ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 11.05 - 17.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2219 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը բարենպաստ կլինի: Ուշադիր եղեք. ամեն անգամ հեշտությամբ չեք նկատի նրա ընձեռած հնարավորությունները: Սակայն նրանք, ովքեր դրանք բաց չեն թողնի, շատ գործերում կկարողանան հրաշալի արդյունքների հասնել: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Հիմա դուք պատրաստ կլինեք արագ գործել, իսկ դա շատերին դուր կգա: Ինչքան շատ կիսվեք ձեր գաղափարներով, այնքան շատ համախոհներ կգտնեք: Այստեղ շատ կօգնեն կապի ժամանակակից միջոցները, արժե ավելի ակտիվ լինել օնլայն հարթակում:

Կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Առաջին հաջողություններից հետո դա անելը հեշտ չի լինելու. կթվա, թե ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է: Ուժեղ մրցակցի դեմ պայքար սկսելուց, միայնակ բարդ նախագիծը ստանձնելուց առաջ երկար մտածեք: Ռիսկի մի ենթարկեք գումարը: Դա հատկապես կարևոր կլինի, երբ խոսք գնա ընտանեկան միջոցների մասին, որոնք ամեն անգամ չեք կարողանա ճիշտ տնօրինել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ հակասական է, բարդ ու շատ հետաքրքիր: Շատ Ցուլերի համար այս շաբաթը կհիշվի որպես գրավիչ արկած, նույնիսկ եթե նրանց կյանքում արմատական փոփոխություններ չլինեն: Լրիվ նոր գաղափարներ կունենաք, որոնք նման չեն լինի նախկիններին: Նշանի որոշ ներկայացուցիչների համար շաբաթը կյանքի նոր փուլ մտնելու հետ կապված կլինի:

Կփոխվեն շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Չի բացառվում՝ սկսեք թեկուզ վիրտուալ շփվել նրանց հետ, որոնց հետ նախկինում նորմալ չեք էլ խոսել, օրինակ՝ պարզապես միասին աշխատել եք կամ հանդիպել ինչ-որ միջոցառումների ժամանակ: Նման մարդիկ անսպասելի ու շատ գրավիչ առաջարկներ կանեն:

Շաբաթը հարմար է հին սովորույթներից հրաժարվելու և խանգարող բաներից ազատվելու համար: Դուք ձեզ ավելի ազատ կզգաք, անցյալում կթողնեք մոլորություններն ու սահմանափակումները, որոնք ինքներդ էիք հորինել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սխալ կլինի հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների վրա հույս դնելը: Սա բարդ շաբաթ է, որը լավ մտածված գործողություններ, կշռադատված որոշումներ է պահանջում: Չի բացառվում՝ դուք հին ծանոթներից մեկի խորհրդի կարիքն ունենաք: Կարևոր կլինի այդ հարցով ժամանակին՝ մինչև կարևոր քայլեր անելը դիմելը:

Կարևոր կլինի գործերին լուրջ վերաբերմունքը: Աշխատեք սկսածը կիսատ չթողնել, ավարտին հասցնել ստանձնած ամեն բան: Թեթևամտության ցանկացած դրսևորում կվնասի ձեր հեղինակությանը: Այն կարող է փչացնել հարաբերությունները ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի: Այն նոր հնարավորություններ կընձեռի ու լավ գաղափարներ կտա: Բացի այդ, ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը՝ և՛ մտերիմների հետ, և՛ նրանց, որոնց հետ հիմնականում վիրտուալ տիրույթում եք շփվում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենահեշտ ու հաջող շաբաթը չի լինելու: Նրա բերած շատ իրադարձություններ ձեր սրտով չեն լինի: Կարևոր կլինի հնին չկառչելը, փոփոխություններին չդիմադրելը, այլ մտածելը, թե ինչպես կարելի է դրանցից առավելագույն օգուտ քաղել:

Շատ բան պետք է սովորեք: Որոշ Խեցգետիններ կտեսնեն այն, ինչին նախկինում ուշադրություն չէին դարձնում, կհասկանան, թե որ հարցում են սխալվել և կփորձեն ուղղել իրենց սխալները: Հաճախ նախկինում հասարակ թվացող գործերի համար էլ մեծ ջանքեր կպահանջվեն: Համառ եղեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքի:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հեշտ ու հաճելի կլինի: Այդ հատվածում հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ընդ որում՝ կապված ձեզ համար շատ կարևոր հարցերի հետ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած դժվարություններին, որոնցից խուսափել ձեզ հազիվ թե հաջողվի, շաբաթը վատ չի անցնի: Այն հարմար է կարևոր գործեր ստանձնելու համար: Այո, սկզբում հեշտ չի լինելու, բայց դուք մտածածից չեք հրաժարվի, իսկ ավելի ուշ նաև օգնության կհասնեն համախոհները, և նրանց աջակցության շնորհիվ շուտով կհասնեք անհրաժեշտ արդյունքի:

Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները տանը, մտերիմների հետ տարաձայնությունները: Հաճախ բանը հին վիրավորանքների, անցյալի տհաճ իրադարձությունների մեջ կլինի, որոնք ժամանակին հանգիստ քննարկել չի ստացվել: Հիմա բոլորին, նաև՝ ձեզ, դժվար կլինի ինքնատիրապետում պահպանելը, բայց դա անել արժե: Հիշեք, որ եթե ձեզ ճիշտ պահեք, ավելի շատ բանի կհասնեք, քան սպասում էիք:

Շաբաթվա վերջին օրերին ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք վճռական գործողությունների ու կարևոր արարքների: Նշանի որոշ ներկայացուցիչներ հենց այդ հատվածում կսկսեն իրենց կյանքը դեպի լավը փոխել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհարթ, լարված շաբաթ է: Շրջապատողները ձեզանից շատ բան կսպասեն, և դա ձեզ կստիպի հուզվել: Շատ Կույսերի համար այդ օրերը կապված կլինեն լուրջ փորձությունների հետ: Աշխատեք դրանք միայնակ հաղթահարել, ոչ ոքի չդիմել օգնության խնդրանքով: Բացառություն կլինեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Նրանց հնարավորություն տվեք շնորհակալություն հայտնել ձեզ:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Դուք հաճախ ստիպված եք լինելու անհանգստանալ ձեզ համար թանկ մարդկանց համար: Դուք ուրախ կլինեք, եթե այդ մարդիկ հետևեին ձեր խորհուրդներին, բայց, ցավոք, այդպես քչերը կվարվեն: Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեր ուժերի սահմաններում է:

Հավանական են չծրագրված ծախսեր, գնումներ, որոնց անհրաժեշտությունը հարցականի տակ է: Դուք կաշխատեք ավելորդ ծախսեր չանել, բայց դա միշտ չի հաջողվի: Աշխատեք շատ չանհանգստանալ գումարի պատճառով. ֆինանսական վիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումների տեսանկյունից բարդ շաբաթ է. շրջապատողների հետ փոխհասկացողության հասնելը հեշտ չի լինի: Երբեմն ձեր նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները շրջապատողները սխալ կընկալեն, դրանցում իրենց համար վիրավորական իմաստ կգտնեն: Հնարավոր են վեճեր ապագայի ընդհանուր ծրագրերի հետ կապված: Երբեմն կթվա, թե ձեր ցանկություններն ու հետաքրքրությունները բոլորի համար միևնույն են: Սակայն դա այդպես չէ. ավելի ուշ կհասկանաք, որ շատ համախոհներ ունեք:

Շաբաթվա կեսն ավելի հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այն հնարավորություն կտա լուծել կարևոր խնդիրները, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Շատ նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:

Շաբաթվա վերջին օրերին ձեր աջակցությունը շատերին պետք կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք սեփական գործերը հետաձգել ուրիշների գործերի համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ չի լինելու: Այս շաբաթ պետք է շատ կարևոր բաներ անեք և շատ հազվադեպ ամեն ինչ հաջող կդասավորվի: Դուք մտածածից չեք հրաժարվի ու կփորձեք պայքարել պայմանների դեմ, սակայն դա արդարացված չի լինի: Պետք չէ ուժերը վատնել իրավիճակը փոխելու վրա. երբեմն ավելի խելամիտ կլինի այն օգտագործել սեփական նպատակների համար:

Ձեր ապրումները բոլորին հասկանալի չեն լինի, գաղափարներն էլ ամեն անգամ աջակցություն չեն ստանա, նույնիսկ եթե դրանք շատ լավը լինեն: Հիշեք, որ հիմա ավելի լավ է խուսափեք երկար քննարկումներից: Ձեր գործողությունները բառերից ավելի ճարտարախոս կլինեն, իսկ արդյունքները ցույց կտան, որ ճիշտ ուղի եք ընտրել:

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ: Աշխատեք դրանց հումորով վերաբերվել: Այս շաբաթ առաջ եկած շատ դժվարություններ այնքան լուրջ չեն լինի, որքան կթվան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց բարենպաստ շաբաթ է: Ձեզանից մեծ ջանքեր են պահանջվելու, բայց շատ գործերում հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք: Նկատի ունեցեք, որ ճիշտ պատասխանները մակերեսին դրված չեն լինելու: Հաճախ պետք է մտածեք, ինֆորմացիա հավաքեք, գլուխ հանեք իրավիճակից. դրա համար ժամանակ մի խնայեք:

Կարող եք նոր ու բարդ գործեր ստանձնել: Ձեր ոգևորվածությունը հաջողության կեսը կլինի և շատ դուր կգա շրջապատողներին: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել ձեզ: Այս շաբաթ սկսվող համագործակցությունը ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:

Շաբաթվա երկրորդ կեսը բազում նոր գաղափարներ կբերի: Այստեղ կարևոր կլինի կոնկրետ գործողությունների հարցում չշտապելը, գլուխ հանելը, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Շատ Աղեղնավորների համար օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Կողքից հայացքը կօգնի խուսափել սխալներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած, շատ գործերի համար բարենպաստ ու անսպասելի վառ շաբաթ է: Նույնիսկ եթե այն կարևոր իրադարձություններ ու մեծ փոփոխություններ չբերի, հավանական են ապրումներ ու գաղափարներ, որոնք կազդեն ձեր աշխարհայացքի վրա: Չեն բացառվում ծանոթությունները մարդկանց հետ, որոնց կենսափորձը ձերինից մեծ և շատ տեսանկյուններից օգտակար կլինի: Դուք վատ չեք զգա ձեզ հետաքրքրող բաների մասին հարցեր տալուց, և դա շատերին դուր կգա:

Հավանական են անսովոր զուգադիպություններ, տարօրինակ պատահարներ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Չի բացառվում՝ նախընտրեք կարևոր գործերը հետաձգել ու կենտրոնանալ ավելի փոքրերի վրա, և նման ընտրությունը ճիշտ կլինի: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները հաճախ օգտակար կլինեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ շաբաթ է: Սովորաբար դուք լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում փոխզիջումային տարբերակներ ու որոշումներ կգտնեք, որոնք բոլորին կգոհացնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթվա ձեր գլխավոր առաջադրանքը ձեր ու մյուսների համար խնդիրներ չստեղծելն է: Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից, խուսափեք կասկածելի նախաձեռնություններից: Ձեզ վրա պատասխանատվություն մի վերցրեք գոնե այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Երբ խոսք գնա կարևոր որոշումների մասին, օգտակար կլինի դրանք համախոհների հետ քննարկելը, լսելը նրանց, ում տեսակետը ձերինից տարբերվում է:

Շրջապատողների հետ շփումները հաճախ ավելի շատ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն, քան սովորաբար: Դուք կփորձեք հույզերին չտրվել, բայց դրանք լրիվ թաքցնել էլ չի ստացվի: Հիշեք, որ հաճախ պետք է ուրիշներին բացատրել նույնիսկ այն, ինչ ձեզ լրիվ պարզ է թվում: Եվ լավ է դա հանգիստ անեք, առանց շտապելու:

Անսպասելի հաջողությունները, հաջող զուգադիպությունները, հաճելի իրադարձությունները հնարավոր են շաբաթվա վերջին: Հենց այդ հատվածի համար արժե ծրագրել կարևոր գործերը, քանի որ հաջողության հասնելու շանսերը մեծ են:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին կարող է տխրեցնել անորոշությունը: Դժվար կլինի որոշելը, թե ինչ է պետք ստանձնել հիմա, իսկ ինչը՝ հետաձգել: Գործերը, որոնք նախկինում կարևոր էին ձեզ համար, հիմա աննշան կթվան, իսկ մեկ ուրիշ բան ստանձնելու հնարավորություն միանգամից չի ընձեռվի: Հնարավոր են լարված պահեր շրջապատողների հետ շփվելիս: Մարդիկ հաճախ ձեզ սխալ կհասկանան, երբեմն ձեզ կվերագրեն այն, ինչ չեք ասել: Ժամանակի ընթացքում իրավիճակը պարզ կդառնա և՛ ձեր, և՛ շրջապատողների համար, առաջ շարժվելն էլ կհեշտանա:

Մինչև շաբաթվա վերջը կարող եք օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Չի բացառվում՝ հենց ձեր ջանքերի շնորհիվ լուծվեն այն խնդիրները, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ո՛չ ձեզ, ո՛չ էլ ձեզ համար թանկ մարդկանց: Հարմար ժամանակ է համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Դուք ունակ կլինեք ոգեշնչել շրջապատողներին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2219 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5