ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 09.08 - 15.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1955 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին խոչընդոտներ կլինեն: Դրանք ձեզ չեն խանգարի հասնել դրված նպատակին, բայց ցանկացած առաջադրանքի լուծում ավելի ժամանակատար կլինի, քան նախատեսել էիք: Ծրագրեր կառուցելիս նկատի առեք դա:

Շատ բան պիտի սովորեք: Աշխատեք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Շրջապատողների արարքները ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Հաճախ ձեզ կօգնի այն մարդկանց փորձը, որոնց մասին լավ բաներ եք լսել:

Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ ավելի հեշտ կընթանա: Հաջող զուգադիպություններ շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրից կփորձեք առավելագույն օգուտ քաղել: Լավ ժամանակ է նոր ծանոթությունների համար: Կարող եք և՛ ընկերներ, և՛ օգնականներ, և՛ համախոհներ գտնել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը նոր գործերի ժամանակ կլինի, որոնց թվում կլինեն և շատ բարդերը: Խուճապի մի մատնվեք. դուք հաջողության հասնելու բոլոր շանսերն ունեք: Պետք կգան համբերատարությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը և բարեբախտաբար, երկուսի պակասն էլ չեք ունենա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել, ինտուիցիան էլ անպայման կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական բնույթ կստանան:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հնարավոր են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Հնարավորություն կունենաք լուծել ողջ ընտանիքի համար կարևոր հարցերը, հարթել ընդհանուր ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները: Նշված ժամանակահատվածը հարմար է նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ գործերում կարող եք հաջողության հասնել: Հաճախ դա տեղի կունենա ձեր համառության շնորհիվ: Դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, իսկ այնտեղ, որտեղ մյուսները հանձնվել են, դուք կշարունակեք շարժվել դեպի նպատակը: Ձեզ մոտ միանման լավ կստացվի և՛ ինքնուրույն գործելը, և՛ թիմում խաղալը: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ կարողացել եք վաղուց իմանալ: Ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ ոչինչ չեք մոռանում:

Շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք վերջ տալ հին տարաձայնություններին, պարզել ոչ միանշանակ իրավիճակները: Հաճախ կհասկանաք, թե ինչ կա ուրիշների հոգում և հարգանք կցուցաբերեք ուրիշների զգացմունքների հանդեպ, կաշխատեք ձեզ առավելագույնս նրբանկատ պահել: Մարդիկ դա կնկատեն ու կգնահատեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է կարևոր գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա սկզբին աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել: Կկարողանաք գլուխ հանել մի գործից, որին վերջերս մեծ ուժեր եք նվիրել: Կարող է վերջապես լուծվել ֆինանսական հարցը, որն անհանգստացնում էր ձեզ ու ձեր մտերիմներին:

Չի բացառվում պետք լինի դիմեք պետկազմակերպություններին: Այստեղ ամեն ինչ արագ ու ձեզ համար նպաստավոր կերպով կլուծվի:

Շաբաթվա երկրորդ կեսը հոգսաշատ կլինի: Պետք է և՛ աշխատանքային հարցերը լուծեք, և՛ մտերիմների մասին հոգ տանեք: Առաջադրանքներ կհայտնվեն, որոնցից բացի ձեզանից ոչ ոք գլուխ հանել չի կարողանա: Մի հուսահատվեք. դուք ամեն ինչից գլուխ կհանեք, և դա ժամանակատար չի լինի: Բայց հանգստանալու մասին էլ մի մոռացեք. արժե հոգ տանել ձեր մասին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բազում նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի: Մտածածն իրագործել կկարողանաք, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք: Սկսեք ամենաբարդ առաջադրանքից. դրանից բավական արագ գլուխ կհանեք, իսկ ահա մնացածները հետո պարզապես խաղալով կանեք: Հաճախ լավ է ինքնուրույն գործեք, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվեք. դա թույլ կտա խնայել և՛ ժամանակը, և՛ էներգիան:

Համարձակ մտահղացումների հետ միասին նոր նախասիրություններ էլ կհայտնվեն, կուզենաք ավելի շատ բան իմանալ շրջապատող աշխարհի ու մարդկանց մասին: Դուք հաճույքով կդիմեք նրանց, ովքեր կարող են կիսվել հետաքրքիր տեղեկատվությամբ: Երբեմն գործերի մասին երկարատև զրույցներից ընկերություն կամ ռոմանտիկ պատմություն կսկսվի:

Բարենպաստ կլինի ֆինանսական պատկերը, կարող եք գործարքներ կնքել, այդ թվում՝ խոշոր գործարքներ: Գումարին վերաբերող ամեն հարցում հաճախ հույս կդնեք ինտուիցիայի վրա, և այն չի սխալվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է սպասվում: Փորձված մեթոդները անարդյունավետ կլինեն, բայց դուք պատրաստ կլինեք փորձարկումներ անել ու նպատակին տանող նոր ուղիներ փնտրել: Վճռականությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը հաճախ կօգնեն ձեզ հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրան ոչ ոք չի հավատում:

Հավանական են չծրագրված հանդիպումներ, ուղևորություններ: Չի բացառվում՝ ներգրավվեք կարևոր իրադարձությունների մեջ, և դա ձեզ ստիպի հուզվել: Բայց տագնապի լուրջ պատճառներ չկան, ամեն ինչ ձեզ համար բարենպաստ ձևով կավարտվի:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Ցանկալի չէ պարտքով մեծ գումար վերացնելը կամ ապառիկով գնումներ անելը: Չծրագրված գնումները հազիվ թե հաջող լինեն, այնպես որ՝ լավ կշռադատեք ձեր որոշումը: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հազիվ թե թեթև անցնի: Երբեմն կթվա, թե ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում, բայց դուք կզգաք, որ փոփոխությունները սարերի հետևում չեն, և դա կստիպի հուզվել: Ձեր մտավախությունները մեծ մասամբ անհիմն կլինեն. ամեն ինչ լավ կդասավորվի, դուք կկարողանաք իրագործել մտածածը, հասնել դրված նպատակներին:

Աշխատեք շաբաթվա սկզբին համախոհներին ուշադիր ընտրել, հույս դրեք միայն այն մարդկանց վրա, որոնց լավ գիտեք: Նրանք, ովքեր չափազանց շատ բաներ են խոստանում, հազիվ թե պահեն խոստումը: Ավելի ուշ հնարավորություն կունենաք պիտանի ծանոթություններ հաստատել, նոր գործնական կապեր ձեռք բերել. բաց մի թողեք այն:

Հավանական են հաջող գործարքներ: Գումարին վերաբերող որոշումները առանց շտապելու կընդունեք, հանգիստ ամեն ինչ կկշռադատեք, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի: Լավ գումար աշխատելու շանս կունենաք. բաց մի թողեք այն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հարմար է լուրջ խնդիրները լուծելու համար: Դուք հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից, միշտ ճիշտ եզրակացություններ կանեք ձեր դիտումներից: Հաջող կավարտեք այն նախագծերի վրա աշխատանքը, որոնց մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել: Աշխատեք ինքնուրույն գործել, ոչ մեկից օգնություն չակնկալել. դա կարևոր կլինի և՛ գործնական, և՛ հուզական տեսանկյուններից:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի: Հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել, շփվել մարդկանց հետ, որոնք իսկապես թանկ են ձեզ համար և որոնց իսկապես համակրում եք: Շատ Կարիճների հետաքրքիր ճամփորդություններ, անսովոր միջոցառումներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն: Ընտանիքում իրադարձություններ տեղի կունենան, որոնք բոլորին կուրախացնեն:

Շաբաթը լավ կդասավորվի նրանց համար, ովքեր կփորձեն չմերժել ուրիշների օգնության խնդրանքը, բաց չեն թողնի բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի օգտակար գործերի համար՝ սկսած ամենանշանակալի ու բարդ գործերից մինչև պարզերն ու լավ ծանոթները: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ ամենահամարձակ ծրագրերը կյանքի կոչելու հարցում: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, որը ստեղծագործ մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Հաճելի կլինեն ընկերների ու մտերիմների հետ շփումները, լավ կանցնեն և՛ ծրագրված, և՛ չծրագրված հանդիպումները:

Շաբաթվա կեսին լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Պետք չէ հետևել խորհուրդներին, որոնք հաճույքով տալիս են շրջապատողները: Ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ: Լավագույն ժամանակը չէ ռիսկային նախաձեռնությունների համար:

Շաբաթվա վերջին կրկին կուժեղանան դրական միտումները, դուք ձեզ ավելի լավ ու ինքնավստահ կզգաք: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, դրական փոփոխություններ աշխատանքի մեջ, հաճելի անակնկալներ մտերիմներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը հասարակ չի լինի, բայց արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Հուզական դաշտն անկայուն կլինի, դուք հաճախ կհուզվեք և ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Չեն բացառվում կոնֆլիկտներն ու վեճերը, հատկապես բարդ կլինի գործընկերների հետ լեզու գտնելը: Մտերիմների հետ էլ երբեմն տարաձայնություններ կլինեն, բայց դուք կաշխատեք խաղաղություն պահպանել, այդ իսկ պատճառով զիջումների կգնաք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Նոր գաղափարներ կհայտնվեն, ձեզ համար հեշտ կլինի մտածածն իրագործելը: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նոր համախոհները ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Հնարավոր է նաև սիրային պատմության սկիզբը: Այստեղ լավ է իրադարձությունները չշտապեցնեք:

Շաբաթվա վերջը կուրախացնի դրամական մուտքերով, ֆինանսական գործերի վիճակն էլ կլավանա: Հաջող կլինեն գնումները, այդ թվում՝ չծրագրվածները, իսկ ներդրումները եկամուտ կբերեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ, հագեցած ու հետաքրքիր կլինի շաբաթվա սկիզբը: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք կհաջողվի իրագործել մոտ ժամանակներս, ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կօգնեն այդ հարցում: Կարող եք ստանձնել կարևոր նախագծերը: Ցանկացած գործի պատասխանատու մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել նույնիսկ այն դեպքերում, երբ պայմանները թվում է, թե ձեր օգտին չեն:

Նոր հեռանկարներ կբացվեն գործնական ոլորտում: Այստեղ պետք է վճռական գործել: Հավատացեք ձեր հաջողությանը, հենց դա կարող է վճռական դեր խաղալ: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատել են, կփոխեն իրենց կարծիքը, կփորձեն հարթել հարաբերությունները: Շատ Ջրհոսներ նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեն:

Ներդաշնակ կլինեն ամենամտերիմների հետ հարաբերությունները, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ: Շաբաթը բարենպաստ կլինի ռոմանտիկ տեսանկյունից: Դա անմոռանալի ժամադրությունների, երկար սպասված խոստովանությունների ժամանակ կլինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին արժե կենտրոնանալ աշխատանքի վրա: Դուք դրանում մեծ հաջողությունների հասնելու, ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու և կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենաք: Շատ բան կարող եք սովորել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա: Ձեր հետաքրքրասիրությունը շրջապատողների սրտով կլինի, նրանք ձեր հարցերն անպատասխան չեն թողնի: Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց: Նույնիսկ եթե ձեր հասցեին քննադատություն հնչի, հոգ չէ. կարևոր կլինի ստվերում չմնալը:

Շաբաթվա երկրորդ կեսը հոգսաշատ կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի ուղղեք ուրիշների սխալները, կատարեք նրանց պարտականությունները: Դա ամենահետաքրքիր ու հաճելի զբաղմունքը չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ու կպահպանեք լավ տրամադրությունը: Շատ Ձկներ կոգեշնչեն ու սիրտ կտան նրանց, ովքեր հուսահատվել են:

Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր: Չի բացառվում՝ դրանք ավելին լինեն, քան սպասում էիք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1955 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0