ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1042 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 4-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը։ Լուսինը Խոյի նշանի տակ է։

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00։00-ից մինչև 20։26-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 20։26-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է։ Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց չարժե կորցնել գլուխն ու զգոնությունը․ անվերահսկելի էներգիայի պատճառով այն անակնկալներ կպարունակի։ Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումների կազմակերպելը, ուրախանալը։ Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը։ Հոգեկանը ծանրաբեռնված կլինի։ Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է։ 


Այսօր արևային 18-րդ օրն է։ Արեգակը Կույսի նշանի տակ է։ Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն։ Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ։ Օրը լավն է դատական բողոքարկումների և որոշումների համար։ Առողջությունն ամրապնդելու, բուժվելու ժամանակն է։ Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ։ Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի։ Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին։ Օրվա թվերն են՝ 18, 36։ Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին։ Հաճախ ու քիչ-քիչ կերեք։ 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1042 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3