ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 744 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 29-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:12-ը, խելամտության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով զբաղվելը, վիճելը, հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 18:12-ից, տեղեկատվություն հավաքելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտեստներ պատրաստելը, տնտեսության համար իրեր գնելը: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կներգործեն դեղերը, կոսմետիկ միջոցները, հաջող կլինեն երիտասարդացնող պրոցեդուրաները:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք տեղեկատվություն կկրեն: Լավ նշաններ են առավոտվանից բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128,1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 744 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5