ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 11-17.III
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1218 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած ու գրավիչ շաբաթ է սպասվում: Այն հետաքրքիր իրադարձություններ, ինչպես նաև նոր գաղափարներ կբերի, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Խառնաշփոթից ամբողջությամբ խուսափել չեք կարողանա: Բայց դուք արագ կկողմնորոշվեք բարդ և ոչ միանշանակ իրավիճակներում, առանց երկար մտածելու ճիշտ որոշումներ կընդունեք:

Շաբաթվա սկզբին հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չի բացառվում ընկերանաք, կամ էլ միասին բարդ, բայց խոստումնալից նախագծի վրա աշխատանք սկսեք:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից ավելի հարմար կլինի լուրջ գործերի համար, և ընդհանուր առմամբ չափազանց արդյունավետ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նոր առաջադրանքներից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Մտերիմները հաճույքով ամեն ինչում կօգնեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին դուք կարևոր մի բան կիմանաք, մտորումների համար թեմա կստանաք: Անսպասելի աղբյուրներից ստացած ինֆորմացիան կարող է ազդել ձեր ծրագրերի վրա, ոգեշնչել կամ վճռական գործողությունների մղել: Սակայն աշխատեք չշտապել ու շրջահայաց լինել: Դուք սխալներ չեք անի, եթե մանրուքներին ուշադիր լինեք և սեփական փորձին, առողջ բանականությանն ապավինեք:

Շաբաթվա կեսը հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, ձեր ճշմարտացիության մեջ արագ կհամոզեք նրանց, ովքեր մինչև վերջերս կասկածում էին դրանում: Արագ պարզ կդառնա, թե ում և ինչով կարող եք հետաքրքրել: Կհաջողվի մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար խուսափում են շփումներից: Այնպես որ կարևոր հանդիպումները հետաձգել չարժե:

Շաբաթվա վերջին օրերը հարմարավետ ու բարենպաստ կլինեն: Դրանք հաճելի իրադարձություններ և լավ փոփոխություններ են խոստանում ինչպես գործնական ոլորտում, այնպես էլ անձնական հարաբերություններում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը բարդ ու անհանգիստ կանցնի, բայց դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք: Ինչ-որ անսպասելի, անսովոր բան կարող է տեղի ունենալ, ինչը նաև արագ արձագանք կպահանջի: Ղեկավարվեք ինտուիցիայով. այդպես ձեզանից մտորելու համար ավելի քիչ ժամանակ կպահանջվի: Ձեր որոշումներից շատերը, որոնք սկզբում շրջապատողներին դուր չեն գա, ավելի ուշ կպարզվի, որ շատ հաջող էին: Դուք բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսն այնտեղ, որտեղ նախկինում ոչ մեկին լավ արդյունքներ արձանագրել չի հաջողվել:

Շաբաթվա առաջին կեսը հագեցած կլինի: Նոր գործեր և լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Բացի այդ, մտերիմները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Ավելի ուշ հանգիստ օրեր կգան: Դուք կվերականգնեք ուժերը, իսկ հետո կզբաղվեք ձեզ իսկապես ոգեշնչող բանով: Կուրախացնեն սիրելիի և հին ընկերների հետ շփումները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեր ուշադրությունը պահանջելու են կարևոր գործերը, որոնցից յուրաքանչյուրին պիտի բավականաչափ լուրջ վերաբերվեք: Քիչ բան ինքն իրեն կստացվի, հաճախ համեստ հաջողությունների հասնելու համար էլ պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, կշարունակեք ընթանալ ընտրված ուղով: Ձեր համառությունը կպարգևատրվի: Շաբաթվա վերջին դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում:

Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Կոլեգաները աշխատանքի հետ կապված ձեր որոշումները հավանության չեն արժանացնի: Մտերիմներին կարող է զարմացնել այն, որ դուք ձեզ սովորականի նման չեք պահում: Բայց բանը կոնֆլիկտին չի հասնի, դուք կկարողանաք հարթել սուր անկյուններն ու լիցքաթափել մթնոլորտը: Շաբաթվա վերջը հարմար կլինի կարևոր զրույցների, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում, որ հենց այդ հատվածում ընդունեք ոոշումներ, որոնք կյանքի կոչելու վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը հաջող կդասավորվի, եթե ձեր ուժերին ապավինեք: Սխալ կլինի շրջապատողներից շատ բան սպասելը: Դուք շատ բաներից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, արագ ճիշտ որոշումներ կընդունեք ու պատասխաններ կգտնեք բարդ հարցերին, եթե ձեզ ոչ ոք չշեղի:

Բաց մի թողեք պիտանի բան սովորելու կամ աշխատանքի մեջ օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորությունը: Շաբաթվա կեսը գործնական կապերն ամրապնդելու, շատ բանի ունակ մարդկանց հետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կտա: Աշխատեք այդ հատվածը առավելագույնս արդյունավետ անցկացնել:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի շաբաթվա վերջը: Դա հրաշալի ժամանակ է լինելու ձեզ համար թանկ մարդու հետ հանդիպելու համար: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք դրսևորել ձեզ բնորոշ շրջահայացությունը, ղեկավարվել առողջ բանականությամբ և չտրվել այս շաբաթ բավական շատ հանդիպող գայթակղություններին: Չի բացառվում ուզենաք տրվել պահի հույզերին, հիմարություններ անել. լավ է, եթե ձեզ չմտածված արարքներից ժամանակին հետ պահեն մարդիկ, որոնք վաղուց ձեր վստահությունն են վայելում:

Արժե ջանքեր գործադրել ստանձնած բոլոր գործերից հնարավորինս լավ գլուխ հանելու համար: Նույնիսկ հասարակ առաջադրանքների լուծմանը լավ է լուրջ վերաբերվեք: Հիշեք, որ եթե ձեզ լավագույն կողմերով դրսևորեք, ապա շուտով առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա:

Շաբաթվա վերջին օրերը համեմատաբար հանգիստ կանցնեն, հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կտան: Որոշ Կույսեր այդ հատվածում կկենտրոնանան ընտանեկան գործերի վրա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի շաբաթ է: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում, և ամենը, ինչ հիմա ձեզանից պահանջվում է, իրավիճակից օգտվելն ու ձեր նպատակներին հասնելն է: Աստղերի աջակցությամբ շատ բան սպասվածից հեշտ կտրվի: Երբեմն բավարար կլինի պարզապես ցանկություն պահելը, և դուք միանգամից դրա իրագործումից մեկ քայլ հեռավորության վրա կհայտնվեք: Ցավալի կլիներ նման հաջող ժամանակահատվածը դատարկ բաների վրա ծախսելը, այնպես որ կենտրոնացեք ամենակարևորի վրա:

Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք: Մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք, իրենց այնքան բարեհամբույր կպահեն, որ դուք հաճույքով դուրս կգաք սովորական սահմաններից: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այն դրական հույզեր կպարգևի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Խուճապի մի մատնվեք ու մի վշտացեք, եթե շաբաթն այնքան էլ հաջող չսկսվի: Նրա առաջին օրերին հնարավոր են թյուրիմացություններ, տհաճ իրադարձություններ, ցավալի սխալներ: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Շուտով բոլոր խնդիրներն անցյալում կմնան, ուրախության նոր առիթներ կհայտնվեն, հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք օգտվել:

Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոշ Կարիճներ իրենց կարիերայում նոր էջ կբացեն: Պատրաստ եղեք արագ սովորել: Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը: Բարեբախտաբար, շրջապատողները հաճույքով կկիսվեն դրանով:

Շաբաթվա սկզբին տրամադրությունը հաճախ կփոխվի, հետո այն լավը ու կայուն կդառնա: Շաբաթվա կեսից մի շրջան կսկսվի, որը հարմար կլինի ցանկացած տեսակի կարևոր հարց քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք միանման լավ գլուխ կհանեք և՛ հին առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Եթե օգնականների կարիք ունենաք, նրանց առանց դժվարության կգտնեք. շատերը պատրաստ կլինեն ձեզ աջակցել: Չի բացառվում համագործակցությունը մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե ուզենաք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրեք: Կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը: Համառ եղեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Աշխատեք մտերիմների հետ ձեզ համբերատար ու բարյացակամ պահել: Կհաջողվի հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Հին կապերը վերականգնելու շանս կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Չեն բացառվում դժվարություններն աշխատանքի մեջ. որոշ մասնագիտական առաջադրանքների լուծումը սպասվածից ժամանակատար է լինելու: Կվշտացնի այն, որ սովորականից հաճախ կխախտվեն պայմանավորվածությունները, ինչի պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ նպատակներին հասնելն էլ անորոշ ժամանակով հետաձգեք: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Շաբաթվա կեսը հրաշալի ժամանակ է լինելու համագործակցելու, համատեղ նախագծերին մասնակցելու համար: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, շատերին մոտեցում կցուցաբերեք: Դուք համախոհներ կգտնեք, որոնց շնորհիվ կիրագործեք վաղուց մտածածը:

Շաբաթվա վերջին օրերը լավ կանցնեն: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, կյանքի շատ ոլորտներում լավ փոփոխություններ կլինեն: Լսեք ինտուիցիային: Նրա հուշումների շնորհիվ կհասկանաք՝ ինչպես հասնել ցանկությունների իրագործմանը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ շաբաթ է: Այն հազիվ թե դժվարություններ բերի, իսկ ահա նոր հնարավորություններ քիչ չեն լինի: Դուք վճռականորեն տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք աշխատել: Հաճախ համառությունը կօգնի հասնել նրան, ինչն առաջ անհնար է թվացել:

Ձեր հաջողությունները կառաջացնեն շրջապատողների հարգանքը: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կհասկանան, որ լավ է համագործակցեն ձեզ հետ, քան թշնամություն անեն ու մրցակցեն: Վերջին ժամանակներս լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Ամենայն հավանականությամբ դրա համար հատուկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

Երբեմն ֆինանսական դժվարություններ կառաջանան: Հիշեք, որ գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում զգուշություն է պահանջելու: Հեռու մնացեք կասկածելի գործարքներ առաջարկողներից, որոնք փորձում են ձեզ ինչ-որ արկածախնդրությունների մեջ ներքաշել: Այս հատվածը հարմար չի լինելու ռիսկի դիմելու համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհնարինը մի սպասեք: Եթե իրատես լինեք ու աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերը, ապա լուրջ սխալներ չեք գործի, ճիշտ որոշումներ կընդունեք: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, լավ է ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ:

Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Ամենադժվարը կլինի Ձկների համար, որոնք աշխատում են ընկերների կամ հարազատների հետ. ամեն անգամ չի հաջողվի զատել մասնագիտական և անձնական հետաքրքրությունները: Բայց եթե դուք չտաքանաք, լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Ամենալուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք շաբաթվա երկրորդ կեսի համար:

Անսպասելի աջակցություն կստանաք մի մարդուց, որը նախկինում իրեն ձեզանից հեռու էր պահում, կարծես չէր նկատում ձեզ: Չեն բացառվում անսպասելի, բայց հաճելի ուշադրության նշանները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1218 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0