Շաբաթվա աստղագուշակ 06.09 - 12.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1795 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ հատուկ համառությունն ու նպատակասլացությունը այս շաբաթ մի քանի անգամ կուժեղանան: Դա հնարավորություն կտա հաջողության հասնել գործերում, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Հաճախ անհրաժեշտ արդյունքն ստանալուն կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Իսկ ահա ծանոթների խորհուրդներն անօգուտ կլինեն, միայն կխճճեն ձեզ ու կշեղեն: Արագ պարզ կդառնա, որ ծրագրի համաձայն գործել չի ստացվելու: Դա ձեզ չի վշտացնի, քանի որ պատրաստ կլինեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Եթե ինչ-որ բան չստացվի էլ, դուք մտածածից չեք հրաժարվի, իսկ մի քանի փորձից հետո կհասնեք ձեր նպատակին: Շաբաթը անսովոր հանդիպումներ է խոստանում: Շատ Խոյեր հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել կամ էլ կծանոթանան հայտնի անձնավորության հետ: Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, շատերի հետ կկարողանաք ընկերանալ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ինչ արդյունքներ էլ ակնկալեք ստանալ, պատրաստ եղեք նրան, որ պիտի շատ աշխատեք: Հիմա ոչ մի բան ինքն իրեն չի ստացվի: Սովորաբար դուք պիտի համ նախաձեռնող լինեք, համ էլ ջանքեր գործադրեք անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Որոշ Ցուլեր պիտի ոգեշնչեն շրջապատողներին, օգնեն նրանց առաջ շարժվել: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Նոր գործեր կհայտնվեն: Աշխատանքը շատ Ցուլերի համար ավելի գրավիչ ու բազմազան կդառնա: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Շատ օգտակար կլինի մասնագիտական սեմինարների և այնպիսի միջոցառումների այցելելը, որտեղ կարող եք շփվել իրենց փորձով կիսվելու պատրաստ մարդկանց հետ: Չի կարելի ասել, որ անձնական կյանքը երկրորդ պլան կանցնի, բայց մտերիմների հետ շփումների ժամանակ հիմա իսկապես քիչ կունենաք: Ամենակարևորը ինքներդ ձեզանից անհնարինը չպահանջելն է: Հիմա պիտի ընտրեք, թե ինչով եք զբաղվելու առաջին հերթին: Կարևոր կլինի առաջահերթությունները ճիշտ դնելը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին դժվար կլինի կյանքին փիլիսոփայորեն նայելը, բայց պայմանները հենց դա կպահանջեն: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, երբեմն լրիվ անսպասելի դժվարություններ կառաջանան: Խուճապի մի մատնվեք: Եթե պահպանեք սառնասրտությունն ու հետևողական գործեք, ամեն ինչ կստացվի: Ամենահասարակ ժամանակահատվածը չի լինի շփումների համար: Մարդիկ ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն նույնիսկ լավ ծանոթների հետ չեք կարողանա պայմանավորվել: Բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, շրջապատողներն էլ չեն ուզենա վիճել ձեզ հետ: Բոլորը կփորձեն խաղաղություն պահպանել: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր գործերով լի կլինի: Հեշտությամբ նոր բան կմտածեք և անմիջապես կկարողանաք այդ գաղափարն իրագործելուն ուղղված առաջին քայլերն անել: Բացի այդ, դուք հաճույքով կաջակցեք նրանց, ովքեր պատրաստ են դուրս գալ ընդունված սահմաններից: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Ձեզ հետ հետաքրքիր և ուրախ կլինի: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ընկերանալ, իսկ ինչ-որ մեկն էլ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը հետաքրքիր և արդյունավետ կլինի: Շատ Խեցգետիններ այդ հատվածում անսովոր առաջարկներ կստանան ու միանգամից կհամաձայնեն դրանց. ինտուիցիան կհուշի, որ հիմա արժե նոր բան ստանձնել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Հնարավոր է՝ ընկերանաք մարդկանց հետ, որոնց հետ նախկինում բացառապես աշխատանքային թեմաներով էիք շփվում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամներից մեկի հետ: Հարմար ժամանակ է հարազատների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը լավագույն ժամանակը չէ վճռական գործողությունների համար: Փոխարենը կարող եք ոչ մի տեղ չշտապելով կարևոր հարցերի շուրջ մտածել: Չի բացառվում ուզենաք վերանայել առաջնահերթությունները, ձեր առաջ նոր նպատակներ դնել: Հեշտությամբ ինչ-որ բան դեպի լավը կփոխեք, կհրաժարվեք վնասակար սովորույթներից: Շատ Խեցգետիններ ապագային վերաբերող կարևոր որոշումներ կընդունեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ շաբաթ է: Անհանգստանալու բան չի լինի, ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Աշխատանքի մեջ հաջողությունները սկզբում համեստ կլինեն, բայց մի քանի օր հետո կկարողանաք կարևոր քայլ անել ու նշանակալիորեն առաջ շարժվել: Ձեր հաղթանակներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում շուրջը ոչ ոքի չէին նկատում: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Արժե լավ մտածել. հնարավոր է ավելի շահեկան լինի անկախությունը պահպանելն ու ինքնուրույն գործելը: Ձեզ համար լրիվ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան: Շատ Առյուծների կզարմացնեն մտերիմների ու լավ ծանոթ մարդկանց արարքները: Դուք հրաժեշտ կտաք պատրանքներին: Դա այնքան էլ հաճելի չի լինի, բայց օգտակար կլինի: Շաբաթվա վերջին կհասկանաք, թե ինչն եք ճիշտ արել, իսկ ինչը՝ սխալ: Հաջող շաբաթ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Վառ հույզեր շատ կլինեն, իսկ սիրահարվածներին աստղերը հաճելի անակնկալներ, ճակատագրի նվերներ են խոստանում: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա առաջին օրերին հետևեք ֆինանսական գործերի վիճակին: Լավ է վարկեր չվերցնեք, ապառիկով գնումներ չանեք: Համոզվեք, որ չմարված պարտքեր չեն մնացել: Ավելի ուշ ձեզ նշանակալի դրամական մուտքեր են սպասվում: Մի շտապեք ծախսել ստացածը, հետո ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք, որ վատնող չեք եղել: Մնացած հարցերում շաբաթը բարենպաստ է: Նրա սկիզբը հրաշալի է աշխատանքի համար. ինչպես նոր, այնպես էլ լավ ծանոթ: Պարտադիր չէ մենակ աշխատեք: Համախոհները, որոնց հիմա կգտնեք, բազմիցս կօգնեն ձեզ կարևոր առաջադրանքները լուծելիս: Անձնական հարաբերություններում հազիվ թե դժվարություններ ծագեն: Դուք արագ մոտեցում կգտնեք մարդկանց, իսկ նրանց, ում լավ գիտեք, միշտ կես խոսքից կհասկանաք: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնց մասին վերջերս զրույցներ շատ են եղել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Երբեմն դա բավական բարդ կլինի, կթվա, թե շրջապատողները տարօրինակ բաներ կամ բացահայտ հիմարություններ են ասում և անպայման բարդ իրավիճակի մեջ կհայտնվեն, եթե չբացատրեք նրանց, թե ինչն ինչոց է: Չարժե դրա վրա շատ ժամանակ ծախսել, կարելի է ավելի օգտակար զբաղմունք գտնել: Ավելի ուշ շփումների համար բարենպաստ շրջան կգա, ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու հնարավորության համար: Հնարավոր են յուրահատուկ ու հետաքրքիր միջոցառումների, անսովոր վայրերում լինելու հրավերներ: Շաբաթը հարմար է կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք չեք շեղվի, ոչինչ աչքաթող չեք անի ու չեք խառնի: Շատ Կշեռքներ կսովորեն այն, ինչը շուտով անպայման պետք կգա: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համբերությամբ զինվեք: Իրադարձությունները հիմա շատ դանդաղ կզարգանան և դրա դեմ պայքարել չի լինի: Այո, ոչ բոլորը գործերը կկարողանաք արագ ավարտել, բայց հոգ չէ: Բացի այդ, դուք ժամանակ կունենաք ձեր ծրագրերը մանրամասն մտածելու, հասկանալու համար, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից՝ երբեմն ինքներդ էլ դա չնկատելով: Անսպասելի աղբյուրից ստացված տեղեկատվությունը, պատահական զրույցում ասված բառերը կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ: Հենց այս շաբաթ որոշ Կարիճներ որոշումներ կընդունեն, որոնք մի քանի ամսից մեծ փոփոխությունների կհանգեցնեն: Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան, բայց այստեղ օգնության կհասնի հումորի զգացումը: Մանրուքների պատճառով չանհանգստանալու և լավատեսություն պահպանելու ձեր ունակությունը շատերին կհմայի: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ արդյունավետ շաբաթ է, որը հրաշալի կլինի աշխարհը դեպի լավը փոխելու համար: Կարող եք ստանձնել այն, ինչը դեռ վերջերս լրիվ անհնարին էր թվում: Կպարզվի, որ դուք ունակ եք հրաշալի գլուխ հանել դրանից: Շրջապատողներին կհիացնեն ձեր հաջողությունները, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան համագործակցել ձեզ հետ, օգնել կյանքի կոչել համարձակ գաղափարները: Շաբաթը կարող է ոչ միայն համատեղ աշխատանքի, այլև երկարատև ընկերության սկիզբ դնել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել և արդյոք ժամանակին դա կանեք: Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կզգաք, որ ձեզ լսում են, ձեր հեղինակությունը ոչ ոքի մոտ կասկածներ չի հարուցում: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնի ձեզ և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական խնդիրները լուծելիս: Կարող եք հանգիստ քննարկել կարևոր հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ հակասական ու ոչ միանշանակ շաբաթ է: Կարևոր է չշտապել որոշումների հարցում, հիշել, որ առաջին տպավորությունն ամեն անգամ ճիշտ չէ: Բարդ իրավիճակներ քիչ չեն լինի, դրանցից պիտի երկար ու առանց շտապելու գլուխ հանեք: Իսկ թե արդյոք արժե ինչ-որ մեկի հետ խորհրդակցել, ինքներդ որոշեք: Ինչ-ինչ պիտանի հուշումներ կարող եք ստանալ, բայց ամենայն հավանականությամբ ոչ այն մարդկանցից, որոնցից դրանք սպասում էիք լսել: Աշխատանք սպասվածից շատ կլինի: Հաճախ դա կապված կլինի նրա հետ, որ դուք ստիպված եք լինելու կատարել ոչ միայն ձեր, այլև ուրիշների պարտականությունները: Գործի ընթացքում շատ բան կսովորեք: Այս շաբաթ ձեռք բերած փորձը ձեզ դեռ շատ պետք կգա: Մտերիմների հետ շփումները համբերատարություն, երբեմն էլ ինքնակառավարում կպահանջեն: Լարված պահեր կառաջանան, բայց դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու ձևը: Լավ է այդ հատվածի համար լուրջ կազմակերպվածություն, ծրագրում պահանջող ընտանեկան միջոցառումներ չկազմակերպեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք: Սա շատ բարենպաստ շաբաթ կլինի աշխատանքի համար: Կարող եք գլուխ հանել բարդ գործերից, այդ թվում՝ նրանցից, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Անսպասելի կպարզվի, որ բավականաչափ գիտելիքներ ու փորձ ունեք մասշտաբային նախագիծը կյանքի կոչելու, անելու համար այն, ինչը մյուսներին չի հաջողվել: Շաբաթը լավը կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Առաջին հերթին՝ նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնց հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Երկրորդ՝ համագործակցության առաջարկների պակաս չի լինի: Երրորդ՝ կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը, և դա կօգնի մրցակիցներին հետևում թողնել: Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինի դրական միտումների ազդեցությունը, բայց այստեղ իրադարձություններն ավելի դանդաղ կզարգանան: Կարող եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ կամ ընկերանալ, սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ծրագրերի մեջ որոշակիություն մտցնելը, առաջնահերթությունները որոշելը հեշտ չի լինի: Շատ Ձկներ հիմա սովորականի նման վճռական չեն լինի, կվախենան պարտավորություններ վերցնել իրենց վրա, ավելի շատ կմտածեն խնդիրների, քան իրենց առջև բացված հնարավորությունների մասին: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լավ խորհուրդ տալ, հուշել՝ դեպի ուր շարժվել: Վստահեք նրանց, ում լավ գիտեք: Որոշ Ձկներ պիտի վերադառնան նրան, ինչով ավելի վաղ են զբաղվել: Չի կարելի ասել, որ նշանի ներկայացուցիչները դա մեծ ոգևորվածությամբ են անելու: Բայց արժե ջանքեր գործադրել. հրաշալի արդյունքի հասնելու, ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կա: Մտերիմները հիմա ակտիվ կմասնակցեն ձեր կյանքին: Նրանք դա ամեն անգամ նրբանկատորեն չեն անի: Բայց ցանկացած բարդ իրավիճակում կօգնի հանգիստ, կառուցողական զրույցը: Կարող եք ամեն ինչի մասին պայմանավորվել: |
|