ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 10.01 - 16.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1681 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ շաբաթ է գործնական շփումների, աշխատանքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Երբ պատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, ձեզ շատ ուշադիր կլսեն: Կարող եք հուսալի համախոհներ գտնել, չի բացառվում այդպիսիք դառնան մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Աշխատեք չխառնել գործնական և անձնական հետաքրքրությունները. անձնական համակրանքներն ու հակակրանքները երբեմն կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն:

Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ գործով եք ճամփա ընկնում, թե պարզապես մի փոքր ցրվելու համար: Բոլոր դեպքերում վառ հույզեր ու նոր տպավորություններ շատ կլինեն:

Այս շաբաթ աջակցություն գտնելը դժվար չի լինի: Շրջապատողները ձեզ լավ կհասկանան, և նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել, բացառություն չեն դառնա: Ձեր անկեղծությունը շատ խնդիրների լուծման բանալին կդառնա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Իրավիճակը ճիշտ գնահատելն ամեն անգամ հեշտ չի լինի, այդ իսկ պատճառով որոշումների հարցում շտապել այս շաբաթ չարժե: Դուք կարող եք ցանկալին իրականության տեղ ընդունել, կարևոր մասերն աչքաթող անել, վստահել նրանց, ովքեր դրան ընդհանրապես արժանի չեն: Արժե լսել խորհուրդները, որոնք տալիս են հին ծանոթները: Հենց այդ մարդիկ հաճախ կնկատեն այն, ինչին դուք ոչ մի կերպ ուշադրություն դարձնել չեք ուզում:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Սա լավագույն շաբաթը չի լինի սպոնտան գնումների ու այն գործարքների համար, որոնք նախապես չէիք ծրագրել: Եթե աշխատում եք փաստաթղթերի հետ, ուշադիր եղեք, մի ծուլացեք ևս մեկ անգամ ամեն ինչ ստուգել:

Չնայած երբեմն առաջ եկող դժվարություններին, ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունը: Շատ հարցերում կօգնեն մտերիմները, որոնք միշտ ձեր կողմից կլինեն, անպայման կգտնեն անհրաժեշտ բառերը, կփորձեն ուրախացնել ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենահասարակ շաբաթը չի լինելու: Ուզածը ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք, կարևոր հարցերին պատասխանները մակերեսին դրված չեն լինելու: Երբեմն նպատակին հասնելու համար պիտի օգնության դիմեք մարդկանց, որոնց հանդեպ ամենաջերմ զգացմունքները չեք տածում: Բայց ամեն ինչից գլուխ կհանեք, ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա:

Խուսափեք սթրեսային իրավիճակներից ու ծանրաբեռնվածությունից: Հանգիստն ու պայմանների փոփոխությունը ձեզ չեն խանգարի: Երբ շեղվեք առօրյա հոգսերից, հետաքրքիր գաղափարներ էլ կունենաք, կհաջողվի նորովի նայել սովորական բաներին, շրջապատողների հետ շփվելն էլ ավելի հեշտ ու հաճելի կդառնա:

Աշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Հիմա նրանք ձեր հոգատարության կարիքը շատ կունենան, չնայած՝ երբեմն ուղիղ չեն ասի դրա մասին: Հույս դրեք ինտուիցիայի վրա, նրա հուշումները շատ օգտակար կլինեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ շաբաթ է: Համարձակ ստանձնեք նոր գործերը, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Կարող եք հրաշալի գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաղթահարել խոչընդոտները, որոնց պատճառով երկար ժամանակ չէր ստացվում հասնել կարևոր նպատակներին: Դուք հաճախ նախաձեռնող կլինեք գործերում, դա դուր կգա ձեր գործընկերներին ու ղեկավարությանը: Չի բացառվում այս շաբաթ ընդունած որոշումները ձեր առաջ մասնագիտական բարձունքներին տանող ճամփա բացեն:

Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Ֆինանսների հետ կապված հարցերում զգուշություն կցուցաբերեք ու ճիշտ էլ կվարվեք: Հենց դա կօգնի խուսափել սխալներից ու շտապողական որոշումներից, մի քանի առաջարկներից լավագույնն ընտրել:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, և դրանում ոչ մի զարմանալի բան չի լինի. հիմա դուք մարդկանց լավ կհասկանաք, կկռահեք, թե ինչի մասին են նրանք երազում և ինչից են վախենում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ, բայց արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու կամ վաղուց ծանոթ առաջադրանքներին նորովի մոտենալու համար: Դուք նախանձելի հնարամիտ կլինեք, ինչի շնորհիվ ձեզ մոտ կստացվի այն, ինչը ուրիշներին անել չի հաջողվել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում, ոգեշնչել կարևոր արարքներ գործելու: Որոշ Առյուծներ մեծ փոփոխությունների կդիմեն ու չեն զղջա դրա համար:

Շատ բան կախված կլինի այն մարդկանցից, որոնց հետ ժամանակ եք անցկացնում: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր հակված են ամեն ինչ մռայլ լույսի ներքո տեսնել, միայն խնդիրներն ու դժվարությունները քննարկել: Հիմա ձեզ չէր խանգարի աջակցությունը: Այն ստանալուց հետո ձեզ ավելի ինքնավստահ, հանգիստ ու ազատ կզգաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի, արդյունավետ շաբաթ է, որը հնարավորություն կտա անել այն, ինչը նախկինում լրիվ անհավանական էր թվում: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, կնկատեք այն ամենը, ինչը վրիպել է շրջապատողների աչքից: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում, չեն բացառվում գործարքները, որոնք նկատելի շահույթ կբերեն:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, նրանց, ում հետ երկար ժամանակ փոխհասկացողության հասնել չէր ստացվում: Ձեր կողմը պատրաստ կլինեն անցնել ոչ վաղ անցյալի մրցակիցները: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ շատ են սխալվել ու պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը:

Այս շաբաթ կարևոր ու հետաքրքիր զրույցներ շատ կունենաք: Նոր թեմաներ կգտնեք ու դրանց մասին կզրուցեք մարդկանց հետ, որոնց հետ թվում էր՝ աշխարհի բոլոր հարցերն արդեն քննարկել եք: Հավանական են անսովոր առաջարկներ, հրավերներ այնպիսի վայրեր, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Շաբաթվա վերջին օրերը նոր ծանոթություններով լի կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ շաբաթ է գործնական շփումների համար: Կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված և ազդեցիկ համախոհներ գտնել: Ձեզ կհասկանան նրանք, ում հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու գտնել չէիք կարողանում: Կարող եք հաշտվել վեճից հետո, վերականգնել հին մասնագիտական կապերը, վերջ տալ ձգձգվող կոնֆլիկտին: Դուք միանման լավ լեզու կգտնեք հին ծանոթների և նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչ սպասել շրջապատողներից և ինչպես պահել ձեզ նրանց հետ:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմները ձեզ կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Որոշ Կշեռքներ երկար սպասված խոստովանություններ կլսեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ շաբաթ է գործնական բանակցությունների, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումների, հասարակական ելույթների համար: Դուք ամեն ինչ այնպես կպատմեք, որ ձեզ շատ ուշադիր կլսեն: Ձեր նույնիսկ ամենահամարձակ գաղափարները շրջապատողներին հրաշալի կթվան, և միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում:

Շաբաթվա կեսը հարմար ժամանակ կլինի պայմանագրեր կնքելու, փաստաթղթեր ստորագրելու համար: Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի որոշակի կդառնան, կարող եք ընդհանուր ծրագրերից անցնել կոնկրետ քայլերի քննարկմանը:

Անձնական հարաբերությունները այնքան էլ հարթ չեն լինի, ամեն անգամ չեք կարողանա խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Բայց դուք կաշխատեք չտաքանալ, ցանկացած հարց քննարկել առավելագույնս հանգիստ ու կառուցողական: Եվ դա ձեզ մոտ կստացվի:

Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, բայց չարժե դրա համար շատ անհանգստանալ. բյուջեի համար լուրջ վտանգ չկա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ կարող եք լուծել բարդ խնդիրները, հաղթահարել խոչընդոտները, որոնց առաջ նախկինում ստիպված եք եղել նահանջել: Կփոխվի վերաբերմունքը անցյալի իրադարձությունների նկատմամբ. դուք կհասկանաք, թե ինչում եք սխալվել ու ճիշտ եզրահանգումներ կանեք:

Ոչ մի տեղ շտապելու կարիք չկա, և դա ձեզ հիմա շատ դուր կգա: Դուք հանգիստ կմտածեք ձեր ամեն քայլը, կգնահատեք ձեր յուրաքանչյուր արարքի հնարավոր հետևանքները: Կպարզվի, որ կարևոր նպատակներին հասնելն այդպես շատ ավելի հեշտ է:

Հավանական են անսովոր ծանոթություններ, տարօրինակ ու զարմանալի հանդիպումներ: Դրանք հազիվ թե ձեր կյանքն արմատապես փոխեն, բայց ինչ-որ հետևանքներ կունենան: Որոշ Աղեղնավորներ կընդլայնեն շփման շրջանակները, նոր համախոհներ ձեռք կբերեն: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան, որ անձնական կյանքում պետք է ինչ-որ բան փոխել ու լրջորեն կմտածեն, թե ինչից է պետք սկսել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ շաբաթ է, որը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Օգտակար կլինի լուրջ բաների մասին մտածելը. դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, կաշխատեք ամեն ինչից գլուխ հանել, օբյեկտիվորեն կգնահատեք և՛ ձեր, և՛ ուրիշների արարքները: Կարևոր հարցերը կարելի է քննարկել մարդկանց հետ, որոնց շատ բան է հայտնի: Որոշ Այծեղջյուրներ իրապես անգին ինֆորմացիա կստանան:

Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը. ամենայն հավանականությամբ այս շաբաթ կարող եք դրանք ավարտին հասցնել, ստանալ հենց այն արդյունքը, որի հույս ունեիք:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կաշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, և մարդիկ դա կգնահատեն: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, կհաշտվեն բարեկամները, որոնք վիճել էին, բոլորը ուրախության առիթներ կգտնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ շաբաթ է աշխատանքի համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի գործնական հարաբերություններում: Եթե ղեկավարության կամ նոր համախոհների աջակցության կարիք ունենաք, այն անմիջապես կստանաք: Մարդիկ, որոնք նախկինում չէին ուզում նույնիսկ մանր-մունր ծառայություններ մատուցել, հաճույքով ընդառաջ կգան: Արագ կլուծվեն փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններ դիմելու հետ կապված հարցերը:

Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Որոշ Ջրհոսներ իրական շանս կունենան ստանալու այն պաշտոնը, որի մասին երազում էին: Եկամուտները նկատելիորեն կաճեն, եթե ժամանակին նախաձեռնող լինեք:

Կուրախացնեն հաջող զուգադիպությունները, հաճելիորեն կզարմացնեն հեռվից ստացված լուրերը: Պարզ կդառնա, որ այն, ինչից վախենում էիք, մոտ ժամանակներս տեղի չի ունենա: Կարող եք հանգիստ զբաղվել նրանով, ինչով ավելի վաղ էիք ծրագրել զբաղվել՝ առանց վախենալու տհաճ անակնկալներից ու անսպասելի խնդիրներից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա հաջողությունների հասնել ու իրագործել այն, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Դուք համարյա ոչ ոքի չեք վստահի, նույնիսկ սեփական ինտուիցիայի հուշումներին զգուշությամբ կվերաբերվեք: Հենց դա էլ թույլ կտա խուսափել սխալներից, գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից, իրավիճակն օբյեկտիվորեն գնահատել, չխճճվել պատրանքների մեջ: Շրջապատողներին ձեր մոտեցումը դուր կգա. շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու նույնիսկ կհետևեն դրանց: Շատ Ձկներ նոր ընկերներ ձեռք կբերեն, նաև համախոհներ, որոնց վրա կարող են ամեն հարցում հույս դնել:

Բայց հանգստի մասին էլ չեք մոռանա: Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին, միասին լինել անսովոր վայրերում: Հաջող կանցնեն ուղևորությունները: Տանից հեռու տեսածը ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1681 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0