Սեպտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1034 | 21:00 | |
Սեպտեմբերի 5-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:37-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է։ Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց չարժե կորցնել գլուխն ու զգոնությունը․ անվերահսկելի էներգիայի պատճառով այն անակնկալներ կպարունակի։ Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումների կազմակերպելը, ուրախանալը։ Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը։ Հոգեկանը ծանրաբեռնված կլինի։ Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է։ Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 20:37-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կստեղծվեն, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվեք ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է շատ ծխելն ու հարբեցողությամբ զբաղվելը, ծրագրելը, պիտակավորելը: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ գործ կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն մաշկի քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Ուտելիքը պետք է թեթև լինի: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան կողմ: Երազում մեռած նախնիներին կամ սրբերի տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի: |
|