Շաբաթվա աստղագուշակ 11.01 - 17.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1871 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ բարենպաստ շաբաթ է շփումների տեսանկյունից: Հատկապես լավը կլինեն նրա առաջին օրերը. այդ հատվածում կարող եք նոր համախոհներ գտնել ու ստանալ նրանց աջակցությունը: Շատ Խոյեր հնարավորություն կունենան հանդիպել հին ընկերների հետ, վերականգնել հին կապերը: Այս անգամ փոխհասկացողության հասնել շատ արագ կստացվի, շփումներն էլ բոլորի համար անբռնազբոս ու հաճելի կլինեն: Գործերում հնարավոր են ձգձգումներ, բայց դա ձեզ համար խնդիր չի դառնա, ավելի շուտ՝ հակառակը. դուք կգտնեք ժամանակը օգտավետ անցկացնելու ձևը, կմտածեք բոլոր մանրուքները, որոնց շտապողականության պատճառով չէր հաջողվել ուշադրություն դարձնել: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրից: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Հատկապես լավը կլինեն նրա առաջին օրերը. այդ հատվածում կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք նախկինում հետաքրքրում էին ձեզ, լուծել անցյալ տարվանից անպատասխան մնացած հարցերը: Հիմա դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ և ստացված ինֆորմացիայից ճիշտ եզրահանգումներ կանեք: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոշ դեպքերում չի բացառվում նաև արագ մասնագիտական աճը: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է շրջապատողներից շատ բան չպահանջեք, բայց փորձեք նրանց համար լավ օրինակ ծառայել: Դա շատ բան կհեշտացնի, թույլ կտա աշխատանքային շփումներում խուսափել լարված պահերից: Շաբաթը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատ լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Տարաձայնությունների, փոխադարձ դժգոհությունների, երկար վեճերի առիթներ չեն լինի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ անհանգիստ կլինի շաբաթվա սկիզբը: Պետք է միաժամանակ հազար ու մի վայրում լինեք: Կմնա միայն զարմանալ, թե ինչ արագ եք հասցնում ամենուր լինել, ոչ մի տեղից չուշանալ ու ոչինչ իրար չխառնել: Գործնական և անձնական հարաբերություններն այդ հատվածում լրիվ անսպասելի կդասավորվեն: Չի բացառվում, որ օրինակ լեզու գտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում ցանկացած դատարկ բանի պատճառով վիճում էիք: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի կայուն և կանխատեսելի կդառնա: Կարող եք վերադառնալ անցած տարվանից անավարտ մնացած գործերին: Այս անգամ դուք հեշտությամբ սկսածն ավարտին կհասնեք: Չեն բացառվում փոփոխությունները մասնագիտական ոլորտում. մեծ մասամբ խոսքը նրա մասին կլինի, ինչը նախկինում այսպես թե այնպես արդեն քննարկվել է: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կիմանաք, որ կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Իհարկե, դա կոգեշնչի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ շաբաթ է աշխատանքի համար: Հատկապես ինքներդ ձեզ վրա աշխատելու համար: Եթե տաղանդներ ունեք, որոնց մասին նախկինում ոչ ոք չի կռահել, հիմա դրանք ցուցադրելու ճիշտ ժամանակն է: Բայց օգտակար կլինի և ինչ-որ բան սովորելը, կարողություններն այն ոլորտում զարգացնելը, որտեղ նախկինում մեծ հաջողություններ չեք ունեցել: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և իսկապես շատ բանի կարող եք հասնել: Դրական միտումների ազդեցությունը քիչ չի լինի նաև անձնական հարաբերություններում: Հրաշալի շաբաթ է այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել եք, կկարողանաք հարթել հարաբերությունները: Ամենայն հավանականությամբ դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք ուզենաք վերականգնել կապերը: Հավանական են դրամական մուտքեր: Հաճախ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, սակայն այն շատ տեղին կլինի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը համեմատաբար հանգիստ կանցնի: Օգտվեք դրանից ձեր հուզական վիճակի մասին հոգ տանելու համար. հիմա կկարողանաք ներդաշնակության հասնել ինքներդ ձեզ հետ, ինչն էլ հաճախ կօգնի հաջողության հասնել նույնիսկ ամենաբարդ գործերում: Չեն բացառվում անսպասելի և շատ գրավիչ առաջարկները: Դեռևս խոսքը նախնական քննարկման մասին կլինի, և մինչև վերջնական որոշումների ընդունվելը ինչ-որ ժամանակ կանցնի: Բայց ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք անել, որպեսզի ընտրությունը ձեր օգտին լինի: Այստեղ կարևոր կլինի ժամանակը չկորցնելը: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք կզգաք, որ ձեզ վրա մեծ պատասխանատվություն է ընկնում, բայց դրա հետ միասին հարգանքի չափաբաժինն էլ կմեծանա: Այնտեղ, որտեղ նախկինում խոսքը փոքրիկ համակրանքի մասին էր, լրջություն կհայտնվի, որի կարիքը նախկինում կար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը հրաշալի ժամանակ է շփումների համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, հաճախ ձեր կողմը կանցնեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Նոր համախոհների հետ միասին կարող եք հասնել նրան, ինչը նախկինում համարյա ֆանտաստիկ էր թվում: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք և ոգևորությամբ լի կլինեք: Դա շատ կօգնի գործերում: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելը: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք շատերին կկարողանաք տանել ձեր հետևից: Շաբաթվա երկրորդ կեսն այնպես կդասավորվի, որ շատ բաների այլ կերպ կնայեք, կփոխեք ձեր կարծիքը մարդկանց և իրադարձությունների մասին: Դա կարող է ազդել ծրագրերի վրա: Նկատի ունեցեք, որ բացահայտումներով կիսվելը դեռ վաղ է: Մի քիչ սպասեք ու ստուգեք ձեր կանխատեսումների ճշմարտացիությունը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի շաբաթ է, երբ անհանգստանալու բան չկա, փոխարենը կարող եք միանգամից հազար ու մի գործ անել: Ինտուիցիան հաճախ ճիշտ որոշումներ կթելադրի, արժե լսել նրան, փոխարենը խորհրդակցելու մարդկանց հետ, որոնք քիչ բան են հասկանում: Հնարավոր են փոփոխություններ գործնական ոլորտում: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ կփոխվեն ձեր հարաբերությունները հին համախոհների ու մրցակիցների հետ, կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Դրական միտումները կգերակշռեն նաև անձնական հարաբերություններում: Այստեղ հազիվ թե ստիպված լինեք ինչ-որ բանի համար անհանգստանալ. պայմանները հաջող կդասավորվեն, իսկ մտերիմները եթե նույնիսկ զարմացնեն ձեզ, ապա միայն հաճելի իմաստով: Շաբաթվա վերջը ռոմանտիկ անակնկալներով լի կլինի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ տեսանկյուններից կարևոր շաբաթ է: Առաջին հերթին՝ կսկսեք այլ կերպ նայել այն բաներին, որոնք նախկինում հասկանալի ու ակներև էին թվում: Երկրորդ՝ օգտակար կլինեն ձեր գիտելիքները, կարողություններն ու տաղանդները, որոնք նախկինում ոչ ոք ըստ արժանվույն չէր գնահատում: Դրա հետ կապված հնարավոր է արագ մասնագիտական աճ, չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք ձեր առաջ լրիվ նոր հորիզոններ կբացեն: Կարևոր կլինի չշտապելը: Հաճախ պետք է մի փոքր սպասել, թողնել, որպեսզի իրադարձություններն իրենց հունով զարգանան. ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով կդասավորվի: Արժե լսել նաև այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին վստահում եք: Հնարավորություն կունենաք համարյա պատահաբար մի հուշում ստանալ, որը թույլ կտա խուսափել շատ սխալներից: Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել ֆինանսական հարցերը, որոնց շուրջ ստիպված եք եղել երկար մտածել անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց դա ձեզ չի շփոթեցնի ու չի ստիպի տագնապել. ինտուիցիան կհուշի, որ անհանգստանալու բան չկա, և իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Այդպես էլ կլինի: Բայց չի բացառվում՝ ստիպված լինեք հանգստացնել ու սիրտ տալ ավելի տպավորվող մարդկանց, ինչպես նաև նրանց, որոնք հակված են ամեն չնչին առիթից խուճապի մատնվել: Այստեղ պետք կգա հումորի զգացումն ու կենսափորձը: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, և ամեն անգամ չի հաջողվի դա նրբանկատորեն անել: Հնարավոր է՝ սկզբում ձեզ քննադատեն: Բայց ավելի ուշ բոլորը կխոստովանեն, որ դուք միակ ճիշտ ձևով եք վարվել: Շաբաթը հանգիստ ու հաճելի կավարտվի: Նրա վերջին օրերը հարմար են հանգստի համար: Պայմանները փոխելու հնարավորություն կլինի, և դա շատ կոգեշնչի ձեզ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը հաճելի կսկսվի, բայց ոչ այնքան արդյունավետ: Նրա առաջին օրերին մեծ կլինի բացի ամենահաճելի ու հետաքրքիր գործերից մնացած բոլորը հետաձգելու գայթակղությունը, կուզենաք առավելագույն ժամանակ նվիրել մտերիմների հետ շփումներին և ընկերների հետ հանդիպումներին: Չի բացառվում, որ դուք կարող եք ձեզ դա թույլ տալ: Իրավիճակը առավելագույնս օբյեկտիվ գնահատեք և կտեսնեք, որ շտապ առաջադրանքները շատ չեն: Օր օրի գործնական ակտիվությունը կաճի, դուք հաճախ հաճույք կստանաք ինչ-որ օգտակար բանով զբաղվելու հնարավորությունից: Բարդ խնդիրները ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի, այլ կաշխատեցնեն երևակայությունը, դուք դրանց լուծումը ոգևորությամբ կստանձնեք ու հաջողության կհասնեք: Նոր հաղթանակներին կհետևեն նոր ծանոթությունները: Այս շաբաթը լի կլինի այն մարդկանց հետ հանդիպումներով, որոնք շուտով ձեր համախոհներն ու ընկերները կդառնան: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը լավ կանցնի, եթե անգործ չնստեք: Նոր հնարավորություններ կբացվեն. աշխատեք դրանցից յուրաքանչյուրից օգտվել: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց հետ միասին նախկինում աշխատել եք կամ ընկերություն եք արել: Այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Շաբաթվա սկզբին շատ բան ձեր ջանքերը կպահանջի, բայց ժամանակի ընթացքում գործերն ավելի ու ավելի հեշտությամբ կտրվեն: Համախոհներ ու օգնականներ կհայտնվեն, հաճախ՝ այն մարդկանց մեջ, որոնց հետ նախկինում մրցակցել եք: Հիմա կարող եք միավորվել այն հարցերը լուծելու համար, որոնք նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել: Անձնական հարաբերություններում դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Եթե շաբաթվա առաջին օրերին կարող են որոշ տարաձայնություններ լինել, ապա նրա վերջին ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կվերադառնան: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Իրադարձություններն անշտապ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: Ժամանակ կմնա տարբեր բաների մասին մտածելու, վաղ անցյալի իրադարձություններին մտովի վերադառնալու համար: Կհիշվի այն ամենը, ինչը ժամանակին կարևոր է եղել ձեզ համար: Չի բացառվում, որ հիմա նորովի նայեք նման բաներին, հասկանաք, թե ինչպես են փոխվել պայմանները և դուք ինքներդ: Շաբաթվա սկիզբը շատ հարմար է ինքնուրույն ստեղծագործելու համար: Արտաքին ազդեցությունը հիմա նվազագույն է, և դուք վերջին շրջանում ստվերի տակ մնացած ձեր վառ անհատականությունը ցույց տալու շանս կունենաք: Շուտով ձեզ կնկատեն: Շաբաթվա երկրորդ կեսը նոր գործեր, հոգսեր ու նպատակներ կբերի: Այստեղ հնարավոր է որոշակի անհանգստություն, չի բացառվում խառնաշփոթը: Բայց անհանգստանալու լուրջ բան չկա: Ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի, եթե ինքներդ հիմարություններ չանեք: Իսկ դուք դա չեք անի: |
|