Շաբաթվա աստղագուշակ 04.05 - 10.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2387 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթը հնարավորություն կտա շատ բաների հասնել նրանց, ովքեր դժվարություններից չեն վախենում: Ճանապարհին խոչընդոտներ երևի կհայտնվեն, բայց կասկած չկա, որ դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Այստեղ կարևոր կլինի իմպրովիզներ անելու, ծրագրերը փոխելու պատրաստակամությունը, եթե դա պահանջի իրավիճակը: Մի համառեք այնտեղ, որտեղ ճկունությունն ավելի օգտակար կլիներ: Արժե լսել այն խորհուրդները, որոնք կտան հին ծանոթները: Չի բացառվում՝ կողքից նրանք տեսնեն մի բան, որը դուք չեք նկատել: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ոգևորվածությունը կաճի, և դա հրաշալի է: Վատը միայն այն է, որ առողջ բանականության ձայնին լսելը կդժվարանա: Վտանգ կա, որ ձեզ կասկածելի արկածախնդրության, ռիսկային պատմության մեջ ներքաշեն, որը հազիվ թե հաջող ավարտ ունենա: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հակասական ու լարված շաբաթ է: Շատ պետք է մտածեք, իսկ մտորումները հաճախ հաճելի չեն լինի: Դուք ուշադրություն կդարձնեք թերություններին, որոնք նախկինում չէիք նկատել ու կվշտանաք: Դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղելու համար, բայց դրա համար պետք է փոխեք ծրագրերը, հետաձգեք այն ամենը, ինչով կուզենայիք զբաղվել: Դուք կարգապահ կլինեք ու ճիշտ կդնեք առաջնահերթությունները, բայց ամեն ինչ կիսատ թողնելու և պարզապես հանգստանալու գայթակղությունը շատ մեծ կլինի: Շաբաթվա երկրորդ կեսին բազում օգտակար ու հետաքրքիր գործեր կհայտնվեն: Այդ հատվածում, հնարավոր է, լսեք մարդկանց մասին, որոնց հետ հետո կուզենաք ծանոթանալ: Անսովոր ու շատ գրավիչ համագործակցության առաջարկներ կստանաք: Ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստվեք պայքարի: Այս շաբաթ հազիվ թե կարողանք հեշտությամբ հաջողությունների հասնել ու հաղթանակ տանել հակառակորդների ու անբարենպաստ պայմանների դեմ: Դուք լավ իմաստով համառ կլինեք ու հենց այնպես չեք հանձնվի, այնպես որ՝ կարող եք սպասվածից ավելիին հասնել: Իմպրովիզներ արեք: Բոլոր ծրագրերը չեք կարողանա իրագործել նախնական տեսքով: Փոխարինող տարբերակներ փնտրեք, մտածեք, թե ինչ վերամշակումներ կարող եք մտցնել: Այստեղ ինտուիցիայի հուշումները շատ օգտակար կլինեն: Խուսափեք ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունից: Հանգստությունը, առողջ բանականությունն ու չափի զգացումը կօգնեն խուսափել կորուստներից ու տհաճություններից, ինչպես նաև իրադարձություններից, որոնք կարող էին բարդացնել ձեր կյանքը: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Կարող եք փոխհասկացողության հասնել, նույնիսկ եթե վերջին ժամանակներս հարաբերությունները լարված էին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձանձրանալու առիթ չի լինի, քանի որ շաբաթը ավելի շատ իրադարձություններ կբերի, քան սպասում էիք: Դրանք նույնիսկ չափից դուրս շատ կլինեն: Որոշ Խեցգետիններ տհաճ զգացում կունենան, որ կյանքից հետ են մնում, ինչ-որ կարևոր բան են բաց թողնում: Սակայն դուք ամեն ինչ կհասցնեք, նույնիսկ ավելին, եթե չծուլանաք ու չհետաձգեք այն ամենը, ինչով վաղուց պետք է զբաղվեիք: Հնարավոր են անսպասելի ծախսեր, հաճախ՝ բավական լուրջ: Դուք կփորձեք ծախսել այնքան, որքան պետք է, և դա ձեզ մոտ կստացվի: Տնտեսելու շնորհիվ ծակ գրպանով չեք մնա: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, և երբեմն ձեզ սովորականից ավելի միայնակ կզգաք: Հնարավոր են տնային թյուրիմացություններ, բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործեք: Այս շաբաթն ընդհանրապես հարմար չէ ձեռքերը ծալած նստելու ու սպասելու համար, որ խնդիրներն իրենք իրենց լուծվեն: Ցանկալի է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինեք. ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք դա անել: Չեն բացառվում կարևոր բացահայտումները, ինչպես նաև գաղափարները, որոնց իրագործումը հնարավոր կդարձնի այն, ինչի մասին նույնիսկ չէիք էլ երազում: Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունն այնքան նկատելի չի լինի, որքան առաջինին: Այդ հատվածը մեծ զգուշություն կպահանջի: Խուսափեք չմտածված արարքներից, ավելորդ բաներ մի խոսեք: Ուշադիր եղեք այն մարդկանց հանդեպ, ովքեր թանկ են ձեզ համար: Հիմա նրանք ձեր աջակցության ու հոգատարության կարիքն ավելի շատ կունենան, քան սովորաբար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համառ եղեք. հիմա դա անհրաժեշտություն կլինի: Հազիվ թե կարողանաք արագ հասնել դրված նպատակներին կամ կյանքի կոչել այն, ինչ հասցրել եք մտածել: Խոչընդոտների առաջ մի ընկրկեք ու կհասնեք ձեր ուզածին: Չի բացառվում հաջողությունը այն գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Հիմա դուք ավելի քիչ կկասկածեք ձեզ ու ավելի լավ կընտրեք համախոհներին. դա կմեծացնի հաջողության հասնելու շանսերը: Պետք է արագ սովորեք նորը, տեղեկատվություն հավաքեք ու վերլուծեք, ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Ամեն անգամ չէ, որ մակերեսին դրված որոշումները ճիշտ կլինեն: Իսկ մարդիկ, ովքեր խորհուրդներ կտան ու կկիսվեն տեղեկատվությամբ, երբեմն դա կանեն միայն նրա համար, որպեսզի շեղեն ձեզ: Այնպես որ՝ զգոն եղեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք դժվարություններից չեք վախենա ու չեք կորցնի ինքնավստահությունը, եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա: Անհաջողություններն ու դժվարությունները չեն ստիպի հրաժարվել մտածածից: Ավելին, երբեմն դրանց շնորհիվ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Կշեռքներն արագ կսովորեն և՛ սեփական, և՛ ուրիշների սխալների վրա, և նրանց առաջ նոր հորիզոններ կբացվեն: Ամենահասարակ շաբաթը չէ շփումների տեսանկյունից: Անհրաժեշտ բառերը գտնելն ամեն անգամ չի ստացվի, կարող եք մտերիմ մարդուն վիրավորել չմտածված նկատողությամբ կամ պատահաբար պատմել այն, ինչ արժեր գաղտնի պահել: Շատ Կշեռքներ հոգեհարազատ մարդու հետ զրույցների պակաս կզգան: Հիշեք հին ընկերների մասին, նրանք ուրախ կլինեն վերականգնել հարաբերությունները, թեկուզ՝ դեռևս վիրտուալ դաշտում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամեն ինչ բարդ է, իսկ ինչ-որ բան նույնիսկ շատ բարդ, բայց ոչ այնքան, որպեսզի չկարողանաք գլուխ հանել: Շաբաթը փորձություններ կբերի, ընդ որում՝ հաճախ դրանք կառաջանան այն ժամանակ, երբ հույս ունեիք արագ ու առանց դժվարության հաջողության հասնել: Չարժե անհաջողությունները սրտին մոտ ընդունել, առավել ևս դրանց պատճառով հրաժարվել մտածածից: Ավելի լավ է մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Չի բացառվում՝ համախոհներ գտնեք, որոնք ժամանակի հետ ձեր իսկական ընկերները կդառնան: Ուշադիր եղեք նոր գաղափարներին: Դրանք լավը կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները համաձայն չլինեն դրա հետ: Պարզապես հիմա բոլորը չեն կարողանա գնահատել ձեր ստեղծագործ մոտեցումը, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը: Չի բացառվում՝ պետք գա այն, ինչ հասցրել եք վաղուց սովորել: Հին կապերը նույնպես օգտակար կլինեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի, արդյունավետ շաբաթ է: Հիմա շատ բանի կարող եք հասնել, այդ թվում՝ այնպիսի բաների, որոնք նախկինում համարյա անհնար էին թվում: Դուք ունակ կլինեք հաղթահարել բոլոր խոչընդոտները ու լրիվ վստահ կլինեք, որ անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Համախոհներ գտնելը դժվար չի լինի. ձեր ոգևորվածությունը վարակիչ կլինի, շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Հիմա դուք հեշտությամբ կյուրացնեք այն գիտությունները, որոնք նախկինում չափազանց բարդ կամ ձանձրալի էին թվում: Որոշ Աղեղնավորներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում և կզարմացնեն շրջապատողներին: Հնարավոր են համեմատաբար փոքր, բայց շատ տեղին դրամական մուտքեր: Շահավետ գործարքներ կնքելու կամ գումարը հեռանկարային ու խոստումնալից նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ շաբաթ է: Այն հարմար է շատ նոր գործեր սկսելու համար: Չեն բացառվում համագործակցության անսպասելի առաջարկները, որոշ Այծեղջյուրների խոստումնալից ու հեռանկարային նախագծի վրա աշխատանք կառաջարկեն: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, բայց կարևոր է այն, որ կաշխատեք ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել, չեք վախենա փորձարկումներից, իմպրովիզներ կանեք, ճկուն կլինեք, երբ դա պահանջի իրավիճակը: Շաբաթը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք մասնակցել հետաքրքիր քննարկումների: Չի բացառվում՝ դա ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դառնա: Դուք հաճախ կկռահեք այն, ինչ շրջապատողներն ուզում են թաքցնել, բայց աշխատեք ցույց չտալ դա: Նրբանկատությունը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը համառորեն այն հրահրի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համառություն ու ինքնավստահություն է անհրաժեշտ: Առանց այդ հատկանիշների հազիվ թե կարողանաք կյանքի կոչել այն, ինչ ծրագրել էիք այս շաբաթվա համար: Որոշ Ջրհոսներ պետք է բաց կոնֆլիկտի մեջ մտնեն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված և այդ ոչ միանշանակ իրավիճակում դժվար կլինի ձեզ ճիշտ պահելը: Նկատի ունեցեք, որ եթե կարողանաք հանգստություն ու ինքնատիրապետում պահպանել, լուրջ առավելություն կստանաք: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել լրիվ նոր գործերով, ուղղել ուրիշների սխալները, հետևել, որպեսզի շրջապատողները հիմարություններ չանեն: Այդ ամենը հոգնեցնող կլինի հատկապես այն Ջրհոսների համար, ովքեր սովոր են միայնակ գործել ու ցանկացած խնդիր ինքնուրույն լուծել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լուրջ եղեք: Այս շաբաթ հեշտությամբ կթուլանաք: Այո, դուք կհանգստանաք, հրաշալի ժամանակ կանցկացնեք, բայց վտանգ կա՝ կարևոր բան բաց թողնեք: Լավ է գործերը չհետաձգեք, նույնիսկ եթե թվում է, թե դրանից մեծ վնաս չի լինելու և հիշեք ձեր բոլոր ծրագրերի մասին: Շատ Ձկների համար այս շաբաթը կապված կլինի հին խնդիրներին ու տարվածություններին վերադարձի հետ: Չի բացառվում՝ դա որոշ ծախսեր պահանջի: Այդ ծախսերը շատ մեծ չեն լինի ու ձեր բյուջեին մեծ վնաս չեն տա: Կարող եք զբաղվել տնային գործերով, բնակարանը կահավորելով: Ձեզ կհաջողվի հարմարավետության մթնոլորտ ստեղծել, որում գտնվելը հաճելի կլինի: Նույնիսկ կենցաղային հարցերի լուծմանը դուք ստեղծագործաբար կմոտենաք, իսկ տնային գործերը հոգնեցնող չեն լինի: |
|