ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 06.02 - 12.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1851 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք անակնկալների, որոնք այս շաբաթ շատ հավանական են: Ինչ-ինչ աննշան իրադարձություններ կարող են ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դառնալ: Կընդլայնվեն շփման շրջանակները, նոր ծանոթների հետ ընկերանալու համար շատ ժամանակ պետք չի լինի: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Նոր հարաբերությունները դանդաղ կզարգանան, բայց դա ձեզ հազիվ թե վշտացնի:

Շաբաթը բարենպաստ կլինի նոր գործեր ու երկարաժամկետ աշխատանքային նախագծեր սկսելու համար: Հավանական են առաջարկներ, որոնք ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն: Շաբաթը հարմար կլինի սովորելու համար: Կարող եք վերադառնալ այն գիտություններին, որոնք նախկինում բարդ են թվացել. հիմա կարող եք յուրացնել դրանք:

Հին սխալներն ուղղելու, նախկինում ձեզ վշտացնող իրավիճակներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին: Շաբաթը կարող է ապրումներ բերել, որոնց պատճառով ճիշտ որոշումներ ընդունելը բարդ կլինի: Հիշեք, որ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, իսկ ահա լավ մտածված քայլերը թույլ կտան ձեզ արագ հասնել շատ ու շատ նպատակների: Արժե ընտրողաբար վերաբերվել գործնական հարաբերություններին: Հնարավոր է զգաք, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշումներ բանեցնել ձեզ վրա, պարտադրել իր տեսակետը: Նման դեպքերում կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու սեփական հետաքրքրությունները պաշտպանելը:

Օգտակար կլինի հին ծանոթների փորձը: Հենց նրանց արժե դիմել խորհուրդների և աջակցության խնդրանքով: Ձեզ կհուշեն՝ ինչպես է լավ գործել, կօգնեն հակասական արարքներ չգործել:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս վեճեր, լարված պահեր, թյուրըմբռնումներ շատ էին լինում, ապա հիմա ամեն ինչ անցյալում կմնա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի շաբաթը, աշխատեք խելամիտ լինել, հույզերին չտրվել: Գայթակղություններ շատ կլինեն. մի տրվեք դրանց ու հիշեք ձեր նպատակների մասին: Ցանկալի չէ ծրագրերն արմատապես փոխելը, ավելի վաղ մտածածից հրաժարվելը:

Դուք աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների հասնելու, ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կունենաք: Պետք է ժամանակին նախաձեռնող լինեք, նոր իրավիճակում խուճապի չմատնվեք, համախոհների ճիշտ ընտրություն անեք: Պատրաստ եղեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու, մի սպասեք, որ բոլոր կարևոր հարցերը մեկ ուրիշն է լուծելու:

Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: Կարևոր կլինի ստացած գումարը պահի ցանկությունների իրագործման վրա չծախսելը: Եթե հիմա թեթևամիտ լինեք, ապա որոշ ժամանակ անց կզղջաք դրա համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ տրամադրվեք: Սա վատ շաբաթ չի լինելու, սակայն հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների վրա հույս դնել չարժե. դուք պիտի ջանքեր գործադրեք: Սկսեք լուրջ առաջադրանքները լուծելուց: Հին ու նոր համախոհների աջակցության շնորհիվ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Շաբաթվա առաջին օրերը բարենպաստ կլինեն մասնագիտական միջոցառումներին մասնակցելու, կոնֆերանսների և սեմինարների այցելելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետո էլի կարող եք դիմել աջակցության հարցով: Շատ Խեցգետինների պետք կգա հմայքը, որի շնորհիվ նրանք նոր ընկերներ կգտնեն:

Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար: Այս հատվածը բարենպաստ կլինի ուղևորությունների, էքսկուրսիաների, պայմանները փոխելու համար: Նոր տպավորությունները հաճելի կլինեն, դրանց շնորհիվ դուք ձեզ ավելի առույգ կզգաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը վառ ու հիշարժան կլինի: Դուք բազում նոր գաղափարներ կունենաք, պայմաններն էլ բարենպաստ կլինեն դրանք կյանքի կոչելու համար: Սա բարենպաստ ժամանակ է լինելու համարձակ փորձարկումների, անսովոր նախագծերի վրա աշխատելու համար: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դուք շատ պիտի շփվեք այն մարդկանց հետ, որոնց հայացքներն ու նպատակները տարբերվում են ձերինից: Դա ոչ միայն հետաքրքիր, այլև շատ օգտակար կլինի: Դուք շատ բաների նորովի կնայեք:

Նոր հեռանկարներ կբացվեն գործնական ոլորտում: Չի բացառվում ձեզ նոր բան առաջակեն, ձեզ դրսևորելու հնարավորություն տան: Ձեր տաղանդներն ու գիտելիքները շատ օգտակար կլինեն: Դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ հազիվ էին նկատում: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող գործարքներ է խոստանում:

Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածում հանգիստը շատ կարևոր կլինի, ժամանակ գտեք դրա համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս շաբաթ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար: Հաջողությունների հասնելը հեշտ չի լինի, սակայն դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, կշարունակեք գործել անկախ պայմաններից: Կհաջողվի ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերականգնել արդարությունը: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել գործերը, որոնք մինչև վերջերս համարյա անհույս էին թվում:

Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողների զգացմունքները հասկանալը, ձեր կողքին գտնվող մարդկանց ցանկություններն ու մտադրությունները կռահելը դժվար չի լինի: Ե՛վ անձնական, և՛ գործնական հանդիպումները լավ կանցնեն: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են հաճելի ծանոթություններ:

Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում, չի բացառվում լրիվ նոր նախագծերի վրա աշխատանք սկսեք: Պատրաստ եղեք սովորել հին ծանոթներից, այդ թվում՝ նրանցից, ում այնքան էլ չեք համակրում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սա կարևոր շաբաթ է լինելու մասնագիտական տեսանկյունից: Ձեր արարքներից ու որոշումներից շատ բան կախված կլինի. դրանք կարևոր դեր կխաղան ձեզ համար կարևոր գործնական հարաբերությունների զարգացման մեջ, ինչպես նաև կազդեն այն նախագծերի աշխատանքի ընթացքի վրա, որոնց մեծ նշանակություն եք տալիս: Աշխատեք հետևողականորեն գործել: Մի քանի առաջադրանք միանգամից լուծելու փորձերը հազիվ թե հաջող լինեն, իսկ ահա սխալների հանգեցնել կարող են:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները; Շաբաթը շատ բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Շատ բաների մասին կկարողանաք խոսել, հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

Կարևոր կլինի գործնական հարաբերություններում զգույշ լինելը: Մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով, խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բավական բարդ կլինի: Այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի կարևոր հարց լուծեք, միանգամից պարզ չի լինի, թե ինչպես պիտի դա անեք: Սխալներից ամբողջությամբ խուսափել հազիվ թե հաջողվի: Ամենայն հավանականությամբ դուք դրանց ժամանակին ուշադրություն կդարձնեք ու կփորձեք ամեն ինչ ուղղել: Այստեղ կօգնեն ձեզ լավ ճանաչող մարդիկ: Լսեք նրանց խորհուրդները. այդպես ավելի հեշտ կգտնեք նպատակին տանող ուղին:

Գումարի հետ կապված ամեն հարցում լավ է միայն սեփական հնարավորություններին ապավինեք: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը, ծանոթներից պարտք վերցնելը:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Շատ Կարիճներ կկարողանան պարզապես թուլանալ ու լողալ հոսանքով. պայմանները լավագույնս կդասավորվեն, դրված նպատակներին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Այս հատվածը շատ հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, տրամադրությունը բարձրացնող անակնկալներ էլ կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հագեցած, հոգսերով ու նոր առաջադրանքներով լի կլինի: Չի բացառվում դրված նպատակներին անմիջապես հասնել չստացվի: Բայց դուք դժվարությունների բախվելիս սկսածը կիսատ չեք թողնի, կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Գործերը, որոնցով պիտի զբաղվեք, ուշադրություն կգրավեն, և կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ օգնել: Ինտուիցիան կհուշի, թե նրանցից որի վրա կարող եք հույս դնել:

Հավանական են դրամական մուտքեր, հաջող ֆինանսական օպերացիաներ: Որոշ Աղեղնավորներ կոնկրետ ծրագրեր կունենան՝ կապված սեփական բիզնեսն սկսելու հետ: Դուք հաջող խոշոր գնումներ անելու հնարավորություն կունենաք:

Ամենահաճելի իրադարձությունները սպասվում են շաբաթվա երկրորդ կեսին: Այն նվերներով ու անակնկալներով լի կլինի, նոր հնարավորություններ կբացի, որոնցից անպայման կօգտվեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր շաբաթ է սպասվում: Այն հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ կբերի, որոնց անհամբերությամբ եք սպասել: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ վերջերս լեզու գտնելը դժվարացել էր: Ձեզ համար պարզ կդառնան շրջապատողների վարքի դրդապատճառները: Թյուրըմբռնումը կմնա անցյալում, տարաձայնությունների առիթներ կքչանան:

Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ: Որոշ Այծեղջյուրներ հնարավոր է սիրուց կորցնեն գլուխը: Հարաբերություններն արագ կզարգանան: Չեն բացառվում լարված պահերը, բայց ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեք, երբ գլուխ հանեք սեփական զգացմունքներից:

Շաբաթը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք գլուխ կհանեք այն հարցերից, որոնք նախկինում բարդ են թվացել, անմիջապես կմտապահեք ամենը, ինչ պետք է: Նոր գիտելիքներին կհաջողվի արագ կիրառում գտնել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների ու մասնագիտական կապերն ամրապնդելու համար: Կոլեգաների, ղեկավարության և գործընկերների հետ լեզու գտնելը դժվար չի լինի, նրանք շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան, կաջակցեն այն գաղափարները, որոնցով կկիսվեք:

Հետաքրքիր միջոցառումների այցելելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետաքրքրություններն ու հայացքները նման են ձերինին: Դուք պիտանի բաներ կիմանաք, ոգեշնչվածության աղբյուր կգտնեք:

Աշխատանքի մեջ դժվարությունները չեն բացառվում, բայց դրանք անհաղթահարելի չեն դառնա ու չեն զրկի ձեզ հաջողության հանդեպ վստահությունից: Դուք կպահպանեք լավատեսությունն ու հաստատակամություն կդրսևորեք, որոնք կօգնեն ձեզ հասնել անհրաժեշտ արդյունքին:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունը, և՛ ընտանեկան միջոցառումները: Ամենայն հավանականությամբ այս շաբաթ պիտի հյուրեր ընդունեք. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ է լինելու, դուք շատերի վրա լավագույն տպավորությունը կթողնեք ու դրա համար ջանքեր էլ չեք գործադրի: Հավանական են հաջող գործնական բանակցություններ, չի բացառվում, որ դրանց շնորհիվ դուք առաջարկներ ստանաք, որոնց հույսը չունեիք: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Բաց մի թողեք հին գործնական կապերը վերականգնելու հնարավորությունը. շուտով դրանք օգտակար կլինեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Շաբաթը վատը չի լինի ֆինանսների տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ծախսերն էլ չեն բացառվում: Հետևեք, որպեսզի դրանք զուր չլինեն, մի շտապեք գնումների հարցում, գործարքներ մի կնքեք առանց բոլոր պայմանները ինչպես հարկն է ուսումնասիրելու:

Աշխատեք չհոգնել, մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնելը, ժամանակ առ ժամանակ գործերից շեղվել ու պայմանները փոխել: Այդ ամենը կօգնի պահպանել լավ տրամադրությունը՝ չնայած հուզական դաշտի որոշակի լարվածությանը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1851 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0