Շաբաթվա աստղագուշակ 10.07 - 16.07
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2433 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթ դուք շատ դիտողունակ կլինեք և հենց դրա շնորհիվ էլ մյուսներից շուտ պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Պետք կգա նաև արագ նորը սովորելու ունակությունը, ինչի շնորհիվ իսկապես բարդ աշխատանքային առաջադրանքները կլուծեք: Դժվարություններ չեն առաջանա կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն անելիս: Բայց շատ ավելի օգտակար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Այստեղ ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, և դա աննկատ չի մնա: Ձեր մոտեցումը շատերը կգնահատեն, և դուք շուտով անպայման հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք: Ինտուիցիան կօգնի արագ ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, դուք արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք: Որոշ Խոյեր նույնիսկ կգտնեն հին թշնամիների հետ լեզու գտնելու ձևը: Դրա հետ մեկտեղ գործնական կապերում զգույշ կլինեք, և ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը կարող է անսպասելի ու տարօրինակ իրադարձություններ բերել: Բայց ինչ էլ պատահի, դուք կպահպանեք խելամտությունն ու ամպերում չեք սավառնի: Հենց դա էլ թույլ կտա ժամանակին որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ, որոշել, թե ինչով եք զբաղվելու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Կարևոր մասնագիտական նպատակներին հասնելու շանս կունենաք: Որոշ Ցուլեր պիտանի կապեր ձեռք կբերեն, մյուսները կգտնեն ծառայողական սանդուղքով բարձրանալու շանսը: Եթե աշխատանքի մեջ նախաձեռնող լինեք, ապա անպայման աջակցություն կստանաք, ընդ որում՝ այն մարդկանցից, որոնք ձեզ նախկինում համարյա չէին նկատում: Իսկ այս շաբաթ սկսվող գործնական հարաբերությունները ժամանակին ընթացքում իսկական ընկերության կվերաճեն: Շաբաթը շատ բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Աստղերը կաջակցեն այն Ցուլերին, որոնք կուզենան խոստովանել իրենց զգացմունքները: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործերում զգուշությունը չի խանգարի: Դա առաջին հերթին վերաբերում է կարևոր որոշումներ ընդունող ղեկավարներին և գործարարներին, որոնք ձգտում են ընդլայնել բիզնեսը: Ձեզ գրավիչ թվացող գաղափարներն իրագործելն այնքան էլ հեշտ չի լինի, և դա ավելի շատ հոգսեր կբերի, քան օգուտ: Ուստի նոր բարձունքները գրավելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր ուժերն ու լավ եք հասկանում, թե ինչի և ինչպես կարելի է հասնել: Բայց առօրյա աշխատանքային առաջադրանքները լուծող Երկվորյակներն էլ պիտի ուշադիր լինեն, հակառակ դեպքում ցավալի սխալներ կանեն: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Դուք կնկատեք, որ մարդիկ ձգտում են դեպի ձեզ, և նույնիսկ նախկինում տհաճությամբ կապի դուրս եկողները բացառություն չեն լինի: Չի բացառվում ձեզ հետաքրքիր միջոցառումների հրավիրեն, և չարժե հրաժարվել, քանի որ ձեզ ոչ միայն վառ տպավորություններ, այլև հաճելի ծանոթություններ են սպասվելու: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, և կասկած չկա, որ ձեզ հաջող շաբաթ է սպասվելու: Եթե նոր բան ստանձնեք, ապա շրջապատողներին կզարմացնեք ձեր հաջողություններով: Ձեզ մոտ հրաշալի կստացվի նույնիսկ այն, ինչը մյուսներին համարյա անհնար է թվացել: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Խեցգետինների կյանքը արագ դեպի լավը կփոխվի, մյուսներինը՝ ավելի դանդաղ: Բայց բոլոր դեպքերում դուք կզգաք, որ ճիշտ ուղի եք ընտրել ու վստահ կշարժվեք դեպի ձեր նոր նպատակները: Ինտուիցիայի հուշումները կօգնեն արագ հասնել դրանց: Բարդ գործեր, և ընդհանրապես՝ գործեր շատ կունենաք: Բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք ոգևորությամբ կստանձնեք այն, ինչին չէիք համարձակվում անցնել: Շաբաթը անսովոր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Դուք նրանցից շատ բան կսովորեք, հրաժեշտ կտաք առաջ շարժվելուն խանգարող մոլորություններին ու կարծրատիպերին: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կուզենաք նոր բան ստանձնել, և ինտուիցիան կհուշի, որ արժե բարդ գործ ընտրել: Իսկապես, այս շաբաթ դուք հրաշալի գլուխ կհանեք դժվար հարցերից: Եվ այստեղ ձեզ ոչ միայն փորձը պետք կգա, այլև իրավիճակի մեջ կողմնորոշվելու, ուրիշների աչքից վրիպած մանրուքները նկատելու ունակությունը: Դուք ինքներդ էլ սխալներ չեք գործի, շրջապատողներին էլ հետ կպահեք հակասական արարքներից: Չնայած շաբաթը բավական հագեցած կլինի, դուք հոգնածություն չեք զգա: Հակառակը, ձեր էներգիան սովորականից մեծ կլինի: Սակայն հանգստանալու մասին էլ մի մոռացեք, հատկապես եթե ստիպված եք շատ տեղից տեղ գնալ: Կարևոր կլինի ուժերը ժամանակին վերականգնելը: Շաբաթը անսպասելի հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Նույնիսկ կարճ զրույցն էլ բավարար կլինի, որպեսզի մարդիկ նկատեն ձեր լավագույն հատկանիշներն ու հմայվեն ձեզանով: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթ լավ գաղափարներ շատ կունենաք, և պայմանները թույլ կտան միանգամից կյանքի կոչել մտածածը: Ճիշտ է, ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կստացվի, բայց դուք խոչընդոտների առաջ նահանջել չեք ուզենա և անպայման կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Կօգնեն և՛ նոր, և՛ հին համախոհները: Դուք կկարողանաք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Այս շաբաթ ամենանկատելի հաջողություններին կհասնեն այն Կույսերը, որոնք չեն վախենա մրցակցային պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակիցների հետ ու պատրաստ կլինեն պաշտպանել իրենց հետաքրքրությունները անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Չի բացառվում գործողությունների սովորական մեթոդներն անարդյունավետ լինեն, և դուք ստիպված լինեք լրիվ նոր բան մտածել: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այս շաբաթ ստացած տեղեկատվության շնորհիվ դուք կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Լրիվ պարզ կդառնա, թե արդյոք կկարողանաք իրագործել ավելի վաղ մտածածը, թե՞ պետք է լրիվ այլ բանի անցնեք: Գործերում կօգնեն նոր ծանոթները: Ձեզ դուր կգա իրերի հանդեպ նրանց հայացքն ու գործերի հանդեպ մոտեցումը: Հեշտությամբ կպայմանավորվեք համագործակցության մասին, իսկ դրանից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել: Կյանքի մի շարք ոլորտներում հավանական են դրական փոփոխություններ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, խուճապի չմատնվելն ու ժամանակին նախաձեռնող լինելն է: Փորձը կհուշի, թե ինչպես պահեք ձեզ: Դուք լուրջ սխալներ չեք անի, նույնիսկ եթե լրիվ նոր իրավիճակում հայտնվեք ու միայն նվազագույն ինֆորմացիայի տիրապետեք: Հաճելի կլինի շաբաթվա վերջը: Դուք կզբաղվեք մի բանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է և դրական հույզեր կստանաք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը առանց դժվարությունների չի անցնի: Սակայն դրանց պատճառով չեք տագնապի ու ճիշտ էլ կվարվեք: Իրավիճակը շատ շուտով դեպի լավը կփոխվի: Բաց մի թողեք հին սխալներն ուղղելու կամ հին գործերը հաջողությամբ ավարտելու հնարավորությունը: Գործերում համառությունը թույլ կտա ոչ միայն հասնել ամենակարևոր նպատակներին, այլև զինաթափել մրցակիցներին ու թշնամիներին, որոնցից վախենում էիք: Ձեր հմայքի շնորհիվ լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր առաջ չէին համակրում ձեզ: Որոշ Կարիճներ ազդեցիկ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ փայլուն գլուխ կհանեն ամենաբարդ առաջադրանքներից: Այս շաբաթ սովորականից հաճախ եք անսովոր միջոցառումների այցելելու, ամենատարբեր մարդկանց հետ շփվելու: Հավանական են անսովոր ծանոթություններ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գործնական հարաբերություններում արժե նախաձեռնող լինել: Շաբաթը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու, մասնագիտական կապերն ամրապնդելու համար: Մարդիկ, որոնց հետ կծանոթանաք, շուտով կարևոր ծառայություններ կմատուցեն կամ կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Սակայն նրանց վրա բարենպաստ տպավորություն թողնել միանգամից չի հաջողվի: Ձեզ պետք կգա սովորաբար միայն սեփական հետաքրքրություններով առաջնորդվող և ուրիշների գաղափարներին քննադատորեն վերաբերվող մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Իսկ ահա մտերիմների հետ պարզապես հրաշալի լեզու կգտնեք: Եթե վերջին ժամանակներս ընտանեկան թյուրիմացություներ էին առաջանում, ապա հիմա կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել, և հարաբերությունները կրկին ներդաշնակ ու ջերմ կդառնան: Ընկերների հետ տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի, սիրելիի հետ շփումներն էլ շատ կուրախացնեն: Հաճելի զրույցներ, անսովոր միջոցառումներ շատ կլինեն, որոնք բոլորի համար հիշարժան կդառնան: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արժե նախաձեռնող լինել: Հենց դրա շնորհիվ շատ, այդ թվում՝ բարդ գործերում հաջողությունների կհասնեք: Եթե նախկինում ինչ-որ բան չէր ստացվում, արժե ևս մեկ փորձ ձեռնարկել, քանի որ այս անգամ ամեն ինչ հաջող կդասավորվի: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու պատասխանատու բանակցությունները; Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Շաբաթը հաճելի ընտանեկան իրադարձություններ ու ամենամտերիմ մարդկանց հետ կապված լավ նորություններ կբերի: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դուք դատարկ բաների պատճառով չեք վիճի կամ տհաճ զրույցներ չեք վարի, հակառակը՝ ցանկացած հնարավորություն կօգտագործեք իրար ուրախացնելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները: Հնարավոր է դրանք ձեզ համար անակնկալ դառնան և ստիպված լինեք արագ ճամփա գնալ, բայց միևնույն է հրաշալի ժամանակ կանցկացնեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուշադիր եղեք և որոշումների հարցում մի շտապեք: Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա դիտողունակությունը, մանրուքները նկատելու, բարդ իրավիճակների շուրջ հանգիստ մտածելու ունակությունը: Շատ բարդ հարցեր ստիպված եք լինելու ինքնուրույն լուծել, և դուք դրանից պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր լուրջ մոտեցումը: Համախոհները կսկսեն ավելի շատ հարգել ձեզ, իսկ մրցակիցները կհասկանան, որ եկել է պայքարին վերջ տալու և համագործակցելու ժամանակը: Ամենայն հավանականությամբ այս շաբաթ հոգսեր սովորականից շատ եք ունենալու: Ընդ որում՝ ուշադրություն պահանջող գործերը տարբեր բնույթի կլինեն: Որոշ գործեր ստեղծագործ մոտեցում կպահանջեն, որոշ գործեր էլ՝ հրահանգներին խիստ հետևելու ունակությունը; Երկու դեպքում էլ հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են անսովոր պատահարներ, զարմանալի իրադարձություններ ու տարօրինակ զուգադիպություններ: Ամենայն հավանականությամբ դրանք աննշան կլինեն, սակայն ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ուր շարժվել հետագայում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը բազմիցս կզարմացնի ձեզ, շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ հեշտ հաջողության հույս ունեիք, կարևոր կլինի խուճապի չմատնվելը, այլ միանգամից դրանց լուծման վրա կենտրոնանալը: Նման դժվարությունները հաղթահարելն ավելի հեշտ կլինի, քան սկզբում կթվա: Հաճելի անակնկալներն էլ հավանական են: Դրանք ամենաշատը կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում: Շաբաթվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի նոր ու կարևոր բան ստանձնելու համար: Այդ հատվածում ավելի հեշտ ու օգտակար կլինի արդեն ծանոթ առաջադրանքների և ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը: Հետո կգա նոր նախագծերի, համարձակ իմպրովիզների ու փորձարկումների համար հարմար ժամանակը: Ձեր շատ տաղանդների կիրառում կգտնվի, ձեր կատարած աշխատանքը առատ կվարձատրվի: Ֆինանսական հարցերի լուծման համար շաբաթը հարմար չի լինի, ձեր թեթևամիտ տրամադրվածության պատճառով հնարավոր են չարդարացված ծախսեր: |
|