ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 10.05 - 16.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2014 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Հենց շաբաթվա առաջին օրերն էլ լավը ուշադրություն պահանջող գործեր ստանձնելու համար: Երբեմն դժվար կլինի հաջողության հասնելը, բայց եթե դուք համառ լինեք, մտածածից չհրաժարվեք, կհասնեք ձեր նպատակներին:

Շաբաթվա կեսը հակասական կլինի: Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, մի շարք իրադարձություններ տեղի կունենան: Դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Որոշ Խոյեր փոփոխությունների ծարավ կզգան և հետևելով դրան՝ կարող են անել այն, ինչի մասին ավելի ուշ կզղջան: Հիշեք, որ հիմա լավ է առաջին իսկ պոռթկմանը չտրվել ու ամեն քայլը լավ մտածել:

Շաբաթվա վերջին օրերը լրիվ այլ կլինեն՝ հանգիստ ու բարենպաստ: Դա կապերն ամրապնդելու, նոր համախոհներ և օգնականներ ձեռք բերելու ժամանակ կլինի: Դուք շատերի համար համակրելի կլինեք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ, շփման շրջանակները նկատելիորեն կընդլայնվեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական կապերի համար: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց: Հաճախ ձեր համախոհները կդառնան մարդիկ, որոնցից նախկինում ոչ մի լավ բան չէիք սպասում: Հետաքրքիր է, որ նոր ծանոթները հաճախ ճիշտ կգնահատեն ձեր մասնագիտական որակները, բայց չեն նկատի ձեր անձի ուժն ու արտասովորությունը: Նման մարդկանց հաճելի անակնկալներ են սպասվում, և դա միայն օգուտ կտա հարաբերություններին:

Ավելի ուշ կգա միապաղաղ, բավական հոգնեցնող, ժամանակ առ ժամանակ ձանձրալի, բայց օգտակար աշխատանքի ժամանակը: Շատ Ցուլեր կավարտեն այն, ինչի վրա աշխատում էին վերջին մի քանի ամիսներին և գոհ կմնան արդյունքից: Միաժամանակ կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական խնդիրները, որոնք նախկինում անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հնարավոր են լավ նորություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Նշանի որոշ ներկայացուցիչներ կտրվեն պահի ցանկություններին ու գայթակղություններին, բայց հետո կզղջան դրա համար: Հեշտ կլինի այն Երկվորյակների համար, որոնք մեծ կենսափորձ ունեն: Նրանց ոչ ոք չի կարողանա շեղել, թակարդը չի գցի: Իսկ մնացածներին չի խանգարի գիտակ մարդու խորհուրդը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Գործերը ավելի ու ավելի լավ կընթանան, դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. այս անգամ կկարողանաք իրագործել մտածածն ու ստանալ անհրաժեշտ արդյունքը: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Լուրջ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների և համախոհներ փնտրելու համար: Դուք հեշտությամբ կշահեք շրջապատողների համակրանքը, այդ թվում՝ նոր ծանոթների: Բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Դուք շատերին դուր կգաք: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը:

Ավելի ուշ պիտի կենտրոնանաք բարդ առաջադրանքների վրա, որոնցից մեկ ուրիշը հազիվ թե գլուխ հանի: Ձեզ մի քանի հոգնեցնող, բայց արդյունավետ օրեր են սպասվում: Դուք շատ բան կհասցնեք սովորել, իսկ ստացված փորձն ամենայն հավանականությամբ պետք կգա: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Եթե նախկինում շատ բաների շուրջ էիք վիճում, ապա հիմա հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք:

Շաբաթվա վերջին օրերը հուզական տեսանկյունից առավել հարմարավետ կլինեն: Ուրախության առիթներ կստեղծվեն, անհանգստանալու բան չի լինի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած ու հետաքրքիր կլինի շաբաթվա սկիզբը: Նոր առաջադրանքներ կլինեն: Ամեն անգամ չեք կարողանա դրանք արագ լուծել, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք մյուսներին աննշան են թվում: Ավելի ուշ դուք ինքներդ ձեզ դեռ շնորհակալ կլինեք, որ ուշադիր եք եղել և ոչինչ աչքաթող չեք արել:

Շաբաթվա կեսը հետաքրքիր տեղեկատվություն կբերի: Դա հարմար ժամանակ է նոր բան սովորելու համար: Որոշ Առյուծների այդ հատվածում այցի կգա ոգեշնչվածությունը: Նշանի ներկայացուցիչները անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, կզարմացնեն բոլորին:

Շաբաթվա վերջին օրերը կարող են բավական հոգնեցնող լինել: Ուշադրություն պահանջող գործերն անսպասելի կշատանան: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Փոխարենը հետո կարող եք փոքրիկ դադար վերցնել և հանգստանալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է շփումների տեսանկյունից: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն, նրանցից յուրաքանչյուրն իր ձևով օգտակար կլինի: Չի բացառվում՝ ընկերական հարաբերություններ հաստատեք, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Մտերիմների հետ շփումները կօգնեն Կույսերին գլուխ հանել սեփական զգացմունքներից և ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել:

Շաբաթվա երկրորդ կեսը բազմաթիվ գործնական հարցերի լուծման ժամանակ է լինելու: Հաճախ ստիպված եք լինելու վերադառնալ հին գործերին, իսկ տրամադրությունը դրանից չի լավանա: Չեն բացառվում տհաճ զրույցները, որոնք սակայն բարեհաջող կավարտվեն: Աշխատեք դատարկ բաների համար չանհանգստանալ: Շատ բան կախված կլինի հույզերը կառավարելու ձեր կարողությունից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, իսկ շաբաթը ձեզ մեծ մասամբ կուրախացնի: Ցավոք, ինչ-որ տհաճ պահեր նույնպես հնարավոր են: Հաճախ դրանք նախկնում գործած սխալների հետևանք կլինեն: Ամեն ինչ ուղղելու ժամանակ կունենաք, և որ ամենակարևորն է՝ կկարողանաք ճիշտ եզրակացություններ անել, որպեսզի հետագայում նույն դժվարություններին չբախվեք:

Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, որոնք իսկապես հասկանում և ամեն ինչում աջակցում են ձեզ: Իսկ ահա քննադատություններ ձեզ հիմա պետք չեն. դրանք կշեղեն, իսկ օգուտ համարյա չեն տա:

Ողջ շաբաթվա ընթացքում արժե լուրջ վերաբերվել ֆինանսական հարցերի լուծմանը: Այստեղ ցանկացած թեթևամտություն կարող է տհաճություններով ավարտվել. աշխատեք չափազանց շատ չծախսել այն բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Շատ Կշեռքների համար յուրահատուկ կարևորություն ձեռք կբերի մտերիմների աջակցությունն ու հավանությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Հարմար ժամանակ է գործնական և անձնական կապերի համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, շատերին դուր կգաք: Չի բացառվում՝ հաշտվեք մի մարդու հետ, որի հետ վեճը ձեզ շատ էր վշտացնում: Հնարավոր են հաջողություններ գործնական ոլորտում: Երբ խոսք գնա աշխատանքի մասին, դուք ճիշտ որոշումներ կընդունեք՝ նույնիսկ նվազագույն տեղեկատվության տիրապետելով: Ինտուիցիան հաճախ կօգնի նպատակին տանող ճիշտ ուղի ընտրել այն ժամանակ, երբ մյուսները դոփում են տեղում:

Շաբաթվա կեսին արժե ուշադիր ու զգույշ լինել: Նույնիսկ հասարակ գործերը կարող են սովորականից մեծ ջանքեր պահանջել: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել, կարևոր որոշումները պահի ազդեցության տակ չընդունել: Շատ Կարիճների չի խանգարի փոքրիկ դադարը: Հանգստանալուց հետո նշանի ներկայացուցիչներն իրենց ավելի լավ կզգան:

Շաբաթվա վերջին դրական միտումների ազդեցությունը կրկին կուժեղանա: Անցյալում կմնան ապրումներն ու տագնապները, նրանց փոխարինելու կգան նոր ծրագրերը, ինչպես նաև հրաշալի գաղափարները, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է բուռն գործունեության համար, ցանկալի է՝ օգտակար գործունեության: Դուք հաճույքով շրջապատողների հետ կկիսվեք ձեր էներգիայով և հաջողության հանդեպ հավատով: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնել դրանք իրագործելու հարցում: Երբեմն վճռական դեր կխաղա ձեր փորձի և գիտելիքների հանդեպ վստահությունը, սակայն հաճախ բանն այն կլինի, որ ձեր հմայքին դիմակայելը դժվար կլինի: Ձեզ հետ մոտիկից ծանոթանալ և ընկերանալ ցանկացողներ շատ կլինեն: Եվ համատեղ գործունեությունը նման հնարավորություն կտա:

Ավելի ուշ ավելի հանգիստ շրջան կգա, որի ընթացքում դուք կարգուկանոն կհաստատեք գործերում, գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չէր ստացվում: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք հարցերին, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Հավանական է առաջընթաց ուսման մեջ: Բացի այդ, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը հնարամտություն, երևակայություն և ստեղծագործ մոտեցում է պահանջում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին օրերը բավական անհանգիստ կանցնեն: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել, լրիվ անսպասելի գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնց համար ստիպված եք լինելու հետաձգել մնացած ամեն ինչ: Բացի այդ, հենց այդ հատվածում տնային հոգսերը կշատանան, կենցաղային խնդիրներ առաջ կգան և դրանց լուծման համար պիտի շեղվեք աշխատանքից:

Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի: Բայց դուք ոչ միայն լավ գլուխ կհանեք ամենից, այլև հրաշալի տրամադրություն կպահպանեք: Շատ Այծեղջյուրներ ժամանակ կգտնեն նաև շրջապատողներին օգնելու և այնպիսի բան անելու համար, որը կարող է օգուտ տալ ուրիշներին:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի թեթև ու հաճելի կանցնի: Դուք դրական հույզեր կստանաք: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Շաբաթվա վերջը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում և սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հազիվ թե լիակատար բարենպաստ կլինի: Ամեն ինչ չէ, որ հեշտ ու հարթ կընթանա, երբեմն գործերում ձգձգումներ կառաջանան, կլինի նաև այնպես, որ ստիպված կլինեք ոտքի վրա վերամշակել ու փոխել ծրագրերը: Դուք հրաշալի գլուխ կհանեք բոլոր փորձություններից, չնայած՝ դա ջանքեր է պահանջելու:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից, հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ և թույլ կտա շահավետ գործարքներ կնքել: Շատ Ջրհոսներ առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց էին երազում և իրենց կարիերայում կարևոր քայլ կանեն: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից:

Շաբաթվա երկրորդ կեսից մի շրջան կսկսվի, որը ֆինանսական գործերում զգուշություն, գործնական ոլորտում էլ շրջահայացություն կպահանջի: Կարևոր կլինի չմտածված արարքներից խուսափելը, խոստումներ չտալը, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք պահել դրանք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ շրջան է: Հազիվ թե մտերիմների հետ շփումներում լուրջ խնդիրներ ծագեն: Վեճերի ու տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Արագ գործեք. շատ բան կարող եք հասցնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Հնարավոր են տարօրինակ զուգադիպություններ, զարմանալի պատահարներ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչը նախկինում սովորական, միակ հնարավորն ու ճիշտն էր թվում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Վատ մի զգացեք հարցեր տալուց: Պատասխանները, որոնք կստանաք, ձեզ շատ պետք կգան:

Շաբաթվա երկրորդ կեսը պակաս հագեցած կլինի, բայց նույնպես հաճելի ու հետաքրքիր կանցնի: Հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների համար: Դուք դժվարություններից չեք վախենա, ձեր մտահղացումներից  չեք հրաժարվի, եթե ինչ-որ բան միանգամից հաջող չդասավորվի: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Որոշ Ձկներ նոր, ազդեցիկ ու հուսալի համախոհներ կգտնեն: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2014 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1