ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 816 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 12-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:52-ը, եզրահանգումների գալու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:52-ից, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Եկամուտների, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների ժամանակն է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգուկանոնին: Ֆինանսական փաստաթղթեր ձևակերպեք, աշխատեք քարի ու հողի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի մաքրումն ու ատամների բուժումը: Կարող եք նվերներ անել: Մազերը կտրելը խորհուրդ չի տրվում, դա վատ նշան կլինի նաև երազում տեսնելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ (գտնելը, ստանալը, տեսնելը, նվիրելը): Օրվա բարի նշանը լիքը դույլերը կլինեն: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց լավ է նախապատվությունը տաք կաթնամթերքին: Բարի կլինեն ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 816 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5