ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 04.10 - 10.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1586 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ դուք մեծ հաջողությունների կհասնեք, եթե արագ ու վճռական գործեք: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. դուք կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, առաջ կանցնեք մրցակիցներից: Հաճախ ձեզ կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց ձեր կողմը գրավելու ունակությունը: Ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կունենաք: Նրանց աջակցության շնորհիվ կանեք այն, ինչն առաջ համարյա անհնար էր թվում:

Շաբաթը հետաքրքիր նորություններ կբերի: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա կամ հուշել, թե ինչպես է պետք գործել հետո: Դուք կհասկանաք, որ չարժե կառչել հնից, կսկսեք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում և արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Դուք էներգիա շատ կունենաք, գերհոգնածությունից կարող եք չվախենալ, նույնիսկ եթե այս շաբաթ զբաղվեք ինչ-որ բարդ գործով, մի քանի ուղևորություն կատարեք, խախտեք օրվա սովորական գրաֆիկը: Բայց օրգանիզմը հատուկ ամրության փորձության ենթարկել չարժե:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր ուժերի սահմաններում կլինի համարյա անհնարինն անելը: Կարևոր կլինի ժամանակին առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելը, որոշելը՝ արդյոք արժե կենտրոնանալ մեկ կոնկրետ կարևոր գործի վրա, թե լավ է զբաղվեք ոչ այնքան նշանակալի, բայց ակտուալ ինչ-որ բանով: Նման որոշումներն արժե ինքնուրույն ընդունել: Ինչ-որ մեկի խորհուրդը կամ ուրիշի փորձը ձեզ պետք չեն:

Սովորականից շատ պիտի աշխատեք: Պետք է ոչ միայն լուծեք առօրյա առաջադրանքները, այլև նոր բան սովորեք: Հավանական է՝ գլխապտույտ հաջողությունների միանգամից չհասնեք, բայց դա բացատրելի կլինի. հիմա խոսքը ապագա բարեկեցության համար հիմքեր դնելու մասին կլինի: Ժամանակի հետ բոլոր պարգևները կգտնեն իրենց հերոսին, իսկ հիմա պիտի համբերությամբ զինվեք:

Հարմար շաբաթ է և՛ գործընկերների, և՛ մտերիմների, և՛ ծանոթների, և՛ ինքներդ ձեզ հետ կարևոր բաների մասին պայմանավորվելու համար: Դա անելն արագ չի ստացվի: Պատրաստ եղեք մի քանի փորձ ձեռնարկել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հաջող կդասավորվի, եթե նրա առաջին կեսին մանրուքները սրտին մոտ չընդունեք: Այո, ինչ-որ բան կարող է ուզածի նման չընթանալ, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ ցանկացած հարցի պատասխան էլ շատ շուտով կգտնվի:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչու են վերջին ժամանակներս հաճախ տարաձայնություններ ծագում ու գտնեք դրանց վերջ տալու ձևը: Մտերիմները հաճախ պիտանի խորհուրդներ կտան: Դուք կուզենաք հետևել դրանց:

Գործեր շատ կլինեն: Ամեն անգամ արագ գլուխ չեք հանի, թե դրանցից որոնք են կարևոր ու շտապ, իսկ որոնք կարելի է առանց մեծ կորուստների հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Շաբաթը հարմար է հյուրեր ընդունելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի վեճերից խուսափելը, հատկապես՝ շաբաթվա սկզբին: Դուք շրջապատողների հետ ամեն հարցում համաձայն չեք լինի: Բայց ձեր ճշմարտացիությունը արագ ապացուցել չեք կարողանա, պիտի ժամանակ ծախսեք բացատրությունների վրա, որոնք բոլորը չէ, որ ուշադիր կլսեն: Երբեմն արժե բացատրությունները նվազագույնի հասցնել ու պարզապես վարվել այնպես, ինչպես ճիշտ եք համարում:

Կարող եք հաջողության հասնել աշխատանքի մեջ: Դա հեշտ կլինի այն մարդկանց համար, որոնք սովոր են ուշադրություն դարձնել մանրուքներին, ոչինչ աչքաթող չեն անում: Ամեն անգամ պետք չէ նոր բան հորինել: Հաճախ անհրաժեշտ արդյունքն ստանալու համար բավարար կլինի ցուցումներին հետևելը:

Ամեն անգամ հեշտ չի լինի ուսման մեջ հաջողությունների հասնելը: Երբեմն ամենահասարակ բաները հիշելու կամ ամենահեշտ առաջադրանքները լուծելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի կամ աջակցության խնդրանքով:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործման հարցում մի հապաղեք: Հենց շաբաթվա առաջին օրերն են հարմար կարևոր գործերի, բարդ հարցերը լուծելու համար: Այդ հատվածում դժվար չի լինի համախոհներ գտնելը: Հնարավոր է՝ հաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը:
Գրավիչ հեռանկարներ կբացվեն աշխատանքի մեջ: Չի բացառվում՝ ձեզ նոր պաշտոն առաջարկեն, հնարավորություն տան զբաղվել նրանով, ինչը ձեզ հետաքրքրում է: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Գործընկերների հետ լավ հարաբերությունները կհեշտացնեն շատ ու շատ խնդիրների լուծումը:

Շաբաթը հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու, պաշտոնական հարցումներ կազմելու, պետկազմակերպություններ դիմելու համար: Այստեղ հաջողակ կլինեք. և՛ պետք եղած մարդիկ տեղում կլինեն, և՛ բյուրոկրատական արգելքներ հաղթահարելու կարիք չի լինի, և՛ թղթերը ձևակերպելու համար շատ ժամանակ պետք չի լինի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հավաքեք մտքերն ու լուրջ տրամադրվեք: Կթվա, թե շաբաթվա առաջին օրերը աշխատանքային հերոսությունների համար հարմար չեն, ավելի օգտակար կլինի հանգստանալը, քան աշխատանքի վրա կենտրոնանալը: Բայց կլինեն գործեր, որոնք չի կարելի հետաձգել: Դրանց պատասխանատու մոտեցեք և ավելի ուշ ստիպված չեք լինի զղջալ, որ ժամանակը զուր եք վատնել:

Չի բացառվում՝ այս շաբաթ ստիպված լինեք բարդ զրույցներ վարել, խոսել այնպիսի բաների մասին, որոնք կուզենայիք պարզապես մոռանալ: Ձեզ կհաջողվի բարեհամբույր լինել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք պատրաստ չեն կառուցողական երկխոսության: Լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, դուք այնպիսի լուծում կգտնեք, որը բոլորի սրտով կլինի:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, կոգեշնչեն: Ձեզ լավ խորհուրդներ կտան: Լսեք դրանք ու շուտով կտեսնեք, որ կյանքը դեպի լավն է փոխվում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավական անհանգիստ, բայց հետաքրքիր շաբաթ է: Ամենայն հավանականությամբ պիտի լրիվ նոր բանով զբաղվեք, և դա ձեզ այնքան կգրավի, որ կուզենաք փոխել ապագայի ծրագրերն ու ձեր սովորույթները: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Դուք ամենատարբեր մարդկանց կհանդիպեք, շատերին դուր կգաք, բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք: Այս շաբաթ սկսվող հարաբերությունները շատ օգտակար կլինեն ձեզ համար:

Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, հաճախ դրա համար ջանքեր էլ չեք գործադրի: Հենվելով ուրիշի փորձի վրա՝ դուք արագ նպատակին տանող ճամփա կգտնեք, լուրջ սխալներ էլ չեք անի: Այս շաբաթ ընդունած որոշումները ձեր առջև նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն:

Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կմտերմանաք նրանց հետ, ում հետ նախկինում հազվադեպ էիք շփվում, կհասկանաք, որ որոշ ծանոթների թերագնահատել եք: Չի բացառվում անսովոր, բայց գրավիչ սիրային պատմության սկիզբը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ կարևոր կլինի բարեհամբույր լինելը, շրջապատողների հետ դատարկ բաների պատճառով չվիճելը, երկար վեճեր չվարելը: Լուրջ կոնֆլիկտների համար պատճառներ չեն լինի, բայց նույնիսկ դատարկ բաների պատճառով տարաձայնությունները մեծ ուժեր կխլեն ու կշեղեն գործերից: Աշխատեք ուշադրություն չդարձնել շրջապատողների մանր-մունր սխալներին, ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Դա օգուտ կտա հարաբերություններին, թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Գործեր սովորականից շատ կլինեն: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի շատ ժամանակ չվատնվի անիմաստ բաների վրա: Լսեք ինտուիցիային, որը միշտ կհուշի՝ ինչի վրա արժե կենտրոնանալ:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք օգտակար բաներ կիմանաք: Բայց մի շտապեք այդ տեղեկատվությամբ բոլորի հետ կիսվել: Հիմա գաղտնիքները բացելու ժամանակը չէ, անկեղծ զրույցներ մի վարեք նրանց հետ, ում մասին ձեզ քիչ բան է հայտնի: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի գործնական հարաբերություններում: Հակառակ դեպքում ձեր թշնամիներին հայտնի կդառնա այն, ինչը դուք կնախընտրեիք թաքցնել:

Ինչքան էլ ուզենաք լրիվ նոր բան ստանձնել, աշխատեք նաև գլուխ հանել ընթացիկ գործերից, պահել բոլոր այն խոստումները, որոնք ավելի վաղ եք տվել: Կարևոր կլինի ձեզ վրա հույս դրած մարդկանց չհիասթափեցնելը: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք հաճելի կլինեն, դուք ուրախությամբ ինչ-որ բան կգնեք ձեր ու ձեր մտերիմների համար, իրեր ձեռք կբերեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հագեցած շաբաթ է: Շատ բան պիտի հասցնեք, այդ իսկ պատճառով ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Չնայած ամեն անգամ չի հաջողվի խուսափել դատարկ խառնաշփոթից, դուք միևնույն է՝ դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք ծախսի: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ կարող են դառնալ, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև ընկերներ:

Շրջապատողների հետ ձեր հարաբերությունները կարող են նկատելիորեն փոխվել: Հնարավոր է ծանոթներից մեկին լրիվ ուրիշ լույսի ներքո տեսնեք: Նախկինում մակերեսային կամ ձևական բնույթ կրող կապերը ավելի կխորանան, լուրջ բնույթ կստանան: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ:

Այս շաբաթ հաջողությունների կարող եք հասնել բարդ գործերում, կլուծեք այն հարցերը, որոնց շուրջ նախկինում շատ էիք մտորում: Դուք ձեզ գովալու առիթներ կունենաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի շաբաթ է ձեր աշխատանքի, բիզնեսի, կարիերայի զարգացման հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ դուք ձեր առջև իրական նպատակներ կդնեք ու դրանց հասնելու համար ամենաարդյունավետ մեթոդները կընտրեք: Ժամանակը դատարկ բաների վրա ծախսելու, աննշան հարցերի լուծմամբ զբաղվելու կարիք չի լինի, կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք հանձնարարել դրանք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Հաճախ դա կապված կլինի հաճելի իրադարձություների հետ. օրինակ՝ հարազատների ժամանելու, անակնկալ հյուրերի, ընտանեկան տոնի, որի համար անսպասելի առիթ կլինի: Հենց տանը արժե հանդիպել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այդպես ձեզ ավելի հարմարավետ կզգաք:

Կուզենաք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին և բաց չեք թողնի դա անելու հնարավորությունը: Կարող եք ուղևորություններ ծրագրել, գնել այն, ինչ անհրաժեշտ է դրանց համար: Ապագայի մասին մտորելը կօգնի դրական տրամադրվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Երբեմն շատ կփորձեք ինչ-որ մեկին դուր գալ և արդյունքում անհարմար իրավիճակում կհայտնվեք: Իսկ ահա եթե փորձեք ձեզ բնական ու անբռնազբոս պահել, ամեն ինչ հաջող կդասավորվի:

Գործընկերներից շատ բան մի սպասեք: Նրանք երբեմն անուշադիր կլինեն, հաճախ պարզապես ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի ընդհանուր գործի հաջողությամբ: Այդ իսկ պատճառով՝ կարևոր խնդիրները պիտի ինքնուրույն լուծեք: Եթե ձեզ ինչ-որ մեկն էլ օգնի, արժե համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արվել:

Հարմար շաբաթ է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Հիմա դա հեշտությամբ կտրվի: Դուք ձեր սովորույթներից չեք կառչի, չեք վախենա դուրս գալ հարմարավետության գոտուց: Այդ իսկ պատճառով շաբաթը վառ տպավորություններ կբերի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1586 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0