ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 6223 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Սեպտեմբերը բազում, այդ թվում՝ լրիվ անսպասելի իրադարձություններ կբերի: Այս ամիսը շատ Խոյերի կստիպի վերանայել առաջնահերթությունները, նորովի նայել վերջին շրջանում սովորական դարձած բաներին: Դուք շատ բան կսովորեք, պիտանի կապեր ձեռք կբերեք ու նոր ընկերներ կգտնեք:

Աշխատեք բաց չթողնել նոր հնարավորությունները: Կարևոր կլինի սեփական ուժերին հավատալը, նոր գործեր ստանձնելն ու հաջողությանը հավատալը: Ինչքան քիչ կասկածեք ինքներդ ձեզ վրա, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Ամիսը Խոյերին մասնագիտական դիրքերն ամրապնդելու, խոստումնալից նախագծերը ստանձնելու շանս կընձեռի:

Հետաքրքրվեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, և դա ձեզ օգուտ կտա: Սեպտեմբերին կարող եք շատ օգտակար բաներ անել շրջապատողների համար, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, և դա ձեզանից լուրջ ջանքեր չի պահանջի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ ամիս է: Լավատեսորեն տրամադրվելը դժվար չի լինի, շատ իրերի հանդեպ ձեր վերաբերմունքը դրական կլինի: Հենց դրա շնորհիվ էլ ծագած խնդիրները բարդ չեն թվա: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա, և եթե դուք համախոհների կարիք ունենաք, նրանց պակասը չեք զգա:

Սեպտեմբերը հարմար է մասշտաբային ու բարդ նախագծերը ստանձնելու, հին մտահղացումները, համարձակ ծրագրերը կյանքի կոչելու համար: Հաճախ ձեր մտքում կծնվի այն, ինչը մյուսները չեն կռահել: Հնարամտությունը թույլ կտա շատ նախաձեռնություններում հաջողության հասնել:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հիմա դուք սովորականից ավելի պահանջկոտ կլինեք, տհաճությամբ կներեք մարդկանց թուլությունները, չնայած՝ կխոստովանեք, որ ինքներդ էլ անթերի չեք: Սեպտեմբերը լավագույն ժամանակը չէ չար սարկազմի, երկիմաստ կատակների համար: Աշխատեք բարեհամբույր լինել գոնե նրանց հետ, ովքեր դրան արժանի են:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ բարդ ամիս է սպասվում: Մի փորձությունը կհետևի մյուսին, և ձեզ համար հասկանալի չի լինի, թե ինչպես կարելի է հաղթահարել ճանապարհին առաջ եկած արգելքները: Աջակցությունը ձեզ չէր խանգարի, բայց հուսալի համախոհներ գտնելը սովորականից դժվար կլինի: Կարող են սրվել հին կոնֆլիկտները, որոշ Երկվորյակների հարաբերությունները կփչանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էին գտնում:

Աշխատանք շատ կլինի, ընդ որում՝ հաճախ ստիպված եք լինելու զբաղվել նրանով, ինչը ձեր սրտով չէ: Նշանի ներկայացուցիչները կկասկածեն իրենց ուժերին հենց միայն այն պատճառով, որ չեն կարողանա կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա: Բացի այդ, կբարկացնի այն մարդկանց հետ գործ ունենալու անհրաժեշտությունը, որոնց նպատակները խիստ տարբերվում են ձերինից. դուք անընդհատ դավաճանություն կսպասեք:

Շատ հաջող կլինի սեպտեմբերի վերջը: Այդ հատվածում ձեզ հետաքրքիր ու արդյունավետ օրեր են սպասվում: Շատ գործեր կլինեն, որոնք անկեղծ ոգևորությամբ կստանձնեք, և որոնք թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամիսը կարող է բավական անհաջող սկսվել, բայց անհանգստանալու կարիք չկա. դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Բարդ օրերին փոխարինելու կգան ավելի հաջողները: Աստղերը բարյացակամ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հանդեպ, որոնք փորձարկումներից չեն վախենա, նպատակին հասնելու սեփական ուղին կփնտրեն ու կհավատան ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողությանը:

Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Ձեզ կսկսեն հարգել նրանք, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ: Շատերին կհետաքրքրեն ձեր գաղափարներն ու ծրագրերը: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի:

Աշխատեք ամենակարևոր գործերից գլուխ հանել մինչև սեպտեմբերի կեսը: Ավելի ուշ նոր հոգսեր կհայտնվեն, որոնք ձեզ ամբողջությամբ իրենց հորձանուտը կքաշեն: Լավ է նախապես լուծեք կազմակերպչական հարցերը, ձևակերպեք անհրաժեշտ փաստաթղթերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած սեպտեմբերն ամենահաջող ձևով չի սկսվի, բայց նույնիսկ ամենադժվար օրերին դուք չեք կորցնի ինքնավստահությունը: Ճանապարհին առաջ եկած խոչընդոտները ձեզ չեն շեղի, չեն զրկի հաջողության հանդեպ հավատից: Դուք կփնտրեք ու կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Մի քանի շաբաթվա ընթացքում շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որն ավելի ուշ դեռ շատ պետք կգա:

Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը ամսվա առաջին կեսին: Դա կազդի կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա. դուք շատ բաների մյուսների նման չեք նայի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Սեպտեմբերի երկրորդ կեսը հագեցած ու հետաքրքիր է լինելու: Դուք էներգիայով լեցուն, առույգ կլինեք, չեք վախենա բարդ բան ստանձնելուց, միայնակ կլուծեք դժվար հարցերը, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել:

Հազիվ թե այդ հատվածում կարողանաք ամբողջությամբ խուսափել դժվարություններից, բայց դրանք ձեզ հաստատ ծնկի չեն բերի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ շատ հաջող ամիս է սպասվում: Կգերակշռեն դրական միտումները, և դա նկատելի կլինի սեպտեմբերի առաջին օրերից: Բազում նոր ծրագրեր, գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Դրական փոփոխություններ հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Դուք նոր հնարավորություններ կտեսնեք, և դրանք ձեզ կոգեշնչեն:

Ուշադրության կենտրոնացում պահանջող նույնիսկ ամենաբարդ ու նոր աշխատանքը ձեզ չի վախեցնի, անիրագործելի չի թվա: Դուք գործերը կստանձնեք առանց երկար կասկածելու, մեծ ոգևորությամբ ու կկարողանաք արագ հաջողության հասնել:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, դեպի ձեզ կձգեք անսովոր մարդկանց: Շատ Կույսեր նոր ընկերներ ձեռք կբերեն, որոնց հետ շփումները կոգեշնչեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սեպտեմբերը բավական լարված կանցնի: Դուք կուզենայիք թուլանալ ու հոսանքով լողալ, բայց իրավիճակն այդպես վարվել թույլ չի տա. հիմա պետք է գործեք, որոշումներ ընդունեք, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դա ավելի բարդ ու տհաճ կլինի, քան մտածում էիք:

Սակայն դուք տեղի ունեցողից օգուտ քաղելու շանս ունեք: Դուք շատ բան կսովորեք՝ հաճախ չնկատելով դա, կհետևեք շրջապատողներին ու ճիշտ եզրակացություններ կանեք: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնց հետ համագործակցությունը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի:

Դուք շատ բաների նորովի կնայեք: Չի բացառվում՝ հենց սեպտեմբերյան իրադարձությունները ձեզ հուշեն, թե ինչ արժե փոխել կյանքում, ինչի վրա կենտրոնանալ, ինչ հունի ուղղել էներգիան: Նկատի ունեցեք, որ առաջին փուլում լավ է օգնություն ու հավանություն չսպասել, ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով ու սեփական առողջ բանականությամբ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Սեպտեմբերի սկիզբը նոր ծրագրերի ժամանակ է: Կուզենաք միանգամից անցնել մտածածն իրագործելուն, բայց իրավիճակը համբերատարություն կպահանջի: Սպասեք հարմար պահի: Այն շուտով կգա, և այդժամ կկարողանաք գործել, կյանքի կոչել մտահղացումը: Ամսվա առաջին օրերին տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Չի կարելի ասել, որ կենցաղային խնդիրների լուծումը ձեզ կոգեշնչի կամ հետաքրքիր գործ կթվա, բայց դուք կաշխատեք ամեն ինչին լուրջ մոտենալ, հասնել լավագույն արդյունքին: Մտերիմները դա կգնահատեն:

Ամսվա երկրորդ կեսը ավելի հեշտ կանցնի: Գործերը չեն քչանա, բայց դուք դրանցով իսկապես տարված կլինեք: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք, մտածեք, թե ինչպես կարելի է նախասիրությունը բիզնեսի վերածել: Շատ Կարիճների պետք կգան այն տաղանդները, որոնց նախկինում չեն կարողացել կիրառում գտնել: Նշանակալիորեն կընդլայնվի շփումների շրջանակը, դուք նոր գործընկերներ ու իսկական ընկերներ ձեռք կբերեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամիսը ձեզանից վճռականություն ու համառություն է պահանջելու: Լավ է հաջողության վրա հույս չդնեք. հազիվ թե այն հեշտությամբ ձեր ձեռքն ընկնի: Ավելի հավանական է, որ դրված նպատակներին հասնելու համար ստիպված լինեք ջանքեր գործադրել, անել այն, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Շատ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել նախկինում ու կփորձեն դրանք ուղղել:

Սեպտեմբերի առաջին կեսին կարևոր կլինի գործնական ու անձնական հարաբերություններում զգույշ լինելը: Ձեր համակրանքը շահել փորձող բոլորին չէ, որ արժե վստահել: Եթե խոսքը կարևոր գործերի մասին է, արժե հույս դնել միայն փորձված համախոհների վրա:

Ամսվա երկրորդ կեսը առավել բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Այն հատկապես հաջող կլինի սիրահարված Աղեղնավորների համար, որոնց հիշարժան ռոմանտիկ պահեր ու հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում և ծանոթությունները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում, նրանում նոր բան կմտցնեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հագեցած ու վառ ամիս է սպասվում: Այն հրաշալի է նախաձեռնող լինելու համար, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Պատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Դուք շատերին կվարակեք ձեր ոգևորվածությամբ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն, հնարավորություն կտան բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ զբաղվել նրանով, ինչը ձեզ վաղուց էր հետաքրքրում:

Սեպտեմբերը հետաքրքիր հանդիպումներով լի կլինի: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, նոր ընկերներ ձեռք կբերեք: Դուք բոլորի հետ լավ լեզու կգտնեք, կընկերանաք նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Սակայն նկատի ունեցեք, որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:

Շատ հաճելի, հիշարժան ու ոգեշնչող պահեր կլինեն: Չի բացառվում՝ հենց սեպտեմբերին որոշումներ ընդունեք, որոնք կփոխեն ձեր կյանքը, նրանում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բավական լարված ամիս է սպասվում: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա ամեն անգամ հաճելի չի լինի, քանի որ շրջապատողները ավելի հաճույքով կնկատեն ձեր սխալներն ու թերությունները, քան ուժեղ կողմերը, հաջող որոշումներն ու հաղթանակները, որոնց կկարողանաք հասնել անկախ պայմաններից:

Ստիպված եք լինելու զբաղվել բավական ձանձրալի գործերով, ընդ որում՝ նաև այնպիսի, որոնք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն ու փաստերի ստուգում են պահանջում: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան զբաղված կլինեն բյուրոկրատական պրոցեդուրաներով, որ մնացած ամեն ինչ երկրորդ պլան կանցնի:

Հիշեք, որ իրավիճակը դեպի լավը կփոխվի, չնայած՝ ոչ միանգամից: Ամսվա վերջին պարզ կդառնա, որ ձեր շատ խնդիրներ մնացել են հետևում, նպատակն էլ սարերի հետևում չէ, իսկ դուք ամեն ինչ ճիշտ եք արել ու կարող եք հպարտանալ ձեզանով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կյանքում շատ բան կփոխվի, բայց ամենաշատը դուք կփոխվեք: Սեպտեմբերը շատ սահմաններ կընդլայնի, ձեր ճանապարհից կհեռացնի խոչընդոտները: Առաջ գնալն օր օրի կհեշտանա. կարևոր կլինի մի կողմ վանել կասկածները: Նշանի բոլոր ներկայացուցիչները վստահ չեն լինի, որ ճիշտ են դրել նպատակները: Լավ նորությունն այն է, որ միշտ կարող եք ուղղումներ անել, իսկ մտածելու ու գնահատելու համար բավական ժամանակ կունենաք: Բացի այդ, ինտուիցիան ուժեղ կլինի և նրա վրա կարող եք հույս դնել:

Աշխատեք չհիասթափեցնել մարդկանց, որոնք ձեզ համար կարևոր են: Դա երբեմն բարդ կլինի, քանի որ ձեզանից շատ բան կսպասեն, բայց միշտ չէ, որ հասկացող կլինեն: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտներից խուսափելը, ձեզ համար թանկ հարաբերությունները չփչացնելը: Լուրջ զրույցներ շատ կլինեն և ամեն անգամ ձեզ համար ոչ այնքան ցանկալի թեմաներով: Բայց եթե ձեզ ճիշտ պահեք, վիրավորանքներն ու տարաձայնությունները կմնան անցյալում:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 6223 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7