Շաբաթվա աստղագուշակ 11.09 - 17.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2219 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին հաճելիորեն կզարմացնի սուր անկյունները հարթելու, վիճողներին հաշտեցնելու ձեր ունակությունը: Դա հարմար ժամանակ է լինելու հին կապերը վերականգնելու համար: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում: Այս շրջանը վատը չի լինի նաև աշխատանքի համար: Առօրյա գործերը ջանքեր չեն պահանջի: Բայց հաջողության կարող եք հասնել նաև նոր բանում, եթե համառություն դրսևորեք: Շաբաթվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գործերում: Այդ հատվածում լավ է խուսափեք չարդարացված ռիսկից, խաղասեղանին շատ բան չդնեք, հրաժարվեք կասկածելի գործարքներից, արկածախնդրություններին մասնակցությունից: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Ամեն անգամ չեք կարողանա հույս դնել մտերիմների աջակցության վրա, սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Գործեր շատ կունենաք, միանգամից պարզ չի լինի, թե ինչն է պետք անհապաղ ստանձնել, իսկ ինչը կարող է սպասել: Աշխատեք սեփական ուժերին ապավինել, նույնիսկ եթե փորձված համախոհներն ամեն անգամ չկարողանան աջակցել ձեզ: Հավանական են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների և ղեկավարության հետ: Ավելի ուշ բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը, բայց մինչ այդ որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Հրաշալի գաղափարներ կունենաք շաբաթվա երկրորդ կեսին: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, որոնց շնորհիվ արագ կհասնեք նպատակին: Այս հատվածը հարմար կլինի նաև նոր բան սովորելու համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք ուրախ կլինեք մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար, իսկ նրանք հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին դրական տրամադրվելը հեշտ չի լինի: Բացի այդ, շատ Երկվորյակներ կարող են սխալ գնահատել իրավիճակը, պատրանքներ կառուցել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կարևոր տեղեկատվությամբ կիսվել, լավ խորհուրդ տալ կամ կիսվել փորձով: Եթե նրանց դիմեք կասկածելու պահին, ապա չեք զղջա դրա համար: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու ընտանիքի աճող պահանջմունքների կամ մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ: Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցկացնեք: Դա հրաշալի ժամանակ է լինելու նոր, այդ թվում՝ մասշտաբային ու բարդ գործեր սկսելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի ու որոշումների հարցում չեք շտապի: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք, բայց այդ հոգսերը հաճելի կլինեն: Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ սիրելիին, սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ վառ ու հագեցած շաբաթ է սպասվում: Այն հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Նկատելի մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կունենաք: Դրանց շատերը ուշադրություն կդարձնեն, և շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Աշխատանք ծրագրածից շատ կունենաք, պիտի արտաժամյա աշխատեք: Սակայն դուք չեք բողոքի, ձեր աշխատանքը լավ կվարձատրվի: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Հարմար ժամանակ է լինելու հին գործնական կապերը վերականգնելու և ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ ժամանակին միասին աշխատել եք: Շատերի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նույնիսկ նոր ծանոթներին երբեմն կես խոսքից կհասկանաք: Շաբաթը հարմար կլինի նաև կարևոր փաստաթղթեր ձևակերպելու, բարդ կազմակերպչական հարցերը լուծելու համար: Այստեղ տհաճ անակնկալներ չեն լինի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս շաբաթ շատ պետք կգան համառությունն ու դիմացկունությունը: Ամեն ինչ չէ, որ հեշտ կստացվի, նպատակին տանող ճանապարհին պիտի խոչընդոտներ հաղթահարեք: Բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դժվարությունները մենակ հաղթահարելու կարիք չի լինի: Դուք արագ համախոհներ կգտնեք, օգնություն կառաջարկեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու անբռնազբոս կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Դուք սովորականից հաճախ եք բազմամարդ միջոցառումների այցելելու, հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Սա հարմար ժամանակ է լինելու ձեր գաղափարների ու ծրագրերի մասին պատմելու համար: Դրանք շատերին կհետաքրքրեն, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց: Եթե աջակցության կարիք ունենաք, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, այն ստանալու շանս կընձեռվի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին լարված պահերը չեն բացառվում, սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, ճիշտ կդնեք առաջնահերթություններն ու դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք վատնի: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնի ձեզ գործերում: Նոր համախոհներ կգտնեք, նրանց կարող եք վստահել ձեր հարցերի լուծումը: Շաբաթվա երկրորդ կեսին դուք կկենտրոնանաք բարդ հարցերի լուծման վրա, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Այս շրջանը բարենպաստ կլինի գործուղումների, այլ քաղաքներում և երկրներում ապրող գործընկերների հետ համագործակցության համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կուզենաք գործերում նախաձեռնող լինել, ստանձնել նոր առաջադրանքների լուծումը: Դրա համար բարենպաստ պահ կլինի, աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ արագ հաջողության կհասնեք: Սակայն արժե համբերությամբ զինվել, քանի որ իրադարձություններն ուզածից դանդաղ են զարգանալու: Երբեմն ձգձգումներ կարող են առաջանալ ձեր համախոհների պատճառով, բայց ավելի հաճախ բանը իրադարձությունների անհաջող ընթացքի մեջ կլինի: Բոլոր դեպքերում շատ հուզվելու կարիք չկա, դուք պետք եղած ամեն ինչ կհասցնեք: Չնայած հոգսեր քիչ չեք ունենա, ժամանակ կմնա նաև հանգստի և զվարճանքների համար: Շաբաթը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, իմպրովիզացված երեկույթների, ընտանեկան տոների համար, որոնց համար առիթներ կգտնվեն: Շատ Կշեռքների հետաքրքիր ծանոթություններ, անսովոր ու նույնիսկ նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում: Նրանցից ոմանց հետ կհաջողվի արագ ընկերանալ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին աշխատեք ցանկացած գործի լուրջ վերաբերվել: Թեթևամտության դրսևորումներն անցանկալի կլինեն ու կարող են լուրջ տհաճությունների հանգեցնել: Ֆինանսական գործերում արժե զգույշ լինել, իսկ գնումների և գործարքների հարցում լավ է չշտապեք: Իսկ ահա անձնական կյանքում կգերակշռեն դրական միտումները: Անկախ պայմաններից, մտերիմները ձեր կողմից կլինեն, և դուք կարող եք հույս դնել նրանց խորհուրդների վրա: Շատ Կարիճների հաճելի ծանոթություններ են սպասվելու: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի: Այն արդյունավետ կլինի, հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, զինաթափել թշնամիներին: Այս հատվածը հարմար կլինի նաև ուղևորությունների համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ բան պիտի ստանձնեք, սակայն միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հեշտ չի լինի խառնաշփոթից խուսափելը, բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կփորձեն ձեզ մոլորության մեջ գցել կամ խճճել: Զգույշ է պետք լինել նոր ծանոթների հետ, որոնք կփորձեն ձեզ եկամուտների շուտափույթ աճ խոստացող բիզնես-նախագծերի մեջ ներգրավել: Նշանակալի մասնագիտական հաջողությունների կկարողանան հասնել այն Աղեղնավորները, որոնց աշխատանքը կապված է փաստաթղթեր ձևակերպելու հետ և պետկազմակերպությունների հետ հաճախակի փոխգործակցություն է պահանջում: Բայց շաբաթը բարենպաստ կլինի նաև մյուսների համար: Եթե խուճապի չմատնվեք ու ժամանակին նախաձեռնող լինեք, ապա կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, լավ գումար աշխատել, հուսալի համախոհներ գտնել: Անձնական հարաբերություններին և ընտանեկան ծրագրերին վերաբերող հարցերում որոշումներ կայացնել մի շտապեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու զգացմունքները խոստովանելու և հասկանալու համար, թե ինչ եք իրականում ուզում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լավ է կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք. շաբաթվա սկիզբը դրանց համար հրաշալի կլինի: Գումարին վերաբերող հարցերում նախանձելի հնարամիտ կլինեք: Դրա շնորհիվ ձեր եկամուտները կարող են նկատելիորեն աճել: Այս հատվածը հաջող կլինի նաև գործնական բանակցությունների համար: Ե՛վ նոր, և՛ հին համախոհների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, նրանք կաջակցեն ձեր գաղափարները: Չնայած ուշադրություն պահանջող առաջադրանքները քիչ չեն լինի, դուք ժամանակ կգտնեք և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում նոր նախասիրություն ձեռք բերեք, որը բազում վառ հույզեր կպարգևի: Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Հավանական են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն դուք կպահպանեք լավատեսությունն ու ճիշտ կվարվեք. դրական փոփոխությունները չեն ուշանա: Արժե կապերին ընտրողաբար մոտենալ: Ձեզ մագնիսի պես կձգեն կասկածելի անձինք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը նկատելի առաջընթաց է խոստանում գործերում, հնարավոր է իրական բեկում աշխատանքի մեջ: Այստեղ վերջին դերը չի խաղա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց հարգանքը շահելու ձեր ունակությունը: Դուք հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, նոր համախոհներ կգտնեք: Իսկ նրանք, ում հետ առաջ լեզու գտնելը դժվար էր, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն, կաշխատեն հարթել սուր անկյունները: Դուք ոչ միայն փայլուն կերպով գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին, ուրիշների խնդիրների հանդեպ անտարբեր չեք մնա: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպատ կլինի նոր նախաձեռնությունների համար: Ստանձնած ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, դա թույլ կտա արագ հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Այս հատվածը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար: Խնդիրներ չեն առաջանա ընկերների կամ սիրելիի հետ հարաբերություններում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արժե շտապել. շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք սխալներ չեք անի այնտեղ, որտեղ մյուսները խճճվել ու հիմարություններ են արել: Ձեր խորհուրդները լսող մարդիկ ավելի ուշ շնորհակալ կլինեն դրանց համար: Գոյություն ունեցող գործնական հարաբերություններն ամրապնդելու ու նոր կապեր հաստատելու հնարավորություն կունենաք: Որոշ Ձկներ այդ հատվածում պիտանի գիտելիքներ ձեռք կբերեն, ինչը շուտով պետք կգա աշխատանքի մեջ: Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, ձեզ հաճախ սխալ կհասկանան: Կարող են սրվել հին ընտանեկան տարաձայնությունները, ամեն ինչ կարգավորելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատեք ավագ հարազատների հետ համբերատար լինել: Ընկերներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու հնարավորությունը: |
|