ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 756 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 26-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 03:36-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:14-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսական գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Լավագույն օրն է բուժական նպատակներով սոված մնալու համար:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:14-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու, սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: 

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում դեղեր ընդունել, աղտոտել ջուրը: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին, քաղցր հյութերին: Երազները կշիռ կունենան: Երկար քնեք: Լավ կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 756 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0