ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 744 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 23-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 15:37-ից՝ Ցուլի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:30-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 19:30-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց պիտակավորելը: Խորհուրդ են տրվում մաշկի մաքրումը, մերսումը:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ՝ ծառերից ընկած մրգերը, տերևները, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 744 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0