Շաբաթվա աստղագուշակ 03.01 - 09.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1717 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ինքներդ ձեզանից հերոսություններ ու գլխապտույտ հաղթանակներ մի պահանջեք: Այս շաբաթը ամենայն հավանականությամբ ավելի հարմար է լինելու հանգստի, քան կարևոր գործերի ու լուրջ աշխատանքի համար: Իհարկե, դա չի նշանակում, որ դուք չեք կարողանալու զբաղվել օգտակար մի բանով: Բայց շատ բան սովորականից դժվար է տրվելու, ավելի շատ համբերատարություն ու համառություն է պահանջելու: Դա հատկապես նկատելի կլինի շաբաթվա առաջին օրերին: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը օր օրի հեշտանում է: Անսովոր զրույցներ ու անսպասելի բացահայտումներ շատ կլինեն: Բացի այդ, հնարավորություն կլինի սովորեք այն, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Դուք ինքներդ էլ կհամոզվեք, թե ինչքան արագ կկարողանաք հասնել առաջին հաջողություններին: Ձեր հաղթանակներով կուրախանան ոչ միայն մտերիմները, այլև նոր ծանոթները: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Չարժե անհանգստանալ բաց թողած հնարավորությունների ու չավարտված գործերի համար: Շաբաթը ձեզ հնարավորություն կտա ուղղել հին սխալները, հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում անհաջողության եք հանդիպել: Անսպասելի հեշտությամբ կտրվի այն, ինչը նախկինում չի ստացվել: Կարևոր դեր կխաղա ընկերների և մյուս մտերիմների օգնությունը, որի շնորհիվ դուք ավելի արագ կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ ու նոր ծանոթություններ կբերի: Չի բացառվում՝ պիտանի կապեր ձեռք բերեք, կարողանաք շփվել այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը շուտով թույլ կտա կյանքի կոչել կարևոր ծրագրերը: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ինչքան բնական ձեզ պահեք, այնքան արագ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր բացարձակապես նման չեն ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին կեսն առանց տագնապների ու հոգսերի չի անցնի: Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, իսկ աստղերի աջակցությունը թույլ կտա շատ բանի հասնել, եթե խուճապի չմատնվեք, նախաձեռնող լինեք կամ ուրիշների գաղափարները յուրացնեք: Հարմար ժամանակ է անսպասելի առաջարկներին համաձայնելու, կյանքում ինչ-որ բան փոխելու, փորձարկումներ անելու, նոր բան փորձելու համար: Օր օրի նորանոր ծրագրեր կհայտնվեն, և ձեզ համար հեշտ չի լինի որոշելը, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Պետք կգան մտերիմների խորհուրդները. վատ մի զգացեք հարցեր տալուց, ուրիշի փորձին դիմելուց: Ինչ-որ բան կարող է միանգամից չստացվել: Այնպես որ՝ համառ եղեք: Համառության շնորհիվ դուք անպայման հաջողության կհասնեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն անցեք հենց երկուշաբթի օրվանից: Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ հենց շաբաթվա առաջին օրերն են բարենպաստ լինելու: Դրանք լավը կլինեն կարևոր զրույցների համար, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչ կուզենաք քննարկել՝ աշխատանքային հարցերը, թե անձնական գործերը: Հետաքրքիր բաներ կպատմեն մարդիկ, որոնց հետ նախկինում հանգիստ շփվել չի ստացվել: Ձեր մրցակիցները հրաշալի համախոհներ կդառնան: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ կգնահատեք գործերից շեղվելու, հանգստանալու, ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Հրաշալի ընկերախումբ կգտնեք: Ե՛վ ընկերները, և՛ ընտանիքի անդամները ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու հնարավորության համար: Հավանական են չծրագրված ուղևորություններ, որոնք հաջող կդասավորվեն ու երկար կհիշվեն: Ժամանակ կգտնվի նաև հին նախասիրության համար: Այն կրկին դրական հույզեր կպարգևի ձեզ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու, կարևոր բանի մասին մտածելու, ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու և եզրակացություններ անելու համար: Խորաթափանցությունն ու դիտողունակությունը կօգնեն ձեզ սխալներ չանել, շրջապատողները հաճելիորեն կզարմանան ձեր դատողությունների հստակությունից: Հետաքրքիր առաջարկներ կստանաք: Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել դրանց, ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ է հուշում ինտուիցիան: Չնայած լուրջ տրամադրված կլինեք, բայց այս շաբաթ քիչ չեն լինի զվարճանքներն ու ուրախ պահերը: Դուք բաց չեք թողնի լավ ընկերախմբում չարաճճիություններ անելու, կարճ ժամանակով մանկություն վերադառնալու հնարավորությունը: Հենց անօգուտ, բայց զարմանալի զբաղմունքների շնորհիվ նոր ծանոթություններ կհաստատեք, ընկերական կամ սիրային հարաբերություններ կսկսեք: Դրանք ներդաշնակ կդասավորվեն և դրա համար ձեր կողմից ջանքեր գործադրելու կարիք համարյա չի լինի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հագեցած կլինի: Հազիվ թե ուզենաք ձեռքերը ծալած նստել կամ պարզապես հանգստանալ: Հակառակը՝ ինչ-որ օգտակար բան անելու ցանկություն կունենաք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև բոլորի, աշխարհի համար: Օգնականներ ու ոգեշնչողներ կգտնվեն: Չի բացառվում հենց հիմա կարողանաք համախոհների խումբ հավաքել համարձակ ծրագիրը կյանքի կոչելու համար: Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, դուք փայլուն գլուխ կհանեք ցանկացած գործից, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Անցյալում կմնան հանգիստ չտվող հոգսերն ու ապրումները: Հնարավորություն կունենաք ոչ միայն հանգստանալ ու լրացնել էներգիայի պաշարները, այլև նորովի նայել նրան, ինչը խանգարում էր առաջ շարժվել: Դուք կտեսնեք, թե ինչ հնարավորություններ են հիմա բացվել և որոնք կբացվեն մոտ ժամանակներս, կնախապատրաստեք այն ամենը, ինչը կօգնի բաց չթողնել շանսն ու հաջողության հասնել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այս շաբաթ ձեզ շատ բան կուրախացնի: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալներն ու լրացնել բաց թողածը: Եվ իհարկե, դուք բաց չեք թողնի այդ հնարավորությունը: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Հավանական են անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր, այդ թվում՝ խոշոր: Հնարավորություն կունենաք հաջող գնում անել կամ լուծել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցը: Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Եկամուտների նոր աղբյուրներ կգտնեք: Շաբաթվա վերջին օրերը ձեզ հնարավորություն կտան հանգիստ մտածել կարևոր իրադարձությունների շուրջ, գլուխ հանել զգացմունքներից ու ցանկություններից, հասկանալ, թե որոնք են ձեր իրական նպատակները: Այդ հատվածում արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը կուրախացնի: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, որոշ գործերում հաջողությունները կարող են գերազանցել ձեր ակնկալիքները: Դուք կլսեք ինտուիցիային, որն անսխալ կհուշի, թե որտեղ կարող եք ռիսկի դիմել, իսկ որտեղ է պետք զգույշ լինել: Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն լուրջ բաների մասին մտածելու համար: Դուք նորովի կնայեք ընթացիկ գործերին, վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող աշխատանքային խնդիրներին: Չի բացառվում ուզենաք արմատապես փոխել ձեր ծրագրերը. դուք ժամանակ կունենաք մտածելու համար, թե արդյոք արժե դա անել: Շաբաթվա կեսը անսովոր ծանոթություններ կբերի: Դրանք կարող են լրիվ պատահական ու նույնքան օգտակար լինել, օրինակ՝ պատահական մեկի հետ զրույցի բռնվելով՝ աշխատանքի առաջարկ կստանաք: Շաբաթվա վերջին օրերին ամեն ինչին յուրահատուկ լուրջ կմոտենաք: Շրջապատողները նախ կզարմանան դրանից, հետո կուրախանան, քանի որ հենց նման մոտեցումը թույլ կտա արագ գլուխ հանել ընդհանուր գործերից: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը վառ տպավորություններով լի կլինի: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել և ինքներդ էլ կզարմանաք, թե որքան նոր հնարավորություններ կբացվեն: Չի բացառվում նոր ու օգտակար բան սովորելու հնարավորություն լինի: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, նաև այն, ինչը առաջ չափազանց բարդ կամ լրիվ անհասկանալի է թվացել: Նոր գիտելիքներին կհետևեն նոր գաղափարները, հնարավոր է՝ դրանք կապված լինեն կյանքում մեծ փոփոխությունների հետ: Դուք հազիվ թե շտապեք ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ նախ պիտի ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Ծրագրերը, որոնք այս շաբաթ կկառուցեք, դեռ բազմիցս կփոխվեն: Հաջող զուգադիպությունները, զվարճալի պատահարները կոգեշնչեն ու կաշխուժացնեն ձեզ, կօգնեն նորովի նայել նրան, ինչը սովորական ու ձանձրալի էր թվում: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կես խոսքից կհասկանաք նրանց, ում հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել չեք կարողացել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Դուք անսպասելի կիրառում կգտնեք ձեր տաղանդներին, կկարողանաք զբաղվել նրանով, ինչն առաջ հետաքրքիր ու հեռանկարային է թվացել: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին ծրագրերին, կյանքի կոչել այն, ինչը շատ վաղուց էիք մտածել: Իրենց մասին կհիշեցնեն ծանոթները, որոնց հետ վերջերս կապ չէիք պահպանում: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը անսպասելի հեշտ կլինի, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Կուզենաք հնարավորինս շատ բան հասցնել: Բայց շտապելու կարիք չկա: Առաջին հերթին՝ գործողությունների ծրագիր կազմելու համար ժամանակ է պետք: Երկրորդ՝ արժե սպասել նպաստավոր պահի և միայն այդ ժամանակ ինչ-որ բան նախաձեռնել: Աստղերը ձեր կողմից կլինեն ու անպայման կօգնեն հաջողության հասնել: Նրանք, ովքեր համբերատար կլինեն, ավելի արագ կհասնեն անհրաժեշտ արդյունքին: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը հնարավորություն կտա արագ հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հնարավոր է՝ դա ինքն իրեն չստացվի և ջանքեր գործադրելու կարիք լինի, բայց դուք հաստատ չեք ծուլանա, չեք վախենա դժվարություններից, հաճույքով կանեք այն, ինչ պետք է: Հաջող կլինեն իմպրովիզներն ու համարձակ փորձարկումները: Դուք կգտնեք ձևը՝ անելու այն, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Դուք չեք ուզենա հրաժարվել մտածածից անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Շրջապատողների վրա դա ուժեղ տպավորություն կթողնի, ինչ-որ մեկը կհասկանա, որ առաջ թերագնահատել է ձեզ: Չի բացառվում ձեզ հետ ուզենան ընկերանալ մարդիկ, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում: Եթե բարդ գործ ստանձնեք, անպայման հաջողության կհասնեք նրանում: Լավ կանցնեն ուղևորությունները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ նրանք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Տանից հեռու հրաշալի գնումներ կանեք, կգտնեք հենց այն իրերը, որոնց մասին նախկինում երազել եք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հեշտությամբ կվանեք մռայլ մտքերը և դրական կտրամադրվեք: Ոգեշնչող գաղափարներ կհայտնվեն, դուք ոգևորությամբ կանցնեք դրանց իրագործմանը: Կուզենաք հնարավորինս շատ բան հասցնել, ոչինչ չեք հետաձգի: Գործերին ձեր մոտեցումը կփոխանցվի շրջապատողներին, շատերը կգնահատեն ձեր առաջատարի հատկանիշները, կհասկանան, որ լավ է լինել ձեր համախոհը, քան մրցակիցը: Չարժե մոռանալ ընթացիկ գործերի մասին: Այս շաբաթ դրանք ձեզ ձանձրալի ու շատ հոգնեցնող չեն թվա: Նույնիսկ եթե ընթացիկ հարցերի լուծումը չհաջողվի ստեղծագործ գործընթացի վերածել, դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Մտերիմները հաճույքով կօգնեն գլուխ հանել կենցաղային խնդիրներից, կարձագանքեն ձեր առաջարկներին: Շաբաթվա վերջին օրերին շատ հաջող գնումներ անելու և այնպիսի իրեր գնելու հնարավորություն կունենաք, որոնք վաղուց էիք ուզում ունենալ: |
|