Սեպտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 867 | 21:00 | |
Սեպտեմբերի 14-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:03-ը, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 01:03-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ինքներդ ձեզ, չտրվեք գայթակղություններին: Աղտոտության ու ծանրության զգացումներն այսօր նորմալ կլինեն: Մաքրեք շուրջը, պայքարեք միջատների դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Անբարենպաստ են սեռական կապերը: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Չի կարելի ուտել այն, ինչ արյուն է պարունակում: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|