Շաբաթվա աստղագուշակ 01.03 - 07.03
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2039 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ է և հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Հարցերը, որոնք նախկինում բարդ էին թվում, անսպասելի արագ կլուծվեն: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք վստահել սեփական փորձին, իսկ երբ է լավ խորհրդի հարցով դիմել հին ծանոթներից մեկին: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես կարելի է հասնել նպատակին: Հրաշալի ժամանակ է նոր ծանոթությունների համար: Սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի լարված հուզական դաշտ կունենա: Շատ Խոյերի համար բարդ կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Երբեմն զգացմունքներն այնքան ուժեղ կլինեն, որ դրանք վերահսկելը դժվար կլինի: Բայց դուք լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրիկ թերացումները լուրջ հետևանքներ չեն ունենա: Աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Պատրաստ եղեք ջանքեր գործադրել: Այս շաբաթ շատ պիտի աշխատեք, ընդ որում՝ ծրագրած գործերին կարող են ավելանալ լրիվ նորերը, անսպասելիներն ու բարդերը: Հիշեք, որ պարտադիր չէ բոլոր դժվարություններից ինքնուրույն գլուխ հանեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել, աջակցել ձեր նախաձեռնություններին: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերի մոտ համակրանք ու կենդանի հետաքրքրություն կառաջացնեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք հազիվ թե արագ զարգանան, բայց դրական հույզեր կպարգևեն: Շաբաթվա առաջին կեսին լավ է գործեք փորձված մեթոդներով, օգտակար կլինի ուրիշի փորձին դիմելը: Իսկ ահա երկրորդը հարմար է փորձարկումների համար: Գործերին ստեղծագործ մոտեցումը կօգնի արագ հասնել հաջողության և այնպիսի արդյունքների, որոնք կգերազանցեն բոլոր ակնկալիքները: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը հաջող կդասավորվի, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ և պահի հույզերին չտրվեք: Հեշտ չի լինի գայթակղություններին դիմակայելը, իսկ դրանք հիմա շատ կլինեն: Բացի այդ, հաճախ կթվա, թե շուտով ինչ-որ մի հին ցանկություն իրականություն է դառնալու, պետք է միայն անհապաղ ինչ-որ բան նախաձեռնել, թեկուզ՝ ռիսկի գնալ: Իսկ իրականում ավելի օգտակար կլինի զգույշ գործելը, ամեն մի արարքի հնարավոր հետևանքները գնահատելը: Դուք լավ գլուխ կհանեք նոր գործերից, արագ կսովորեք այն, ինչ պետք է: Բայց տրամադրությունը կփչանա, երբ ստիպված լինեք վերադառնալ միապաղաղ հոգսերին: Կուզենաք շեղվել, մեկ ուրիշ բանի անցնել և երբեմն սխալներ կգործեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեզ հետ կպահեն հակասական արարքներից: Լսեք խորհուրդները, որոնք հաճախ ավելի լավը կլինեն, քան առաջին հայացքից կթվան: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պետք չէ սրտին մոտ ընդունել թյուրիմացությունները, որոնք կարող են առաջ գալ շաբաթվա սկզբին: Բացասական միտումների ազդեցությունն արագ կնվազի, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Ամեն օրը նոր հնարավորություններ կբացի, ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե դրանցից որոնցից արժե օգտվել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը: Չի բացառվում վերսկսեք այն մարդկանց հետ համագործակցությունը, որոնց շնորհիվ ժամանակին շատ բան եք սովորել, տեղեկատվություն եք ստացել, որը շատ օգտակար է եղել աշխատանքի մեջ: Դուք արագ գլուխ կհանեք բարդ թեմաներից, կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Շաբաթվա վերջին օրերը հագեցած և անակնկալներով լի կլինեն: Լավ է այդ հատվածի համար ուշադրության կենտրոնացում պահանջող գործեր չծրագրեք: Ընկերների հետ հանդիպումները դրական հույզեր կպարգևեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հաջող կդասավորվի: Ճիշտ է, այն թեթև ու լրիվ անհոգ անվանել էլ չի կարելի: Ամենայն հավանականությամբ գործեր շատ կլինեն, հնարավոր է՝ նույնիսկ ավելի շատ, քան ծրագրել էիք: Ժամանակն ամեն ինչին կհերիքի, բայց կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, ամենակարևորին բավարար ժամանակ տրամադրելը: Համախոհներին ուշադիր ընտրեք: Երբեմն մարդիկ այնքան համառորեն կխառնվեն ձեր գործերին, որ ստիպված կլինեք նրանց հակահարված տալ: Տարաձայնություններ կարող են առաջ գալ աշխատավայրում և տանը: Ամեն անգամ չէ, որ ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, երբեմն քննադատություններ կհնչեն: Համառ եղեք: Երբեմն արժե ինքնուրույն գործել. երբ առաջին հաջողություններին հասնեք, բոլորին պարզ կդառնա, որ ճիշտ ուղի եք ընտրել: Համբերատար եղեք մտերիմների հետ, աշխատեք ներողամիտ լինել նրանց թուլությունների հանդեպ: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելն ու լավ հարաբերություններ պահպանելը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ բարենպաստ և արդյունավետ շաբաթ է սպասվում: Հիմա կարող եք հաջողության հասնել այն գործերում, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ գործել, հաճախ բարդ հարցերին ոչ ակներև, բայց ճիշտ պատասխաններ կգտնեք: Շատ Կույսերի կօգնի այն, ինչ նրանք վերջին ժամանակներս սովորել են ուրիշներից: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները. բաց մի թողեք նրանց շնորհակալություն հայտնելու հնարավորությունը: Օր օրի գործնական ակտիվությունը կմեծանա, դուք ավելի առույգ կդառնաք, ավելի համառ կլինեք նպատակներին հասնելու հարցում: Շրջապատողները միշտ չէ, որ կհասցնեն ձեր հետևից: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր ի վիճակի չեն հետևել ձեր ռիթմին: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նկատելի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք կլսեք ուրիշներին, բայց սեփական զգացմունքներն էլ անուշադրության չեք մատնի: Ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ էիք վիճում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք շաբաթվա առաջին օրերն առավելագույնս արդյունավետ անցկացնել: Այդ հատվածը հարմար է կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ամեն մանրուք կնկատեք: Դա կօգնի սխալներ չգործել, ինչպես նաև ծանոթներից մեկին հեռու պահել հակասական արարքներից: Շաբաթվա կեսին նոր նպատակներ ու ծրագրեր կհայտնվեն: Դրանք հեշտ չի լինի սովորական գրաֆիկում տեղավորելը: Արժե հանգիստ մտածել իրավիճակի շուրջ, աշխատեք դնել առաջնահերթությունները: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել: Իսկ ահա ծանոթների խորհուրդները ամեն անգամ չէ, որ օգտակար կլինեն: Շաբաթվա վերջին աշխատեք հետևել ձեր հուզական վիճակին: Կարևոր կլինի չտխրելը, մռայլ մտքերը մի կողմ վանելը: Ուրախության առիթներ փնտրեք, ուշադրություն դարձրեք հաճելի իրադարձություններին, որոնք բավական շատ կլինեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգիստ, հագեցած, բայց բարենպաստ շաբաթ է: Դուք շատ օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Ձեզ համար հեշտ կլինի համախոհների թիմ հավաքելն ու այն առաջնորդելը, իրենց հաջողության վրա կասկածող մարդկանց ոգեշնչելը: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին կարող եք ձեր կողմը գրավել: Չի բացառվում անսովոր, բայց շատ արդյունավետ համագործակցության սկիզբը: Շաբաթվա երկրորդ կեսը անակնկալներ կբերի: Նոր հեռանկարներ կբացվեն, հնարավորություններ կհայտնվեն, որոնցից կուզենաք անհապաղ օգտվել: Ինտուիցիան կհուշի՝ երբ կարելի է ռիսկի դիմել, իսկ երբ է լավ զգուշություն ցուցաբերել: Հարմար շրջան է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Այստեղ, սակայն, կարևոր է չշտապել, այլ մտածել յուրաքանչյուր քայլի հնարավոր հետևանքների մասին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ և արդյունավետ կլինի: Այն համեմատաբար հանգիստ կանցնի, թույլ կտա կենտրոնանալ կարևոր գործերի վրա, առանց շտապելու ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Չնայած գործեր բավական շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի, ընկերների ու մտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում ճամփորդությունների, ակտիվ հանգստի հետ կապված նոր ծրագրեր հայտնվեն: Կարող եք անշտապ պատրաստվել մտածածն իրագործելուն: Շաբաթվա երկրորդ կեսը նոր խնդիրներ կբերի: Պետք է մտածել, թե ինչ ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Երբեմն ուրիշների գործերն ավելի շատ ժամանակ կխլեն, քան սեփական գործերը: Դուք կաշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն օգնության խնդրանքով: Շատ Աղեղնավորների համար առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու անձնական հարաբերությունները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը լավ կդասավորվի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, հոգեկան հավասարակշռություն պահպանելն ու դատարկ բաների պատճառով չհուզվելն է: Հանգիստ և վճռական գործելով՝ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, հարթել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել ու կաշխատեն ուղղել դրանք: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակին շատ թանկ են եղել ձեզ համար: Օր օրի ավելի ու ավելի շատ մարդիկ կհետաքրքրվեն ձեր գործերով, ուշադրություն կդարձնեն, թե ինչով եք դուք զբաղվում: Դա իր դրական կողմերն էլ կունենա. այդպես ավելի հեշտ կլինի նոր համախոհներ գտնելը և ձեր ծրագրերի իրագործմանը այն մարդկանց ներգրավելը, որոնցից շատ բան է կախված: Բայց ձեր սխալներն ու թերացումներն էլ աննկատ չեն մնա: Այնպես որ՝ աշխատեք իդեալական գլուխ հանել այն ամենից, ինչ կստանձնեք, քննադատության համար էլ առիթներ չտալ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Դուք լավ գլուխ կհանեք գործերից, հաճախ ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունն ուղեկից կլինի: Աստղերի աջակցության շնորհիվ դուք կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները, կաշխատեն յուրացնել ձեր փորձը, ինչ-որ բան սովորել ձեզանից: Չի բացառվում գործնական համագործակցության սկիզբը, որն օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար, իսկ ժամանակի ընթացքում ընկերական հարաբերությունների կվերածվի: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կանցնի: Մտքում շատ բաներ պիտի պահեք, հաճախ ստիպված եք լինելու կատարել ոչ միայն ձեր, այլև ուրիշների պարտականությունները: Շատ Ջրհոսների դա կհոգնեցնի ու կնյարդայնացնի: Կարևոր կլինի հույզերին չտրվելը, հետևեք, որպեսզի դրանց պատճառով չտանջվեն մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար: Դուք անպայման կգտնեք իրավիճակից գլուխ հանելու ձևը, եթե հանգստություն պահպանեք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ շաբաթ է: Ճիշտ է, շաբաթվա սկզբին հավանական են դժվարություններ ու ձգձգումներ գործերում: Մի հուսահատվեք, քանի որ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե սկսածը կիսատ չթողնեք: Համառություն դրսևորելով՝ կկարողանաք բեկում մտցնել կարևոր գործերում, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում ձեր ուժերից վեր էր: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, նույնիսկ եթե շրջապատողները համառորեն օգնություն առաջարկեն: Մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով: Գործողություններում ազատություն պահպանելով՝ հրաշալի արդյունքների կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսը բոլոր տեսանկյուններից հաջող է: Դուք հնարավորություն կունենաք լուծել աշխատանքային խնդիրները, ամրապնդել ձեր մասնագիտական կապերը: Անձնական հարաբերություներում հավանական են դրական փոփոխություններ: Դուք հաճույքով ընդառաջ կգաք մտերիմներին, կաջակցեք նրանց նախաձեռնությունները, կօգնեն ծրագրերն իրագործելու հարցում: Դրա հետ միասին կհաջողվի չմոռանալ և սեփական հետաքրքրությունների մասին: |
|