ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 09.11 - 15.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1084 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ ու շատ հետաքրքիր շաբաթ է: Այն լի կլինի անսովոր, զարմանալի իրադարձություններով, որոնք կոգեշնչեն ձեզ, էներգիա կտան, որն էլ անհրաժեշտ կլինի առաջ շարժվելու համար: Ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք ձեր մտքում ավելի վաղ կծնվեն, քան մյուսները կհասցնեն մտածել: Կարող եք նման ծրագրերի իրագործմանը միանգամից անցնել. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Երբեմն կվշտացնի, որ հնարավոր չի լինի կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ, անհրաժեշտ կլինի մտքում միաժամանակ մի քան բան պահել: Ձեզ մոտ դա կստացվի: Եթե երբեմն դժվարություններ էլ առաջանան, արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Մի մոռացեք հանգստի մասին. դուք էներգիա շատ ունեք, բայց երբեմն դադարներ էլ է պետք վերցնել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ ձեզ հետաքրքիր բաներ են սպասվում: Գործերը կշատանան, լուծում պահանջող նոր խնդիրներ կհայտնվեն: Դուք ոգևորությամբ կստանձնեք նորը, ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի՝ ցույց տալու համար, թե ինչի եք ունակ: Բարենպաստ շրջան է նոր ընկերներ ու համախոհներ փնտրելու, գործնական ու անձնական կապերն ամրապնդելու համար: Ձեր ուժեղ կողմերը հիմա կգրավեն շրջապատողների ուշադրությունը, շատերին կհիացնեն: Ձեզ հետ ընկերանալ ցանկացողների թիվը կաճի:

Հավանական են աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության կամ ստեղծագործ նախագծերին մասնակցելու առաջարկներ: Ձեզ դուր կգան ինքնատիպ, անսովոր գաղափարները, ընդ որում՝ ոչ միայն ձեր սեփականը, այլև ուրիշներինը: Դուք ժամանակն ու էներգիան չեք խնայի դրանք կյանքի կոչելու համար և գոհ կմնաք արդյունքներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր է լինելու: Շաբաթվա առաջին կեսն արժե օգտագործել նոր բան սովորելու համար: Այդ հատվածում դա անելու բազմաթիվ հնարավորություններ կունենաք: Չի բացառվում՝ նոր ծանոթություններ հաստատեք: Դրանք կարող են շատ օգտակար լինել գործնական տեսանկյունից: Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց, որոնց հետ միասին արդյունավետ կաշխատեք առաջիկա մի քանի ամիսներին, գուցե նաև՝ տարիներին:

Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի հոգսեր կբերի: Նշանի շատ ներկայացուցիչներ ընտանեկան գործերին վերաբերող լավ լուրեր կստանան: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, հարթել նախկինում լարված հարաբերությունները: Ինչ-որ հին ռոմանտիկ պատմություններ կարող են անսպասելի, բայց շատ հաճելի շարունակություն ստանալ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր կլինի շաբաթվա սկիզբը: Այդ շրջանը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Նշանի շատ ներկայացուցիչներ համարձակ, ինքնատիպ ծրագրեր կունենան: Շուտով դրանք իրագործելու հնարավորություն կունենաք: Այդ օրերը հարմար են ձեր մասին պատմելու համար, նրա մասին, թե ինչով եք զբաղվում, ինչ հաջողությունների եք հասցրել հասնել: Կգտնվեն մարդիկ, որոնց դա հետաքրքիր կլինի, նրանց աջակցությունն էլ շատ տեղին կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, բայց էլի շատ բարենպաստ կլինի: Օրը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց վրա վաղուց գլուխ եք կոտրում: Հավանական են դրամական մուտքեր:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Աստղերը աջակցելու են լավատեսներին ու ինքնավստահներին: Կենտրոնացեք աշխատանքի վրա, եթե ուզում եք մասնագիտական բարձունքներ գրավել: Հիմա դուք շատ բան սովորելու, պիտանի ծանոթություններ հաստատելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենաք: Ժամանակ կմնա նաև տնային գործերով զբաղվելու, մտերիմների հետ ձեր ու նրանց համար կարևոր հարցերը քննարկելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ օգտակար կլինի ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերի վրա կենտրոնանալը: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի մեջ ներդնել գումարը, ինչ գործարքներ կնքել, ինչ գնել, որպեսզի հետո զղջալու կարիք չլինի: Շրջապատողները կտեսնեն դա և հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավական անհանգիստ շաբաթ է, բայց դուք կզգաք, որ գերակշռում են դրական միտումները և լավատեսությունը չեք կորցնի: Լավ գաղափարներ, հաջող որոշումներ շատ կլինեն. դուք կլսեք ինտուիցիայի ձայնին, այն հուշումներ կանի, որոնք միշտ օգտակար կլինեն: Ամեն անգամ չի հաջողվի ծրագրի համաձայն գործել: Դուք ոգեշնչված իմպրովիզներ կանեք, հաճախ ոտքի վրա շատ հաջող որոշումներ կընդունեք:

Շրջապատողներին դուք կգա գործերին ձեր մոտեցումը, շատերը հենց դրա պատճառով կաջակցեն ձեր գաղափարները, ամեն հարցում կօգնեն: Ճիշտ է, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ են ձեզ առաջին հերթին առաջարկում՝ ընկերություն թե համագործակցություն: Արժե մի փոքր սպասել, շուտով ամեն ինչ կպարզվի:

Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ անսովոր զրույցներ, բուռն քննարկումներ են սպասվում: Դուք նոր բաներ կիմանաք, մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն կստանաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ շաբաթ է: Եկել է պահը, երբ կարող եք շատ լավ բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, բայց առաջին պատահածը ստանձնելն էլ լավագույն տարբերակը չէ: Այնպես որ՝ շաբաթը պետք է սկսել գործողությունների ծրագիր կազմելուց, այն համախոհների հետ քննարկելուց: Դուք ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով կկարողանաք ուրիշների չնկատած մանրուքները հաշվի առնել: Դա թույլ կտա խուսափել ապագայի տհաճ պահերից:

Սովորեք. շաբաթը դրա համար շատ հարմար է: Դուք հեշտությամբ անհրաժեշտ տեղեկատվություն կստանաք ու կմտապահեք այն, արագ կիրառում կգտնեք նրան, ինչ իմացել եք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար:

Լավ գումար աշխատելու շանս կա: Գումարը երկնքից չի ընկնի, բայց դուք աշխատասեր կլինեք, լուրջ կտրամադրվեք ու լավ գլուխ կհանեք նույնիսկ բարդ աշխատանքից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ լավ է: Շաբաթը հազիվ թե այնպիսի իրադարձություններ բերի, որոնք ձեզ կստիպեն լրջորեն անհանգստանալ: Նույնիսկ ամենատպավորվող Կարիճները մանրուքների պատճառով չեն վշտանա, կաշխատեն սրտին մոտ չընդունել այն, ինչի վրա չեն կարող ազդել: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գործերին ու հաջողությամբ ավարտել դրանք: Դրանից հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ, ազատ ու հանգիստ կզգաք:

Նոր գործեր, հոգսեր, մասնագիտական պարտականություններ կհայտնվեն: Լավ նորությունն ան է, որ ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի, դուք միշտ ներդրված ջանքերի դիմաց առատ վարձատրություն կստանաք: Հնարավոր են գործարքներ, որոնք մեծ եկամուտ կխոստանան: Նշանի որոշ ներկայացուցիչներ անսպասելի աղբյուրից գումար կստանան:

Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում կարոտում էիք, հարթել հարաբերությունները մտերիմ մարդու հետ, որը վերջին ժամանակներս չէր հասկանում ձեզ, դատարկ բաներից էր կառչում: Կարող եք զրուցել անցյալի մասին. կհաջողվի շատ ոչ միանշանակ իրավիճակներ պարզել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չնայած ժամանակ առ ժամանակ հեշտ չի լինելու, բայց այս շաբաթ գերակշիռ կլինեն դրական միտումները: Իսկ դա նշանակում է, որ դուք շատ գործերում կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել, եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները ու ժամանակը զուր չվատնեք: Լավ է ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ: Խորհուրդները, որոնք կտան շրջապատողները, միշտ չէ, որ լավն ու ժամանակին կլինեն:

Համառությունը կօգնի աշխատանքի մեջ հաջողության հասնել: Նույնիսկ դժվարությունների բախվելուց հետո դուք չեք մտածի սկսածը կիսատ թողնելու մասին. ավելի հետաքրքիր կլինի ուզածին հասնելու համար հնարավորություններ փնտրելը: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը:

Հավանական են չծրագրված հանդիպումներ, անսպասելի այցեր: Դուք կարծես նույնիսկ չեք զարմանա անակնկալներից, իրադարձությունների ցանկացած ընթացքից օգուտ կքաղեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը նոր գաղափարներով ու ծրագրերով կսկսվի: Դրանք միշտ չէ, որ իրատեսական կլինեն և դուք դա կհասկանաք, բայց չեք ուզենա հրաժարվել նրանից, ինչն այդքան գրավիչ է թվում: Բայց հրաժարվելու կարիք էլ չկա: Ինչ-որ բան ստիպված եք լինելու հետաձգել, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին ու կյանքի կկոչեք նույնիսկ այն, ինչն անհավանական էր թվում:

Շատ կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Դրա պակասը չի լինի: Հաճախ նրանք, որոնք սիրում են ձեզ, ինտուիտիվ կերպով կհասկանան՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը, ինչով օգնել, ինչ անել, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք:

Օգտակար կլինի հին ծանոթների հետ շփվելը, այդ թվում՝ նրանց, որոնք հեռու են ապրում: Դուք հեշտությամբ կկարողանաք վերականգնել և՛ գործնական, և՛ ընկերական կապերը: Սիրային հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շտապելու կարիք չկա: Շաբաթը հաջող կլինի նրանց համար, որոնք կարողանում են շրջահայաց և ուշադիր լինել, իրենց գործողությունները մշակելու համար ժամանակը չեն ափսոսում: Հավանական են հաջող զուգադիպություններ: Ամեն անգամ չի հաջողվի դրանցից առավելագույն օգուտ քաղել, բայց երբեմն կարելի է շատ արժեքավոր փորձ ձեռք բերել:

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ: Կկարողանաք առաջընթացի հասնել կարևոր գործում, որը վերջին ժամանակներս դանդաղ էր առաջ գնում: Դուք կգտնեք շատ դժվարություններից գլուխ հանելու ձևը: Նշանի շատ ներկայացուցիչներ ինքնատիպ ու հաջող լուծումներ կգտնեն, որոնք նախկինում ոչ ոքի մտքին չեն եկել:

Շաբաթը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմները լավ կհասկանան ձեզ, շատ հարցերում ընդառաջ կգան: Չի բացառվում՝ երկար սպասված սիրային խոստովանություն լսեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վերջին շրջանում անհանգստացնող հարցերը հաջողությամբ կլուծվեն շաբաթվա սկզբին: Այդ հատվածը անսովոր զզուգադիպություններով, զարմանալի իրադարձություններով լի կլինի, որոնցից կկարողանաք օգուտ քաղել: Կարևոր կլինի խուճապի չմատնվել, պատրաստ լինել ճկունություն ցուցաբերել, փոխել ծրագրերը: Եթե սիրում և կարողանում եք իմպրովիզներ անել, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Կուրախացնեն ընկերների ու հին ծանոթների հետ հանդիպումները, նույնիսկ լրիվ գործնական բանակցությունները ոչ միայն արդյունավետ կանցնեն, այլև կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Շատ կարևոր բաներ կհաջողվի քննարկել հեռախոսով կամ հաղորդագրությունների միջոցով:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր ու օգտակար գործեր կբերի: Հարմար ժամանակ է արդարությունը վերականգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու համար: Ձեզ կհաջողվի անել այն, ինչ չի ստացվել ուրիշների մոտ: Շրջապատողները դրա համար շնորհակալ կլինեն ձեզ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1084 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2