Շաբաթվա աստղագուշակ 06.06 - 12.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1332 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին օրերը հագեցած ու հետաքրքիր կլինեն: Դուք շատ բան պիտի անեք, խնդիրներ կհայտնվեն, որոնք կուզենաք հնարավորինս արագ լուծել: Հարմար ժամանակ է նոր աշխատանքի անցնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ է ձեզանից պահանջվում և ինչպես կարելի է գործել: Սակայն գործնական բանակցությունները զգուշություն են պահանջելու. վտանգ կա՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ թակարդը գցել: Ավելի ուշ պիտի զբաղվեք կազմակերպչական հարցերի լուծմամբ: Որոշ Խոյեր ստիպված են լինելու ղեկավարել ուրիշներին, չնայած որ կուզենային ամեն ինչ ինքնուրույն անել: Փոխարենը հենց ձեզ համար շատ կարևոր բաները քննարկելու և տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որը մոտ ժամանակներս օգտակար կլինի: Աշխատեք մինչև շաբաթվա վերջ պահպանել լուրջ տրամադրվածությունը: Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե դրանք միայն ձեզ չեն վերաբերում: Օգտակար կլինի այն մարդկանց խորհուրդները լսելը, որոնց լավ եք ճանաչում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար շաբաթ է, որպեսզի փորձեք կյանքի կոչել ավելի վաղ մտածածը: Դա հատկապես վերաբերում է գործնական ոլորտին. հիշեք հին ծրագրերի մասին և աշխատեք կյանքի կոչել դրանք: Չի բացառվում՝ բիզնեսին վերաբերող գաղափարներ հայտնվեն: Եթե ձեր ընկերները աջակցեն ձեր մտահղացումները, դրանք կյանքի կոչելուն արժե հնարավորինս շուտ անցնել: Հավանական են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավորություն կունենաք հաջողությամբ վաճառել անպիտան դարձած իրերը: Որոշ Ցուլեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Չի բացառվում՝ այս շաբաթ ուզենաք կյանքում արմատական փոփոխություններ անել: Պայմանները դրա համար բարենպաստ կլինեն, սակայն շտապել չարժե: Բացի այդ, արժե մտածել, թե ինչպես կազդեն ձեր որոշումները շրջապատողների հետ հարաբերությունների վրա: Աշխատեք չվիրավորել ու չխոցել ձեզ համար թանկ մարդկանց: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Դա լավ ժամանակ կլինի և՛ արդեն ծանոթ աշխատանքի, և՛ լրիվ նորի համար: Ամենայն հավանականությամբ բարդ առաջադրանքներ կլինեն, և միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք անցնել դրանց լուծմանը: Շատ Երկվորյակների պետք կգա դիտողունակությունն ու ուրիշների սխալներից սովորելու ունակությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ կհաջողվի խուսափել լուրջ սխալներից, ժամանակին ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք կարող են կարևոր լինել: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք շրջապատողների հետ հարաբերություններին: Կարող է պարզվել, որ մարդիկ, որոնց ձեզ համախոհ եք համարել, չեն վստահում ձեզ, իսկ դա կխանգարի համագործակցությանը: Արժե ամեն ինչ հնարավորինս արագ պարզաբանել: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն և՛ աշխատանքային, և՛ անձնական բնույթի ուղևորությունների համար: Դուք կլինեք այնպիսի վայրերում, որոնց մասին շատ եք լսել, և դա ձեզ շատ կուրախացնի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք ուշադիր լսել հին ու նոր ծանոթներին: Այս շաբաթ շրջապատողներից բազում հետաքրքիր բաներ կարող եք իմանալ, և երբեմն դրա համար հարցեր տալու կարիք էլ չի լինի: Կարևոր կլինի եզրակացությունների հարցում չշտապելը, տեղեկատվությունն ամբողջությամբ ստուգելը: Այդպես դուք և՛ սխալներից կխուսափեք, և՛ անհարմար վիճակում չեք հայտնվի: Ձեզ պետք կգա ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը. խոսքը և՛ լրիվ նոր, և՛ ծանոթ գործերի մասին է: Նախկինում դժվարությամբ տրվող առաջադրանքներն ավելի հեշտությամբ կկատարեք: Ձեր մոտեցումը շատերին դուր կգա, շրջապատողները կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չեն բացառվում և՛ գործնական, և՛ անձնական բնույթի հետաքրքիր առաջարկները: Ամենակարևոր հարցերն արժե քննարկել շաբաթվա վերջին: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողներին սեփական ճշմարտացիության մեջ համոզելը, ձեզ կաջակցեն նրանք, ովքեր նախկինում լրիվ այլ տեսակետի կողմնակից էին: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործերում զգուշությունը ձեզ շատ պետք կգա շաբաթվա սկզբին: Տաքանալ և որոշումների հարցում շտապել պետք չէ: Ինչ-որ մեկը կփորձի ճնշել ձեզ, ստիպել գործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Պատրաստ եղեք հակահարված հասցնելու: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա կեսը և՛ արդյունավետ, և՛ շատ հաճելի կլինի: Հեշտությամբ կտրվի այն, ինչն առաջ չի ստացվել: Եթե դուք ինչ-որ նոր բան մտածեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, բանակցությունների ժամանակ ձեր կարծիքը վճռորոշ կլինի: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ մտերիմները ձեր աջակցության կարիքն զգան: Փոքրիկ խնդիրներ ու թյուրիմացություններ կարող են առաջանալ: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե հանգստություն պահպանեք, ներողամիտ լինեք ուրիշների թուլությունների հանդեպ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ոգևորությունը, որով շաբաթվա սկզբին կստանձնեք գործերը, կօգնի ձեզ արագ գլուխ հանել նախկինում անլուծելի թվացող խնդիրներից: Այդ ժամանակահատվածը նկատելի մասնագիտական հաջողություններ ու գործերում առաջընթաց է խոստանում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կույսերի հանդեպ, որոնց աշխատանքը կապված է շփումների հետ, բազմաթիվ հանդիպումներ ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն է պահանջում: Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի նաև իրավաբանական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու և համաձայնություններ ստորագրելու համար: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները. հենց դրանց հետ կապված կլինեն ձեր ապրումներն ու հուզումները: Լավ է չշտապեք եզրակացությունների հարցում, աշխատեք հանգիստ վերլուծել տեղի ունեցողը: Կպարզվի, որ որոշ խնդիրներ առաջ են եկել ձեր սեփական խոսքերի և արարքների պատճառով: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք չհուզվել ու խուսափել սթրեսային իրավիճակներից: Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա ինքներդ ձեզ ու ձեր ուժերը խնայելու ունակությունը: Գործերում արժե նախաձեռնող լինել միայն այն դեպքում, եթե պայմանները անվերապահորեն բարենպաստ են դրա համար. մնացած իրավիճակներում աշխատեք զգույշ լինել ու ձեզ վրա ուշադրություն չհրավիրել: Հեշտ չեն անցնի գործնական բանակցությունները, նույնիսկ աշխատանքի մասին անբռնազբոս զրույցները կստիպեն ձեզ հուզվել: Չի բացառվում՝ տհաճ լուրեր ստանաք: Նման իրավիճակներում կարևոր կլինի տեղեկատվությունն արագ ստուգելը: Կարող է պարզվել, որ ձեզ մոլորության մեջ են գցում: Չնայած երբեմն առաջ եկող դժվարություններին՝ դուք գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվել շաբաթը: Իսկ ամենը հնարավորությունների շնորհիվ, որոնք շատ կլինեն և որոնցից ոչ մեկը կփորձեք բաց չթողնել: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Նրանք ոչ միայն կօգնեն խնդիրների լուծման հարցում, այլև ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ռոմանտիկ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչքան քիչ հուզվեք և ապրումներ ունենաք, այնքան լավ կդասավորվի շաբաթը: Ուրախության առիթներ փնտրեք. այս շաբաթ դրանք ավելի շատ կլինեն, քան կարող է թվալ: Ուշադրություն դարձրեք նոր աշխատանքային առաջադրանքներին: Աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել. դա կամրապնդի ձեր դիրքերը, նոր հնարավորություններ կբացի ձեր կարիերայի զարգացման մեջ: Զգուշություն է պետք փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններ դիմելու հետ կապված ամեն հարցում: Այստեղ ամեն ինչ լավ կդասավորվի, եթե թեթևամտություն չդրսևորեք, ուշադրություն դարձնեք մանրուքներին, հույս չունենաք, որ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պիտի որոշ ջանքեր գործադրեք: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների համար: Դուք կսկսեք կես խոսքից հասկանալ նույնիսկ նրանց, ում հետ նախկինում ընդհանրապես լեզու գտնել չէիք կարողանում: Կհաջողվի ինչ-որ բանի մասին պայմանավորվել ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ: Չի բացառվում՝ շուտով ընկերանաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հաջող կլինի: Դուք վճռականություն ու համառություն, համարձակություն և հնարամտություն դրսևորելու հնարավորություն կունենաք: Ստանձնեք նոր գործերը, մի հետաձգեք անսպասելի առաջ եկած գաղափարների իրագործումը: Շաբաթը հանգիստ չի լինի, առանց խառնաշփոթի չի անցնի, բայց ձեզ մոտ ամեն ինչ պարզապես հրաշալի կստացվի: Հաջող կանցնեն բանակցությունները, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Փորձը ձեզ կհուշի, թե որն ավելի օգտակար կլինի՝ դրանք միանգամից ընդունելը, թե ինչպես հարկն է մտածելը: Հավանական են գործնական ուղևորություններ: Դրանք սպասվածից ժամանակատար կլինեն, բայց արդյունքը ձեզ չի հիասթափեցնի: Անձնական հարաբերություններում երբեմն ամեն ինչ հարթ չի լինի: Սակայն դուք կոնֆլիկտներ թույլ չեք տա, հակառակը՝ կաշխատեք հարթել սուր անկյունները, փոխզիջումային տարբերակի հասնել, ամեն ինչի մասին խաղաղ պայմանավորվել: Մտերիմները կգնահատեն դա և շատ հարցերում ընդառաջ կգան ձեզ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը կարևոր կլինի ձեզ համար: Այն կօգնի գլուխ հանել հարցերից, որոնց մասին երկար եք մտածել: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ ու մյուսներին, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, կհասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը՝ հետաձգել: Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները: Նույնիսկ ձեր անմեղ նկատողությունները կարող են նրանց վիրավորական թվալ, իսկ կատակները՝ տհաճ: Այնպես որ՝ նրբանկատ եղեք, աշխատեք չխոցել ամենատպավորվողներին. այդպես դուք ձեզ հեռու կպահեք ավելորդ ապրումներից: Կարող եք անցնել բարդ ու մասշտաբային նախագծերի վրա աշխատելուն, գործնական կամ անձնական բնույթի լուրջ հարցերի լուծմանը: Առաջին քայլերը հաջող կլինեն, դուք արագ կհասկանաք, որ ճիշտ ուղղությամբ եք շարժվում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, համակրելի մարդու ուղղությամբ քայլեր անելը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը ձեզ կստիպի հուզվել: Այդ հատվածում հնարավոր են տհաճ իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով ապրումներ կունենաք: Ծագած որոշ խնդիրներ ձեր սեփական սխալների հետևանքը կլինեն: Սակայն իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն դուք անպայման կգտնեք: Դա ավելի արագ կստացվի այն Ջրհոսների մոտ, որոնք կկենտրոնանան նրա վրա, ինչը կախված է իրենցից, ժամանակ չեն վատնի անիմաստ զրույցների և երկար վեճերի վրա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքն էլ կհեշտանա: Դուք գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից, ուրախ լուրեր կստանաք, համախոհներ կգտնեք: Հանգստանալու ու հոգսերից ցրվելու հնարավորություն կլինի: Որոշ Ջրհոսների շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով, հաճելի հանդիպումներով: Նշված ժամանակահատվածը լավը կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը ձեզանից ինքնատիրապետում է պահանջելու: Այդ հատվածում կարող է թվալ, որ միայն դուք եք լսում առողջ բանականության ձայնին, իսկ մյուսները պահի ցանկություններով են ղեկավարվում ու հավատում են լսած ամեն բանի: Կարևոր կլինի կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը: Չի բացառվում՝ դրա համար ստիպված լինեք հետաձգել լուրջ հարցերի քննարկումը: Ժամանակի ընթացքում շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, շփումներն էլ հաճելի կդառնան: Շաբաթվա կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր միայն ուրիշների թերություններն են նկատում: Ֆինանսների հետ կապված ցանկացած հարց արժե լուծել շաբաթվա երկրորդ կեսին: Դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում: Ինտուիցիան կհուշի, թե ինչ արժե նախաձեռնել եկամուտները մեծացնելու համար: |
|