Սեպտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1315 | 21:00 | |
Սեպտեմբերի 12-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 11:34-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:17-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջովին ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 13:17-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Եկամուտների, մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել: Ունեցվածքի մասին հոգ տանելու, կարևոր ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Բարենպաստ կլինի օրգանիզմի ու մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Կարող եք նվերներ անել: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազերը կտրելը վատ նշան կլինի նաև երազում տեսնելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|