ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 08.02 - 14.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1893 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին աշխատեք խուսափել թեթևամիտ արարքներից ու շտապողական եզրահանգումներից: Այդ հատվածը կշռադատված որոշումներ է պահանջում. հենց դրանք կօգնեն հասնել նպատակին: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հենց դրա պատճառով էլ չարժե բոլոր գործերը միանգամից ստանձնել, բոլոր գաղափարները չէ, որ պետք է միանգամից կյանքի կոչել. հաճախ ավելի խելամիտ կլինի շատ ավելի բարենպաստ պահի սպասելը:

Շաբաթվա երկրորդ կեսին վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Մարդիկ պատրաստ կլինեն ձեր հետևից աշխարհի ծայրը գնալ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել: Նոր ընկերներ կհայտնվեն, բայց մրցակիցներն էլ կշատանան: Ձեր շատ արարքներ ուշադրություն կգրավեն: Չի բացառվում՝ շաբաթվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կլինի: Ամենայն հավանականությամբ՝ այդ հատվածը անսպասելի իրադարձություններ կբերի: Հաճախ դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Դուք կաշխատեք օգտագործել բոլոր հնարավորությունները, համարձակ փորձարկումներ կանեք ու նպատակին տանող սեփական ուղիները կփնտրեք: Հաճախ հաջողությունը կուղեկցի ձեր նախաձեռնություններին և հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն մտահղացումները, որոնք նախկինում լուրջ չէիք ընդունում: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում՝ դրանք երկարատև համագործակցության կամ ընկերական հարաբերությունների սկիզբ դնեն:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Դուք ձեզ ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ հիմա կարող եք վերադառնալ հին ծրագրերին, գաղափարներին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Կարող եք աշխատել փաստաթղթերի հետ, դիմել պետկազմակերպություններին, լուծել ֆինանսական հարցերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այս շաբաթ դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց ոչ առանց աշխատելու: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Շրջապատողների տված աջակցության խոստումներին էլ արժե քննադատորեն մոտենալ: Ցավոք, բոլորը չեն կարողանա պահել իրենց տված խոստումները:

Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ դուք կարողանաք զբաղվել հենց այն նախագծով, որը վաղուց ձեզ հետաքրքիր ու հեռանկարային է թվում: Աշխատեք միանգամից ցույց տալ, թե ինչի եք ունակ, վատ մի զգացեք ուշադրություն հրավիրել ձեր հաղթանակներին:

Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով լի կլինի: Լավ ժամանակ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե նախաձեռնող լինեք: Սիրելի մարդը հաճույքով ընդառաջ կգա ձեզ: 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավորությունների շաբաթ է: Շանս կա՝ առաջ գնաք ընտրված ուղղությամբ, հասնեք վաղուց դրված նպատակին: Ստանձնած ամեն ինչում չէ, որ կկարողանաք արագ հաջողության հասնել: Ամենահետաքրքիրը կդառնան հենց երկարաժամկետ ծրագրերը: Դրանց հետ կապված կլինեն և ամենահաճելի ծանոթությունները, հանդիպումները, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

Շաբաթվա առաջին կեսին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Հուզական դաշտն անկայուն է, դուք հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը: Հետևեք ձեր տրամադրությանը, մի տխրեք: Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ:

Շաբաթվա երկրորդ կեսը գործերին լուրջ մոտեցում է պահանջում: Աշխատեք պահել բոլոր խոստումները, նույնիսկ եթե դա անելը բարդ լինի: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, և դա կօգնի խուսափել սխալներից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ կկարողանաք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Ամեն անգամ նպատակին հասնելը հեշտ չի լինի, բայց դուք համառ կլինեք և չեք հրաժարվի մտածածից: Հաճախ պետք է ինքնուրույն սկսեք գործել. օգնականներ կհայտնվեն միայն այն բանից հետո, երբ արդեն կհաղթահարեք առաջին խոչընդոտները: Պետք է արագ սովորեք, հաճախ՝ ուրիշների սխալների վրա: Եթե բավականաչափ ուշադիր լինեք, ցավալի սխալներ չեք անի, որոնք բոլորի կյանքը կբարդացնեին:

Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Այստեղ խոսքը կարող է լինել ինչպես հին պարտքերի վերադարձի, այնպես էլ շահավետ գործարքներ կնքելու մասին: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության գրավիչ առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ երազանքի աշխատանքը կգտնեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Շաբաթը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը բազում նոր հնարավորություններ կբացի: Աշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Որոշ Կույսեր հենց հիմա կհասկանան, թե ինչ քայլ է պետք անել, որպեսզի կյանքը սկսի դեպի լավը փոխվել: Կարող եք փորձարկումներ անել, լրիվ նոր բան փորձել. շատ հարցերում հաջողակ կլինեք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Հաճախ օգտակար կլինի ձեր հմայքը, մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը; Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհ դառնալ, ընդ որում՝ շատ օգտակար: Նրանց աջակցությունը կօգնի ձեզ խուսափել տհաճ պահերից, ինչպես նաև զուր ապրումներից, դատարկ բաների պատճառով անհանգստանալուց:

Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Դա հրաշալի գաղափարների, ոգեշնչման և մտքի փայլատակումների ժամանակ կլինի: Այն, ինչ կանեք, անպայման ուշադրություն կգրավի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվելու շրջապատողների հետ հարաբերությունները: Կարող եք ուժեղ և ազդեցիկ համախոհներ գտնել, բայց պետք է մտածեք, թե ինչով կարող եք նրանց հետաքրքրել: Այստեղ պետք կգան հին գաղափարները: Չի բացառվում՝ հիմա կարողանաք դրանք կյանքի կոչել:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է կոմերցիոն գործունեության համար: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, հավանական են հաջող գնումներ: Կկարողանաք միավորել մարդկանց, որոնք նման հետաքրքրություններ ունեն և դրանից օգուտ քաղել:

Շաբաթվա երկրորդ կեսը թույլ կտա բարենպաստ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Այստեղ պետք է ջանքեր գործադրեք, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ արժե ասել կամ անել: Չի բացառվում՝ դուք գտնեք հին և ձեզ համար թանկ կապերը վերականգնելու ձևը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հրաշալի գաղափարներով լի կլինի, որոնցից մի քանիսը կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Շատ լավ ժամանակ է ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար:
Այս օրերը ձեզ դուր կգան նաև նրանով, որ հնարավորություն կտան ասել ու անել այն, ինչ կուզենաք: Դուք ոգեշնչված փորձարկումներ կանեք, արագ կհարմարվեք նոր պայմաններին:

Շաբաթվա երկրորդ կեսը ոգեշնչող իրադարձություններով ու հաճելի հանդիպումներով լի կլինի: Կարող եք նոր համախոհներ, օգնականներ գտնել, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան: Հարմար ժամանակ է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի նշանակալի դրական փոփոխությունների հասնելը:

Ոգեշնչող պահեր շատ կլինեն: Որոշ Կարիճներ կհասկանան, որ պատրաստ են անցնել այն գործին, որը երկար ժամանակ չէին համարձակվում ստանձնել: Առաջին քայլերն անելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին չբարկանալը բարդ կլինի: Մեկ պայմաններն անհաջող կդասավորվեն, մեկ շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն: Ստիպված եք լինելու թանկ ժամանակը ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա, կշեղվեք գործերից, որպեսզի շրջապատողներին խորհուրդներ տաք, առանց որոնց նրանք ոչինչ անել չեն կարողանա:

Աշխատեք վերահսկել հույզերը: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Օր օրի աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա, դուք հրաժեշտ կտաք կասկածներին, կհասկանաք, որ պատրաստ եք դիմել վճռական գործողությունների:

Հնարավորություն կունենաք կարգավորել ոչ միանշանակ իրավիճակները, հասկանալ, թե ինչու են ձեզ համար կարևոր հարաբերությունները բարդ դասավորվել: Հեշտությամբ անցյալում կթողնեք տարաձայնություններն ու վեճերը: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրո սկիզբ կդառնան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթն առույգ և ակտիվ սկսեք: Նրա առաջին օրերը հարմար են բարդ գործերով զբաղվելու, կարևոր հարցերը լուծելու համար: Չի լինի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել. պետք է միայն ուզենալ: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը:

Հեշտությամբ աջակցություն կստանաք: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք չափազանց համարձակ, ռիսկային էին թվում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ավելի քիչ ֆորմալ կդառնան: Դրանցում նաև սիրային նոտաներ կարող են հայտնվել, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են ցանկացած թեմայով կարևոր զրույցների համար: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, նրանք էլ ձեզ կլսեն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր կարիերայում նոր էջ կբացի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ շաբաթ է, որը բազում կարևոր հարցեր լուծելու հնարավորություն կտա: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա անել այն, ինչ երկար ժամանակ չէր ստացվում: Որոշ Ջրհոսներ կուղղեն ավելի վաղ գործած սխալները:

Մտածեք՝ արդյոք ճիշտ եք դրել առաջնահերթությունները. ցավալի կլինի ժամանակը և ուժերը դատարկ բաների վրա վատնելը: Լսեք ինտուիցիայի հուշումները: Կողքից խորհուրդները միշտ չէ, որ այնքան լավը կլինեն, ինչպես մտածում են նրանք, ովքեր տալիս են դրանք:

Շաբաթվա առաջին կեսը գործերով լի կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու արտաժամյա աշխատել: Անձնական կյանքը երկրորդ պլան կանցնի, բայց ոչ երկար ժամանակով. շուտով ամեն ինչ կփոխվի:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, այնքան շատ կլինեն հետաքրքիր առաջարկները: Կմեծանա նաև հաճելի ծանոթությունների հավանականությունը: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը տհաճություններից զուրկ չի լինի, բայց իր ձևով լավը կլինի: Այն հնարավորություն կտա շատ բան սովորել, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Որոշակիություն կհայտնվի այնտեղ, որտեղ դրա կարիքն ունեիք. առաջ շարժվելը կհեշտանա:

Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Հաճախ դրանք կապված կլինեն բիզնեսի կամ աշխատանքի հետ: Կարևոր կլինի չտաքանալը, հույզերի ազդեցության տակ չընկնելը: Եթե դուք հանգստություն և սառնասրտություն պահպանեք, կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը՝ խուսափելով կոնֆլիկտներից ու թաքուն պահած վիրավորանքներից:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ բաներով հեշտ կլինի առաջինից, քանի որ կառանձնանա ավելի կայուն հուզական դաշտով: Դուք կպահպանեք լավատեսությունն ու ինքնավստահությունը, դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, պրովոկացիաներին չեք տրվի: Շատերին դուր կգա կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը: Զարմանալի չէ, որ շրջապատողները կուզենան ընկերանալ ձեզ հետ, հաճոյախոսություններ կանեն, ուշադրության նշաններ ցույց կտան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1893 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4