կդնեք ու դրանց հասնելու ամենաարդյունավետ մեթոդները կընտրեք: Ժամանակը դատարկ բաների վրա վատնել, աննշան հարցերի լուծմամբ զբաղվել չեք ուզենա, և ձեր կողքին շատ տեղին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք հանձնարարել դրանք: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Դա կարող է կապված լինել հաճելի իրադաձությունների՝ հարազատների ժամանման, հյուրեր ընդունելու կամ ընտանեկան տոն կազմակերպելու հետ: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը: Չի բացառվում դրա համար չծրագրված ծախսերի կարիք լինի: Դուք ավելորդ խնայող չեք լինի, բայց չափազանց ծախսող էլ չեք լինի, կծախսեք այնքան, որքան պետք է: |
|