Շաբաթվա աստղագուշակ 06.03 - 12.03
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1071 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք շաբաթվա սկզբին դրական տրամադրվել: Մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից են լինելու, նրանց աջակցությամբ դուք շատ բանի կհասնեք: Հիշեք, որ լուրջ որոշումների հարցում լավ է չշտապեք: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսք գնա ձեր մտերիմների հետաքրքրություների մասին: Օգտակար կլինի դադար վերցնելն ու մենակ մնալը, ամեն ինչ կշռադատելը: Շաբաթվա երկրորդ կեսը ձեզ կուրախացնի: Այդ հատվածում բազում նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք ոչ մեկը բաց չթողնել: Կհեշտանա շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ու խորհրդավոր մարդկանց հասկանալը: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն ձեզ թերագնահատող, քննադատող, ամեն դատարկ բանից կառչող մարդկանց հետ հարաբերությունները: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը անսպասելի իրադարձություններ կբերի: Աշխատեք դրանց հանգիստ արձագանքել, փիլիսոփայորեն մոտենալ ձեր համախոհների ծրագրերում կատարված փոփոխություններին: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, հնարավորինս վեճերի մեջ չմտնելը, չքննարկելը այն գործերը, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի: Խոստումներ տալուց կամ ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ վերցնելուց առաջ երկար մտածեք: Աշխատանքի մեջ պետք կգա առաջնահերթությունները ճիշտ դնելու, հետևողականորեն գործելու, խառնաշփոթից ու չարդարացված ռիսկից խուսափելու ունակությունը: Իսկ մտերիմների հետ հարաբերություններում կարևոր կլինեն բարեհամբույր լինելն ու ոչ մեծ զիջումների գնալու պատրաստակամությունը, եթե դրա կարիքը լինի: Մտերիմների հետ հարաբերությունները մեծ չափով ձեզանից կախված կլինեն: Աշխատեք շատ պահանջկոտ չլինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Նման մարդիկ հիմա շատ շնորհակալ կլինեն ձեզ ներողամտության, հոգատարության ու աջակցության համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթն անսովոր ու հիշարժան իրադարձություններ, ինչպես նաև իրավիճակներ կբերի, որոնցում պիտի արագ կողմնորոշվեք: Հնարավոր են նաև տհաճ պահեր, բայց ավելի շատ կլինեն ուրախության առիթները, ոգեշնչող իրադարձություններն ու լավ նորությունները: Եթե դժվարություններ առաջանան, արագ կհաղթահարեք դրանք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ում հետ առաջ միայն գործնական հարաբերություններն էին կապում: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք: Շաբաթվա առաջին կեսին դուք անսովոր ու համարձակ գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Ավելի ուշ պիտի ուշադրություն հատկացնեք ձանձրալի գործերին, միապաղաղ առաջադրանքների լուծմանը: Դրանցից հրաշալի գլուխ կհանեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի հանդիպումների համար, որոնց ելքից շատ բան է կախված: Նոր օգնականներ ու համախոհներ գտնելու շանս կլինի, չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Որոշ Խեցգետիններ կկռահեն այն, ինչը նրանցից երկար թաքցրել են: Նշանի մյուս ներկայացուցիչները հեշտությամբ ջրի երես կհանեն գաղտնի թշնամիներին: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կարող եք վերադառնալ հին նախագծերին, իրագործել վաղուց մտածածը: Այստեղ հաճույքով կօգնեն ընկերները, իսկ ընդհանուր գործերը կօգնեն ձեզ ավելի մտերմանալ: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքի անդամների հետ հարաբերություններում: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման համար կարելի է մոռանալ բոլոր տարաձայնությունների մասին: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբն աշխատավայրում: Շրջապատողների հետ այս հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք: Ձեր արարքների և խոսքերի շնորհիվ կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Չի բացառվում պետք լինի լուծել բարդ մասնագիտական առաջադրանքները: Դրանք դուք հրաշալի կանեք: Սակայն հիշեք, որ կարևոր է նաև հանգստի համար ժամանակ հատկացնելը: Բացի այդ, չի բացառվում, որ ընտանեկան գործերը ուշադրություն պահանջեն: Շաբաթվա վերջին օրերը դուք արդյունավետ կանցկացնեք: Դրանք հարմար կլինեն լուրջ գործերի, կարևոր հարցերի մասին մտորելու, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Հավանական են կարևոր լուրեր հեռվից, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը կստիպի հուզվել: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Որոշ Կույսեր պիտի հաղթահարեն լուրջ փորձությունները: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու շատ բան կսովորեք: Պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կա: Չեն բացառվում առաջարկները, որոնք ընդունելով՝ դուք նկատելիորեն կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերն ու եկամուտների նկատելի աճի կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն: Հավանական են հաճելի անակնկալներ, ձեզ համար կարևոր հարցերի հետ կապված լավ նորություններ: Ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում ուղևորությունները, որոնք անսպասելի թեթև ու հաճելի կանցնեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այս շաբաթ գործեր սովորականից շատ կունենաք ու հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Չի բացառվում լուծեք այն առաջադրանքները, որոնք մյուսներին լրիվ անհույս են թվացել: Դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, քչով չբավարարվելն է: Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք ու աշխատեք հասնել ձեր ուզածին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատեսորեն կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ձեր ուժերը: Դա թույլ կտա խուսափել սխալներից, հակասական արարքներից ու պարզապես տհաճ պահերից: Շատերը հաճույքով կօգնեն ձեզ միայն նրա համար, որ դուք կենտրոնացած եք պրակտիկ առաջադրանքների վրա, ամպերում չեք սավառնում: Դա շատ դուր կգա մարդկանց, որոնք հոգնել են ուրիշների ֆանտազիաներից ու զուր հույսերից: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը վատ չի դասավորվի: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել հենց այն գործերում, որոնք ձեզ համար յուրահատուկ հետաքրքիր ու կարևոր են: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ ու շատ առաջադրանքների լուծման ձեր ձևով կմոտենաք, ուրիշներին չեք հետևի ու չեք կրկնի ուրիշների գործած սխալները: Որոշ Կարիճներ կդիմեն հին ծանոթների փորձին ու դրա շնորհիվ հաջողության կհասնեն: Շատերը ձեր հանդեպ բարյացակամորեն տրամադրված կլինեն: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները օգնություն կառաջարկեն: Սակայն ամենակարևոր գործերում լավ է սեփական ուժերին ապավինեք: Դա վերաբերում է նաև գումարի հետ կապված հարցերին, օրինակ՝ խոշոր գործարքներ կնքելուն: Շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, որպեսզի ինչ-որ մեկին դուր գաք, քանի որ շատ գրավիչ կլինեք: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են նույնիսկ սպասվածից լավ անցնել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել մյուսների վրա կենտրոնանալու համար: Դուք դրա պատճառով շատ չեք անհանգստանա, կաշխատեք հնարավորինս մեծ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Եթե վաղուց էիք մտածում կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, հենց այս հատվածում կարող եք նոր ուղղությամբ առաջին քայլերն անել: Շաբաթվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում մյուսների հետ, նույնիսկ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Որոշ Աղեղնավորներ նոր ընկերներ կգտնեն: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Միակ ոլորտը, որտեղ արժե զույշ լինել, ֆինանսներն են: Հնարավոր են զուր ծախսեր, ցավալի կորուստներ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը անպայման կուրախացնի հաճելի անակնկալներով: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը, լրիվ նոր բան ստանձնել: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ եկել է հին ծրագրերն իրագործելու հարմար պահը և միանգամից կսկսեն գործել: Աստղերը կաջակցեն նրանց: Կասկած չկա, որ ամեն ինչ կստացվի: Շաբաթը մասնագիտական հաջողություններ ու կարևոր աշխատանքային հաղթանակներ է խոստանում: Հնարավոր կդառնա կարիերայում աճը: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն՝ ձեզ ճիշտ պահեք, ձեր շանսը բաց չթողնեք, լավ տպավորություն թողնեք նրանց վրա, ումից շատ բան է կախված: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Տարաձայնությունների և վեճերի առիթները կքչանան, միասին հետաքրքիր մի բանով զբաղվելու հնարավորություն կհայտնվի: Ձեր գործողությունների շնորհիվ կլուծվեն հին ընտանեկան խնդիրները: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը շատ արդյունավետ կանցկացնեք, օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հաջող կլինեն ձեր շատ նախաձեռնություններ, այդ թվում այնպիսիք, որոնք մյուսներին բավական կասկածելի են թվում: Ձեզ համար ամենակարևորը ինտուիցիային ուշադիր լսելը կլինի, քանի որ նրա հուշումները շատ օգտակար կլինեն: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները բավական անօգուտ կլինեն: Աշխատանքի մեջ ամենանկատելի հաջողություններին կհասնեն այն Ջրհոսները, որոնք շատ են շփվում ամենատարբեր մարդկանց հետ, ակտիվորեն համագործակցում են շատ կազմակերպությունների հետ: Պետք կգա նոր գործնական կապեր գտնելու և արդեն եղածներն ամրապնդելու ձեր ունակությունը: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. քչերը կկարողանան ձեր հանդեպ անտարբեր մնալ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հիշեք, որ ստացած գումարը լավ է դատարկ բաների վրա չվատնեք: Մտածեք, թե ինչպես է լավ դրանք տնօրինեք: Դուք կհասկանաք, թե որ ներդրումները կարող են շահույթ բերել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթն սկսեք նոր գաղափարներն իրագործելուց, կյանքի կոչեք վերջերս առաջ եկած համարձակ ծրագրերը: Շատերը կուզենան օգնել: Անսպասելի ձեր կողմը կանցնեն նրանք, ում հետ առաջ մրցակցել եք, վիճել կամ էլ պարզապես բարդ, լարված հարաբերությունների մեջ էիք: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, համառ կլինեք այնտեղ, որտեղ դա կարևոր է: Շատ Ձկների համար այս շրջանը կապված կլինի հին ցանկությունների իրագործման հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ ինքն իրեն չի լինի, բայց աստղերի աջակցությունը դուք ամեն դեպքում կզգաք: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերություններն ու ընտանեկան գործերը: Այստեղ հնարավոր են հաճելի իրադարձություններ, լավ նորություններ: Դուք պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Շաբաթվա վերջին օրերին արժե զվարճանքներ ծրագրել, օրինակ՝ ակտիվ հանգիստ, զբոսանքներ և ուղևորություններ: Դրանք ձեզ կառույգացնեն, դրական հույզեր կպարգևեն: |
|